9.3.08

05.03.08

Լեւոն Զուրաբյանի զրույցը «Ազատություն» ռադիոկայանի հետ

«Ընդդիմության դեմ ծրագրված է լայնամասշտաբ ռեպրեսիաների մի ծրագիր, առանցքային մարդիկ կամ ձերբակալված են, կամ գտնվում են հետախուզման մեջ:

«Ընդդիմության դեմ ծրագրված է լայնամասշտաբ ռեպրեսիաների մի ծրագիր, առանցքային մարդիկ կամ ձերբակալված են, կամ գտնվում են հետախուզման մեջ: Իշխանությունները ցույց են տալիս, որ միակ լեզուն, որով իրենք կարող են խոսել ընդդիմության եւ ժողովրդի հետ` բռնությունն է»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Լեւոն Զուրաբյանը: Իշխանության այս պահվածքը Լեւոն Զուրաբյանը «շատ անհեռանկար որոշում» է համարում: «Ամենախելացի բանը, որը կարող էին անել այսօրվա իշխանությունները` ժողովրդին ներկայացնող առաջնորդների հետ երկխոսություն հաստատելը կլիներ: Մենք ուղղակի պահանջում ենք անվավեր ճանաչել ընտրությունները եւ անցկացնել նոր ընտրություն: Սա միակ ձեւն է Հայաստանում հաստատել համերաշխություն»,-հավելել է Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամը:

 

Առաջին նախագահը եկավ ՍԴ

Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանում շարունակվեց փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով ներկայացված դիմումների քննարկումը:

Նիստի սկզբում ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Պարգեւ Օհանյանը ՍԴ անդամներին տեղեկացրեց, որ առաջին նախագահը ցանկանում է գալ դատարան եւ տաս րոպեանոց հայտարարությամբ հանդես գալ ինչի համար, նա խնդրում է ընդմիջում հայտարարել: Այս հայտարարությունից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանը եւ փաստաբան Վահե Գրիգորյանը շարունակեցին ներկայացնել իրենց դիմումի բացատրությունները: Բացատրությունների հիմնական մասում դիմողները ներկայացրեցին ընտրությունների ընթացքում արձանագրված մի քանի հարյուր ընտրախախտումների, առաջին նախագահի կողմնակիցների նկատմամբ բռնությունների եւ ահաբեկումների դեպքերը: Ընդմիջումից հետո ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որպես դիմող դատարանում կարող է ելույթ ունենալ բացատրությունների ներկայացման եւ եզրափակիչ խոսքով հանդես գալու փուլերում: ՀՀ առաջին նախագահը մոտ կես ժամ անց եկավ նիստերի դահլիճ: Նիստերի դահլիճում գտնվող քաղաքացիների գերակշիռ մասը ՀՀ առաջին նախագահին տեսնելուց հետո ոտքի կանգնելով սկսեց ծափահարել: Այս տեսարանը մեղմ ասած նյարդայնացրեց դահլիճում գտնվող ՀՀԿ-ականներին: Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո, երբ նա դուրս եկավ միջանցք լրագրողները շրջապատեցին նրան` փորձելով որոշ հարցեր ուղղել, սակայն, ՀՀ առաջին նախագահը լրագրողներին առաջարկեց բավարարվել ՍԴ նիստում հնչեցրած իր ելույթով:


ՍԴ նիստի օրվա երկրոդ մասը անցավ սովորական դատաքննության մթնոլորտում: Իհարկե, երբեմն ընդհանուր մթնոլորտը խաթարում էր ԿԸՀ նախագահ Ազարյանը, որը պարբերաբար այնպիսի անհեթեթություններ էր դուրս տալիս, որ դահլիճում նստածները չէին կարողանում զսպել իրենց ծիծաղը: Նման իրավիճակներում ԿԸՀ քարտուղար Աբրամ Բախչագուլյանը մեղմ ասած չէր կարողանում իրեն վերահսկել եւ սկսում էր հոգեկան անհավասարակշռության նշաններ ցույց տալ`ծամածռելով դիմագծերը:


Ինչեւէ, ՍԴ նիստը կշարունակվի վաղը:

 

դատապարտել է

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոզե Լելլոն երեկ Բաքվում դատապարտել է հայկական եւ ադրբեջանական զինված ստորաբաժանումների շփման գծում հրադադարի խախտումը:

«Սա բացասական զարգացում է, որի առիթով մենք ափսոսանք ենք հայտնում», - նշել է Ժոզե Լելլոն` ավելացնելով, որ ՆԱՏՕ-ն սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

իզուր են տանջվում

Գործող ռեժիմի ենթակայության տակ գտնվող հեռուստաընկերություններով քարոզչական այն բոլոր հնարքները եւ ինֆորմացիոն բլոկադան, որ այս օրերին փորձում են կիրառել իշխանությունները` հոգաբանական ճնշում գործադրելու հայ ժողովրդի վրա, լրիվ հակառակ ազդեցությունն է ունենում: Իշխանությունների կիրառած այդ հնարքներն արդեն զավեշտի են հասնում:

Նրանք այնքան են կորցրել իրենց եւ այնպես են ուզում մարդկանց այլ բան համոզել, որ ոստիկանության նկարահանած տեսանյութերում ցույց են տալիս կադրեր, թե ինչպես են իրենք Ազատության հրապարակում տեղի ունեցած վայրագություններից հետո մի կողմ տանում մոխրի կույտը եւ տակից ցույց տալիս պլաստմասայե ներարկիչներ: Այդ շպրիցներով իբր Ազատության հրապարակում նստացույցի նստածները թմրանյութ են ներարկել իրենց: Մարդկանց մի մասը ցասումով, մի մասը ծիծաղելով հարց է տալիս` այդ ինչպե±ս պատահեց, որ կրակի մեջ պլաստմասայե շպրիցը չայրվեց: Նույն բնական հարցը տրվում է նաեւ Ազատության հրապարակում իբր հայտնաբերված զենքի կապակցությամբ` ինչու են ոստիկանները մերկ ձեռքերով վերցնում զենքը, փոխանակ զգուշությամբ այն դնեն ցելոֆանի մեջ` հետագայում մատնահետքեր հանելու համար: Ի վերջո, ոստիկանությունը, որն այդքան ցանկանում է հայտնաբերել հանրահավաքի մասնակիցներին, կարող էր մատնահետքերով գտնել, թե ում է պատկանել այդ զենքը: Այսինքն, ողջ հասարակության համար էլ հասկանալի է, որ ե'ւ ներարկիչները, ե'ւ զենքը պարզապես ոստիկանության կողմից է դրված եղել Ազատության հրապարակում եւ հիմա փորձում է հասարակությանն այլ բան համոզել: Մի խոսքով, ամբողջ այս փորձերը` մարդկանց վրա հոգեբանական ճնշում գործադրել` այն հույսով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի սկսած համաժողովրդական շարժումը կմարի, լրիվ հակառակ էֆեկտն է տալիս ու միայն ավելի է գրգռում հասարակությանը

Բռնությունները շարունակվում են

Շարունակվում են ստացվել տեղեկություններ այն մասին, որ մարտի 1-ի դեպքերից հետո ձերբակալվածների հանդեպ ոստիկանությունում եւ Ազգային անվտանգության ծառայությունում կիրառվում են բռնություններ:

Հիշեցնենք, որ դեռ դեպքերից 1 օր անց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները չէին կարողացել մուտք գործել ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահման մեկուսարան, սակայն այնտեղից դուրս եկող փաստաբանները փաստել էին, որ ներսում կան բազմաթիվ ձերբակալվածներ, իսկ նրանցից ոմանք նույնիսկ արյունահոսող վերքերով: Այն, որ ձերբակալվածների հանդեպ բռնի ուժ է կիրառվում, վկայում է թեկուզ այն, որ նախօրեին ԱԱԾ-ի սեւ դիմակավորների կողմից Ազգային ժողով բերված Աժ պատգամավոր Հակոբ Հակոբյանն այնքան էր ծեծի ենթարկվել, որ չէր կարողանում էր խոսել ու դժվարությամբ էր ոտքի վրա կանգնում: Մենք պարբերաբար լուրեր ենք ստանում նաեւ այն մասին, որ ձերբակալվածներից շատերին թույլ չեն տալիս անգամ փաստաբանների հետ հանդիպել

 

Չփորձեք անունս տալ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը եւ այլ պաշտոնյաներ վերջին օրերին անդրադառնալով մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին շոշափում են Դավիթ Շահնազարյանի անունը, փորձեցինք պարզաբանում ստանալ նրանից այս առիթով:

Դ.Շահնազարյանը հայտարարեց հետեւյալը. «Այս հսկայածավալ տեղեկատվական շրջափակման ու պաշտոնական տոտալ կեղծ տեղեկատվության տարածման պայմաններում Քոչարյանը, որեւէ այլ պաշտոնատար անձ, որոնք ուղղակիորեն կրում են մարտի 1-ի սպանությունների եւ այլ հանցագորոծությունների ողջ պատասխանատվությունը, թող չփորձեն հոլովել իմ անունը` համեմելով այն կեղծիքով ու ստով»:
 
Դ.Շահնազարյանի հետ հարցազրույը` առաջիկայում:

Մեղադրանք առաջադրեցին

ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի փաստաբան Հովիկ Արսենյանը տեղեկացրեց, որ Ռուբինյանին արդեն մեղադրանք է առաջադրվել:

Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածիՊետական իշխանությունը յուրացնելը») առաջին մասի եւ 225-րդ հոդվածիԶանգվածային անկարգություններ») երրորդ մասի հատկանիշներով: Հովիկ Արսենյանը սա տրաֆարետային մեղադրանք է համարել եւ որպես ապացույց ավելացրել այն հանգամանքը, որ վաղը միջնորդություն է ներկայացվելու Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` եւս 11 հոգու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ: Արսենյանը հաղորդեց նաեւ Կարապետ Ռուբինյանի տված գնահատականը: Այն է` կատարվողը քաղաքական տեռոր է` մազոխիզմի աստիճանի հասնող:

Երեւանյան «դիրքերում»

Երեկ հայտնի դարձավ, որ նույն օրը առավոտյան մարտական գործողություններ են սկսվել ղարաբաղաադրբեջանական շփման գծի Մարտակերտի հատվածում:

Ըստ ՀՀ պաշտոնական տեղեկատվության, ադրբեջանական զինված ուժերին հաջողվել է գրավել այդ հատվածի հայկական դիրքերից մեկը:
ՀՀ պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած հավաստի աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ Մարտակերտի զինվորները եղել են մարտի 1-ին Երեւանի քաղաքապետարանի մերձակա հրապարակի խաղաղ ժողովրդի վրա կրակ բացող զորքի առաջին շարքերում: Ներկայումս էլ նրանք շարունակում են կանգնած մնալ մայրաքաղաքի փողոցների իրենց «դիրքերում»:

Շնորհավորել է տնային կալանքից

Ռուսաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ Դմիտրի Մեդվեդեւին շնորհավորական նամակ է հղել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Դրանում, մասնավորապես, նշվում է.


«
Հարգարժան Դմիտրի Անատոլիեւիչ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր ընտրվելով Ռուսաստանը ձեռք կբերի այնպիսի առաջնորդի, որը, մի կողմից կշարունակի Ռուսաստանի դերը աշխարհում կայուն կերպով ամրապնդելու հաջող կուրսը, իսկ մյուս կողմից, երկրում առկա փոփոխություններին նոր դինամիզմ կհաղորդի, որոնք ուղղված են արդյունավետ եւ մրցունակ շուկայական տնտեսության ստեղծմանը: Ժողովրդավարական եւ լիբերալ սկզբունքներին Ձեր հավատարմությունը, անկասկած, պետք է նպաստի Ռուսաստանի հեղինակության բարձրացմանը, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
Համոզված եմ նաեւ, որ հայ-ռուսական հարաբերությունները, որոնք զարգանում են 1997 թվականին ստորագրված «Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին» Մեծ պայմանագրի հիման վրա, Ձեր ընտրվելով նոր ազդակ կստանան:
Ձեզ հաջողություն եմ մաղթում Ձեր պաասխանատու գործում:
 
Խորը եւ բարեկամական զգացմունքներով` տնային կալանքից`
 
Լեւոն Տեր-Պետրոսյան

Կոչ է արել հարգել ցուցարարների իրավունքները

Կանադայի արտգործնախարար Մաքսիմ Բերնիեն Հայաստանի իշխանություններին երեկ կոչ է արել վերացնել արտակարգ դրությունը եւ հարգել ցուցարարների «հիմնարար ազատությունները»:

Բերնիեն նշել է, որ մարդկանց ժողովրդավարական իրավունքն էª հավաքվել եւ հայտնել իրենց տեսակետները, քանի դեռ դա արվում է խաղաղ ճանապարհով: «Մենք հորդորում ենք Հայաստանի կառավարությանը հարգել այդ հիմնարար ազատությունները` հնարավորինս շուտ վերացնելով արտակարգ իրադրությունը»,¬ կոչ է արել նախարարը: Միաժամանակ, նախարարը նշել է, որ Կանադան բոլոր քաղաքական հայացքների տեր հայաստանցիներին հորդորում է առկա տարաձայնությունները հարթել իրենց ժողովրդավարական հաստատությունների շրջանակներում:

երկուսից հաղթում է մեկը

Ռուսական «Գազետա» պարբերականում մարտի 3-ին հրապարակվել է թերթի մեկնաբան Վադիմ Դուբնովի հոդվածը, որում անդրադարձ է կատարվել հետընտրական շրջանում Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին կամ, ինչպես հեղինակն է ձեւակերպել` թե ինչպես էր Լեւոն Տեր-Պետրոսյանը տասը օր շարունակ փորձում մաքուր ձեռքերով հեղափոխություն անել:


 
Հեղինակը գրում է, որ ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից անմիջապես հետո Երեւանը վարժվել էր, որ Օպերայի մոտ ամեն օր հավաքվում է 50-60 հազար ցուցարար, որոնք որոշ ժամանակ անց երթի էին դուրս գալիս մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով: Դա դարձել էր ամենօրյա արարողակարգ, քաղաքային առօրյայի մի մասը, սակայն այն, որ այդ ամենը կարող է մի ակնթարթում վերափոխվել ջարդերի եւ արտակարգ դրության, ոչ ոքի մտքով չէր անցնում: Ոչ ոքի մտքով չէր անցնում` բացառությամբ մեկ մարդու` Ռոբերտ Քոչարյանի, որին համարում էին հեռացող նախագահ: «Օպերայի հրապարակը հիշեցնում էր հեղափոխական ճամբար, իսկ դրան հարակից սրճարաններում շամպայն էին խմում եւ քննարկում հաղթանակը: «Առանց մի կրակոցի, հաղթանակ»-այդ էր Տեր-Պետրոսյանի ծրագիրը, նշում է հեղինակը` ավելացնելով, թե առաջին նախագահը իսկական շախմատիստ է: Նա տասնյակ քայլեր հաշվարկում է եւ անփոխարինելի ծխամորճը բերանին հետեւում, թե ինչպես է իր ծրագիրը գործում»:
«
Հաղթանակը այնքան մոտ էր թվում, որ Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի մասին հիշատակումները մարդկանց մոտ միայն կարեկցանքի ժպիտներ էին առաջացնում»-իր տպավորություններն է կիսում հոդվածագիրը: Թվում էր, թե բավական է, որ ցուցարարները Տեր-Պետրոսյանին ձեռքերի վրա բարձրացրած  մտնեն Բաղրամյան փողոցոստիկանությունը եւ նույնիսկ բանակը տեղի կտա եւ բոլոր դարպասները` լինի խորհրդարանի, կամ նախագահական նստավայրի իրենք իրենց բացվելու են հաղթանակած վերադարձած Տեր-Պետրոսյանի առջեւ:
Վերջինս գրում է, տեղեկատվությունն այն մասին, թե հրապարակին են մոտենում հատուկ ջոկատայինները, առաջին օրը չէ, որ քննարկվում էր եւ, հավանաբար, այդ էր պատճառը, որ իշխանությունների ռազմական նախապատրաստությունների մասին լուրերին ցուցարարներն այդքան էլ լուրջ չէին վերաբերվում, ոչ ոք չէր հավատում որ իշխանությունները կհանդգնեն բռնության դիմել. «Ախր Ռոբերտը գիտի, որ այս ամենը ավարտվելու է այնպես, ինչպես Չաուշեսկուն, տապալվելու է»-ցուցարարների խոսքերն է մեջբերում հոդվածագիրը` ապա ավելացնում, որ ոչ ոք չէր ցանկանում լսել այն հոռետեսներին, ովքեր ասում էին, թե Ռոբերտ Քոչարյանին Ղարաբաղում «Կոբրա» են անվանում, քանի որ նա ոչինչ չի մոռանում եւ մշտապես խուսափում է հարվածից:


Հոդվածագիրը նշում է, որ այս մրցապայքարի մյուս մասնակիցը Սերժ Սարգսյանն է, որին Հայաստանում ճանաչում են որպես անհույս խաղամոլ: «Նա չի հաշվարկում իր քայլերը, նա նայում է մրցակցի աչքերին, բլեֆ է անում, ծածուկ նայում է, թե ով հաղթաթղթեր ունի, հաշվարկում է ժամանակավոր դաշինքներն ու փոխզիջումները: Նա պատրաստ է խաղի ցանկացած ընթացքի, որտեղ դաշինքները փոփոխական են, իսկ հաղթաթղթերը` ոչ երկարատեւ»-բնորոշում է վարչապետին հեղինակը:


Հոդվածագիրը նաեւ նշում է, որ փետրվարի 26-ին Սերժ Սարգսյանը ընդդիմության հանրահավաքին որպես հակակշիռ Հանրապետության հրապարակում կազմակերպել էր սեփական հանրահավաքը, որպեսզի ցույց տա , թե ինչ է նշանակում բերնեբերան լցված Հանրապետության հրապարակը 10 հեկտար տարածք զբաղեցնող Ազատության հրապարակի համեմատությամբ: Դուբնովը գրում է, թե «առաջին հայացքից կարծես, Սերժ Սարգսյանը հասել էր իր նպատակին. հրապարակը լցվել էր ամբողջ Հայաստանից հավաքված գյուղացիներով, դասերից ազատված աշակերտներով, ուսանողներով, նախարարությունների աշխատակիցներով եւ այլն: Սակայն Սերժ Սերգսյանի ելույթը դեռ չէր հասցրել ավարտվել, երբ մարդիկ Հանրապետության հրապարակից խմբերով սկսեցին շարժվել Ազատության հրապարակ` ճանապարհին պատառոտելով իրենց տրված սպիտակ դրոշակները, որոնք իրենք խորամանկորեն օգտագործեցին»: Իշխանության կողմնակիցների անվան տակ երկրի բոլոր մասերից Երեւան էին ժամանել Տեր-Պետրոսյանի հազարավոր կողմնակիցներ, որոնց համար ճանապարհները փակ են»-բացատրում է հեղինակը:

Անդրադառնալով մարտի 1-ին իշխանություններին բռնությունների դիմելու դրդապատճառներին` «Գազետա»-ն գրում է. «Տեր-Պետրոսյանը դիմում է Սահմանադրական դատարան` դրա հետ մեկտեղ ցուցարաների մոտ նշելով, որ եթե դատարանը ճանաչի իրենց հակառակորդների ճշմարտացիությունը, ապա իրենք կհեռանան»: «Մնացել էր համբերել առավելագույնը 10 օր դիմումը ներկայացնելուց հետո, Տեր-Պետրոսյանի վերջնաժամկետը լրանում էր մարտի 2-ին` կիրակի օրը, իսկ դիմումը ներկայացվել էր ձմռան վերջին օրը` փետրվարի 29-ին»-գրում է հեղինակը: «Այն, որ Սահմանադրական դատարանը կարող էր տեղի տալ, առաջին ազդանշանը հասավ Քոչարյանին, որը ոչ թղթախաղ է կարողանում խաղալ, ոչ էլ շախմատ, եւ այլ ելք չուներ»-կարծիք է հայտնում հոդվածագիրը: Դրան հետեւում են ցուցարարների նկատմամբ բռնություններն ու արտակարգ դրության հայտարարումըԻզուր չէ, որ Քոչարյանին Ղարաբաղում «Կոբրա» են անվանում»-նշում է հեղինակը:


«
Գազետա»-ն գրում է, որ եթե լավատեսները կարող են ակնկալել, որ Տեր-Պետրոսյանի համար դեռ ոչինչ չի ավարտվել, ապա ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, վերջինիս Քոչարյանը ջախջախիչ հարված է հասցրել: «Չէ որ նախագահը պայքար էր մղում երկու ճակատով, նույնիսկ իշխանության վերին օղակներում կանգնած մարդիկ վերջին օրերին անկեղծորեն խոստովանում էին, որ որոշումներն ընդունում է միայն նախագահը, որը խղճահարությունը չի թաքցնում իր իրավահաջորդի նկատմամբ: Ասում են, որ նույնիսկ Քոչարյանը երկու անգամ հոգոց է հանել, թե «ինչպես պետք է Սերժը ղեկավարի, ախր նա մի ամիս էլ չի դիմանա»:
«
Այժմ, դատելով ամեն ինչից, Սարգսյանը չի ղեկավարելու ոչ մի դեպքում: Նրա հաղթանակին ընտրությունների ժամանակ դժվարությամբ կարող էին հավատալ միայն Տեր-Պետրոսյանի անխոհեմ չկամեցողները: Սակայն, տեղի ունեցածից հետո իրավահաջորդ բառը կարող է միայն անեկդոտների թեմա դառնալ: Տեր-Պետրոսյանի կողմը այդպես էլ չանցած էլիտան հենվելու է բացառապես Քոչարյանի վրա: Իսկ վերջինիս  ոչինչ չի խանգարի դառնալ ամենակարող վարչապետ, որի կողքին կարող է լինել միայն այնպիսի նախագահ, որը պատրանքներ ունի, թե Կոբրային կարելի է «ֆռռացնել»: Հաղթում է միայն մեկը: Երկուսին համակարգը չի ընդունում: Հարցը միայն նրանում է, թե երբ` որոշ ժամանակ ա±նց, թե միանգամից: Սա, իհարկե, միայն այն դեպքում, եթե Տեր-Պետրոսյանը 20 օրից չկարողանա հավաքել նոր բազմահազարանոց հրաշք: Այն ժամանակ վերջնականապես պարզ կդառնա, թե ումն էր նապոլեոնյան Հարյուր օրը. իրավահաջորդից իշխանությունը զավթած Քոչարյա±նինը, թե իր վերադարձը ազդարարած Լեւոն տեր-Պետրոսյանինը»-եզրափակում է հոդվածագիրը:

պատրաստ է թռնելու

Խիստ հավաստի աղբյուրներից հայտնի դարձավ, որ մարտի 1-ի գիշերը Ռոբերտ Քոչարյանի ինքնաթիռը պատրաստ է եղել թռիչքի:

Դրա վրայից հանված է եղել «տենդը» եւ միայն այն բանից հետո, երբ ՀՀ ուժային կառույցները ուժ են կիրառել հանրահավաքի մասնակիցների վրա, Քոչարյանը միտքը փոխել է:

փորձում են կաշառել

Հայաստանում Ֆրանսիական դեսպանատան մոտ մարտի 1-ի գիշերը իշխանությունների սարքած վայրագությունների զոհ դարձածների հարազատներից մեզ տեղեկացնում են, որ իշխանությունները փորձել են կաշառել այդ վայրագություններին զոհ դարձածների ընտանիքներին, որպեսզի նրանց հարազատները լռեն:


Զոհվածների հարազատներին խոստացել են տարբեր գումարներ, խոստացել են հոգալ հուղարկավորության ծախսերը եւ այլն: Մեզ հայտնի դարձավ, սակայն, որ գրեթե բոլորը մերժել են այդ առաջարկը: Ավելին, նրանցից մեկը շատ կոպտորեն դուրս է հրավիրել Սերժիկի ուղարկած մարդկանց: 

կոտրել են մեքենան

Նախօրեին անհայտ անձինք ջարդուփշուր են արել TV5 հեռուստաընկերության տնօրեն, հայտնի կարիերիստ, Սերժ Սարգսյանի սիրահար Մենուա Հարությունյանի մեքենան:


 
Թե որքանով է այս դեպքը կապված Հայաստանում ընթացող քաղաքական պրոցեսների հետ, դժվար է ասել

Ադրբեջանցիներն էլ չլինեին, ինչ էին անելու

Ռուսաստանյան հեղինակավոր «Կոմերսանտ» պարբերականը երեկ հրապարակված հոդվածներից մեկում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում նախօրեին տեղի ունեցած ահեղ մարտերին` հանդես գալով դրա շուրջ սեփական մեկնաբանությամբ եւ ուշագրավ շեշտադրումներով:


«
Կոմերսանտը» գրում է, որ շաբաթ եւ կիրակի օրերին Երեւանում ընդդիմության կազմակերպած զանգվածային ելույթները ցրելուց եւ մայրաքաղաքում արտակարգ դրություն հայտարարելուց հետո հայաստանյան իշխանությունները փորձում են համընդհանուր ուշադրությունը սեւեռել ղարաբաղյան հակամարտության գոտու վրա: Հոդվածագիրը նշում է, որ նախօրեին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հրավիրել էր ճեպազրույց, որի ժամանակ Ադրբեջանին մեղադրել է հայկական դիրքերի վրա հարձակման մեջ` նշելով, թե պաշտոնական Բաքուն այդ կերպ փորձում է օգտվել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից, որպեսզի ղարաբաղյան հիմնախնդրի հարցում ճնշում գործադրի պաշտոնական Երեւանի վրա:
 
Միաժամանակ, հոդվածագիրը ընդգծում է, որ կատարվածի վերաբերյալ  ադրբեջանական կողմի արած հայտարարությունը սկզբունքորեն տարբերվում էր Օսկանյանի հնչեցրածից: Հոդվածագիրը, մեջբերելով Ադրբեջանի ԱԳ նախարար Խազար Իբրահիմի խոսքերը, նշում է, որ Հայաստանի իշխանությունները արտաքին թշնամու գործոնի օգտագործման միջոցով փորձում են հայ հասարակության եւ միջազգային հանրության ուշադրությունը շեղել ներքաղաքական խնդիրներից, իսկ որպես արտաքին թշնամու գործոն օգտագործելով Ադրբեջանը: Պարբերականը մեջբերել է նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած այն հայտարարությունը, ըստ որի` ադրբեջանական կողմի հարձակումը հայկական դիրքերի վրա, ապա դրա գրավումը եւ հայկական ուժերի կողմից դրա ետ գրավման մասին Օսկանյանի հայտարարությունները որակվել է որպես «հարեւան երկրի գլխավոր դիվանագետի ոչ հարուստ երեւակայության արդյունք»: Միաժամանակ, հոդվածագիրը զարմանք է հայտնում, որ Ղարաբաղում ընթացող մարտերի կապակցությամբ ասուլիս է հրավիրել ոչ թե երկրի պաշտպանության նախարարությունը, այլ ԱԳՆ-ը: «Հենց դիվանագետներին է հանձնարարվել այդ պատասխանատու առաքելությունը իրականացնելու գործը, այն է` ժողովրդին տեղեկացնել, որ հայրենիքը վտանգի մեջ է, իսկ այդ պահին ընդդիմությունը պայքար է մղում նախագահական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու համար»:

Sos Արմենիա

Թբիլիսիիում բացվել է «Sos Արմենիա»-ի գրասենյակը, որը նպատակ ունի տեղեկացնել համաշխարհային հանրությանը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ դրա շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին:

Գրասենյակը բացվել է համանուն նախաձեռնության շրջանակներում, որը ստեղծվել է Վրաստանի հայերի «Նոր սերունդ» միության կողմից: Նախաձեռնությանը աջակցում են նաեւ մի շարք հ/կ-ներ, ինչպես նաեւ տարբեր էթնիկական եւ տարիքային խմբերի ներկայացուցիչներ: «Sos Արմենիա»-ի գրասենյակը տեղեկատվություն է հաղորդում հիմնականում ինտերնետի միջոցով, ինչպես նաեւ բողոքի ցույցեր է անցկացնելու միջազգային կազմակերպությունների Թբիլիսիում տեղակայված գրասենյակների մոտ: Մասնավորապես, այսօր նախատեսված է բողոքի ցույց Եվրահանձնաժողովի Թբիլիսյան գրասենյակի մոտ: Իսկ վաղը, նախաձեռնության անդամները, ինչպես նաեւ վրաստանյան մի շարք խոշոր հ/կ-ներ, հայաստանյան իրադարձությունների առնչությամբ նամակներ են հղելու ՄԱԿ, Եվրախորհուրդ, Եվրամիություն, ինչպես նաեւ ԱՄՆ եւ ՌԴ նախագահներին:

Ամենայն իշխանավոր կաթողիկոսը

Պաշտոնական տեղեկատվության հիթ-շքերթի առաջին եռյակում մի լրատվություն էլ կա այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի ընդունել Գարեգին Երկրորդ կաթողիկոսին:



Եթե առաջին նախագահին այցելած լիներ աստծո օծյալ վեհափառը, Տեր- Պետրոսյանն անպայման իր տան դուռը պատկառանքով բաց կաներ նրա առաջ: Բայց եթե եկողը Քոչարյանի կրոնի գործերով բաժնի վարիչն է ու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի անդամը, ո՞ր մեղքի համար նա պիտի հյուրընկալեր անկոչ եկվորին: «Քո տիրոջը փնտրիր երկնքում, այլ ոչ թե երկրի վրա» ավետարանչական պատգամը կաթողիկոսի համար վաղուց ի վեր նույնիսկ մի հասարակ երկընտրանք էլ չէ, այլ հստակ կողմնորոշում` հօգուտ երկրորդի: Եվ այդ «երկրային» հնազանդությունը վարակի պես ընդօրինակում են նրա ենթակաները, որոնք դեռ երեկ սև ցուցապաստառների փոխարեն ոստոստում էին Սերժ Սարգսյանի շուրջբոլորը, իսկ այսօր դատարկ եկեղեցիներում հոգեհանգստի արարողություններ են կազմակերպում` մտմտալով այն մասին, որ հետագայում նման դեպքերի համար կարելի է ավտոբուսներով ժողովուրդ բերել, լսարան ապահովել ու լիքը պահել «խաչհամբույրի» գանձանակը:
Միայն Տեր-Պետրոսյանի դուռը չէ, որ այսուհետ փակ կլինի Գարեգին Երկրորդի համար: Փակ կլինեն այն բոլոր հավատացյալների սրտերը, որոնք օրեր շարունակ ակնկալում էին իրենց հովվապետի խոսքն ու ներկայությունը, սակայն նրան միայն տեսնում էին կառավարության աստիճաններով վերուվար վազվզելիս: Փակ կլինեն նրանց սրտերը այն մարդու առաջ, ով կարող էր մտահոգվել ցլամարտի հրապարակում դաշունահարված ցլերի համար, սակայն աչք չթարթեց, երբ մայրաքաղաքի հրապարակներում խոշտանգում ու գնդակահարում էին իր ժողովրդի զավակներին:
«
Ես լվանում եմ իմ ձեռքերը»,- միայն այսպես պիտի հնչի կաթողիկոսի լռությունը: Եվ հետայսու հավատավոր ժողովրդի առաջ Սուրբ Գրքից Պիղատոսի պատմությունը մեջբերելուց առաջ արժե մտածել, թե այդպիսի բազում մեծ ու փոքրիկ պիղատոսիկներ չե՞ն վխտում արդյոք հենց Մայր Աթոռի շրջակայքում:

Ազատ քրիստոնյա

Հ.Գ.- Արդեն մի քանի օր է, ինչ ոստիկանները հսկում են Արարատյան հայրապետական թեմի փոխանորդ (կամ փոխնորդ` ի՞նչ տարբերություն) Նավասարդ Կճոյանի նստավայրը: Տեսնես կա՞ այնպիսի ոստիկանական հատուկ ստորաբաժանում, որ կարող է մարդուն պաշտպանել Աստծու դատաստանից:

Ամերիկահայերը մտահոգված են

Ամերիկայի հայկական համագումարը մարտի 3-ին տարածել է հայտարարություն Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:

 

Դրանում, մասնավորապես, նշվում է. «Ամերիկայի հայկական համագումարը միանում է աշխարհի բոլոր հայերին` սգալու 2008թ. մարտի 1-ին Երևանում պոռթկած բռնության հետևանքով անիմաստ մարդկային կյանքերի կորուստը: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին: Կոչ ենք անում բոլոր կողմերին «գործել օրենքի շրջանակներում, զերծ մնալ բռնություններից», ինչպես նաև ապահովել իրադարձությունների արդար ու  հավասարակշռված լուսաբանումը մամուլումԱյս կրիտիկական պահին Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությունը  լուրջ փորձություն է անցնում: Մենք հույսով ենք, որ իշխանությունները հնարավորինս շուտ կհայտարարի արտակարգ իրավիճակի դադարեցումը: Կոչ ենք անում բոլոր կողմերին գործել օրենքի շրջանակներում: Կոչ ենք անում բոլոր կողմերին պահպանել խաղաղություն և կարգ ու կանոն, և խստիվ պահանջում ենք ամեն գնով խուսափել բռնությունը վերսկսելուց: Այժմ, երբ Սահմանադրական դատարանում անց է կացվում  գործի դատաքննությունը, կոչ ենք անում ապահովել իրավական գործընթացի անկախությունը և  Սահմանադրական դատարանի բարի համբավի պահպանումն` ի նպաստ հայ ժողովրդի»:

Հացադուլ է անում

Աժ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, ով ձերբակալվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 300 հոդվածովՊետական իշխանությունը յուրացնելը»), արդեն երրորդ օրն է` հացադուլ է անում: Մինչ այդ նա գրավոր հայտարարություն է ներկայացրել մեկուսարանի ադմինիստրացիային, ինչը, սակայն, անարձագանք է մնացել:

 

Ռուբինյանն իրեն քաղբանտարկյալ է համարում եւ գտնում է, որ հետապնդումների է ենթարկվում իր քաղաքական դիրքորոշման եւ հայացքների պատճառով:

Կարապետ Ռուբինյանի փաստաբան Հովիկ Արսենյանը տեղեկացրեց, որ նրա հացադուլի մասին տեղյակ է պահվել «Կարմիր խաչին»: Փաստաբանի փոխանցմամբ, Կարապետ Ռուբինյանի մոտ առողջական խնդիրներ գոնե առայժմ չեն ծագել եւ նա մարտական է տրամադրված:

Պրեսկոտն է գալիս

Վաղը` մարտի 6-ին, Երեւան է ժամանելու Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտը` հետընտրական փաստահավաք առաքելությամբ:



 
Նախատեսված են Պրեսկոտի հանդիպումները նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ազգային ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանի եւ վարչապետ Սերժ Սարգսյանի, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի, Եվրախորհրդի անդամ երկրների դեսպանների հետ:


Նախատեսված են նաեւ հանդիպումներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:


Ջոն Պրեսկոտը մարտի 7-ին խորհրդարանում կհանդիպի «Օրինաց երկիր», ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունների ղեկավարների հետ:


Նույն օրը նախատեսված են հանդիպումներ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի հետ:

Ինչ կա-չկա մայրաքաղաքում

Արդեն քանի օր է` Երեւանի բնակիչների եւ հյուրերի առօրյայի մի մասն է դարձել մայրաքաղաքի փողոցներում ոստիկանների ու զինվորականների հետ հանդիպումը: Վերջիններն, ի դեպ, ավտոմատներով զինված են այնպես, որ դա ոչ ոքի աչքից չվրիպի:



Զինվորականների կարելի է տեսնել Երեւանի հատկապես կենտրոնական փողոցներում ու կառավարական շենքերի շրջակայքում: Հանրապետության հրապարակում հարյուրավոր զինվորականներ կան, ոստիկանության ու նաեւ ռազմական ոստիկանության աշխատակիցներ: ՀՀ կառավարության շենքի մուտքի երկու կողմերում ռազմական ոստիկանության մեկական զրահամեքենա է կանգնած: Հրապարակում գտնվող որոշ զինվորականների, ըստ ամենայնի, այցելում են իրենց հարազատները, որովհետեւ այսօր կեսօրին, օրինակ, այնտեղ կարելի էր ականատես լինել համազգեստով ու քաղաքացիական հագուստով մարդկանց գրկախառնության տեսարանների: Իսկ ինչ վերաբերում է, օրինակ, Երեւանի քաղաքապետարանի հարեւանությամբ «ծառայող» զինվորականներին, ապա երեկ նրանցից մի քանիսը մոտակա գետնանցումում առեւտուր անող պապիկից հետաքրքրվում էին, թե որտե՞ղ զուգարան կա: Պապիկը պատասխանեց` չկա: Իսկ այսօր արդեն գարշահոտության պատճառով այդ գետնանցումով անցնել չէր լինում: Ընդհանրապես, քաղաքում տիրող հոգեբանական մթնոլորտի վերաբերյալ էլ կարելի է արձանագրել, որ օդում կարծես անորոշություն ու սպասում է կախված: Մարդիկ սպասում են ինչ-որ բանի` վստահ լինելով, որ սրանով ամեն ինչ չվերջացավ: Որտեղ երկու հոգի են իրար հանդիպում, կարելի է չկասկածել, որ նրանց խոսակցության թեման մարտի մեկի իրադարձություններն են: Ու ընդհանրապես, բոլորի մտքում կարծես հենց միայն դա է: Իսկ համատարած անորոշության եւ ինչ-որ լուռ խմորումների ֆոնի վրա հատուկ ընդգծվում ու արդեն արտասովոր են թվում այլ թեմաներով խոսակցությունները, երբ տրանսպորտում երիտասարդները քննարկում են ինչ-որ հարսանեկան արարողության նախապատրաստության հարցեր


 
Այս ժամանակահատվածի համար առանձնահատուկ է նաեւ տեղեկատվության «քաղցը»: Եւ եթե մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը միայն մարզերի բնակիչներն էին զանգահարում Երեւանում ապրող իրենց ծանոթներին` ցանկանալով հավաստի տեղեկություններ ստանալ, ապա այս օրերին արդեն նաեւ Երեւանի բնակիչներն են իրականությունը գլխիվայր ներկայացնող պաշտոնական  տեղեկատվությունից զատ, ինֆորմացիայի այլ աղբյուրներ որոնում: Արտակարգ դրության պատճառով նաեւ տեղեկատվական բլոկադայի մեջ գտնվող մարդկանցից շատերը հույս ունեն, որ այս վիճակը երկար չի շարունակվելու թեկուզ միջազգային կառույցների ճնշումների արդյունքում, որովհետեւ չեն կարող երկիրը միջնադար շպրտել ու այնտեղ էլ պահել:

Վանաձորում արգելել են

Թեեւ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով արտակարգ դրություն է հայտարարված միայն Երեւանում, սակայն Վանաձորի քաղաքապետ Սամվել Դանիելյանը արգելել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին հանրահավաք անցկացնել:

 

Սաքունցը մտադիր էր հանրահավաքներ անցկացնել մարտի 6-ին, 7-ին եւ 8-ին, Վանաձորի Արցախի պուրակում` մարդկանց իրազեկելու համար, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Սակայն, Վանաձորի քաղաքապետն ու քաղաքի ավագանին որոշել են, որ կազմակերպվող հանրահավաքը կարող է Երեւանում առկա լարվածությունը տեղափոխել նաեւ Վանաձոր: «Հաշվի առնելով Վանաձոր քաղաքի բնակչության մտավախությունը, որ կազմակերպվող հանրահավաքը կարող է հանգեցնել անկանխատեսելի եւ մարդկանց կյանքին ու առողջությանը վտանգ սպառնացող հետեւանքների, որոշում եմ արգելել անցկացնել հանրահավաք»,- սա քաղաքապետի պաշտոնական հիմնավորումն է: Սույն հայտարարությունը ստանալուց հետո, Սաքունցը հայտարարել է, որ փաստորեն Վանաձորում իրավապահ մարմինները ֆիքսում են, որ իրենք անզոր են կանխելու հանրահավաքների ընթացքում մարդկանց առողջությանը եւ կյանքին վտանգ սպառնալու հավանականությունը: Ըստ Սաքունցի, այդ որոշմամաբ Վանաձորի քաղաքապետն ու ավագանի խախտել են Վանաձորի քաղաքացիների տեղեկատվություն ստանալու եւ հանրահավաք անցկացնելու իրավունքը: Սաքունցը մտադիր է դատական կարգով բողոքարկել քաղաքապետարանի որոշումը:

ՀՀ Հիմնադիր Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՍԴ 05.03.08 նիստի ժամանակ

Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ, Սահմանադրական դատարանի մեծարգո անդամներ,

Ես միանգամից պետք է ասեմ, որ ես զերծ կմնամ իրադրության քաղաքական գնահատականից եւ կանգ կառնեմ մի քանի զուտ իրավական շեշտադրումների վրա: Թեեւ իմ իրավաբանական թիմը դրանց անդրադարձել է, սակայն ես անհրաժեշտ եմ համարում անել դա: Այնուամենայնիվ, քանի որ սա իմ առաջին հրապարակային ելույթն է մարտի 1-ի առավոտյան ժամը 6,30-ից հետո, ես ուզում եմ առիթից օգտվելով խորին ափսոսանք արտահայտել մարտի 1-ի ողբերգության առթիվ եւ խորապես ցավակցել բոլոր զոհվածների ընտանիքներին:


Իսկ այժմ իմ բուն ելույթը.


Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել Ընտրական օրենսգրքի 78 հոդվածի վրա: Գրանցման պահից ՀՀ նախագահի այն թեկնածուները, ովքեր գտնվում են պետական ծառայության մեջ կամ աշխատում են տեղական ինքնակառավարման մարմիններում, ընտրությունների ընթացքում ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց եւ իրավունք չունեն օգտագործելու իրենց պաշտոնեական դիրքի առավելությունները: Հանրապետության նախագահը կամ Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահի պաշտոնակատարը՝ ԱԺ նախագահը կամ վարչապետը հանրապետության նախագահի թեկնածու առաջադրվելու դեպքում շարունակում է իրենց լիազորությունների կատարումը, սակայն չպետք է օգտագործեն իրենց պաշտոնեական դիրքի առավելությունները: Այս հոդվածը չափազանց հստակ է եւ իմպերատիվ: Իմպերատիվ հոդվածները մեկնաբանության ենթակա չեն: Գործող վարչապետը միայն մեկ հանգամանքում կարող էր առաջադրվել ու գրանցվել, եթե նա զբաղեցներ ՀՀ գործող նախագահի պաշտոնակատարի կարգավիճակը: Այդպիսի կարգավիճակ գործող վարչապետը չունի: Ես համարում եմ, որ նրա գրանցումն ի բնե եղել է անօրինական, հետեւաբար՝ ոչ լեգիտիմ:


Երկրորդ՝ Սահմանադրության 53.1 հոդվածը՝ ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ հանրապետության նախագահի ընտրություն չի անցկացվում եւ հանրապետության նախագահը շարունակում է իր լիազորությունների իրականացումը: Նախագահի ընտրություն նշանակում է ընտրական ողջ գործընթացը՝ սկսած առաջադրումից, մինչեւ բողոքարկման համար սահմանված ժամկետի ավարտը, այն է՝ ՍԴ վճիռը: Այս պահին մենք գտնվում ենք ընտրությունների պրոցեսի մեջ: Հետեւաբար, քանի որ հիմա արտակարգ դրություն է, այս ընտրությունները վավերական կամ օրինական չեն կարող համարվել:


Երրորդ՝ անհասկանալի է ՍԴ-ի գործընթացի միակողմանի լուսաբանման փաստը: Դիմող կողմը հնարավորություն չունի լուսաբանելու ՍԴ ընթացքը: Խախտված է հավասարության սկզբունքը: Բացի այդ, դատավարության ընթացքում պահանջվող վկաներից շատերը, որոնք մեր շարժման համակիրներն են, կողմնակիցները եւ իմ նախընտրական շտաբների ակտիվիստները, ձերբակալված են: Դրանք մեր ամենակարեւոր վկաներն են: Հետեւաբար այս իրադրության մեջ ՍԴ-ի ցանկացած որոշում, բացի ընտրություններն անվավեր ճանաչելուց, կառաջացնի լեգիտիմության դեֆիցիտ, ինչը վտանգավոր է եւ երկրի ապագայի համար, եւ ՍԴ հեղինակության համար: Ես չեմ պատկերացնում այս պայմաններում կայացած ՍԴ որեւէ վճիռ ինչպես կընդունվի իմ՝ դիմողիս կողմից, ժողովրդի կողմից եւ միջազգային հանրության կողմից: Այսինքն՝ ՀՀ-ի գլխին մշտապես կախված է լինելու ոչ լեգիտիմ իշխանություն ունենալու վիճակը: Ելքը ես համարում եմ ԵՄ նախագահության երեկվա հայտարարության առաջարկները, որը ես ձեզ կներկայացնեմ եւ կխնդրեմ կցել գործին: Ես ամբողջությամբ ընդունում եմ այդ առաջարկները՝ դրանք համարելով ՍԴ-ի այս նիստի ընթացքում մեր գործելակերպի ծրագիրը, պլատֆորմը:


Դրանք են հետեւյալ կետերը՝


դադարեցնել արտակարգ դրության վիճակը, ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, ապահովել ինֆորմացիոն հավասար հնարավորություններ, իրականացնել մարտի 1-ի իրադարձությունների միջազգային անկախ հետաքննություն եւ սկսել երկխոսություն իշխանությունների հետ:
Այդ բոլոր կետերը ես ընդունում եմ եւ, ինչպես ասացի, համարում եմ մեր գործունեության հիմքը ինչպես ՍԴ-ում, այնպես էլ հրապարակայնորեն:
Շնորհակալություն ուշադրության համար:

 

Քոչարյանը «փըխկ» արեց

Փետրվարի 21-ից հետո Ռոբերտ Քոչարյանը մի քանի անգամ արտակարգ խորհրդակցություններ է հրավիրել, Հայաստանի բոլոր ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ:

 

Խորհրդակցությունների նվիրված էին Երեւանի Ազատության հրապարակում ծավալված համաժողովրդական ալիքը ճնշելու ուղիների փնտրտուքին: Եւ ահա հավաստի աղբյուրներից մեզ հայտնի է դարձել, որ այդ խորհրդակցություններից մեկի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանը իր ենթականերին ասել է հետեւյալըԷս երեւանցիք ինչ են որ, մի հատ փըխկ անեմ, փախնելու են»:  «Փըխկ»-ը, փաստորեն, իրականացվեց մարտի մեկի գիշերը Երեւանի քաղաքպետարանի մերձակա հրապարակում, երբ ՀՀ զինված ուժերը կրակ բացեցին այնտեղ հավաքված խաղաղ ցուցարարների ուղղությամբ:

Այսօր սպարապետի ծնունդն է

Ամեն տարի այս օրը Եռաբլուր են այցելում Սպարապետի հարազատներն ու զինակիցները, ինչպես նաեւ կառավարության, ՀՀԿ եւ ԵԿՄ անդամները:

 

Անցյալ տարի, նույնիսկ, այդ օրվա կապակցությամբ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում գտնվող սպարապետի եղբորըª Արմեն Սարգսյանին երկօրյա ազատություն էր տրվել: Երեկ, սակայն, այդ ավանդույթը խախտվել է: Հայտնի պատճառներով Եռաբլուր այցելելու հնարավորությունից զրկվել են Սպարապետի եղբայրները, ԵԿՄ նախագահ, Պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանը, Վազգեն Սարգսյանի մի շարք այլ զինակիցներ: Երեկ Եռաբլուր է այցելել (ավելի ճիշտ, այցելելու հնարավորություն է ունեցել) միայն Սերժ Սարգսյանը:

Քոչարյանը չդիմացավ

Այսօր Ռոբերտ Քոչարյանը հրավիրել է հերթական մամլո ասուլիսը, որտեղ հայտարարել է, թե Մարդու Իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը իր «ամենաանհաջող կադրն է»:

 

Ռոբերտ Քոչարյանը Արմեն Հարությունյանի մասին նման կարծիք է կազմել ներքաղաքական իրավիճակի մասին վերջինիս կողմից արված հայտարարությունից հետո: Քոչարյանը հայտարարել է, թե օմբուդսմենի հայտարարությունը նշանակում է, որ վերջինս «չի տիրապետում իրավիճակին եւ չի հասկանում, թե ինչ է խոսում»:

Գալան եթերում է

Չնայած իշխանությունների բոլոր փորձերին, (եւ մասնավորապես Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անմիջական ջանքերին), Հայաստանի միակ անկախ եւ անաչառ հեռուստաընկերությունը շարունակում է եթեր հեռարձակվել:

 

 Ճիշտ է, օրերս Գյումրիի տնտեսական դատարանը բավարարել էր Գյումրիի քաղաքապետարանի դիմումը, որով վերջինս պահանջում էր ազատել Գյումրիի հին  հեռուստաաշտարակը, որտեղից «ԳԱԼԱ»-ն եթեր է հեռարձակվում, սակայն, օրենքով նախատեսված կարգով, հեռուստաընկերությունը իրավունք ունի մեկ ամսվա ըթնացքում բողոքարկել դատարանի որոշումը:

Այնպես որ, Գյումրիի հին աշտարակը առայժմ «ԳԱԼԱ»-ի տրամադրության տակ է: Ուշագրավն այն է, սակայն, որ հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակում բացարձակապես ապաքաղաքական լուրեր: Մեր տեղեկություններով, չնայած Ռոբերտ Քոչարյանի «Արտակարգ իրադրության մասին» հրամանագրով արտակարգ իրադարություն է հայտարարված միայն Երեւանում, սակայն, մարզային բոլոր  լրատվամիջոցները, եւ մասնավորապես ԳԱԼԱ-ն, ներքին կարգով զգուշացվել են, որեսզի զերծ մնան պաշտոնական տեղեկատվությունից դուրս տեղեկություններ հաղորդելուց: «ԳԱԼԱ»-ն սակայն, հրաժարվել է եթերում հնչեցնել պաշտոնական տեղեկությունները, եւ վազող տողով հայտարարվում է, որ հեռուստաընկերությունը բոյկոտում է իշխանությունների հրամանը, եւ եթեր չի հեռարձակում միակողմանի տեղեկատվություն:

Նիկոլ Փաշինյանի տանը

Այսօր մեզ հայտնի է դարձել, որ ՀՀ ոստիկանության կենտրոնի բաժնի մի խումբ աշխատակիցներ նույն օրը առավոտյան ներխուժել են Նիկոլ Փաշինյանի բնակարան եւ մի քանի ժամ անցկացրել այնտեղ: -->

 

Ըստ իրենց բանավոր հայտարարության նրանք նպատակ են ունեցել բերման ենթարկել հետախուզման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանին: Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը մեզ տեղեկացրեց, որ ոստիկանության աշխատակիցները ի պատասխան իր հարցին, թե արդյոք իրենք ունեն իր բնակարան մտնելու սանկցիա, հայտարարել են, որ իրենք նման բանի կարիք չունեն եւ առանց դրա էլ իրավունք ունեն մտնել եւ ստուգել բնակարանը: Նիկոլ Փաշինյանին տանը չհայտնաբերելուց հետո, ոստիկանները ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի քրեական հետախուզության բաժնի