Զավթելու եվ մնալու համար սոցիալական այն աստիճանին, որը իրենը չէ, ստահակը, ի թիվս այլ միջոցների, զինվում եվ զրահավորվում է հայրենասիրությամբ: Եւ հատկապես հայրենասիրությամբ: Այդ կերպ նա դառնում է անխոցելի, որովհետեվ գնալով ստահակի դեմ՝ ողջամտությունը գնում է, կարծես, հայրենիքի դեմ:
Պահի անհուսությունը մեր պարագային այն է, որ եթե ընդհանրապես ստահակի դիրքը շահեկան է լինում, ապա հայի տականքը անվերապահ շահած է եվ ողջամտությունը վստահաբար պարտված, որովհետեվ հայի Հայրենիքի ընկալումը հատվածական է ու խրթին եվ, ուրեմն, սերն առ հայրենիք բազմադեմ է, հեղհեղուկ, սրանով իսկ մեկնաբանության կարոտ ու շահարկման ենթակա:
Խնդիրը փիլիսոփայական չէ (թե ի՞նչ է նշանակում հայրենիք եվ հայրենասիրություն), որի պարագային միջին վիճակագրական ստահակը հայրենասիրության անվան տակ ի վիճակի է սաղացնել-արդարացնել ուզածդ արարք: Մեր դեպքը անհամեմատ բարդ է, եվ խոսքը տառացիորեն այն մասին է, թե աշխարհագրական ի՞նչ տարածք նկատի ունենք, երբ ասում ենք Հայաստան կամ հայրենիք: Մեկի համար առանց Ղարաբաղի է հայրենիքը թերի, մյուսի համար՝ առանց Երզնկայի, երրորդի համար՝ առանց Թիֆլիսի... Եւ սրտաշարժ զառամախտի բերած մանկական տեսիլքների եվ միզկապության այս խառնաշփոթում ամեն տիպի թափթփուկ զգում է իրեն իր անբարոյական մոր փորում:
Անբարոյական ու մայր բառերը իրար կողք չեն դնում, բայց այս օրերին, այս միակ անգամ կարելի է պիղծ բան անել այն արդարացումով, որ Նաիրի Հունանյանի աշխարհ գալու օրինակի վրա այնպե՜ ս ողբերգականորեն ցայտուն է երեվում, թե ումից ինչ կարող է ծնվել, եվ ինչպիսին կարող է լինել նրա ու նրա նմանների պատկերացումը հայրենիքի եվ հայրենիքը «փրկելու» մասին: Մնում է տեղը բերել նրանց հայրենիքը:
Բացառվում է, որ նրա շրջապատին, նրան պաշտպանողներին ու հովանավորներին նմանատիպ մայր ծնած չլինի: Որովհետեվ այդքան իրար հասկանալ, այդպես իրար պաշտպանել կարող են միմիայն նույն վարքի տեր կանանցից ծնված տղերքը: Անամոթության այդ աստիճանը, որով հրապարակայնորեն նսեմացնել են փորձում Վազգենին ու Դեմիրճյանին՝ այդպես պաշտպանելով իրենց կաթնեղբորը, այդպիսի բանի ընդունակ են նույն, ինչպես ժողովուրդն է ասում, շան ծիծ կերածները: Քաղաքական պոռնկությունը օդից չի ծնվում, այլ սնվում է նախ ֆիզիոլոգիական մորից: Եթե իսանը Բաքվում է ծնվել, երեսուն տարի Հայաստանի մեջ է ապրում եվ խոսում է երրորդ լեզվով, պետք է խղճալ նրա «հորը», որի կնոջ հարեվանը թուրք է եղել: Բջի լեզուն ճարպիկ է լինում, իսկ նրա հայրենիքը՝ մոր սիրած չուլանը եվ հարեվան գոմի խավար ու պաղ պատը: Ահա թե որն է նրանց հայրենիքը:
Ամեն կին ինքն է որոշում իր հաց աշխատելու ձեվը, բայց այդ տեսակից ծնված տղերքին պիտի թույլ չտալ արտասանել հայրենիքի անունը, գոնե՝ չկանգնել մոտերքը, երբ խոսում են սուրբ բաներից, որովհետեվ նրանք, իրենց ծնողի նման, չեն կարող կանգ առնել մեկ բանի վրա, ժամանակ չեն ունենա իդենտիֆիկացնել իրենց սիրո առարկան, եթե ի վիճակի չեն այդ բանը անել իրենց հոր պարագային:
Բայց նրանք ասպատակություն են անում մեր՝ հայրենիքի ցաքուցրիվ զգացողության դաշտում: Այդ անտակուգլուխ դաշտը պարապ հող է ոչ միայն ամեն տեսակ թափթփուկների, ոչ միայն հոգեգարների համար, այլեվ գաղտնի ծառայությունների համար այն երկրների, որտեղ, ի դժբախտություն մեզ, գաղթօջախներ ունենք եվ հատկապես այնտեղ, որտեղ գաղթօջախները կազմակերպված են:
Գաղթականը հեշտ չի հարմարվում նոր երկրին, եվ մարդիկ միավորվում են հայրենակցական միությունների, համայնքի ձեվով՝ հաղթահարելու համար օտար միջավայրի դիմադրությունը: Եւ, բնականաբար, առաջ են գալիս համայնքային համակեցության կազմակերպիչներ եվ կազմակերպություններ:
Եւ որտեղ կազմակերպություն, այնտեղ կազմակերպված պարտավորությունների ստանձնում ապաստան տված երկրի պետական մարմինների հանդեպ: Ոչ այն պարտավորությունները, որ պարտադիր են երկրի քաղաքացու համար անհատապես, այլ երկրի արտաքին հարաբերությունների սպասավորումը համայնքի կարողության չափով, առավելապես՝ նրա նախկին հայրենիքի մասով: Իհարկե, համայնքը ջանում է համատեղել իր նախկին հայրենիքի եվ իր երեխաների հայրենիքի շահերը, երբեմն փորձ է անում նույնիսկ իր նախկին հայրենիքի շահերին ծառայեցնել իր երեխաների հայրենիքի տնտեսական, քաղաքական կարողությունները, բայց դա ստացվում է այնտեղ եվ այնքանով, քանի դեռ երկու երկրների շահերը համընկնում են: Իսկ երբ չեն համընկնում, գաղութի կառույցները աշխատում են Հայաստանի դեմ, անկախ այն բանից՝ գիտակցում են դա, թե ոչ: Աշխատում են, դժբախտաբար, ոչ միայն կառույցները: Որքան ստվարանում են գաղութները, այնքան Հայաստանը խճճվում է հարյուր հազարավոր մարդկային ճակատագրերի թելերի մեջ, որոնցով կապում է դրսի ու ներսի հայությունը: Այդ անտես թելերի միջով Հայաստանի հասարակական միտքը ոչ միայն պղտորվում է ղարիբության դառնության իմպուլսներով, այլեվ օտար պետությունների քաղաքական մտայնություններն են գերիշխող դառնում մեր երկրի հասարակական կարծիքի, ապա եվ քաղաքական մտքի վրա: Եւ քանի որ այդ երկրները շատ են եվ հզոր, իսկ Հայաստանը մեկն է եվ փոքր, ստացվում է, որ Հայաստանը բզկտվում է շների դեմը նետած արնոտ լաթի նման:
Քաղաքական, դիվանագիտական ուղիղ ազդեցության միջոցները իրենց հերթին, ավելի վտանգավորը ա´յս մեկն է, որը Հայաստանը պայթեցնում է ներսից: Եւ բոլորովին չի օգնում այն հանգամանքը, որ մի քանի երկրի շահեր համընկնում են մեր երկրի շահերին: Այդ երկրները, սովորաբար, հեռու են լինում եվ անպետք, ինչպես, օրինակ, Արգենտինան կամ Ֆրանսիան: Բայց սա դեռ ամբողջ չարիքը չէ: Բանն այն է, որ հայ գաղութներին կազմակերպորեն ներկայացնում են կուսակցությունները, որոնք իրենց կուսակցության քաղաքականությունը Հայաստանում ճշտում են իրենց ապրած երկրի ազգային շահերի հետ՝ առաջին հերթին, քանի որ օրվա հացով, երեխաների ուսման վարձով, ապագայի հույսով կախված են այդ պետության բարեհաճությունից, եվ այլ բան ակնկալել նրանից, նշանակում է լինել սադիստ: Բայց այս էլ չարիքի վերջը չէ: Հայ կուսակցությունները, որ գործում են տարբեր երկրներում, խնդիր ունեն այդ երկրների շահերը կրող իրենց տեղական կազմակերպությունների հակասությունները Հայաստանի հարցում հաշտեցնելու կուսակցության ներսում:
Ու քանի որ անհնար է հաշտեցնել, ասենք, Իրանի ու Ամերիկայի շահը, կուսակցության ներսում եղած այդ լարումը նույնությամբ տեղափոխում են Հայաստանի քաղաքական դաշտ: Պարզ ասած, Հայաստանում գործող դրսին թվում է, թե քաղաքական գիծ ունեցող կուսակցության ներսում գործում է առանձին Պարսկաստանի դաշնակցությունը, առանձին՝ Հունաստանի, Լիբանանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Հյուսիսային Ամերիկայի դաշնակցությունները: Նույնը մյուս կուսակցությունների պարագային:
«Ինչե՜ ր եք ասում,-անկեղծ հիստերիայի մեջ կընկնի «Ազգում» աշխատող ասկերանցի դաշնակցական մի օրիորդ,- բա ազգը, բա մեր ցեղասպանությունը... բա Բյուրոն...»: Բյուրոն չգիտեմ, բայց ՃՀձ-ն չարչարվում է ու դեռ մի հարցում է բոլորին ընդհանուր հայտարարի բերել՝ Ղարաբաղը հանձնելու հարցում: Ինչի համար թՀձ-ն էլ աշխատում է իր հերթին:
Ու այսքան բանից հետո եթե Հայաստանում դեռ կա մեկը, որը մտածում է, թե Հայաստանի քրդերի միությունը Վրաստանում կարող է Հայաստանի նման իքի-բիր (Անգլիայի համեմատ) երկրի ազգային շահերին հակասող գործունեություն ծավալել, նշանակում է քրդերն են համաշխարհային ազգ, ոչ թե հայերը:
Եւ այսպես, հայ գաղութը դառնում է իրեն ապաստան տված երկրի պատանդը, Հայաստանը՝ գաղութի պատանդը: Որպեսզի աղետը կատարյալ լինի, մնում է լուծել երկքաղաքացիության հարցը:
.
Վերջաբան
.
Իրերի բերումով «Վիրտուալ Հայաստան» հոդվածաշարս ավարտին հասավ փետրվարի 20-ին: Խորհրդանշական բան չեմ տեսնում այստեղ, բայց Ղարաբաղյան շարժման 13-ամյա հոբելյանը առիթ տվեց (անկախ 13 թվից, անկախ Ղարաբաղի տխուր վախճանից) լավատեսորեն ավարտել այս շարքը, ասելով, որ մենք այս կռիվը վերջին հաշվով շահեցինք:
Եւ շահեցինք դեռ 88 թվականին, երբ այնքան ահարկու միասին էինք, որ Հայաստանը հարյուրամյակների համար դարձավ հայերինը: Եթե Բաքուն 1988թ.-ին տխմար չլիներ եվ Ղարաբաղին մարզի կարգավիճակի փոխարեն տար հայերի երազած ինքնավար հանրապետության կարգավիճակ (ինչպիսին Նախիջեվանի կարգավիճակն էր), ոչինչ չէր կորցնում, բայց Հայաստանում 50 տարի հետո ունենում էր (13 տարին ե՞րբ անցավ) մեկ միլիոն թուրք բնակչություն՝ Երեվանի
սրտի տակ, Նախիջեվանի ու Թուրքիայի սահմանին, ապա՝ Ամասիայով, Վրաստանի սահմանով, Ադրբեջանի սահմանով, Սեվանի մի ափը առնելով՝ մինչեվ Ղափան ու Մեղրի, այսինքն՝ Հայաստանը շրջափակված: Եթե դրան էլ ավելացնենք հայ քեթխուդեքի՝ լավ հողերը ոսկով թուրքերին ու քրդերին ծախելու
մոլուցքը, գումարենք կես միլիոն քրդերին այդ մեկ միլիոնին,-որտե՞ղ էր լինելու մեր երեխաների հայրենիքը 40 տարի հետո: Չնայած սոցիալական իր ահռելի լիցքին, Ղարաբաղյան շարժումը, ըստ էության, պահանջատիրական էր եվ որպես
այդպիսին՝ հերթական անգամ պարտվեց: Բայց մեր զոհողությունը այս անգամ հատուցվեց: Հատուցվեց եթե ոչ հակառակ մեր կամքի, գոնե՝ մեզնից անկախ պատճառներով: Այնքան մեզնից անկախ, որ մինչեվ հիմա չենք գիտակցել, որ մենք հողային խնդիր ունեինք լուծելու Հայաստանի ներսում եվ այդ խնդիրը լուծել ենք
մեկընդմիշտ՝ թուրքերի արտագաղթով: Եւ որ պահանջատիրության հարցը (վկա մեզնից անհամեմատ ուժեղ ժողովրդների պատմությունը) առավելագույնս այդպես կարող է լուծվել՝ Հայրենիք պահելով սերունդների համար:
Aucun commentaire:
Enregistrer un commentaire