13.11.08

Վանո

Նախորդը` ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

.
ԱՅՍՕՐ
13.11.2008

Վանո Սիրադեղյանի ծննդյան օրը` Այսօր, «Հայկական Ժամանակում»` Վանոյի նկարի ներքո գրված` «ո՞ւր է վանոն » տեղեկատվական լուրը կարդացի:
Ես այն անվանեցի` Լեւոն Անանյանի մեսիջը` Վանո Սիրադեղյանին: Հեռվից հեռու Սա միայն մեսիջ չեր : Սա նաեւ` ինքնարդարացման փոեձ է (աչքիս Անանյանը իշխանափոխության հոտը առել) …
Եթե միայն մեսիջ լիներ, չէի անրադառնա:
Ես այս լուրի մեջ անդուր պատկեր տեսա` «Գրողների միությունում» 37-թիվը ամբողջովին վերականգնվել է` իշխանության հակառակորդներին հետապնդել մինչեւ վերջ… Լեւոն Անանյանի ղեկավարած «Գրողների միության» տեղեկագրում Վանոյի անունը տեղ չի գտել … հասցեն չեն իմանում, Այ քեզ ստորություն, ստոր օրեր … «Օրերը նենգ, օրերը ստոր, օրեր վերելք, օրեր դավաճանած ... Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած» …


- «Վանոն իմ ընկերն է…» - Ասել է Լեւոն Անանյանը:
Այո, Վանոն ՆԱՅԵՎ Ձեր ընկերն է եղել: Դա այդպես է´, ճիշտ է´: Իսկ պարոն Անանյան, Դուք երբեւիցէ Վանոյի ընկերը եղել է՞ք ...
Վանոյի իշխանություն ունեցած ժամանակներում, գրողի ձեր դիրքերից իջած ու Վանոյից թուլաբաժին աղերսողներ եղել ե´ք, դա գիտենք, ի՞սկ` ընկերը՞…

-«… նա ինձ հետ միասին ճանապարհ է անցել» - Շարունակել է պարոն Անանյանը : Ինձ իրավունք վերապահեմ ասելու` Անանյանը մեծամտացել է (Խնդրում եմ ինձ ճիշտ հասկացեք, ես սա որպես Վահագն Ղուկասյան չեմ ասում, այլ` ՀՀ Քաղաքացի` ՎԱՆՈ կարդացող ՀԱՅԱՍՏԱՆՑՈՒ տեսակս է թույլ տալիս)…

Նորից կրկնեմ` ձեր ու Ձեր հետ Վանոն չի ճանապարհ անցել, այդ դուք ու Դուք եք Վանոյի հետ ճանապարհ անցել:
Միքաել Հայրապետյանը, (բանասիրական գիտությունների թեկնածու, Պահպանողական, ես ավելացնեմ` Երիտասարդ Մտավորական), Վանոյի «Ափսոս էր երեխան» հանճարեղ պատմվածքի առիթով, էն գլխից մարքարեացել է` «Հարյուր տարի հետո, եթե ծերացած մեր ժողովրդին հաջողվի ողնաշարն ուղղել ու կյանքի ժողովուրդ դառնալ, մի ամբողջ ժամանակ հենց Վանոյի անունով է կոչվելու»…

Մեծ Մտավորական, մեր ժամանակների Նահապետ` Հրանտ Մաթեւոսյանն էլ գնահատել է` «... 1988-ին գրիչը ցած է դրել ի՞նչ խնամքոտ ու անվրեպ ձեռք, ճշմարիտ պատումի ի՞նչ տիրական դեմք է ետ քաշվել գրականությունից..., Վանո Սիրադեղյանը՝ լինելով ըմբոստ անձնավորություն եւ բացառիկ անհատականություն, չէր կարող չշարժել քաղաքական եւ մերձքաղաքական բազում միջակությունների խանդն ու թշնամանքը»…
Նորից կրկնեմ` Վանոն չի ձեր ու Ձեր հետ ճանապարհ անցել, այդ դուք ու Դուք եք Վանոյի հետ ճանապարհ անցել:

- «… Հասցեն իմանաս, ասա` Լեւոն Անանյանը քեզ է փնտրում», -«ՀԺ»-ի թղթակցին հորդորել է Լեւոն Անանյանը :
«Գրողների միության» տավարիշտ նախագա, Վանոյին փնտրել պետք չի´, Վանոն հիմա յուրաքանչյուր Հայաստանցու մեջ է, ու ջահելների մեջ էլ` ամեն օր բացահայտվում ու սիրվում է…

Ի՞նչ ունես ասելու, եթե փնտրում ես, որ միայն ղալաթների մահանով շանտաժ մանտաժի ենթարկվելուդ մասին, ինքնարդարեցնող պատմություններ պատմես … Չառժէ !



ՇԵՖ ՋԱՆ ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ

13.11.08
_ _ _ _ _ _ _ _ _

2 մեկնաբանություն:

Anonyme a dit…

Vano du parzapes hrahsali es
grelu vochy anpoxarineli e ev im namn shat hajer hamzovac em vor dra karqin unen ajsor:
i dep icnh sksel em kardal Gjadaneri zamnaky, quns chi tanum, qnelis el anhamber em vor lujsy bacvi sharunakem kardal:artakarg e grvac parzapes:kecces

Mher a dit…

inchu cheq hratarakum dzer hodvacner@ khosq.com-um ??? Che vor ayntegh aveli shat marda tesnelu dzer hodvayc@...