29.10.07

ՔՆԱԾ ԷՐ ԱԱՆ-Ն ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

ՔՆԱԾ ԷՐ ԱԱՆ-Ն ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ
Կամ՝ ո՞ւմ են ծառայում Հայաստանի անվտանգության մարմինները

Հոկտեմբերի 27-ի գործի մեղադրական եզրակացության մեջ ԱԱ նախարարության աշխատակիցների վերաբերյալ, ինչպես նաեւ նրանց իսկ կողմից տված ցուցմունքները ուսումնասիրելով՝ միանշանակ հանգել եմ այն եզրակացության, որ եթե ԱԱՆ աշխատակիցները լինեին իրենց տեղերում, այսինքն՝ բարեխղճորեն կատարեին իրենց ծառայողական պարտականությունները, ապա Նաիրի Հունանյանն ու նրա բանդայի անդամները մինչ ոճրագործություն կատարելը կհայտնվեին դատարանում: Սակայն ԱԱՆ իր տեղում չէր, իսկ ոճրագործներն ել օգտվելով դրանից կատարեցին իրենց կամ իրենցից պահանջվող սեւ գործը: Եվ այսօր նրանք հայտնվել են մեղադրյալի աթոռին:
Գործի նյութերից, սակայն, պարզ երեւում է, որ նրանց կողքին այսօր բացակայում է գոնե մեկը՝ ԱԱՆ բարձրաստիճան սպա (մայոր) Մելքոն Եսայանը, որին եթե ոչ հանցակցության, ապա հաստատ քր. օր-ի 184 հոդվածով պիտի մեղադրանք առաջադրվեր (պաշտոնեական անփութություն): Իմ տեսակետը հիմնված է ոչ թե ենթադրությունների, այլ նույն քրգործով ձեռք բերված ապացույցների վրա: Այդ ապացույցները կներկայացնեմ ընթերցողին, մեջ բերելով մեղադրական եզրակացությունից հատվածներ:
«Գործով մեղադրյալ Էդուարդ րիգորյանի ցուցմունքներով, հոկտեմբերի 8-ին, իր ծննդյան օրը իր ընկերներ, հարեւաններ Արթուր Բարսեղյանի, Ֆելիքս Պետրոսյանի եւ իր բաջանաղ, ԱԱՆ աշխատակից Մելքոն Եսայանի ներկայությամբ Ն.Հունանյանը բացահայտորեն հայտնել է իր պլանների և ԱԺ-ն գրավելու հնարավորությունների մասին»: (Մ-ե էջ 25)
«Գործով վկա Արթուր Բարսեղյանի ցուցմունքներով, 1999 թ.-ի հոկտեմբերի 8-ին , Է.րիգորյանի ծննդյան օրը, Ն.Հունանյանը գտնվելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, Է.րիգորյանի բաջանաղ, ԱԱՆ աշխատակից Մ.Եսայանի ներկայությամբ, կրկին արտահայտելով իր դժգոհությունն ու ատելությունը, սկսել է հիմնավորել Վ.Սարգսյանի եւ մյուսների սպանությունը ու հեղաշրջման անհրաժեշտությունը, զինված ԱԺ մուտք գործելու եւ նախատեսված սպանությունները կատարելու իր մտադրություններն ու դրա ի կատար ածման պրակտիկ հնարավորությունը»:(Մ-ե էջ 58)
Ուշադրություն դարձնենք Ա.Բարսեղյանի ցուցմունքից «կրկին արտահայտվելով» եւ «սկսել է հիմնավորել» բառակապակցություններին: Այսինքն, այդ բառերն ու բառակապակցությունները միանշանակ թույլ են տալիս եզրակացնելու, որ Ն.Հունանյանը ԱԱՆ աշխատակից Մ.Եսայանի ներկայությամբ ոչ թե կարծիք է արտահայտել, այլ նրանց միջեւ տեղի է ունեցել նախապատրաստվող ոճրագործությանը վերաբերվող քննարկում, եւ Ն.Հունանյանը սկսել է հիմնավորել սպանությունների եւ ԱԺ-ն գրավելու պրակտիկ հնարավորությունները: Այս պարագայում ի՞նչ պետք է աներ ԱԱ սպան: Պետք է համապատասխան զեկուցագիր գրեր իր ղեկավարությանը՝ իր մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման մասին; Եթե չի գրել, կարծում ենք, հանցանք է գործել: Իսկ եթե գրել է՝ հանցանք գործել են ուրիշները, նրանք, ովքեր ստացել են այդ զեկուցագիրը ու ոչինչ չեն ձեռնարկել: Ընթերցողին հիշեցնեմ, վերը բերվածը Հունանյանի միակ առնչությունը չէ ԱԱ մարմինների հետ: Ն.Հունանյանին Թուրքիայի համար պատրաստված գործակալ լինելու վերաբերյալ հոկտեմբերի 27-ի նախաքննությունը իրականացնող մարմինը որոշակի տեղեկություններ ուներ, այդ մասին նաեւ զինդատախազը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց: Չնայած ԱԱՆ այդ փաստը հերքեց, բայց այդ հերքումը անարժանահավատ էր, քանի որ իրականության դեպքում էլ, բնական է, որ ԱԱՆ չէր կարող խոստովանել, որ «օտար» պետության դեմ գործակալ է պատրաստել: Ինչ վերաբերվում է Ն.Հունանյանի՝ ԱԱՆ գործակալ լինելուն, ապա հնարավոր եմ համարում, որ նրան դեռեւս 88-89 թթ.-ին ԿԳԲ-ի օրոք են հավաքագրել՝ այդ տարիներին նրա ծավալած կազմակերպչական-քաղաքական գործունեության ընթացքում: Իսկ նման մարդիկ ԿԳԲ-ի աչքից չեն վրիպում: Այդ տարիների կապակցությամբ ուշագրավ է նաեւ «Առավոտում» 15.12.1999 տպագրված տեղեկությունը՝ «1989-ի մարտի 26-ին, հատուկ դրության պայմաններում ԽՍՀՄ երագույն Սովետի պատգամավորների ընտրության օրը ԱԻՄ-ը ցույց էր անցկացրել, որի կազմակերպիչների հետ ձերբակալվել էին նաեւ ՀՈՒԴ-ի մի քանի ներկայացուցիչներ: Նրանց համար սահմանվել էր մեկ ամսվա ազատազրկում, սակայն ուսանողներից մեկին՝ Նաիրի Հունանյանին, երկու օր անց ազատ էին արձակել եւ տեղափոխել հիվանդանոց՝ այն պատճառաբանությամբ, թե նա ստամոքսի խոց ունի: Մյուսները շարունակել էին պատիժը կրել: Նրանցից մեկն արդեն այն ժամանակ էր վստահ, թե Նաիրին ոչ մի խոց էլ իրականում չուներ»:
ԱԱՆ նաեւ չի թաքցնում, որ վերջին տարիներին նույնպես Ն.Հունանյանը իրենց ուշադրության կենտրոնում եղել է: Որպես օրինակ բերեմ այդպիսիք ապացուցող մի քանի ցուցմունքներ. «Գործով վկա, ՀՀ ԱԱՆ աշխատակից Վահան Արտուշի Մանուկյանի ցուցմունքներով, 1998 թ. աշնանը ստանալով օպերատիվ ինֆորմացիա, որ Ն.Հունանյանը ցանկություն եւ ծրագրեր ունի մեկնելու Թուրքիա, զեկուցել է ղեկավարությանը, ինֆորմացիան փոխանցվել է Կարեն Պարունակյանին եւ Արամ Բեգոյանին»:(Մ-ե էջ 56)
Պարզվում է , որ Արամ Բեգոյանը, ԱԱՆ 2-րդ գլխավոր վարչության աշխատակից լինելուց բացի, հանդիսացել է նաեւ ՀԱՀ-ի կողմից Թուրքիա գործուղվող Ն.Հունանյանի վաղեմի եւ մտերիմ ընկեր, նույն ՀԱՀ-ի տնօրեն Տիգրան Նաղդալյանի խորհրդականը: Տեղեկացնեմ նաեւ, որ ԱԱՆ 2-րդ գլխավոր վարչությունը հետախուզական կառույց է, եւ նրա ստորաբաժանումներն են իրականացնում ստացված օպերատիվ ինֆորմացիաների իսկությունը, օրենքով (եւ ոչ միայն օրենքով) սահմանված հետապնդումները, հեռախոսային եւ այլ խոսակցությունների գաղտնալսումները եւ այլն: Իսկ ահա Ն.Հունանյանի վաղեմի եւ մտերիմ մեկ ուրիշ ընկերը, պարզվում է, ԱԱՆ 2-րդ գլխավոր վարչության աշխատակից, Ն.Հունանյանի մասին օպերատիվ տեղեկություններ ստացած նույն Վահան Արտուշի Մանուկյանի ընկերն է: Խոսքը ՀԱՀ-ի աշխատակից, հոկտեմբերի 27-ի գործով կարեւոր վկա, ներկայումս Հայաստանից բացակայող Տիգրան Նազարյանի մասին է: Տեսնենք ի՞նչ է ասում նա իր բազմաթիվ ցուցմունքներից մեկում:՝
«Գործով վկա Տիգրան Նազարյանի ցուցմունքներով, 27.10.99 թ. ժամը 18-ի սահմաններում, իմանալով ԱԺ-ում կատարված իրադարձությունների մասին, կապվելով իր ընկեր , ՀՀ ԱԱՆ աշխատակից Վահան Արտուշի Մանուկյանի հետ հայտնել է, որ ինքը կարող է ներազդել եւ համոզել Ն.Հունանյանին՝ զենքը վար դնելու: Ժամը 22-ի սահմաններում իրեն հնարավորություն է ընձեռվել մուտք գործել դահլիճ: Իր ներս մտնելուն պես Ն.Հունանյանը հարցրել է, թե դրսում ինչ է կատարվում, ժողովուրդը ինչպես է արձագանքել: Ն.Հունանյանը կարծիք է հայտնել Թուրքիա փախչելու մասին, սակայն ինքը խորհուրդ չի տվել, ասելով, որ Թուրքիան իրեն անմիջապես կհանձնի: Նա արդեն համակերպվել էր այն մտքի հետ, որ հնարավոր տարբերակներից մեկն էլ հանձնվելն է: Նաիրիի հետ արդեն շփման եզրեր էր գտել, եւ բանակցությունների գործընթացը ղեկավարում էր ՀՀ ԱԱ փոխնախարար .րիգորյանը, եւ ինքը սկսել է օգնել նրան «: (Մ-ե էջ 45)
Այսինքն, Տ.Նազարյանը (կամ Նաիրիի հետ ԱԺ-ում բանակցող մեկ ուրիշը ) կարողացել է Ն.Հունանյանին համոզել, որ սեփական կամքով գնա գնդակահարության, չէ՞ որ ցանկացած գրագետ մարդ լավ է հասկանում, որ նման արարքի համար արդար դատավարության պայմաններում մահապատիժը անխուսափելի է, իսկ Նաիրին անգրագետ չէ: Հանձնվելու տարբերակին համաձայնվելու կապակցությամբ կա նաեւ երկրորդ տարբերակը՝ Ն.Հունանյանին պիտի խոստանային, որ տեղի չի ունենա արդար դատավարություն: Բայց քանի որ Հունանյանը անգրագետ չէ, ուրեմն նրան չէին կարող դատարկ խոստումներ տալ: Հետեւաբար, կամ նա ԱԺ-ում իր հետ բանակցողներից ուղղակի ստացել է լուրջ երաշխիք, կամ նրանց նկատմամբ ունեցել է կոմպրոմատներ՝ նրանց շանտաժի ենթարկելով դարձյալ ստացել է այդ երաշխիքը: Ինչեւէ, վերլուծենք այդ «բանակցողներից» Տ.Նազարյանին: Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ խոսքը վերաբերվում է այն Նազարյանին, որի միջնորդության շնորհիվ էր Վ.Սարգսյանի օրոք Ն.Հունանյանը փորձել խցկվել հանրապետականի շարքերը: Տ.Նազարյանի շնորհիվ էր Ն.Հունանյանը ծանոթացել ԱԺ անցագրային բաժնի աշխատակից Վարդուհի (Անուշ) Հարությունյանի հետ, եւ վերջինիս իջեցրած անցագրով բազմաթիվ անգամներ, այդ թվում ոճրագործության օրը, մուտք գործել ԱԺ: Ի դեպ, մեղադրական եզրակացության 63-րդ Էջից տեղեկանում ենք, որ դեպքի օրը ԱԺ ներխուժելուց առաջ ժամը 16-ի սահմաններում Ն.Հունանյանը զանգահարել է ԱԺ-ում գտնվող Տ.Նազարյանին: Ուշագրավ է նաեւ այն, որ շուրջ 4 ժամ ԱԺ դահլիճում գտնվելով, դրսից ինֆորմացիայի պակաս ունեցող եւ օգնության կարիք զգացող տեռորիստը Տ.Նազարյանին տեսնելով՝ անմիջապես նրանից է հետաքրքրվում, թե «դրսում ի՞նչ է կատարվում» կամ՝ «ժողովուրդն ինչպե՞ս է արձագանքել»: Եվ ահա, ինչպես նկատեցիք, այդ նույն Տ.Նազարյանը իր պատրաստակամությունն է հայտնում զինված տեռորիստի վրա ներազդելու, ու ԱԱՆ էլ պրոֆեսիոնալ հոգեբան-էքստրասենսի փոխարեն նրան է թույլ տալիս օգնել տեռորիստի հետ արդեն բանակցությունների եզրեր գտած փոխնախարարին: ուցե ԱԱՆ-ում լավ են ճանաչում Տ.Նազարյանին: Դե ինչ, կարծում եմ, այսքանից հետո կարելի է ասել, որ եթե ԱԱՆ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը մասնակից չի եղել, ապա հաստատ չի էլ մտահոգվել ՀՀ-ի պետականության ու Սահմանադրության անվտանգության պահպանմամբ: Ի դեպ, «Հայկական Ժամանակի» մայիսի 19-ի համարում «Ահաբեկիչներին դրսում ջոկատ է սպասել» հոդվածում ես անդրադարձել էի ինչ-որ զորամասի ջոկատի անդամներից մեկի այն ցուցմունքին, որով նա նշում էր,որ՝ «ահազանգ ստանալով կատարված դեպքի մասին՝ հայտարարվել է տագնապ, եւ ջոկատի հրամանատար Ավետիս րիգորյանի հանձնարարությամբ ջոկատի անդամներով հավաքվել են Օ. Կոշեւոյի փողոցի վրա գտնվող խորտկարանում: Մեկ- երկու ժամ անց խորտկարանում գտնվող հեռախոսահամարով զանգահարել է Դ. Բեջանյանը...»: Ահա պարզվում է, որ Օ.Կոշեւոյ փողոցը գտնվում է Երեւանի «Ղռեր» կոչվող թաղամասում: Պարզվում է նաեւ, որ այդ թաղամասում գոյություն ունեցող միակ զորամասը պատկանում է ոչ թե ՊՆ-ին կամ ՆՆ-ին, այլ ԱԱՆ հատուկ նշանակության զորքերին: Հիշեցնեմ նաեւ, հոկտեմբերի 27-ից հետո բազմիցս նշված այն տեղեկությունները, ըստ որոնց, ԱԱՆ հատուկ նշանակության զորամասում (կամ ինչպես սովորաբար անվանում են՝ Ռ.Քոչարյանին ու Ս.Սարգսյանին մտերիմ ու հավատարիմ զինակից Ամարասի Արտուրի չաստում) հոկտեմբերի 27-ին մինչեւ ոճրագործների ԱԺ-ում հայտնվելը արդեն տագնապ է հայտարարված եղել: Տեղին է հիշել նաեւ, որ այդ նույն զորամասում տագնապ հայտարարվեց նաեւ 2000 թ.-ի մայիսի 2-ի նախօրյակին, որի հաջորդ օրը պաշտոնանկ արվեցին ՀՀ վարչապետ Արամ Սարգսյանն ու պաշտպանության նախարար Վ.Հարությունյանը: Հիշեցնեմ նաեւ, որ մինչեւ այսօր այդպես էլ նախաքննության մարմինը չի պարզել, թե ԱԺ ներխուժած տեռորիստները ինչ պայմաններում եւ որտեղ էին այդպես վարպետորեն սովորել զենքին տիրապետել եւ որտեղ էին փորձարկել «4-5 տարի չօգտագործված» զենքերը:

Վահագն Ղուկասյան
«Հայկական Ժամանակ», 23 հունիս 2001թ.
Խմբ. կողմից - Վահագն Ղուկասյանի հրապարակումների կապակցությամբ Ձեր կարծիքները, լրացումները եւ անհամաձայնությունները, ինչպես նաեւ հոկտեմբերի 27-ին վերաբերվող Ձեր ունեցած տեղեկությունները ու փաստաթղթերը Վ.Ղուկասյանին փոխանցելու ցանկություն ունենալու դեպքում Դուք կարող եք դիմել «Հայկական Ժամանակի» (գաղտնիությունը երաշխավորվում է) խմբագրություն կամ էլ փոստի միջոցով անձամբ Վ.Ղուկասյանին՝ E-mail

3 commentaires:

Anonyme a dit…

Vahangn jan hetaqrrqutjmab kardum em Dzer hodvacnery 27-i masov:indz mi harc e hetaqrqrum ev shat shorhakal klinem ete karox eq patasxanel:ajntex hishatkvume Artur Barseghyan anuny:vory nairii ynkerneric e , yst hodvaci:isk ajd artury exbajr el uni?chanchume m emkin ev akskacner kan vor nra exbajrn e:heto kuzenaji iamnal isk artury hima hajastanum e?
kanxav shnorhakal em

Վահագն Ղուկասյան a dit…

Ես այդ Արթուր Բարսեղյանի մասին ավելին չգիտեմ: Նրա մասին կարդացել եմ քր.գործի նյութերում: Նա Նայիրի կոչեցյալ տականքի հարևաններից մեկն է եղել: Քր.գործի նյութերի այլ էպիզոդներում նրա անունը չի հիշատակվում:

Anonyme a dit…

ok, shnorhakalem:es parzapes mekin gitem vor arit anarit shat lav e xosum ajd vochragorci masin ev nujnisk parabanum dra aracnery:im asac txan hima hajastanum che, aram e anuny:dra hamar el entadrum ei miguce henc da e, kam dra exbajry:na spanutjunic heto te anmijapes araj arden evropa er gnacel:konkret amsativy chgitem,bajc ajd yntacqum er:
krkin angam shnorhakal em dzer tramadrac bolor njuteri hamar:parzapes mi mec popoxutjun e mtcnum shateris kjanqum, ev aveli bacum er achqery;