28.12.07

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ - 1

իրենք են պառկեցրել
Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը հայտնի Թեւոսիկի` Սանկտ Պետերբուրգում սպանված քրոջ որդու թաղման արարողության ժամանակ բազմաթիվ մարդկանց ներկայությամբ ասել է հետեւյալը.
«Մենք էդքան մարդու պառլամենտում պառկացրինք ոչ թե նրա համար, որ էսօր վլաստը էդպես հեշտ ու հանգիստ տանք ուրիշներին: Պետք լինի` էդքան էլ կպառկացնենք»:

.
Աղբյուր` «Հայկական Ժամանակ», 27/12/2007
.
* * * * *
.....................................................................................................
Մտավորականների ֆորումի ավագանու արձագանքը
ՀՍՏԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋ
Մտավորականների ֆորումի ավագանին առաջարկում է պատասխանատվության ենթարկել կամ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանին կամ վարչապետ Սերժ Սարգսյանի եղբորը՝ ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանին: Նման պահանջի պատճառը ՀԺ օրաթերթի 2007 թվականի դեկտեմբերի 27-ի համարում տպագրված տեղեկատվությունն է, ըստ որի Սարգսյանը, անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին, ասել է. «Մենք էդքան մարդու պառլամենտում պառկացրինք ոչ թե նրա համար, որ էսօր վլաստը էսպես հեշտ ու հանգիստ տանք ուրիշներին: Պետք լինի` էդքան էլ կպառկացնենք»: Սակայն եթե իրականությունը պարզելու Մտավորականների ֆորումի ավագանու ցանկությունը խիստ տրամաբանական է, ապա անհասկանալի է կողմերից որեւէ մեկին պատասխանատվության ենթարկելու պահանջը. անհասկանալի է, թե, ենթադրենք, Սաշիկ Սարգսյանը ինչու պետք է պատասխանատվության ենթարկվի իշխանության ապագա ծրագրերը գաղտնազերծելու համար:

Aucun commentaire: