Այս լուսանկարներում պատկերված անձանց, դուք կարող եք հաճախ հանդիպել՝ Հանրահավաքների, երթերի, եւ բոլոր տեսակի հասարակական-քաղաքական միջոցառումների ժամանակ: Նրանք գաղտնի ոստիկանության (ՀՀ Ոստիկանության 7-րդ վարչություն) աշխատակիցներ են: Կատարում են գաղտնի նկարահանումներ, ձայնագրություններ, երբեմն նաեւ պռովակացիաներ:
Ուշադրությու դարձնելու դեպքում Դուք կնկատեք նաեւ նրանց այլ գործնկերներին, որոնց հետ նրանք աշխատում են աննկատ շբվել: Նրան հաճախ հանրահավաքների են գալիս տարբեր ավտոմեքենաներով, սակայն երբեմն այդ մեքենաների վրա կարող եք նկատել նույն պետ.համարանիշները: Նաեւ հակառակը՝ նույն ավտոմեքենան մեկ այլ միջոցառման ժամանակ՝ մեկ ուրիշ պետհամարանիշով: Անձրեւային եղանակներին կրում են անձրեվանոցներ, ուշադրություն դարձնելու դեպքում դուք կնկատեք, որ նրանք աննկատ խոսում են իրենց անձրեվանոցների հետ: Խոսում են «իրենք իրենց» հետ, դա հատկապես նկատելի է, երբ նրանք գլուխները աջ կամ ձախ թեքած խոսում են իրենց կուրտկաների օձիգների տակ տաքցված միկրոֆոններով:
Նրանք հիմնականում աշխատում են միմիանց հետ չշբվել, սակայն ուշադրություն դարձնելու դեպքում նկատվում է նրանց կապը:
Ուշադրության են առժանի հատկապես «սպորտային» պայուսակներ կրող երիտասարդները: եթե տեսանկարահանողներից անցանոթներին ուշադրություն դարձնեք, ապա կնկատեք, թե ինձպես են նրանք իրենց տեսախցիկների մարտկոցները կամ տեսագրված ժապավենները փոխանակում «սպորտային» պայուսակներ կրողների հետ:
Մի խոսքով նրանք աշխատում են գաղտնի՝ աննկատ մնալ, բայց իրենց առջեւ դրված հանձնարարությունները կատարելիս երբեմն ստիպված են լինում միմիանց հետ շբվել ինչն էլ ուշադիր դիտողներին հնարավորություն է տալիս այդ ցանցը ամբողջովին բացահայտել:
Եւս մեկ խորհուրդ, գաղտնի ոստիկանության աշխատակիցներին նկատելիս, աշխատեք ցույց չտալ, որ իրենց ճանանչում եք, դա կարեւոր է հատկապես նրանում, որ նրանց նոր անդամներով չփոխհարինեն, ու ավելի աննկատ չգործեն:
Այս գործակալների լուսանկարներ կատարել եմ հիմնականում տեսախցիկի միջոցով, որի պատճառով էլ դրանց որակները պահպանված չեն:
Խմբակային (նկար Nօ 5) լուսանկարում՝ Սեւ հագուստով եւ անձրեւանոցով պատկերվածին ֆիքսել եմ Ա1+-ի պաշտպանության համար կազմակերպված երթի ժամանակ: Իսկ դրանց ամիսներ հետո նկատել եմ թե ինչպես էր նա շարքային միտինգավորներից հատկապես շուտ բորբոքվող ու հայոյանքներ օգտագործողներին պռովակացիայի ենթարկում՝ գռգռելով ու հասցնում այնպիսի դրության, որ մարդիք հայոյանքներ տան ու նաեւ բռնության կոչեր անեն, իսկ այդ պահին նրա գործնկերներ ֆիքսում են տեղի ունեցածը...
Ռուսական դեսպանատան առջեւ կատարվող ցույցի ժամանակ 7-րդ վարչության աշխատակիցը իրեն նկարելիս (նկար Nօ 3 եւ 4) նկատեց ինձ:
.
.
Հ.Գ. 1. Գաղտնի գործակալների այս եւ այլ լուսանկարները տես՝ ---»»»
.
Հ.Գ. 2. ՀՀ Գաղտնի ծարայություններին վերաբերվող տպագրված հրապարակումը տես՝ ---»»»
Aucun commentaire:
Enregistrer un commentaire