17.11.07

ԳՈՐԾԱՐՔԸ ԿԱՅԱՑԱՎ ՄԵՐ ԱՉՔԻ ԱՌԱՋ

«Դեգեներատները արդարադատությունում» եւ «Աղվանի հեքիաթը» հրապարակումներով մենք անրադարձանք եւ համոզվեցինք, թե ինչպես Աղվան Հովսեփյանը իր ենթակաների օգնությամբ, իրավագիտության, արդարադատության, ինչպես նաեւ մարդու տարրական իրավունքները ոտնահարելով կեղծ նյութեր էր թխում Վանո Սիրադեղյանին մեղադրելու նպատակով: Այդ դավադրությունները կազմակերպելիս, բնական է, որ նա զինակիցներից բացի պիտի ունենար նաեւ կեղծ վկաներ, որոնց ՙցուցմունքներն՚ էլ հիմք ընդունելով, դավադիրների խումբը գործել էր:
.
Մենք արդեն համոզվեցինք, թե ինչպես նույն արարքի (ըստ նախաքննության) համար տարբեր պատժամիջոցների առժանացան մի քանի անձ, հատկապես նրանցից ուշագրավը Արմեն Տեր-Սահակյանին ու Վահան Հարությունյանին տրված պատժամիջոցներն էին: Պատժաչափե´ր, որ ուղակի լսողն ապշում է:
.
Եվ այսպես: Մեկ տարուց քիչ ավել ժամանակ է անցել այն օրից, երբ ՆՆ ներքին զորքերի վարչության նախկին պետ Վահան Հարությունյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Եվ ահա պարզվում է, որ նա ազատ է արձակվել:
.
Այստեղ ուշագրավն այն է, որ ՀՀ դատախազությունը նույն դերակատարումը ունենալու համար մեղադրում էր նաեվ Արմեն Տեր-Սահակյանին, բայց վերջինս ոչ թե Վահան Հարությունյանի նման 6 տարի ստացավ, այլ դատապարտվեց մահապատժի: Ե´ւ Վահան Հարությունյանը, եվ´ Արմեն Տեր-Սահակյանը մեղադրվում էին այն բանում, որ ինչ-որ անձանց սպանելու համար իբր վերադասից ստացել են հրամաններ եվ դրանք հանձնարարել իրենց ենթականերին: Սակայն, եթե հետադարձ հայացքով նայենք 1-1,5 տարի առաջ տեղի ունեցող Արմեն Տեր-Սահակյան եվ մյուսներ դատավարությանը, ապա կտեսնենք, որ դեռեվս այն ժամանակ Ա.Տեր-Սահակյանը հայտարարեց, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը իրեն առաջարկել էր առեվտուր անել, եվ եթե ինքը ընդուներ Աղվանի առաջարկություններն ու զրպարտեր Վանո Սիրադեղյանին, ապա այդ դեպքում իրեն խոստացել էին մի 7 տարվա ազատազրկում եվ մեկ-երկու տարուց՝ ազատություն:
.
2001 թվականի փետրվարի 12-ին Վահան Հարությունյան եվ մյուսներ քրեական գործով մեղադրյալները վերաքննիչ դատարանում աղմուկ էին բարձրացրել եվ պահանջում էին հանդիպում նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ՝ պատճառաբանելով, որ վերջինս իրենց խաբել է, քանի որ նախաքննության ընթացքում իրենց եվ Աղվան Հովսեփյանի միջեվ պայմանավորվածություն է եղել: Այդ մասին նրանք նաեվ ասել էին մեկուսարան այցելած իրավապաշտպանների խմբին:
.
Ուշադրություն դարձնենք, որ մեկ այլ աղմկահարույց դատավարության ընթացքում գլխավոր ամբաստանյալ Արմեն Տեր-Սահակյանն ու մյուս ամբաստանյալները բազմիցս հայտարարել են, որ Աղվան Հովսեփյանը նախաքննության ընթացքում բազմիցս ծեծի ու խոշտանգումների, ազատ արձակման, խոշոր գումարների խոստումով իրենցից պահանջել է Վանո Սիրադեղյանի դեմ զրպարտչական ցուցմունքներ տալ. «Աղվանը զենքը դնում էր գլխիս ու պահանջում Վանոյի դեմ ցուցմունք տալ, Աղվանը ասում էր. եթե Վանոյի դեմ ցուցմունք տաս, քեզ խոստանում ենք 6-7 տարվա դատավճիռ, իսկ մի-երկու տարուց՝ ազատություն»,-հայտարարել էր Տեր-Սահակյանը: Կարծում ենք, այսօր արդեն կարող ենք հաստատապես ասել, որ այն գործարքը, որ ըստ Տեր-Սահակյանի առաջարկվել էր իրեն Աղվան Հովսեփյանի կողմից, բոլորի աչքի առաջ կատարեց Վահան Հարությունյանը: Վերոհիշյալը վերլուծության ենթարկելով՝ կարծում ենք հասկանալի է, թե Վահան Հարությունյանի գործով ընկերները ինչու էին 2001 թվականի փետրվարի12-ին խուճապի մատնվել եվ ինչ նկատի ունեին՝ «իրենց եվ Աղվան Հովսեփյանի միջեվ պայմանավորվածություն է եղել» ասելով: Հասկանալի է նաեվ, թե ինչու այդ խուճապի մատնված տղաները վերաքննիչ դատարանից ազատ արձակվեցին եվ այդպես էլ չհայտնեցին, թե այդ ինչ պայմանավորվածության մասին էր խոսքը:

1 commentaire:

Anonyme a dit…

Hargeli paron Gukasyan!!
Ayd jamanakneric sksac arterkrum gtnvelus och subyektiv patcharov aynkan el irazek chem manramasnerin. Shat hetakrkrutyamb kardum em dzer bolor hodvacner@.Shnorhakal em kaxakakanoren irazek linelus artiv. Dzer pastarkner@ lriv texin en, sakayn mnum e/im karcikov/ 1 bac harc. Pastoren mahaporc@ porcel en irakanacnel, Jilavyan@ texyak linelov ir amaranocum siroxakan camerayov nkarum e. Haskacank. Bayc ayt jamanak hasarak kaxakacun petk chuner Jilavyanin sharkic hanelu, ev ete gorcarar bisnesi hoxi vra er, tox na ir konkurentnerin- irakan kazmakerpoxnerin matnansher. Uremn Hayastani xekavarneric vomanc irok dzerntu er veracnel verjinis, kani vor na ham finansakan lcakner uner, ham kaxakakan havaknord er ator gravelu. Es chish chem? Ev ete hancagorcner@ cucmunk eyin talis, vor zenki azdecutyan tak sxal cucmunk en tvel, apa da hnaravor cher?,vor Vanon zenki ujov korzer verjin cucmunkner@. Ev verjapes, ete Vanoyi ev LTP-i orok aydpisi baner en texi unecel ayn depkum, vor bolor lcakner@ irenc dzerkn er, uremn irenk racional xekavarel chgiten, inchu ek uzum noric nranc ver@ntrel. Ancac kaxakakan axb@ inchu ek noric berum hayastan. Nuyn@ chi linelu? Che vor mer azgayin nkaragir@ aynkan hajox chi. Harganknerov Ruzan
P.S. Knerek, parols moracel em, dra hamar anonim em uxarkum