29.2.08

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԴԱՎԱՃԱՆԵՑ ԻՐ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ

Այսօր սիրելի «Ա1+»-ում կարդում եմ`


«Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Օրինաց երկիր» կուսակցությանը Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ ՚Բարգավաճ Հայաստանՙ կուսակցության հետ միասին կկազմի կոալիցիոն կառավարություն, իսկ Արթուր Բաղդասարյանը կղեկավարի Հայաստանի Հանրապետության նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը»:
Սա սպասվող իրադարձություն էր, ճիշտ է մեր ընկերներից շատերը հրապարակավ հույս էին հայտնում, որ ինչ-որ մի պահ Ա.Բաղդասարյանը կմիանա Համաժողովրդավարական Շարժմանը: Սակայն անձամբ ես նման լավատեսություն ի սկզբանե չեմ ունեցել: Ընդիմության մեջ նրա դերը արդեն բացահայտված ական Գեղամյանի փոխարինելն էր: Սա իհարկե սպասվող իրադարձություն էր, սակայն այն ինչը այսօր հայտարարել է Արթուր Բաղդասարյանը, որ իրեն սատարած 300 000 ընտրողների ձայները միանում են Սերժ Սարգսյանի օգտին քվյարկած ձայներին, սա նրա անձնական կարծիքն է, բայց դա շատ թուլ ու չհիմնավորված կարծիք է:

Նախ նկատենք նաև, որ ՕԵԿ նախագահը բազմիցս իր անհամաձայնությունն է հայտնել (թեքուզ Սահմանադրական դատարան չդիմեց, և պաշտոնապես չվիճարկեց)այնուամենայնիվ նա իր ելույթներում անհամաձայնությունն է հայտնել որ Ս.Սարգսյանը ստացել է այնքան ձայն, որքանով որ ներկայացվում է: Այսպիսով Ա.Բաղդասարյանի այն հայտարարությունը, Սերժ Սարգսյանի և Արթուր Բաղդասարյանի միասին ստացած հանրային վստահության քվեն կազմում է ավելի քան 1.100.000 ձայնը, որևև ձևով չի հիմնավորվում:

Ինչ վերաբերվում է Արթուր Բաղդասարյանի ստացած ձայներին, ապա դրանք, անկախ իրենց քանակից այլևս Արթուր Բաղդասարյանինը չեն: Նա այդ ձայները ստացել է որպես ընդիմություն: Իր բոլոր նախնտրական ելույթներում, հասարակությանը ներկայացել է որպես ընդիմություն, հետևաբար իր օգտին ստացած ձայները ձեռք է բերել որպես գործող ինշխանություններին այլնտրանք: ՕԵԿ-ի ղեկավարությունը եթե այսօր պնդում է, որ իր թեկնածուի օգտին քվյարկել են Հանրապետության 300 000 քաղաքացիներ, ապա Սերժ Սարգսյանին միավորման որոշումով, փաստորեն ՕԵԿ-ը հայտարարում է որ դավաճանում է իրեն քվեարկած քաղաքացիներին:


29 փետրվար, 2008թ.

----------------------------------------




ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍՎԱԾ Է
Արթուր Բաղդասարյանը գործուղվում է ընդդիմություն
21 դեկտեմբեր, 2004թ.

Հմայակ Հովհաննիսյանի նախաձեռնած արտահերթ նիստ գումարելը շոու համարել չի կարելի, քանզի դրանով ներկայիս վարչախումբը լուրջ խաղի սկիզբ է դնում : Այո, բոլորին էլ հասկանալի է, որ ավանդների վերադարձման խնդիրը հենց այդ որոշումով չէր էլ լուծվելու : Թեեւ նիստը չկայացավ, սակայն կայանալու եւ համապատասխան որոշում ընդունվելու դեպքում էլ, անգամ եթե հարցը հասներ Սահմանադրական դատարան եւ վճիռը կայացվեր Հ. Հովհաննիսյանի ու Ա. Բաղդասարյանի օգտին՝ ոչինչ չէր փոխվելու : Հակառակ դեպքում՝ ի թիվս այլ պարտքերի, հայրենի կառավարության պարտքացուցակը ՀՀ քաղաքացիներին կհամալրվեր սառցին գրվող պարտքերից մեկով, ժողովուրդն էլ հո՞ Ռուսաստան չի, որ պարտքը այս կամ այն գործարանով փակվի «գույք պարտքի դիմաց» ձեւակերպմամբ: Ի դեպ այս մասին արտահայտվեց նաեւ Ռ. Քոչարյանը վերջերս Լոռու մարզում կայացած մամլո ասուլիսի ժամանակ. «Ես քանի՞ ընտրություն եմ ունեցել, երբեւիցե խոստացե՞լ եմ նման» :

Իսկ ի՞նչ է կատարվում իրականում, ո՞րն է նախկին դաշնակ Համոյի տված նոր խաղերի նպատակը : Նախ հիշենք, որ ՕԵԿ-ը խորհրդարանական ընտրություններին ավանդների վերադարձման խոստումով բավականին քվեներ ստացավ, նրա բազմաթիվ կուսակիցների զգալի մասը հենց դրա համար սկսեցի համակրել Արթուրին ու համալրեցին նրա գաղափարազուրկ թիմի շարքերը : Ու չնայած նրան, որ այսօր ավանդներ խնդիրը Հմայակն է բարձրացնում, միեւնույն է շարքային քաղաքացիների մոտ ավելի շատ համակրանք վայելելու են ՕԵԿ-ն ու նրա նախագահը : Իսկ եթե հանկարծ բանը հասնի նրան, որ ՕԵԿ-ին կոալիցիայից վտարեն կամ Արթուրն «իր նախաձեռնությամբ» դուրս գա Քոչարյանի, ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի դեմ, ապա Արթուր Բաղդասարյանի եւ նրա ղեկավարած կուսակցության վարկանիշը կաճի երկրաչափական պրոգրեսիայով :

Այո, ցավով, պիտի խոստովանենք, որ մեր ժողովուրդին անիրականանալի խոստումներին ավելի շուտ կտրվի, քան գաղափարական արժեքներին (հիշենք 89-90 թվականներին հանրահավաքի ելած բազմահազարանոց ժողովուրդը Ղարաբաղ կոմիտեի տղաներից ամենաշատը Աշոտ Մանուչարյանի ելույթներով էր ոգեւորվում եւ հայկական ծիրանով ու ջերմուկով միջազգային շուկա գրավում) : Սակայն սա միայն մեր ժողովրդին չէ հատուկ, սոցիալական ծանր վիճակում հայտնված ցանկացած մահկանացու երազում է բարեկեցիկ ապրելակերպ, իսկ երազանքը սահմաններ չի ճանաչում, եւ բնական է, որ հասարակության այդ շերտը (Հայաստանի պարագայում ազգաբնակչության գերակշիռ մասը) հարթակներից կամ բարձր ամբիոններից հնչող իր երազանքը լսելով, պետք է հռետորին մեծարի, եթե ոչ՝ աստվածացնի : Այսպես են մեծարվել պոպուլիստ, գող բոլշեւիկները նախորդ դարասկզբին իրենց առաջնորդ Բաղդասարյանի, ներեցեք Լենինի հետ…, ՝ «Հողը գյուղացուն, գործարանը բանվորին» : Իրականում ժողովրդից խլելով եւ հողը, եւ գործարանները , եւ նրա ապագան, զարգացումն ու առաջընթացը :

Այժմ վերադառնանք Հմայակի սկսած քաղաքական խաղերին : Իհարկե ծիծաղելի կլիներ կարծել թե ընդհանրապես մի քանի ամիս առաջ ՕԵԿ-ի ու մասնավորապես նրա առաջնորդի հետ շուն ու կատու դարձած Համոն սեփական նախաձեռնությամբ է սկսել այս իրականում ավանդների հետ ոչ մի կապ չունեցող խաղը : Իսկ թե ում ականջներն են երեւում դրա ետեւում կարելի է կռահել անմիջապես, եթե փորձենք պատասխանել մի շատ կարեւոր հարցի՝ ինչպիսի՞ զարգացումներ կարող են տեղի ունենալ : Ինչ կկատարվի եթե ՕԵԿ-ը Արթուրի գլխավորությամբ դուրս գա կոալիցիայջց, այսինքն ընդդիմանա ներկայիս վարչախմբին, որտե՞ղ կհայտնվի այդ դեպքում ՕԵԿ-ը : Անկասկած ընդդիմության մեջ, որպես առանձին ուժ, թե գործող ընդդիքության մաս կազմած՝ էական չէ : Էականն այն է, որ նա ժողովրդի ցավոտ խնդիրներն անընդհատ հնչեցնելով շատ արագ կգրավի ընդդիքության ամենաբարձր դիրքերը : Հարկավոր է հաշվի առնել, որ երկրի ներկայիս քաղաքական իրավիճակը, պոպուլիզմը, որպես քաղաքական պայքարի ձեւ ընտրած եւ այդ ձեւում արդեն պրոֆեսիոնալ դարձած Ա. Բաղդասարյանի ու նրա թիմի համար ընդդիմության մեջ հայտնվելու բավականին նպաստավոր պայմաններ է ստեղված : Եվ նաեւ այն, որ ներկայումս ժողովուրդը հիասթափվել է գործող ընդդիմության անգործությունից ու պասիվ կեցվածքից : Այո, շարունակական այս իրավիճակը ժողովրդին ստիպեց ակամայջց ետ նայել ու կշեռքի նժարներին դնել ՀՀ նախկին իշխանությունների արածն ու չարածը :

Այսօր, երբ Վրաստանին հաջորդում է Ուկրաինան, իսկ Հայաստանի ժողովրդի առջեւ խնդիր է դրվել նախ որոշել թե ով է իր առաջնորդը, ինչպիսի՞ պետություն ենք ուզում ունենալ եւ դեպի ուր՞ պիտի շրջենք մեր հայացքը, նոր միայն լուրջ փոփոխություննրի ակնկալիքով աջակցություն կստանանք : Այս պահին, երբ ՀՀ առաջին նախագահի կողմնակիցների առջեւ խնդիր է դրված, որ ցույց տան թե քաղաքական հասունությունից, փորձառությունից զատ ժողովրդական զանգվածների ի՞նչ ռեսուրսներ ունեն՝ հանկարծ Համոն վեր է կենում ու Ա. Բաղդասարյանի ռեյտինգը բարձրացնելոն ուղղված գործընթաց սկսում :

Կարծում եմ այժմ, երբ դեռ իսպառ չի վերացել ՕԵԿ-ի ռեյտինգը, ՕԵԿ-ին հանձնարարված է հայտնվել ընդդիմադիր դաշտում, եւ սա այն պահին երբ խոսվում է ընդդիմության նոր ֆորմատի, լիդերի մասին, երբ Առաջին նախագահն ընդամենը երկու բառ ասաց. «-Իսկ եթե հանրահավաք լինի՞:- Ինչքա՞ն մարդով: - Ասենք մի 50 հազար: - Վատ չի…» :Այսօր, երբ գործող ընդդիմությունը ճամպրուկներն է հավաքում եւ նրանց հեռացնելու խնդիր այլեւս չկա, ավելի վտանգավոր է Արթուրը՝ քան խարխուլ գահին նստած հրեշը :

Խփեք դրան` գրիչով, հարցազրույցներով խփեք: Պատին դեմ տվեք, լուրջ հարցեր տվեք՝ տնտեսական, քաղաքական, իրավական, համոզված եղեք տակից դուրս չի գա, ՕԵԿ-ի ցանկացած անդամի խոսեցրեք, ոչ մեկն էլ «սիկտիրչի Հովիկից» լավը չեն : Բոլորն էլ փուչիկի պես պայթելու են, տրորեք, վրաներով անցնելու լիքը տեղեր կան, ու դուք էլ անցեք, տրորեք՝ ինչքան կարող եք, այնպես, որ ոտքի չկանգնեն :

Խփեք, քանի դեռ իշխանության մեջ է, վաղը ուշ կլինի :


Vahagn GHOUKASIAN,
ParisTuesday, 21 December 2004 03:27:50

Aucun commentaire: