23.2.08

Երեւան. 22.02.08

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՄԻԱՑԱՎ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ


-----------------------------------------------
23.02.08
ԱՌԵՎԱՆԳԵԼ ԵՆ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ
Այսօր երեկոյան ժամը 22-ի սահմաններում Էջմիածին-Երեւան ավտոճանապարհին` Արգավանդի խճուղու մոտակայքում, սեւ դիմակ հագած զինվորական հագուստներով մի խումբ անձինք առեւանգել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին, նրա եղբայր Վարդան Ջհանգիրյանին, վարորդ Լեւոն Պողոսյանին եւ օգնական Կարեն Հովհաննիսյանին:
Նրանք տարվել են անհայտ ուղղությամբ:Այդ մասին ահազանգում է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը:


Այս տհաճ լուրը, միանշանակ խոսում է այն մասին, որ արյունարբու տականքը վերջնականապես կորցրեց իրեն: Գագիգ Ջհանգիրյան այն պաշտոնյան է, ով սեփական 10 մատերի պես տիրապետում է «հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչներին: «Հոկտեմբերի 27» կազմակերպած տականքները սարսափ են ապրում, որովհետև պառլամենտում թափած արյունով իշխանություն ստացած քոչվորն-սերժանտը, լավ էլ հասկանում են, որ այդ ոճիրի բացահայտումից հետո նրանք ոչ-մի տեղ չունեն: Աշխհարի ոչ մի երկիր, ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ նրանց չի կարող ընդունել: Բայց սա նրանց անհաջող փորձն է: Հանցագործ վարչախումբը Ջհանգիրյանից վրեժ կլուծեր դեռ տարիներ առաջ, բայց Ջհանգիրյանը միամիտ մարդ չի, և նա լավ գիտի թե ձեռքում եղած «կոզրերը» ինչպես պահպանի ու երբ օգտագործի:

Այս օրերին լուրեր տարածվեցին, որ ոչրագործ Նաիրի Հունանյանին վերացրել են: Ճիշտն ասած անձամբ չեմ հավատում, որովհետև այդ տականքի մահով ոչինչ չի փոխվի: Որովհետև «Հոկտեմբերի 27» գործը, ի պատիվ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի պրոֆեսիոնալ աշխատանքին բացահայտվել է` Նաիրի կոչեցյալ տականքը, «Հոկտեմբերի 27» գործով գլխավորը չի եղել, պարդասպանների խումբն է ղեկավարել, և այսօր նրա լինել չլինելը չի կարող գործի բացահայտմանը խոչնդոտել: Նա ինչ ասելու է եղել, ասել է, ինչ ապացուցելու է եղել` ապացուցել է, թե այդ պացահայտումներից քանի տոկոսն է այսօր հասարակությանը հայտնի, սա այլ հարց է, բայց կասկած չկա, որ զին.դատախազություը, ի դեմս Գ.Ջհանգիրյանին 100%-ով են տիրապետում այդ փաստերին: Եվ հիմա հանցագործ վարչախմբի փորցերը, ընդհամենը ևս մեկ անգամ փաստում են, որ Հայաստանու «գյադաների ժամանակը» արդեն ավարտվել է, իսկ նրանց հուսահատ փորձերն էլ ոչ այլ ինչ է, քան` հերթական գյադայություն


Պիտի խոստովանեմ, որ նոր, երբ գրում էի պարոն Ջհանգիրյանին առևանգելու լուրի մասին, միառժամանակ մտքովս վատ բան էր անցնում (ի՞նչ կարող եմ անել, երբ քոչվոր սերժանտներից ամեն ստորություն սպասում եմ): Անհանգստությունս կապված չեր «հոկտեմբերի 27»-ի գործով աժայժմ չհրապարակված փաստերի կորստով կամ նման մի բան, քանզի այդ փաստերը այսօր ավելի ապահով տեղերում են: Դրանք շատ վստահելի մարդկանց միջոցով` ձեռքից ձերք են անցել, ու հիմա նույնիսկ այդ վստահելի մարդկանցից շատերը(ս) տեղյակ չեն, թե ձեռքից` ձեռք ուր են հասել… ուզում եմ ասեմ, որ ոճրագործներին, եթե թվում է, թե իրենք ամենակարող են ու կկարողանան ձերք բարել այդ փաստերը ու վերադարձնել Հայաստան, դա նրանց չի հաջողվի: Փաստերն իհարկե Հայաստան կվերադառնան, շատ շուտով հվերադառնան ու քոչվորներին պատին դեմ կտան: Կասկած մի ունեցեք, բան չի մնացել:
Ինչ վերաբերվում է, վերևում գրածիս, որ նախորդ հաղորդագրությունս գրելուց` ներքին անհանգստություն էի ապրում, դա ընդհամենը Գագիկ Ջհանգիրյանին առևանգելու փաստի հետ էր կապված: Դե գրված էր, որ առևանգողները դիմակավորված են եղել…
Հիմա անհանգստությունս անցավ, նոր ինտերնետում կարդացի, որ Ջհանգիրյանին 6-րդ վարչությունը կալանավորել է…
Իհարկե սա նույնպես տհաճ` ոչ ցանկալի լուր է, բայց ամեն դեպքում մարդու տեղը հայտնի է.
Իսկ ինչ վերաբերվում է կալանավորելուն, ապա հենց պարոն Ջհանգիրյանի խոսքերով էլ պիտի հեգնեմ` ոչինչ, այդ վշտին էլ մի քանի օր կդիմանա::::))))))))

Comment by Վահագն Ղուկասյան

----------------------------------------------

23.02.08, Փարիզ



Մեր տունը Հայաստանն է

Aucun commentaire: