29.2.08

Առաջարկություն

Առաջարկություն Համաժողովրդական շարժման ներկայացուցիչներին
-----------------------------------------
Հաշվի առնելով ՀՀ-ում տիրող իրավիճակը, մասնավորապես գործող վարչախմբի կողմից օգտագործելով պետական վարչական ռեսուսները, կատարվում են`
1. Կամայականությունները, ապօրենիություններն ու բռնությունները :
2. Հայաստանը այսօր գտնվում է տեղեկատվական շրջափակման մեջ :
3. իշխանությունները արհամարում են ՀՀ-ի կաղմից ստանձնած միջազգային պարտականությունները :
4.
5. ….
6. …


Առաջարկում եմ` մշակել ստորև ներկայացվող բողոք-նամակը : Ժողովրդի համաձայնությունը ստանալու նպատակով, Ազատության Հրապարակուն ներկայացնել Համաժողովրդավարական Շարժման բազմահազար մասնակիցներին: Հաստատել ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցող կուսակցությունների ու հասարակական-քաղաքական կազմակերպությունների կողմից : Սույն փաստաթուղթը ներկայացնել ՀՀ-ում գտնվող արտասահմանյան դեսպանատներին ու միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին :
Որպես 2-րդ քայլ, որպես պատվիրակ, բազմահազարնոց ժողովրդի լիազորելություններով օտար լեզվին տիրապետող մի խումբ քաղաքացիների գործուղել արտասահման` միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ, ԵԱՀԿ,…) եվ միջազգային հանրահայտ լրատվամիջոցներ ներկայացուցչությունների առջև հրապարակային միջոցառումներ` բողոքի ցույցեր կազմակերպել :


-----------------------------------------------

Հայտնում ենք ձեզ, որ 2008 թ. փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրությունների, նախընտրական շրջանի, ընտրարշավի և հետընտրական գործընթացների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ բռնություններ, օրենքի կոպիտ խախտումներ : Քաղաքամայր Երևանում և համայնքներում, փետրվարի 19-ի նախնտրական ողջ ընթացքում և բուն ընտրության օրը տեղի է ունեցել ընտրողներին կաշառելու բազմաթիվ դեպքեր : Իշխանությունների կողմից անօրինական ձևով օգտագործվել է ողջ պետական վարչական ռեսուրսները, մի կողմից` ի նպաստ իշխանական թեկնածուին, և մյուս կողմից` ի վնաս ընդիմության միասնական թեկնածուին :
Ֆիզիկական բռնությունների են ենթարկվել միասնական ընդիմության թեկնածու Լեվոն Տեր-Պետրոսյանի վստահված անձինք և ընտրական հանձնաժողովներում իշխանությունների կողմից չվերահսկվող անդամները : Տեղական ընտրական հանձնաժողովներում անուշադրության են մատնվել վստահված անձանց կողմից նկատված աննօրինականությունները ու քվյատուփերում կատարվող լցոնումները : Ոչ միայն չեն ստորագրվել նման խատտումներ արձանագրած դիտորդների ու վստահված անձանց կողմից կատարվող արձանագրությունները, այլ նաև վերջիններիս նկատմամ կատարվել են ֆիզիկական բռնություններ, նրանց բռնի վտարել են հանձնառողովներից, Իսկ ավելի համառներին` առևանգել :
Ֆիզիկական բռնությունների են ենթարկվել ընտրախատտումների վերաբերյալ ահազանգով ընտրատեղամասեր մեկնած այն լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք իշխանական վերահսկողություննից դուրս են գտնվել : Ֆիզիկական բռնությունների են ենթարկվել նաև ՀՀ ԱԺ պատգամավորները, ինչպես նաև առհամարվել են վերջիններիս օրինական պահանջները :
Ոստիկանության և տեղական կառավարմա ներկայացուցիչները կոպիտ միջամտությամբ կոպտորեն խաղտելով իրենց իրավունքներն ու պարտականությունները, միջամտել ու նպաստել են ընտրությունների արդյունքների հաշվառման գործնթացին` Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնելով կեղծ տվյալներ:
Ազատ և արդար ընտրություններ ապահովելու կոչված կառույցները չեն կատարել իրենց պարտավորությունները: Պետական պաշտոնյաները, ընտրարշավից առաջ և դրա ընթացքում, իրենց աշխատանքային ժամերին ակտիվորեն զբաղվել են իշխանական թեկնածուի քարոզչությամբ: Իրենցից կախում ունեցող քաղաքացիներին առգելել են մասնակցել միասնական ինդիմության թեկնածուի հանրահավաքներին, փոխարենը աշխատանքից ազատելու սպառնալիքով մասնակից դարձրել իշխանական թեկնածուի հանդիպումներին:
Իրավապահ մարմինները, իրենց համապատասխան գործողություններով, օգտագործվել են որպես միջոց: Ապատեղեկատվության, կեղծիքի ու ստի քարոզով Նման մթնոլորտի ձևավորման են նպաստել իշխանությունների կողմից ամբողջովին վերահսկվող էլեկտրոնալին լրատվամիջոցները:
Վերոհիշյալ փաստերից ելնելով` մենք` Հայաստանի Հանրապետության 500 000 քաղաքացիներս, մեր և մեր ընտանիքների անունից հայտարարում ենք, որ խախտվել է մեր Սահմանադրական իրավունքը, այս ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարության արժեքների և կիրառման միջազգային հասարակության ընկալմանը: Այս ամենը լուրջ մտահոգություն է առաջացնում Հայաստանի Հանրապետության ընտրած ուղու վերաբերյալ:
Պահանջում ենք հաշվի առնել, որ տեղի ունեցող ապօրենիությունները չի կարող դիտվել որպես Հայաստանի Հանրապետության ներքին գործ, քանզի Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի, Եվրոխորհրդի, ՞՞՞՞՞՞ անդամ է, ունի պատրականություն է, և այդ կառույցներում ունի ժողովրդավարության սկզբունքները պահպանելու պարտականություններ.
Պահանջում ենք անհապաղ ձեռնարկել բոլոր միջոցները, և Ժողովրդավարական Հայաստանում կասեցնել իշխանությունների կողմից կիրառվող հակադեմոկրատական գործողությունները:

Aucun commentaire: