15.11.07

Վաղը նոյեմբերի 13-ն է... ՀՀՇ-ում խմելու առիթ կա, բայց որ Երեւանում լինեի չէի գնա... Մի-բան խնդրեցի, ու թե՝ անմիջական, եւ թե` տարբեր մարդկանց միջոց... «3 մատի կոմբինացի»... Ինձ ընդամենը Երեւանում մի անձի հեռախոսի թիվ էր պետք:

Հիմա, կասեք. -«Լավ, չեն ուզել, չէն՝ ճշտել, ի՞նչ եմ ձենս գլուխս գցել»: - Հնարավոր է չեն ուզել, բայց այդ դեպքում, հարց՝ պատճառը՞..., բայց հնարավոր է չէ՞, որ ուզել, ցանկացել են, ուղղակի՝ ումից որ պետք է ճշտեին, վերջինս իրենց պատասխան չի տալիս, կամ ականջի ետեւ է գցում, կամ բանի տեղ չի դնում... Մի խոսքով իրենց հետ վարվում է նույն կերպ, ինչպես իրենք ինձ հետ: Իսկ եթե իրոք չեն ուզել, այդ դեպքում կրկնում եմ` ինչու՞, պատճառը՞...

Հանկարձ չասեք` «Պատճառը քո մեջ փնտրիր», որովհետեւ փնտրել եմ, իսկ այդ դեպքում ստացվում, որ նեղացել եք: Ինչու՞, հակառակ բան եմ ասե՞լ, քննադատություն ասածը չէք սիրում լսե՞լ, թէ՞ ո՞նց... ի՞նչ, եմ ասե՞լ, որ Վանոյին ոնց որ պետք է չեք պաշտպանել, ու հիմա էլ նույն սխալն եք կրկնում՝ չեք պաշտպանում: Դրա համար եք նեղացե՞լ, Լավ եմ արել ասել եմ, էլի եմ ասում... նեղանալ պետք չի´, ավելի լավ կլինի՝ ամաչե´ք, որովհետեւ, նախ դուք քաղաքական կուսկցություն եք, պարտավոր էիք քաղաքակիրդ հասարակության վայել, բոլոր միջոցներով, ձեր առաջնորդի ու կուսակցության անունը, մաքրել` կեղծ ու վարքաբեկիչ պիտակներից: Իսկ դուք տեղական ԶԼՄ-ներով մի-երկու հայտարարությունից բացի, ուրիշ ոչինչ չեք արել, ու չեք էլ անում... Ճիշտ եմ ասում՝ ինձանից մի նեղացե´ք, դուք ձեր չարածներից` ...:

Արարատ Զուրաբյանը, մի անգամ ասեց. -«Վանո Սիրադեղյանը քաղաքական վտարանդի է» (եթե չեմ սխալվում, հեռուստատեսությունով էր, կամ թերթում` հարցազրույց): -Արո ջան դա այտպես է´, ճիշտ է´, իսկ պարոն Զուրաբյան, այդ մասին միջազգային հասարակությունը, հնարավոր բոլոր միջոցներով` տեղյակ պահվել է՞... Խոստովանում եմ, որ եթե այսօր ՀՀ-ում քաղաքական ընտրություն լիներ ու ես էլ մասնակցելիս լինեի, ապա կգերադասեի բոլորին դեմ քվյարկել, եվ այն դեպքում, երբ մի-քանի տարի առաջ, ընտրությունս հաստատ ձեր կողմն էր լինելու: Հիմա այդպես չեմ վարվի, որովհետեվ եթե ՀՀՇ-ն չի կարողանում՝ Հայ Մտավորականի, 3-րդ Հանրապետության հիմնադիրներից մեկի, իր գաղափարակց ընկերոջ, կուսակցության առաջնորդի շահերը պաշտպանել, ապա ես որպես քաղաքացի, ոչ մի երաշխիք չունեմ, որ վաղը իշխանության վերադառնալով, ՀՀՇ-ն ի վիճակի կլինի համնդհանուր քաղաքացիների իրավունքները պաշտպանել: Վերջին տարիներին, քաղաքական թեմաների շուրջը ընթացող բանավեճերի ընթացքում, մշտապես այն կարծիքն եմ հայտնել, որ ՀՀ ներկայիս ողջ քաղաքական դաշտում, քաղաքական գործիչներով ամենահարուստ կազմակերպությունը, դա ՀՀՇ-ն է: Հիմա, ինքս ինձ բռնացնում եմ, որ դա այդքան էլ այդպես չի... Կար (կա) նաեւ քաղաքական լուրջ գործոն, որը փաստորեն ՀՀՇ-ում չէն նկատում: Կամ միգուցե չէն համարձակվու՞մ...

Ասում են, ՀՀ Նախագահի հաջորդ հավանական թեկնածուն Սերժ Սարգսյանն է, եթե այդպես է, նշանակում է` Վանոյի Հայաստան վերադառնալու հնարավորությունը, դառձեալ անորոշ ժամանակով հետաձգվում է... Սերժը ՀՀ Նախագահի հաջորդ հավանական թեկնածուն է, ու ոչ թէ ուղղակի ասում են, այլ այդ մասին հիմնավորված ու տրամաբանված լուրջ վերլուծություններ են տպագրվում...

«Մոլդովական» տարբերակ, Թբիլիսի, Բերեզովսկի, քաղաքական առեւտուր, բազարներ, «կոզրեր» «Հոկտեմբերի 27», ահաբեկցությունների կազմակերպման գծով ՌԴ ԱԾ նախին ահաբեկիչ-գնդապետ` Ալեքսանդր Լիտվինենկո, ու էլ եսիմ ովքեր ու ինչեր ... Գոնե՞ ետ մոմենտը նկատեցի՞ք, որ «27»-ի գործը ծախեցին: Տեսան ընդիմությունը (ՀՀՇ-ն էլ հետները) ոչ ուժ, այսինքն` համակիրնեեր, ոչ էլ` փող ունի, որ «27»-ի գործը առնի... Մի մասը գիտակցաբար, մյուսները, այդպես էլ չհասկացան, որ ներկա վարչախմբի դեմը «27»-ի գործը պետք է դրվեր, ոչ թէ` 75 անգամ մջտինգ անեին, ու 75 անգամն էլ` «40 հազար աշխատատեղերի» փուչիկ լինելու մասին Ճառեր կարդաին... Արամի գրպաներն էին դատարկում, Արամը փող ուներ, բայց չորս-կողքմը «գրպանահատներ» լցրին... «27»-ի գործը ծախին պրծան, ու հիմա, երբ ՄԱԿ-ում Լիբանանի նախկին վարչապետի գործով Սիրյայի դեմ հետաքննություն են սկսել, ահաբեկչությունը այլ պետության հատուկ ծառայության կողմից կատարված լինելու պատճառով... Նկատեցի՞ք չէ՞, որ Ռաֆիկ Հարիրիի սպանության հետաքննության առնչությամբ Սիրիայի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցներ կիրառելուն, ռուսները դեմ էին: Անհանգստանում են , բա որ հանկաձ վաղն էլ Բաքվի մետրոյի գործը բացվի, կամ...

«27»-ի գործով 1,5 տարի առաջ, ամերիկյան դիվանագետը (PanARMENIAN.Net, 12.06.2004), իսկ այս գարնանն էլ ռուսական հատուկ ծառայության` նախկին գնդապետը (www.realazer.com 27.03.05) հայտարարում են, որ «27»-ը ՌԴ հատուկ ծառայություններն են կազմակերպել, Իսկ Հայաստանում քաղաքական կուսակցությունները, ու հատկապես` ՀՀՇ-ն, չեն նկատում, որ այդ հայտարարությունները, «27»-ի գործը ՄԱԿ հասցնելու, միջազգային սկանդալ սարքելու, ու որ ամենակարեւորն է` ռսի սիրահար` հայ ժողովրդի (Սփյուրքն էլ հետը), առջեւ ռուսների իրական դեմքը ցույց տալ տալու լավագույն հնարավորություններն են... Մյուս կողմից էլ` «Գունավոր» հեխափոխություններ են, Հայաստանի համար Նախագահի թեկնածու են ման գալիս, ետ հայտարարություններն էլ կուսակցություններին, իրենց «Արտաքին» քաղաքական հայացքները» ցույց տալու հիանալի հնարավորություն էր տալիս, (այսօր էլ է տալիս, որովհետեվ այլնտրանքն, իրոք ցանկարի է... ամեն դեպքում Սերժը մնում է Սերժ, Հայաստանի եղած-չեղածը ռսներին նվիրող ու ռուսական բանակի քանակը ՀՀ-ում ավելացնող Սերժիկ Սարգսյան: Այլնտրանքի ցանկալի լինելն, իրոք տրամաբանական է)... 2008-ին, գրեթե բան չի մնացել...

Արամը փող ուներ, բայց չորս-կողքմը «գրպանահատներ» լցրին (հիմա էլ կան, ուղղակի հիմա արդեն «ջեպկիր» չեն , այլ` «ականներ»)... Մանուչարյան Աշոտը-13-ի ու 18-ի «Բոմբ-դաշինքներ», ջանոյաններին ու յոնոշեւներին հայտնաբերողներ, մի խոսքով` էլ ռուսական գեներալ, էլ քաղաքականության մեջ պատահականորեն հայտնված շինանյութ` քյարփինջ ու էլ «աչք ու ականջների» մատակարարող (ները) լիքն էին, (հիմա էլ կան), որ մեկին ասենք` Վաղոյի՞ն, թե` Աբոյին, կամ միգուցե` Շահենի՞ն... Արամի փողերը քամին պրծան ու հենց դրանից հետո, Պլատոն Ելենինը Թիֆլիսում «27»-ի գործը ծախեց...

Բերեզովսկին Ուկրաինան մի պահ մոռացել էր ու Թիֆլիսում Ռոբին «Մոյդովական» տարբերակի արաջարկություն էր անում: Ձեռքին բաց կոզր ուներ` «Կենտրոնում» ամեն ինչից քաջատեղյակ մեկը, հայտնվել է Լոնդոնում: Ի դեպ Նայիրի Բադալյանը ճիշտ էր նկատել, որ քաղաքական կուսակցության համար դժվար չեր Լիտվինենկոի հետ կապ հաստատել: Իրոք դժվար չի, ընդհամենը անհրաժեշտ է զանգահարել Լոնդոն, Բորիս Բերեզովսկու գրասենյակ, ու ցանկություն հայտնել, իսկ դրանից հետո հատուկ ծառայությունների մակառդակով, խիստ կարեւոր ինֆորմացիաների առեւտրով զբաղվող ու այդ գումարներով` «Գունավոր հեղափոխություններ» ֆինանսավորող Պլատոն Ելենինի «Ֆիռմայում» կորոշեն` նպատակահարմար է Լիտվինենկոի հետ կապի հաստատումը... դե հասկանում եք, մարդը իրեն ծնած ու ահաբեկչի փեշակ տված ԴԱԾ-ին դավաճանել է... Բայց ամեն դեպքում, եթե լրագրող Ալիմ Աբդուլայվին հաջողվում է «խոսեցնել», ուրեմն Արեւմտյան քաղաքական ուղղվածություն ունեցող, լուրջ կուսակցություններին էլ կհաջողվեր Արեւմտյան դիվանագետին ու Լիտվինենկոյին ՄԱԿ-ում խոսեցնել...

ՌԴ ԴԱԾ-ի նախկին ահաբեկչ-գնդապետը այդ օրերին խոսե՞ց, չէ՞: Սերժի ու «Մոլդովական» տարբերակի մասին խոսակցություններն էլ Թիֆլիսի հանդիպումից հետո շրջանառության մեջ դրվեցին, չէ՞ ... Մի խոսքով` ընդիմության մեջ ՀՀ Նախագահի թեկնածու չգտան... «Մոլդովական» տարբերակը, որքան հասկացանք, այն էր, որ թեկնածու չկար ու որքան էլ, որ զարմանալի էր, բայց փաստորեն ԱՄՆ-ի ընտրությունը կանգ առավ այդ երկրի Կոմունիստական իշխանությունների վրա... Դե այլնտրանք չկար, մի խոսքով` Հայաստանում էլ չկա, ու «Մոլդովական տարբերակ»...

Հիմա ի՞նչ, Սերժիկ է հաջորդը՞, այսինքն` հետ դարձի հույսներս կտրե՞նք...

Փաստորեն Արեվմուտքը Հայաստանում Նախագահի թեկնածու չգտավ: Այնպիսի թեկնածու, որը ընդունելի լիներ նաեվ ժողովրդի կողմից: Իսկ ինչո՞վ է զբաղված ՀՀՇ-ն՞, հույս ունեին Հանրապետության Առաջին Նախագահը վերադառնար... Տեր-Պետրոսյանը, իր քաղաքական հայացքներով ու գիտելիքներով համապատասխանում է Արեւմուտքի պահանջներին: Հա, դա այդպես է, բայց ... Ամեն դեպքում, մեկնեց` Փարիզ, հետո՝ Լոնդոն, հետո էլ` ԱՄՆ: Վերադարձավ ու օդանավակայանում էլ, լրագրողի՝ -«...իսկ 50 հազարի դեպքու՞մ...», հարցին պատասխանեց` «50 հազար, վատ չի, դուք հավաքվեք, կտեսնենք...»:

Ով, լրագրողը՞ պետք է 50 հազար ժողովուրդ հավաքե՞ր, թե խոսքը ուղղված էր` ՀՀՇ-ին... օրեր ու ամիսներ, արդեն մեկ տարի անցավ, բայց ՀՀՇ-ն ոչ՝ 50 հազար մարդ հավաքեց, ոչ էլ նույնիսկ նման փորձ արեց:

Վանոյի գիրքը, դրել մի-քանի օրինակ տպել են, ամեն մեկը մի-երկու օրինակ տարել տուն... Խի՞ ախպեր ջան, խի՞ 50, 100 հազար օրինակով չեք տպել... մի 3 հազար դոլար չէիք կարում հավաքե՞լ, թե` գլխի շէիք ընկել, որ կարելի էր մի 5-10 էջ էլ պիտակների կեղծ լինելու մասին լուրջ ու համոզիչ փաստարկներ տպել ու գրքերն էլ` ձրի բաժանեիք... Մի 100 հազար գիրք բաժանեիք, 50 000 կողմնակից կողքներտ կհայտնվեին...

Եթե Հայաստանի ներկա սոցիալական դժվարին պայմաններում, քաղաքական կուսակցությունը, որում բազմաթիվ փորձառու «գործիչներ» կան, բայց չէն կարողանում իրենց շուրջը 50 հազար կողմնակից հավաքել... էլ ինչ քաղաքական գործիչների մասին է խոսքը: Ուրեմն հիմա ` քաղաքական հուշ եք, հույսներտ ո՞րն է, որ մի-օր ժողովուրդը կհասկանա՞... երազի մեջ է տեղեկանալու, իրականում` օվ, օվ է եղել... Կյանքը ցույց տվեց, որ այդպես լինում է, որ մոռացված մեկին, կանկարձ ժողովուրդը հիշում է, բայց դուք սիրելիներս' դրա նախապատրաստման համար, ոչինչ չէք անում...

1988-ին ՀՍՍՀ Կոմ.կուսի առաջին քարտողար Կարեն Դեմիրճյանը համաժողովրդական մեռժում ստացավ, ամենավառ երեվակայության տեր մարդու մտքով նույնիսկ չեր անցնի, որ 10 տարի հետո, ժողովուրդը Դեմիրճյանի ոտքերի առջեւ գառներ մորթելով է ընդունելու: Մտքներովս չեր անցնի, բայց փաստը փաստ է: Հիմա կասեք՝ թէ խելքս քցել եմ, ու թե ինչ կապ ունեն` ՀՀՇ-ն, Վանոն ու Դեմիրճյանի ոտքերի առջեւ` գառներ մորթելը, կամ 88-ին մերժելու, իսկ 98-ին ընդունելու հետ... Հենց կապն էլ դրա մեջ է, որ երեկ քեզ մերժել են, այսօր կամ` վաղ կարող են` կանչել... նոր էինք անկախացել, քաղաքական նոր կուրս էինք ընդունել, առջեւում դժվարին փորձություններ էին, մյուս կողմից էլ «ֆինանսակեր» պատերազմի մեջ էինք, տնտեսությունը կատվածահար վիճակում էր, իսկ 4 հարեվան ունենք, 2-ի կողմից շրջափակման մեջ էինք: Բնական է, որ նման պայմաններում գտնվող երկրներում, առաջնթացների փոխարեն ավելի շատ հետնթացներ են գրանցվում, ու բնական էր նայեւ, որ այդ իրավիճակում սոցիալական բազմաթիվ դժվարություններ ինքստիքյան ազգաբնակչության զգալի մեծամասնության մոտ դժգոհություններ են առաջացնում: Հենց այդպես էլ եղավ՝ ՀՀՇ-ի օրոք, ու բնական էր նաեւ, որ դժվարություններին այլեվս չդիմացող ժողովուրդի շուրդերից, մի-օր 88-ին մերժված Դեմիրճյանին ազգանունը պիտի հնչեր: Այսպես ասենք՝ ժողովուրդը, սոված էր, ու ակամայից հիշել էր, Հայրիկյանին բնորոշած՝ «Երշիկի ժամանակաշրջանը»: (Ի դեպ` ովքեր, որ կարծում են, թե նման դեպքում, ժողովուրդը «Կոմունիստներին» պետք է հիշեր, եւ ոչ թե` մեկ անձի, ապա այդպես գրեթե ամենուր է լինում, բայց ոչ` Հայաստանում, որովհետեւ, որ հայ ժողովրդի գեռակշիր մեծամասնությունը, քաղաքական ցանկացաց հարց, կարեվորում է անձերով, ու այդպես էլ եղավ 98-ին): Մարդիք «Երշիկի ժամանակաշրջանն» այդ ժամանակվա առաջին դեմքից էին ուզում: Դա Համոն էր նկատել... Ի՞նչ էք կարծու՞մ, այս ու նախորդ գումարման ԱԺ-ում Հմայակ Հովանիսյանը միակ քաղաքական գործիչը չի՞... Իսկ՞ ինչ էք կարծու՞մ, այն ժամանակ, դա Համոն նկատեց, իսկ հիմա ով պետք է՞ նկատի, հիմա Հայաստանի ժողովրդի համար թիվ մեկ գերխնդիրը որն է՞, կարող ե՞ք ասել...

Այս համատարած բեսպրիդելի օրոք, երբ երկրի ամենաբարձր պաշտոնյաների, դեպուտատների ու նախարարների, թաղապետերի ու ավագանու մեծ մասը հանցաշխարհի ներկայացուցիչներն են զբաղացրել, գողական օրենքներով են սկսել պետական հարցերը քննարկել, եվ սա այն դեպքում, երբ ընդամենը մի քանի տարի առաջ, հանցաշխարը գլխապատառ փախնում էր Հայաստանից, հիմա գողերը Հայաստանում մաֆիա են ձեւավորել, պետական կարեւորագույն պաշտոններն է զավթել, ընտրությունից` ընտրություն, ժողովրդին մի 10 դոլար են տալիս ու 5 տարի քթից բերումա, այ հիմա` Ուրիշ ի՞նչ կարող է ուզի ժողովուրդը, եթե ոչ՝ Օրենք ու պաշտպանվածություն: Սովետական ժամանակաշրջանի մենթերից ու իշխանությունների հովանու տակ պատսպարված հանցաշխարհի հաբռգած թուլեքը, հայաթներում զզվեցրել են մարդկանց...

98-ին մարդիք «Երշիկի ժամանակաշրջանն» էին ուզում Դեմիրճյանին հիշեցին, բա՞ հիմա, այս՝ համատարած բեսպրիդելի օրոք, ժողովուրդը ի՞նչ է ուզու՞մ, ումի՞ց սպասումներ ունի՞... Եթե չեմ սխալվում, դա ՀՀՇ-ի ժամանակաշրջանում էր չէ՞, երբ ոստիկանությունում աննախադեպ բարձր, ու որ կարեւոր է` իրական ցուցանիշներ էին գրանցվում... Հիմա «սովետական միլիցու» ավելի այլանդակ տեսակն են դառձել... Բա դե, դուք էլ՝ Համոյի նման, նկատեք, որ ժողովուրդը կոնկրետ անձի անունն է տալիս...

Վանոյի անունն են տալիս... Ուզում ե՞ք ավելի բարձր հնչեցնեն, ուրեմն պիտակները մաքրեք: Մագրեք, որ կարողանաք համախմբել այդ մարդկանց, ինչի մի-երկու անգամ դուրս չեք գալիս հրապարակ, ու բարձրաձայն հնչեցնում, որ Վանոյի վրա «լղոզած» այդ պիտակները, 100 տոկոսանոց կեղծիքներ են: Չէ որ այդ պիտակները, ժողովրդից շատերի բերանն է փակում... դե բացեք մարդկանց բերանները, ասեք որ մեղադրանքները սարքովի էին: Բա դուք քաղաքական գործիչներ եք, չե՞ք տեսնու՞մ, որ ձեր շուրջ ժողովուրդ հավաքելու հիանալի հնարավորություններ են ստեղծվում, որ ժողովուրդը արդեն, որ երրորդ-հարուրերորդ անգամ, համոզվեց, որ անիմաստ է հույս կապել քաղաքական դատարկությունների (գործող ընդիմության լիդեռների), իշխանական ու ընդիմադիր՝ պոպուլիստների հետ: Բա սրանից լավ առիթ... Արեվմուտքը Հայաստանում Նախագահի թեկնածու չի գտնում, «Մոլդովական տարբերակի» մասին է մտածում... Որ Հայաստանի ներկա ընդիմության մեջ մեկին չգտան, փաստորեն այդպես է: Գործող ընդիքության (Ս.Դեմիրճյան, Գեղամյան, Աարգսյան Արամ) մի-քանի արտասահմանյան ճանապարհորդություններից հետո, հասկանալի էր, որ Արեւմութքում չեն կարողացել հասուն գործիչների տպավորություն թողնել, իսկ խոսքը Հանրապետության Նախագահի պատասխանատու պաշտոնը ստանձնելուն է վերաբերվում: Ես անգամ ¸»ÙÇñ×Û³Ý Ստյոպիկն պատկերացրեցի նախագահների մակաñդակով միջազգային ինչ-որ կոնֆերանսում, զեկուցողի դերում... Պատկերացրեցի՞ք, ի¯նչ ամոթա չէ՞...

Վազգեն Մանուկյանի ու Պարույրի մասին էլ չխոսեմ, նրան քաղաքականության մեջ... համենայնդեպս Հանտապետության Նախագահի թեքնածու լինելու հարցում հաստատ՝ «Պրծած» գործիչներ են... Հանրապետության 1-ին Նախագահի համար էլ ասեցինք՝ ՀՀՇ-ն, փաստորեն Տեր-Պետրոսյան վերադարձի համար անհրաժեշտ՝ 50 հազարանոց, մի-քանի միտինգ չկարողացավ կազմակերպել... Իսկ դա նշանակում է, որ Տեր-Պետրոսյանի ժամանակն էլ է անցել: Սա ՀՀՇ-ում պետք է լուրջ մտորումների առիթ հանդիսանա, պետք է մտածել այլ թեկնածուի մասին, իսկ, էլ ո՞վ, եթե ոչ Սիրադեղյանը...

Ես հիմա, ավելորդ եմ համարում, խոսել այն պիտակների կեղծ լինելու մասին, որոնք կպցրեցին Սիրադեղյանին, ժամանակին դրանց մանրամասների մասին շատ եմ խոսել, դրանց մասին ՀՀՇ-ն պետք է խոսար, ու այսօր էլ դեռ ուշ չի, բայց ժամանակի կորուստ էլ չի կարելի. 2008-ին բան չի մնացել... Նորից կրկնեմ՝ ժողովուրդը, համատարած բեսպրիդելից պաշտպանվել է ուզում, Վանոյի անունն է շշնջում, բայց չի կարողանում՝ բարձրաձայն գոռալ, պիտակները խանգառում են, եթե 98-2000թթ.-ին ժողովուրդը չէր լսում, այդ պիտակների կեղծ լինելու մասին, ապա այժմ, այս քրեական ամենաթողության պայմաններում հաստատ պատրաստ է լսելու: Դե՝ խոսե´ք, դե´ բացեք ժողովրդի բերանը... Քրեական գործի նյութերը կարդացե´ք, կեղծքները բացահայտող բազմատիվ նյութեր կան, հասարակությունը պարտավոր է դրանց մասին տեղյակ լինելու... Դե խոսեք, որ մարդիք էլ շշնջալու փողարեն, բարձրաձայն հնչեցնեն իրենց ուզած թեկնածուի անունը:

Հայաստանում Նախագահի ժողովրդական թեկնածու, չէն գտնում, ու սկսում են «Մոլդովական տարբերակի» մասին մտածել: Իսկ խի ե՞ն, միայն Հայաստանում փնտրում... Հեղափոխությունների ու իշխանափոխությունների միջով անցած երկրներում, բազմաթիվ դեպքեր կան, որտեղ իշխանության են գալիս, կամ վերադառնում՝ նախկինում արտաքսված, կամ քաղաքական հետապնդումների պատճառով տարագիր դարձած գործիչները...

Ես ասում եմ՝ ՀՀՇ-ն Վանոյին հարկ եղած ձեւով չի պաշտպանել, այսօր էլ՝ չի պաշտպանում, իսկ դուք նեղանում եք... Բա ոնց չասեմ՝ ինձանից մի նեղացե´ք, դուք ձեզանից, ձեր անգործությունից, չարածներից ամաչեք... Քաղաքական կուսակցության, գործադուլը որն է՞, որ էս 8 տարի է դուրս չեք գալիս...

ՀՀՇ-ի հարգելի ներկայացուցիչներ, ես ասում եմ՝ մարդը 5 տարի է, քաղաքական հետապնդման մեջ է, ու հարցնում եմ՝ Ի պաշտպանություն Վանո Սիրադեղյանի, եւ ի լուր՝ հայ ու միջազգային հասարակությանը, ՀՀՇ-ն ի՞նչ ակցիաներ է կազմակերպե՞լ... Նորից եմ կրկնում՝ պիտակները կեղծիք են, ես համոզվել եմ դրանում, իսկ դու՞ք... կարդացե´ք քր.գործի նյութերը, կարդացեք, ու այդ դեպքում էլ չեք կասկածի... Իսկ եթե կասեք, որ չեք կասկածում, ու նաեւ` ինքներտ ձեզ քաղաքական գործիչներ եք համարում, այդ դեպքում նորից պետք է հարցս կրկնեմ՝
Ի պաշտպանություն Վանո Սիրադեղյանի, եւ ի լուր՝ հայ ու մջջասգային հասարակությանը, ՀՀՇ-ն ի՞նչ հասարակական ու քաղաքական ակցիաներ է կազմակերպե՞լ, Սիրադեղյանի պաշտպանության կոմիտե, ստեղվվել է՞, եթե՝ այո, այդ դեպքում ու՞ր է՞, ի՞նչ է արել, իսկ եթե՝ ոչ, որեմն ինչ քաղաքական կուսակցության կամ գաղափարակցին աջակցելու մասին կարող է խոսք լինել...

Գիտե՞ք, հիմա, գրելուս այս ողջ ընդացքում, փորձում էի գլխի ընկնել, թէ Յուրաքանչյուրտ` Ձեր հերթին, հիմա կարդում ու ինչ՞ էք մտածում... Բնականաբար, Ձեր գործն ու իրավունքն է, ինչ կուզեք, այն էլ կմտածեք... Ամեն դեպքում, ուզում եմ նախապես ասեմ` Եթե, այս ամբողջ գրածս, հիմնական ասելիքս, պետք է «ծածկեք» ինձ մեղադրելով` մեծամտանալու ու խելքս գցելու մեջ, այդ դեպքում` Ինձ կներեք, երեվի իրոք խելքս գցել եմ ու սխալմամբ Ձեր դուռն եմ ծեծել, կարծում էի թե Վանոյին ետ բերողը` ՀՀՇ-ն է լինելու... Այդպես էի կարծում, դրա համար էլ մինչեւ հիմա՝ կռիվ էի տալիս... Չէ, ճիշտ կլինի եզրափակվեմ՝
Կներեք, պարոնայք ՀՀՇ-ականներ, Ձեր մասին, ես իրոք սխալ կարծիքի եմ եղել ու այդ պատճառով էլ՝ զուր հույսեր կապել...

Հա, ի դեպ, ասեմ որ, ի սկզբանե, ձեր մասին գրելու (այն էլ՝ այսքան երկար) ցանկություն չունեի... Այսօր նոյեմբերի 13-ն է, Վանոյի ծննդյան օրն է, ցանկանում էի շնորհավորել, մտքերով շեղվեցի, դե «Շեֆ»-ի ծննդյան օր է, խմելու առիթ է, մի խոսքով ձեզ հիշեցի...

Ես մտել էի ինտեռնետ, որ գրեի`
ՇԵՖ ջան ծնունդդ շնորհավոր: Առողյություն ու ազատություն եմ ցանկանում...

Վահագն
13.11.2005, Փարիզ

Aucun commentaire: