14.3.08

14.03.08


ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ
ընդհատակյա թերթ
www.Payqar.org

14.03.08

Հեռու չէ Սադամ Հուսեյնի ռեժիմից

Մարտի 10-ին ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հրապարակել է Լեւոն Տեր_պետրոսյանի հետ անցկացված հարցազրույցը:Ստորեւ այն ներկայացնում ենք, որոշ կրճատումներով:

Մարտի 1-ի տարերային հանրահավաքին Ձեր բացակայությունը իրադարձությունների ընթացքի վրա գրեթե վճռորոշ նշանակություն ունեցավ: Ինչու՞ Դուք այնտեղ չգնացիք:

Այո, Ազատության հրապարակում հանրահավաքի ցրումից հետո մարդիկ սկսեցին հավաքվել փողոցներում: Արդյունքում ժողովուրդը հավաքվեց ֆրանսիական դեսպանատան առջեւ: Մարդկանց հավաքվելուց մոտ երեք ժամ անց մեր տղաները դուրս եկան ապաստարաններից եւ գլխավորեցին հանրահավաքը: Սակայն ժողովուրդը պահանջում էր, որ ես գնամ այնտեղ: Ես միակ մարդն էի, որ կարող էր իրավիճակը առնել վերահսկողության տակ:

Դուք ասում եք, որ եթե Դուք հայտնվեիք հրապարակում, ապա դա կարող էր փոխել իրադարձությունների ընթացքը: Այդ դեպքում ինչո՞ւ Դուք այդպես էլ չգնաայնտեղ չհայտնվեցիք: Հրաժարվեիք թիկնազորից եւ հեռանայիք տնից:

Ի՞նչ տեղի կունենար: Կսպանեին: Դա նրանց պետք էր: Հետո կգցեին ինչ որ խուլիգանների վրա: Կասեին, թե մի քանի հոգի, ովքեր դժգոհ էին ինձնից, սպանել են: Եվ դա էլ ավելի կապակայունացներ իրավիճակը:
 

Դուք գտնում ե՞ք, որ ընդդիմությունը մեղավոր չէ, որ մարդիկ են զոհվել:

Ոչ, ոչ միայն իմ կողմակիցները, այլեւ զինվորներն ու ոստիկանները, որոնք բոլորն էլ այս ռեժիմի զոհերն են դարձել:

Ի՞նչ եզրակացություններ եք արել կատարվածից:

Ես գտնում եմ, որ այն ամենը, ինչ մենք ունենք, միանգամայն նոր իրավիճակ է: Տեղի է ունեցել մեր հասարակության բեւեռայնացում:Մի կողմից իշխանությունններն են եւ իրենց կամակատարները` կրիմինալն ու կոռուպցիան: Մյուս կողմից մեր ժողովուրդը: Իրենց գործողություններով մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրենց դեմ են տրամադրել ամբողջ ժողովրդին:Նույնիսկ եթե մնան իշխանության մոտ, նրանք կառավարելու են մի ժողովրդի, որն ատելով ատում է իրենց: Ահա այսպիսի իրավիճակ: Եվ այս իրավիճակը չի կարող միջազգային ուշադրության կենտրոնում չլինել: Արդեն կա Արեւմուտքի խիստ քննադատությունը: Ես հուսով եմ, որ միջազգային ճնշումը հուժկու կլինի: Միջազգային հանրությունը արդեն գիտակցում է, որ Հայաստանում հայտնվել է մի ռեժիմ, որը ժողովրդի վստահությունը չի վայելում: Եվ դա կլինի մշտական կոնֆլիկտ: Հինգ տարի կլինի բռնություն` եւ տնտեսության, եւ իրավունքի եւ խոսքի ազատության ոլորտում:

Որո՞նք են Ձեր հետագա քայլերը:

«10 օրը կանցնի: Նրանք ո՞րքան կկարողանան պահպանել արտակագ դրությունը: Մենք չենք նահանջելու, մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, մինչեւ այս ատելի, հանցավոր, ավազակապետական ռեժիմի տապալումը: Չենք վախենում բանտերից, տնային կալանքներից եւ սպառնալիքներից: Նրանք շատ փոքր մարդիկ են, որ մեզ վախեցնեն:Գորբաչովը չէր հանդգնում մեզ վախեցնել, մենք հասանք մեր ուզածին: Սակայն շատ կարեւոր է այն հանգամանքը, թե որքանով է Արեւմուտքը հավատարիմ իր սկզբունքներին, որոնց հավատում է: Սա քննություն է Արեւմուտքի համար:

Եթե ձերբակալվեին տիկին Քլինտոնի 50 կողմնակիցներ կամ պարոն Սարկոզիի 50 կողմնակիցներ, ի՞նչ կկատարվեր Միացյալ Նահանգներում եւ Ֆրանսիայում: Այնտեղ դա անթույլատրելի է: Իսկ այստեղ կարելի է: Այնտեղ եվրոպացիները նման բան թույլ չեն տա: Իսկ այստեղ թույլ են տալիս: Եթե գոյություն ունեն չափանիշներ, ապա դրանք գոյություն ունեն բոլորի համար: Այն, ինչ չի հանդուրժվում Եվրոպայում, չպետք է հանդուրժվի նաեւ այստեղ: Այդ պատճառով էլ մենք դժգոհ ենք դիտորդների դիրքորոշումից:

Ստացվում է այսպես` ժամանում են եվրոպացիները եւ օրինականացնում են անօրինական ընտրությունները: ԵԱՀԿ-ն եւ Եվրախորհուրդըª մեր կազմակերպություններն են, մենք դրանց լիիրավ անդամն ենք: Մեր կառավարությունները դրանց նկատմամբ պարտավորություններ ունեն, բայց այդ կազմակերպություններն էլ մեր ժողովուրդների նկատմամբ պարտավորություններ ունեն: Եվ մենք պահանջում ենք, որ դրանք կատարվեն: Եթե միջազգային հանրությունը ընդունի այս ընտրությունների արդյունքները, ապա դա կնշանակի, որ նրանք պաշտպանում են մի ռեժիմ, որը հեռու չէ Սադամ Հուսեյնի ռեժիմին նմանվելուց:

Հասարակությունը երկփեղկված է

Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համմարբերգը «Ազատություն» ռադիոկայանին այսօր տված հարցազրույցում նշել է, որ «Հայաստանում այսօր լուրջ խնդիրներ կան. հասարակությունը երկփեղկված է, կա բեւեռացում, մի շարք մարդիկ ձերբակալված են եւ դատվելու են:

Բնականաբար, դրա արդյունքում կան մտահոգություններ` կապված մարդու իրավունքների պաշտպանության հետ: Ակնհայտ է, որ այս ամենի մեջ կա քաղաքական ենթատեքստ: Քաղաքական գործիչների եւ, մասնավորապես, Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ես ասել եմ, որ անհրաժեշտ է սահմանափակել ձերբակալությունները: Դատական հետապնդումները պետք է իրականացվեն միայն այն դեպքերում, երբ կան բռնարարքների եւ հանցագործությունների իրական ապացույցներ, այլապես կստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ համատարած կասկածներ կլինեն, որ մարդիկ ձերբակալվել են իրենց գաղափարների համար»: Նշելով, որ հանդիպել է ձերբակալվածների հետ` Թոմաս Համմարբերգը ընդգծել է հետեւյալը. «Ձերբակալվածներից ոմանք ծեծի են ենթարկվել, ինչը, իհարկե, անընդունելի է: Ոմանք ասում են, թե իրենք ամբողջությամբ անմեղ են եւ ընդամենը արտահայտել են իրենց կարծիքները: Իմ փաստարկն այն էր, որ այսպիսի իրավիճակում անհրաժեշտ է ապահովել արդարացի գործընթաց, եւ որ արդարադատության հիմնարար սկզբունքները պետք է հարգվեն»: Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը զերծ է մնացել ձերբակալություններին քաղաքական գնահատական տալուց` նշելով, թե միայն, որ աստիճանաբար, «քայլ առ քայլ թուլացվում է արտակարգ իրադրության ռեժիմը: «Ես Հայաստանի նախագահին եւ վարչապետին ասացի, որ այդ փոփոխությունները բավարար չեն: Կարծում եմ, անհրաժեշտ է կայացնել գրաքննությունը վերացնելու որոշում», - այդուհանդերձ, հավելել է նա: Հարցին, թե ով է պատասխանատու մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների համար, Համմարբերգը ասել է. -«Կարծում եմ, որ անհրաժեշտություն կա իրականացնել անկախ, պրոֆեսիոնալ եւ անկողմնակալ հետաքննություն, որը կպարզի մարտի 1-ի առավոտյան, կեսօրի եւ երեկոյան իրադարձությունների, այդ թվում նաեւ սպանությունների իրական հանգամանքները»:

«Չորրորդ Իշխանություն» թերթի մարտի 14-ին չտպագրված նյութերը

ՄԱՆՀԱՅՐԵՆԻՔՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
Ըստ ՀՀ իրավապահ մարմինների իրենք պարզել են որ ընդդիմությունը հանրահավաքների ժամանակ որոշակի «կոդավորված» բառեր է օգտագործել` «հայրենիք» «ընտանիք» «հաղթել ենք» եւ այլն:

«ՉԻ» - Զարմանալի է  որ այս ցանկում «ազատություն» բառը չկա: Օսմանյան Թուրքիայում  օրինակ  ի թիվս այլ բառերիՀայրենիք»  «Հայաստան» եւ այլնարգելված էր նաեւ «ազատություն» բառը: Այնպես որ  մեր խորին համոզմամբ  Հայաստանի Հանրապետության տարածքում այս սադրիչ բառերը պետք է արգելվեն  որովհետեւ  ինչպես հայտարարեց մի քննիչ  դրանք «նեյրոլեզվաբանական ազդեցություն» են թողնում մարդկանց վրա:

Այսպիսով  Հայաստանի Հանրապետության օրհներգը պետք է սկսվի «Մեր (սադրիչ բառազատ-անկախ» բառերով եւ ավարտվի այսպես. «Ամենայն տեղ մահը մի է  մարդ մի անգամ պիտ մեռնի  բայց երանի` ով յուր ազգի (մեկ սադրիչ բառ) կզոհվի»:

Հ.Գ. Առաջարկում ենք «Հայրենիք» կինոթատրոնը վերանվանել «Ներքաղաքական կայունություն»:


ՄՈՆՏԱԺՎԱԾ ՊՍԻԽՈԼՈԳԻԱ
Նախօրեին ոստիկանական զորքերի շտաբի պետը լրագրողներին հանգամանորեն բացատրում էր  որ մարտական փամփուշտներից բացի լինում են նաեւ ռետինե փամփուշտներ  հետո մի քանի անգամ օդ կրակեց ու դիմեց լրագրողներին` «ուզո՞ւմ եք մի հատ էլ ձեզ վրա կրակեմ»:

«
ՉԻ» - Լրագրողների վրա կրակելու ենթագիտակցական այս մղումն ինքնին շատ խոսուն է: Նորմալ մարդը կամ նման բան ընդհանրապես չէր ասի  կամ ծայրահեղ դեպքում կասեր «ուզո՞ւմ եք մի հատ էլ ինքս ինձ վրա կրակեմ»: Բայց խնդիրը սա չէ:

Փաստորեն  եթե համադրում ենք պաշտոնական լրատվությունը  ստացվում է  որ ոստիկանությունը մարտական զենք չի  օգտագործել  ցուցարարների միջից կրակել են ոստիկանների ուղղությամբ  ինչի արդյունքում... ցուցարարներից յոթ հոգի զոհվել է: Մնում է ենթադրել միայն  որ ոստիկանական զորքերի ականջին ելույթից առաջ ինչ-որ մեկը չարամտորեն շշնջացել է «հայրենիք»  եւ այդ մարդը զանգվածային հիպնոսի մեջ է:


ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԵՐԱԶԸ
Առավոտ: Կանգառում կանգնած` սպասում է երթուղային տաքսու: Մոտենում է առաջին երթուղայինը: «Սա ո՞ւր է գնում»  հարցնում է ինքը` բացելով դուռը: «Կինոհայրենիք»  պատասխանում է վարորդը: «Հայրենիք» բառը լսելով` ինքը կարճատեւ զանգվածային հիպնոսի մեջ է ընկնում ու փորձում կծոտել անցորդներին  բայց քիչ անց սթափվում է եւ կանգնեցնում հաջորդ երթուղայինը: Լսելով  որ սա էլ «Հաղթանակ» զբոսայգի է գնում  վերջնականապես պսիխոզի մեջ է ընկնում  փորձում քաշքշել վարորդի ականջը... Թարսի պես էլ  հենց այդ պահին լոտո վաճառող մի կին մոտենում է ու երգեցիկ ձայնով կանչում «ընտանեկա~ն լոտո»  «ընտանեկա~ն զառ...»: Բարեբախտաբար  կնոջը հաջողվում է ժամանակին փախչել

Վերջապես հանդարտվում է եւ տաքսի նստում: Մի հարյուր մետր չանցած` մեքենան փոսի մեջ է ընկնում: «Ես ցնցվա°ծ եմ»  գոռում է ինքը` ցնցումից առաստաղին դիպած գլուխը բռնելով  «ես ցնցվա°ծ եմ Բրայզայի հայտարարությունից...»: «Ջանդ յուղի  հեսա Կոնդոլիզայի հայտարարությանն ենք հասնում»  քմծիծաղ է տալիս վարորդը` ցույց տալով առջեւի հսկայական փոսը...

Վերջապես հասնում է նախարարություն: Միջազգային կոնֆերանս է` «Սադամ Հուսեյնի դասերը» թեմայով: Զեկուցողը ներկայացնում է հյուրերին. «սա ռուսական պատվիրակությունն է  սա` իրանական  իսկ սրանք թուրքերն են...»: «Սրանք թուրքերն են» բառերի վրա իր հետ ինչ-որ անհասկանալի բան է կատարվում. հարձակվում է պատվիրակների վրա ու սկսում աջուձախ կծոտել ներկաներին...

Կես ժամ անց արտգործնախարարության նոր խոսնակը պաշտոնական հաղորդագրություն է տարածում  ըստ որի` միջազգային գիտաժողովի մասնակիցները սադրիչ կոչեր են արել եւ փորձել բռնությամբ տապալել Վարդան Oսկանյանին  եւ վերջինս ստիպված է եղել դիմել պատասխան քայլերի` այդ ընթացքում օգտագործելով բացառապես ռետինե ատամներ...

Արթնանում է ցնցումներից:


ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱԿՆԹԱՐԹՆԵՐԸ

Ազգային ժողովում դարձյալ արտահերթ նիստ էր: Նիստին ներկայացած պատգամավորների` ներկաների թիվը մեզ  ուրախացրեց, եւ մենք որոշեցինք նրանց դիմել հետեւյալ հարցադրմամբ`  «Ինչպե՞ս եք անցկացրել Ձեր գարնանային առաջին օրը` մարտի մեկը»: Ստորեւ ներկայացնում ենք նրանց պատասխաններն առանց մեկնաբանության:


Գալուստ Սահակյան` ՀՀԿ
-
Ժողովրդի հետ էի: Ժողովուրդ հասկացությունը չի կարելի մասնավորեցնել:
-
Որտե՞ղ էիք:
-
Ամեն օր, ամեն ժամ ժողովրդի հետ: Առավոտյան կուսակցությունում էի, հետո գնացի ընկերոջս բարեկամի մահվան հետ կապված ցավակցելու: Հետո վերադարձել եմ:
-
Երեկոյան ի՞նչ էիք անում:
-
Կուսակցությունում էի


Ջոնիկ Աբրահամյան
(
Հովիկ Աբրահամյանի
եղբայրը), ՀՀԿ
-
Հանրապետությունում չէի:
-
Բա որտե՞ղ էիք:
-
Տեղ էի գնացել:
-
Բայց տեղյակ էիք, թե Հայաստանում ի՞նչ է կատարվում:
-
Չէ, էկել եմ, նոր եմ իմացել:
-
Եվ ի՞նչ զգացողություններ ունեցաք:
-
Դատապարտում եմ:
 

Վահե Հակոբյան ՀՀԿ
-
Ես ժողովրդի հետ էի:
-
Որտե՞ղ:
-
Սյունիքում. Քաջարանում:
-
Բա ինչո՞ւ չեկաք Երեւան` ժողովրդին պաշտպանելու:
-
Ոստիկանությունը ժողովրդին պաշտպանում էր:


Արմեն Պորտոյան ՀՀԿ
-
Քաղաքում էի:
-
Քաղաքում` որտե՞ղ:
-
Տեղում էի, գնացել էի, որ ինչ-որ բանով կարողանամ կանխել, այն էլ` չեղավ:
-
Այսինքն` դեսպանատների մոտ էի՞ք:
-
Ընդեղ գնացի, բայց այնքան խիտ էր, չկարողացա մտնել: Չստացվեց:
-
Բայց ի՞նչ առաքելությամբ էիք գնացել այնտեղ:
-
Հանդարտեցնելու:
-
Բա հետո ո՞ւր գնացիք:
-
Գնացի իմ տարածք:
-
Էրեբունի՞:
-
Այո:
-
Էրեբունիում ի՞նչ էիք անում:
-
Ուշի-ուշով հետում էին, թե ի՞նչ է լինելու:
-
Այսինքն` կողքից հետեւողի դերում էիք:
-
Չէ. ինչո՞ւ: Ոչ թե միայն հետեւում էի, այլ ուզում էի կանխել, որ բռնություններ չլինեն:
-
Կոնկրետ ի՞նչ քայլեր ձեռնարկեցիք:
-
Այն մարդիկ, ովքեր ինձ մոտիկ էին` հանդարտացնում էի: Ժողովրդից ում կարողանում էի` հանդարտության կոչ էի անում: Ասում էի, որ նմանատիպ բաներ չի կարելի անել:


Լեւոն Սարգսյան (Ալրաղացի Լյով), ՀՀԿ
 -
Պարոն Սարգսյան, Ձեզ մի հարց կարելի՞ է:
-
Շմայսին հարցրեք` կպատասխանի:
-
Իր տեղը, թե՞ նա նաեւ Ձեր տեղը կարող է պատասխանել:
-
Սաղիս տեղն էլ ինքն ա պատասխանելու:
-
Այդ դեպքում, պարոն Մովսիսյան (Շմայս, ՀՀԿ), կարո՞ղ եք ասել ինչպե՞ս եք անցկացրել գարնան առաջին օրը` մարտի մեկը, որտե՞ղ էիք:
-
Որտեղ որ պետությունն ա եղել, ընդեղ էլ մենք ենք եղել:
-
Որտե՞ղ էր պետությունը:
-
Պետականության կողքին. գիշերը արտահերթ նիստ էր, եւ մենք այստեղ էինք` Ազգային ժողովում:
-
Հետո՞:
-
Հետո, քյաչալ պետո, դե գնա հիմա:
-
Ուրի՞շ:


Ռուբեն Հայրապետյան
(
Նեմեց Ռուբո, ՀՀԿ)
-
Հարց տալ մի հատ սովորեք, նոր մասնագիտությամբ զբաղվեք:
-
Դուք էլ բան ունե՞ք ասելու, պարոն Հայրապետյան: Դուք ինչպե՞ս եք անցկացրել գարնան Ձեր առաջին օրը:
-
Ծը:
-
Բայց ի՞նչ կա ծպացնելու:
-
Ափսոս շատ պուճուր երեխա ես, թե չէ մի երկու բան կասեի... գնա էլի:
-
Ընդամենը:
-
Ազիզ ջան, ի՞նչ ես ուզում:
-
Հարցիս պատասխանեք կամ ասեք` չեմ պատասխանում:
-
Պարտավոր եմ ես քո հարցին պատասխանե՞լ: Քեզ հինգ անգամ ասի` չեմ պատասխանում: Խի՞ ես կանգնել գլխիս վերեւը. մենք խոսում ենք, իսկ դու հարցրե՞լ ես` կարելի ա, թե չէ՞:
-
Ես հարցրեցի նախապես:
-
Իսկ ես ասեցի` ոչ: Ինչի՞ ես հիմա կանգնել ըստեղ: էթիկայի կանոններ կան. ես ասեցի` մենք իրեքով խոսում ենք, դու խի էս էկել խառնվում մեր խոսակցության մեջ:
-
Ես աշխատում եմ:
-
Դե աշխատում ես, գնա, աշխատելու ժամանակ կգաս` կաշխատես:
-
Ես հիմա եմ աշխատանքի մեջ:
-
Դու խոմ շառ չե՞ս, թող գնա ստեղից: Հարց ես տալիս` ասում եմ` չեմ պատասխանի. հիմա թող գնա ստեղից, ի՞նչ ես ուզում` վայ:
-
Վայ, վայ:



ՆՐԱՆՑ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Ձեզ ենք ներկայացնում վերջին 80 տարվա ընթացքում առավել հայտնի բռնապետներին: Թե ով ինչպես է իշխանության եկել, ինչ «հերոսություններ» է արել իր պաշտոնավարման ընթացքում, ինչ ճակատագրի է արժանացել, եւ այլ մանրամասներ: Հետեւությունները թողնում ենք ձեզ:


ՍԼՈԲՈԴԱՆ ՄԻԼՈՇԵՎԻՉ` Հարավսլավիայի բռնապետ
1989
թ. ընտրվել է Սերբիայի նախագահ: Ընդամենը մի քանի տարում ամբողջությամբ իր ձեռքում կենտրոնացրեց Հարավսլավիայի ողջ իշխանությունը: 1992թ. Բոսնիա-Հերցեգովինայում սկսված պատերազմի ժամանակ սերբական ուժերը Միլոշեւիչի աջակցությամբ հարյուր հազարավոր բոսնիացի մահմեդականների եւ խորվաթների զրկեցին օթեւանից, սպանվեցին մի քանի տասնյակ հազար մարդ, հազարավոր մարդիկ հայտնվեցին համակենտրոնացման ճամբարներում: Ողջ աշխարհը դա համարեց էթնիկական զտումներ:

1992
թ. ընտրությունների կեղծմամբ Միլոշեւիչը վերընտրվեց Սերբիայի նախագահ:
1998
թ. Միլոշեւիչը սկսեց իրականացնել Կոսովոյի ալբանացիների դեմ արշավանքը, որի արդյունքում սպանվեց մոտ 10 հազար ալբանացի, իսկ 700 հազար մարդ արտագաղթեց հարեւան երկրներ:

1999թ. Միջազգային տրիբունալը Միլոշեւիչին մեղադրեց «մարդկության դեմ հանցագործությունների» մեջ: Մեկ տարի անց Միլոշեւիչը կորցրեց իշխանությունը, իսկ 2001թ. ապրիլին ձերբակալվեց եւ տեղափոխվեց Հաագա: Մահացել է Հաագայի բանտում` 2006թ.: Կինն ու որդին առ այսօր հետախուզման մեջ են:


ՆԻԿՈԼԱԵ ՉԱՈՒՇԵՍԿՈՒ` Ռումինիայի բռնապետ

Չաուշեսկուն ղեկավարել է 1965-1989թթ.: Նրա օրոք Ռումինիան դարձել է Եվրոպայի ամենաաղքատ երկիրը, իսկ Չաուշեսկուի ընտանիքը` ամենահարուստը: Նրանց ընտանիքին են պատկանել Բուխարեստի ամենաշքեղ եւ էլիտար շենքերը, խանութները, հանգստավայրերն ու ռեստորանները: Չաուշեսկուի նստավայրը իր մեծությամբ զիջում է միայն Պենտագոնին:

1989
թ. Չաուշեսկուի դեմ սկսված տարերային համաժողովրդական ալիքը բռնապետը փորձեց ճնշել, հրամայելով կրակել ցուցարարների վրա: Միայն Բուխարեստում սպանվեց 89 մարդ, իսկ ամբողջ Ռումինիայով սպանվածների թիվը գերազանցեց 1000-ը: Սակայն հաջորդ օրը բանակը կանգնեց ժողովրդի կողքին, իսկ Չաուշեսկուն ձերբակալվեց փախուստի պահին

1989թ. դեկտեմբերի 25-ին Չաուշեսկուն կանգնեց ռազմական տրիբունալի առջեւ: Դատախազը մի շարք մեղադրանքներ ներկայացրեց բռնապետին, ըստ որոնց վերջինս «իրականացրել է 60 հազ. մարդու կյանք խլած ցեղասպանություն, պետական ունեցվածքին վնաս է հասցրել, քաղաքներում պայթյուններ է կազմակերպել, քայքայել ազգային տնտեսությունը, փորձել է արտասահմանյան բանկերում պահվող ավելի քան 1 մլրդ դոլարի օգտագործմամբ փախչել երկրից»: Նույն օրը արձակվեց վճիռ եւ երեկոյան բռնապետը իր կնոջ հետ գնդակահարվեց:


Ըստ որոշ տեղեկությունների, Ռումինիայի Կոմկուսի տարբեր պաշտոններում գտնվող Չաուշեսկուի հարազատների եւ մերձավորների թիվը հասնում էր 300-400-ի: Բռնապետի մոտ հարազատներից առանձնանում էր նրա որդինª Նիկուն (39տ.): Հետաքննությամբ պարզվեց, որ դեկտեմբերի 21-22-ին Սիբիու քաղաքում նրա հրամանով կրակել էին խաղաղ հանրահավաքի մասնակիցների վրա, որի հետեւանքով սպանվել էր 89 մարդ: Նիկուից բացի, դատարանի առջեւ կանգնեցին Չաուշեսկուի մյուս 2 զավակներըª Վալենտինն ու Զոյան, որոնք մեղադրվեցին պետական ունեցվածքը անձնական նպատակներով օգտագործելու մեջ: Հոդվածի առաջին մասում հիշատակված Նիկոլաե Անդրուցենª բռնապետի եղբայրը, մեղադրվեց առավել ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանությունների եւ ցեղասպանություն դրդելու մեջ: Իսկ Չաուշեսկուի մյուս եղբայրըª Մարինը, որն Ավստրիայում առեւտրի ներկայացուցչության նախագահն էր, անմիջապես ինքնասպանություն գործեց:

 

ԻԴԻ ԱՄԻՆ
Ուգանդայի բռնապետ

1971-1979
թթ. Իդի Ամինը Ուգանդայում ոչնչացրել է մոտ կես միլիոն մարդ, այդ թվում` բոլոր քաղաքական հակառակորդներին, անցանկալի լրագրողներին, ամբողջ ցեղերի: Անձամբ սպանել է մի քանի տասնյակ մարդու, այդ թվում` իր կանանցից երեքին: Մշտապես օժանդակել է մի շարք ահաբեկչական կազմակերպությունների, որոնց շնորհիվ էր հաճախ իրականացնում իր հակառակորդների սպանությունները:

1979
թ. փախել է երկրից` իր հետ վերցնելով հսկայական հարստություն: 2003թ. մահացել է Սաուդյան Արաբիայում:


ՄՈՀԱՄԵԴ ՍՈՒՀԱՐՏՈ`
 
Ինդոնեզիայի բռնապետ
1965
թ. իշխանությունը զավթել է ռազմական հեղաշրջմամբ, որի արդյունքում սպանվել է առնվազն 500 հազ. մարդ (այլ տեղեկություններով` 2 միլիոն): Եվս 250 հազ. մարդ սպանվել է ինդոնեզիական զորքերի կողմից Արեւելյան Թիմորի օկուպացման ժամանակ: Ֆիզիկապես ոչնչացրել է իր մի քանի հազար քաղաքական հակառակորդներին: Իր պաշտոնավարման ընթացքում հսկայական հարստություն է կուտակել` մոտ 15 մլրդ դոլար: Իշխանությունը կորցնելուց հետո նրա նկատմամբ դատավարություն սկսվեց: Նրա կրտսեր որդին դատապարտվեց 15 տարվա ազատազրկման` դատավորի սպանություն կազմակերպելու համար:

ԺԱՆ-ԿԼՈԴ ԴՅՈՒՎԱԼՅԵ`
Հաիթիի բռնապետ
Իշխանությունը 1971թ. ժառանգել է հորից: Իր պաշտոնավարման ընթացքում սպանել է մոտ 60 հազար քաղաքական հակառակորդների: 1986թ. փախել է երկրից, եւ առ այսօր բնակվում է Փարիզում:

ՀԻՍԵՅՆ ՀԱԲՐԵ`
Չադի բռնապետ
Իր պաշտոնավարման 8 տարվա ընթացքում սպանել է մոտ 40 հազար մարդ, եւս 200 հազարին բանտարկել է կամ ուղարկել համակենտրոնացման ճամբարներ: 1990թ. փախել է հարեւան Սենեգալ երկիր:

ՄԵՆԳԻՍՏՈՒ ՀԱՅԼԵ  ՄԱՐԻԱՄ`
Եթովպիայի բռնապետ
Իր պաշտոնավարման 17 տարիների ընթացքում` 1974-1991թթ. երկրում սպանվել է մոտ 200 հազ. մարդ: Անձամբ սպանել է Եթվոպիայի վերջին կայսրին` Հայլե Սելասիեին: Նրա օրոք Եթովպիայի տնտեսությունը ամբողջությամբ փլուզվել է: Միայն սովից մահացել է 1.5 միլիոն մարդ: 1991թ. փախել է Զիմբաբվե:

ՖԵՐԴԻՆԱՆԴ ՄԱՐԿՈՍ`
Ֆիլիպինների բռնապետ
Իր պաշտոնավարման ընթացքում` 1965-1986թթ. սպանել է մի քանի հազար մարդ: Նրա օրոք Ֆիլիպինների բանտերում են հայտնվել մի քանի տասնյակ հազար քաղբանտարկյալ:
1986
թ. փախել է երկրից: Նրա ընտանիքի հարստությունը գնահատվում է մոտ 100 մլրդ դոլար: Ֆիլիպինների իշխանությունների բոլոր փորձերը` այդ գումարները վերադարձնելու ուղղությամբ, առ այսօր չեն պսակվել հաջողությամբ:

ՊՈԼ ՊՈՏ`
Կամբոջայի բռնապետ
Համարվում է 20-րդ դարի մեծագույն ոճրագործներից մեկը: Իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում Կամբոջայում սպանվել է մոտ երեք միլիոն մարդ: 1985թ., երբ ընդդիմությունը վիետնամական զորքերի օգնությամբ կարողացավ վերահսկողություն սահմանել երկրում, փախավ ջունգլիներ: 1998թ. մահացել է զինվորական բանտում:

ԱՈՒԳՈՒՍՏՈ ՊԻՆՈՉԵՏ`
 
Չիլիի բռնապետ
1973
թ. ռազմական հեղաշրջմամբ զավթել է Չիլիի իշխանությունը: Հեղաշրջման ժամանակ զոհվել է Չիլիի նախագահ Սալվադոր Ալիենդեն: Նրա օրոք սպանվել է մոտ երեք հազար չիլիացի: Նրա կարգադրությամբ Չիլիի հատուկ ծառայությունները 1976թ. սպանեցին Վաշինգտոնում բնակվող Օռլանդո Լետելյերին` Ալիենդեի կառավարության նախկին անդամին: 1998թ. թողել է իշխանությունը: Մի քանի անգամ ձերբակալվել է, նրա նկատմամբ դատավարությունները առ այսօր շարունակվում են:

ԱՆԱՍՏԱՍԻՈ ՍՈՄՈՍԱ`
Նիկարագուայի բռնապետ
1956
թ. Սոմոսան իշխանությունը ժառանգեց հորից, որին սպանեցին 1956թ.: Նրա պաշտոնավարման ընթացքում երկրում սպանվեց 50 հազ. մարդ, 120 հազարը արտաքսվեց երկրից, եւս 600 հազարը զրկվեց օթեւանից: Սոմոսայի հրահանգով սպանվեցին հազարավոր քաղաքական հակառակորդներ, լրագրողներ եւ նույնիսկ հոգեւորականներ: 1980թ. Սոմոսան փախավ երկրից` իր ընտանիքի, հանցակիցների տասնյակ անդամների հետ, բնականաբար, չմոռանալով իր հետ տանել նաեւ մոտ 400 միլիոն կանխիկ ԱՄՆ դոլար: Նույն տարվա սեպտեմբերին սպանվել է Պարագվայի մայրաքաղաքում` Ասունսիոնում, վրիժառուների կողմից: Չնայած շրջում էր զրահապատ մեքենայով` մոտ 15 թիկնապահների ուղեկցությամբ:

ՄՈՒՀԱՄԵԴ ԶԻԱ-ՈՒԼ-ՀԱԿ` Պակիստանի բռնապետ
1977
թ. հուլիսին ռազմական հեղաշրջմամբ զավթել է իշխանությունը` տապալելով նախագահ Զուլֆիկար Ալի Բհուտոյին: Երկու տարի անց, Զիա-ուլ-Հակի հրահանգով Բհուտոն կախաղան հանվեց: Պակիստանում շիա մահմեդականների նկատմամբ զանգվածային բռնությունների հեղինակն էր: Նրա օրոք երկրում իրականացվեցին տասնյակ աղմկոտ սպանություններ:
1988
թ. զոհվել է ավիավթարից, որը, ինչպես հետագայում պարզվեց, կազմակերպված ահաբեկչության արդյունք է եղել:

ԻՍԼԱՄ ՔԱՐԻՄՈՎ`
Ուզբեկստանի բռնապետ
Միանձնյա իշխում է 1989թ. ի վեր: Նրա պաշտոնավարման ընթացքում բռնադատվել են հարյուրավոր քաղաքական հակառակորդներ, փակվել են տասնյակ ընդդիմադիր եւ անկախ լրատվամիջոցներ, մտցվել է գրաքննություն: Նրա ընտանիքի անդամների ձեռքում է կենտրոնացված երկրի ազգային հարստության զգալի մասը:
2005
թ. մայիսի 14-ին դաժան հաշվեհարդար է տեսել Անդիժանում հավաքված ցուցարարների հետ:
Պաշտոնական տվյալներով, ցուցարարների դեմ զենք կիրառելու արդյունքում սպանվել է 189 մարդ, մինչդեռ բազաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, խոսքը գնում է ավելի քան 500 մարդու մասին:

ՍԱԴԱՄ ՀՈՒՍԵՅՆ`
 
Իրաքի բռնապետ
20-
րդ դարի խոշորագույն ոճրագործներից մեկը: Միայն իր կողմից սկսված Իրաքա-իրանյան պատերազմի ժամանակ սպանվել է 100 հազար իրաքցի եւ 400 հազար իրանցի: Իրականացրել է ցեղասպանություն Հյուսիսային Իրաքի քրդերի նկատմամբ: Նրանց նկատմամբ կիրառել է քիմիական զենք: Ընդհանուր առմամբ 100 հազար քրդերի սպանության պատասխանատուն է: Մոտ երկու միլիոն քուրդ անտուն է մնացել: Ողջ գործունեության ընթացքում նրա վրա մեծ ազդեցություն է թողել Ստալինի կերպարը:

Մինչեւ 1979թ. Սադամ Հուսեյնը ղեկավարում էր երկրի հատուկ ծառայությունները: Այդ տարիներին նրա անձնական հրահանգներով ամենասարսափելի խոշտանգումների ենթարկվելուց հետո բանտերում սպանել են մի քանի հազար քաղաքական հակառակորդների:
1979
թ. հուլիսին Իրաքի նախագահ Ալ-Բաքրը հրաժարական տվեց (իրականում նա վաղուց տնային կալանքի տակ էր): Նրա իրավահաջորդ հռչակվեց Սադամ Հուսեյնը: Բառացիորեն մի քանի ժամ անց ձերբակալվում է հեղափոխական ղեկավարության խորհրդի գլխավոր քարտուղար Աբդ ալ-Հուսեյն Մասհադին, ով խոշտանգումների ներքո խոստովանում է, թե խոշոր դավադրություն էր պատրաստում: Երկու օր անց, իշխող «ԲԱԱՍ» կուսակցության համագումարում Մասհադիին ներս են հրավիրում, եւ նա, որպես դավադրության մասնակիցներ, մատնացույց է անում համագումարի 60 պատվիրակների, որոնց անմիջապես ձերբակալում են: Հաջորդ մի քանի օրվա ընթացքում սպայական բարձրագույն անձնակազմի ներկայացուցիչներ, իրաքյան կառավարության փոխվարչապետներ եւ պաշտոնյաներ մահապատժի են ենթարկվում:

Մի անգամ «Նյուսուիք» հանդեսի լրագրողը Սադամ Հուսեյնին հարցնում է խոշտանգումների եւ մահապատիժների մասին, եւ վերջինս զարմացած պատասխանում է. «Իհարկե, այդ ամենը կա: Բա իշխանությունների դեմ հանդես եկողների հետ ուրիշ ինչպե՞ս պիտի վարվել»:
1991
թ. զավթել է Քուվեյթը: Քուվեյթում մի քանի հարյուր մարդ է սպանվել: Իր պաշտոնավարման ընթացքում հասցրել է լարված կամ պատերազմական հարաբերություններ ունենալ բոլոր հարեւանների` Իրանի, Սիրիայի, Թուրքիայի, Իսրայելի, Քուվեյթի հետ

2003
թ. ապրիլից, երբ ամերիկյան զորքերը մտան Բաղդադ, փախուստի մեջ էր: Նույն տարվա դեկտեմբերին հայտնաբերվել եւ ձերբակալվել է: Իրաքի ժողովրդի դեմ կատարած ծանրագույն հանցագործությունների համար Իրաքի դատարանը 2005թ. նոյեմբերին նրան դատապարտեց մահապատժի: Նույն տարվա դեկտեմբերի 30-ին Սադամ Հուսեյնը կախաղան հանվեց:



ԼՐԱԳՐՈՂԻՆ ԾԵԾԵԼ ԵՎ ՁԵՌՆԱՇՂԹԱՆԵՐ Է ՀԱԳՑՐԵԼ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ

Մարտի մեկի առավոտյան Ազատության հրապարակում  խաղաղ ցուցարարների նկատմամբ իրագործած բռնություններին ականատես ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը եւս դաժան ծեծի է ենթարկվել իրավապահների կողմից: Նա մեզ  պատմեց  որ գնացել էր  Ազատության հրապարակֆոտոռեպորտաժ պատրաստելու այն մասին  թե ինչպես են ցուցարարները դիմավորում իրենց գարնան առաջին օրը  բայց ընկել է ոստիկանների «ճանկը»:

- Նպատակս գարնան առաջին օրը Ազատության հրապարակում մեր ժողովրդին լուսանկարելն էր - մեզ հետ զրույցում ասաց «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» օրաթերթերի ֆոտոլրագրող Գ. Շամշյանը:- Ես ցանկանում էի Շարժումը եւ գարնան առաջին օրվա ուրախ տրամադրությունների զուգակցումը ներկայացնել: Սակայն օրը ողբերգական դարձավ: Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները առավոտ շուտ` մթնշաղին  անակնկալ հարձակվեցին ժողովրդի վրա

Ազատության հրապարակում հավաքված մարդկանց մեծ մասը վրաններում քնած էր  մարդիկ այդպիսի բիրտ վերաբերմունք չէին սպասում: Շատերն անակնկալի էին եկել  ահաբեկված ու վախեցած էին  դա երեւում էր նրանց աչքերից: Ես նկարահանումներս սկսեցի Թումանյանի արձանի մոտից: Այնտեղ համազգեստավոր ոստիկաններ էին  որոնց մի մասը դիմակներով էր  իսկ ձեռքներին ռետինե մահակներ ու էլեկտրաշոկեր կային: Նրանք ծեծում էին բոլոր նրանց  ովքեր քաղաքացիական հագուստով էին: Ես հասցրեցի այս տեսարանից 10-15 կադր նկարել: Այդ պահին հիշեցի մեծն լոռեցու` Թումանյանի «Թագավորն ու չարչին»` «Առաջը ջուր  հետեւը սուր  սուգ  վայնասուն  իրարանցում» ու գնացի դեպի Կարապի լիճ  որպեսզի այդ ջարդը այնպես նկարեմ  որ Թումանյանի արձանն էլ երեւա այդ ամենում: Երբ լուսանկարում էի հեռվից  ոստիկանության աշխատակիցները ֆոտոխցիկից արձակված լույսից նկատեցին ինձ  ու նրանցից մի քանիսը ամենալկտի արտահայտություններով  հայհոյանքներով հարձակվեցին ինձ վրա:
-
Դու չհասցրեցի՞ր ասել  որ լրագրող ես:
-
Ես հասցրեցի հանել վկայականս ու ներկայանալ` ասելով  որ իրավունք չունեն խոչընդոտելու իմ լրագրողական գործունեությունը: Բայց դա նրանց չսթափեցրեց  ավելին` նրանցից մեկը  որ ավելի ագրեսիվ էր  հարձակվեց ինձ վրա ու հարվածելով գետնին տապալեց: Ոստիկանության գնդապետը ամենավերջին հայհոյանքներով ասաց  թե «այնպես խփեք, որ հետքեր չլինեն»: Ու այդպես օմոնականները 15-20 հոգով սկսեցին ինձ գետնին ընկած վիճակում  իրենց խոսքերով ասած` ոտքերով «սամասուդ» անել: Նրանք իմ ձեռքից խլեցին լուսանկարչական ապարատը: Այդ ժամանակ իմ ձեռքերը հետեւից ոլորեց եւ ձեռնաշղթաներ հագցրեց երգչուհի Շուշան Պետրոսյանի ամուսինը (Արման Հարությունյանը)  ով աշխատում է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում: Ձեռքերս մեջքիս շղթայված  Շուշան Պետրոսյանի ամուսինը մի քանի հոգու հետ բերանքսիվայր ինձ քարշ տվեց դեպի Ազատության հրապարակ: Մոտ 20 րոպե պառկած եմ մնացել ասֆալտին  իսկ երգչուհու ամուսինն էլ բոլոր իր գործընկերներին տեղեկացնում էր   թե ով եմ ես` «կյանքներս կերել ա» խոսքերով  որին հաջորդում էին ոտքերով հարվածները մեջքիս ու ոտքերիս: Նրանց ավելի էին կատաղեցնում իմ բջջային հեռախոսների զանգերը. մեկը Բեթհովենի Հաղթական սիմֆոնիան էր  մյուսը` «Պայքար, պայքար մինչեւ վերջ»: «Էս պայքարի ես հելե  հա՞» - ասում էին նրանք ու հայհոյում թե° ինձ, թե° թերթերի խմբագիրներին: Իսկ ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունքի պետի տեղակալ Էդիկ Գալստյանը ավելի հեռուն էր գնում` հայհոյանքներով հորդորելով  թե «խառը վախտ ա  դրա աչքը հանենք»:

Դրանից հետո ինձ տեղավորեցին ոստիկանության ցանցապատ ավտոմեքենան եւ տարան Երեւանի ոստիկանություն: 10-15 րոպե միջանցքում պահելուց հետո ինձ նույն մեքենայով տեղափոխեցին Կենտրոնի ոստիկանություն  որից հետո էլ տարան Քանաքեռ-Զեյթուն համայնքի ոստիկանություն: Այնտեղ ինձ ասացին  որ պետք է ստորագրեմ ինչ-որ թղթեր` արձանագրություններ  որ իբր ինձ իրենք բերել են Օպերայի տարածքից ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու եւ զազրախոսելու համար: Ես հրաժարվեցի ստորագրել նրանց ներկայացրած թղթերի տակ` հայտարարելով  որ ոստիկաններն են իմ լրագրողական աշխատանքը խոչընդոտել եւ ինձանից հափշտակել ֆոտոխցիկը

ՔՀԲ-ի աշխատակցի աշխատասենյակում ինձ մի պահ մենակ թողեցին  եւ ես հասցրեցի զանգահարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին  ինչպես նաեւ իմ գործընկերներին` հայտնելով  թե որտեղ եմ եւ ինչ է պատահել ինձ հետ: Ուրախությամբ պետք է նշեմ  որ մոտ 10 րոպե հետո  օպեր-լիազորը ինձ տարավ իր պետի` Արթուր Աբրահամյանի մոտ: Այնտեղ էր նաեւ ՄԻՊ Արմեն Հարությունյանը  որը եւս մեծ խոչընդոտների գնով էր մտել ոստիկանության շենք: Եթե չլիներ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունը  վստահ եմ  որ Քանաքեռի ոստիկանությունում ինձ հետ կվարվեին այնպես  ինչպես Շուշան Պետրոսյանի ամուսինն ու նրա կոլեգաները` Ազատության հրապարակում:

Հ. Գ. Այս խոսքերը գլխավոր դատախազությունը կարող է համարել վկայություն եւ կցել հարուցված քրեական գործին:

ԻՆՉՈՒ ԱՐԳԵԼԵՑԻՆ ԴՈՆ ՄԱՐԿԵՍԻՆ
Չգիտեմ որ իշխանամետ որ պայծառ  ուղեղում ծագեց «Չորրորդ իշխանություն» թերթի կայքէջը  փակելու լուսավոր գաղափարը: Ինչպես հայտնի է  համապատասխան փաստաթղթերով արգելված էր հրապարակել մամուլում այլ տեղեկություններ  որոնք տարբերվում են պաշտոնական տեղեկատվությունից: Ընթերցողը կարող է մտածել  որ մեր նյութերում պարունակվում  հենց այդպիսի տեղեկատվություն:

Ավաղ  ստիպված եմ վշտացնել: Թերթի էլեկտրոնային տարբերակը կրում է զուտ պատմագիտական  գրական-գեղարվեստական բնույթ: Այնտեղ պարունակվում էին ինտերնետից քաղված նյութեր` հայտնի բռնապետների մահվան մասին  ինչպես նաեւ հատվածներ Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» գրքից: Եվ այնուամենայնիվ  կայքէջը փակվեց:
Սկսենք բռնապետներից: Հարց է ծագում. ինչն էր վրդովվեցրել այդ նյութի մեջ համապատասխան մարմինների համապատասխան աշխատակիցներին: Մի՞թե նյութում նշված բռնապետների վախճանը չի համապատասխանում իրողությանը: Կամ մի՞թե  նրանց գործունեությունը չի դատապարտվել միջազգային հեղինակավոր դատական ատյանների կողմից: Ավելին  նույն դատական ատյանների կողմից տարբեր ժամկետների ազատազրկման են դատապարտվել նշված բռնապետների հետեւորդները: Արգելելով տվյալ նյութը` մեր պաշտոնյաները փաստորեն դրդում էին միջազգային հանրությանը այն սխալ մտքին  որ մեր հարազատ իշխանությունները կարող են իրենց նույնացնել նշված բռնապետների հետ: Քավ լիցի  մեր թերթը նման բան նկատի չուներ: Պատասխան պետք է տան այն պաշտոնյաները  ովքեր ենթագիտակցորեն պատկերացնում էին այս ամենը

Պատմությունը շատ դեպքեր գիտի  երբ փորձում էին սրբագրել անցյալը: Ավելին  ընթերցողը հավանաբար կհիշի Օրուելի անմահ ստեղծագործության հերոսին  որն աշխատելով «ճշմարտության նախարարություն» կոչվող գործակալությունում  զբաղված էր հին թերթերը սրբագրելով: Պատմության  սրբագրումը ինչպես նաեւ պատմության արգելելը երբեք որեւէ մեկին օգուտ չի բերել: Ցավալիորեն պատմությունը օբյեկտիվ գիտություն է: Նյութում նշված բռնապետները ապրել են հենց այնպիսի կյանք եւ ունեցել են այնպիսի վախճան  ինչպես նշված է  եւ ոչ մի պաշտոնյա ի վիճակի չի փոխել այն  ինչ արդեն եղել է

Այժմ անդրադառնանք երկրորդ հարցին: Ինչո՞ւ արգելեցին Գաբրիել Գարսիա Մարկեսին: Պարոնայք  Գաբրիել Գարսիա Մարկեսի ստեղծագործությունները պաշտոնապես տպվել են մեր երկրում: Ավելին  պարբերաբար նրա ստեղծագործություններից որոշ հատվածներ բեմադրվում են մեր թատրոններում: Ավելին  երիտասարդության հալալ կեսը լսում է «կՏսՍՏՉվՌՍց վՌՍՑՏ վպ տՌՔպՑ» երգը  որը գրված է Մարկեսի համապատասխան գրքի մոտիվներով: Այսինքն  Մարկեսը լիովին թույլատրելի եւ մեր պետականության հիմքերը չխարխլող հեղինակ է: Իհարկե  որոշ երկրներում որոշ հեղինակների ստեղծագործություններ իսկապես արգելվում են: Միջնադարում որոշ գրքեր նույնիսկ այրում էին: Սակայն մեր հարազատ իշխանությունները վստահաբար չէին կարող արգելել Նոբելյան մրցանակի դափնեկրին: Սա ինչ-որ ուժերի չարամիտ սադրանքն էր:

Հ.Գ. Սենյոր Մարկես  գրքի կամ նրա որեւէ հատվածի արգելումը սովորաբար այդ ստեղծագործության լավագույն գովազդն է: Եվ եթե Հայաստանի Հանրապետությունում կային դեռ մարդիկ  ովքեր չէին կարդացել ձեր հանճարեղ ստեղծագործությունները  ապա վստահ եմ որոշ  մեր կարծիքով  անպատասխանատու պաշտոնյաների վարքագծի պատճառով ձեր գործերի ընթերցումը նոր թափ կստանա մեր կապուտաչյա հայրենիքում:

ՇՊԱՏԻ

ՈՎ ԻՆՉՊԵՍ ԷՐ «ԿԱՅՈՒՆԱՑՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ»

Մարտի 13-ին նախագահ Քոչարյանը որոշել է փոփոխություններ կատարել արտակարգ դրության մասին մարտի 1-ի հրամանագրում եւ փոքր-ինչ «մեղմացնել» լրատվամիջոցների գործունեության սահմանափակումները: Ըստ այս որոշման  այսօրվանից «արգելվում է զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն կամ առանց իրազեկման (ապօրինի) միջոցառումների մասնակցության կոչեր  ինչպես նաեւ նման տեղեկատվություն կամ կոչեր որեւէ այլ եղանակով եւ ձեւով հրապարակելը կամ տարածելը»: Ինչպես տեսնում եք  ձեւակերպումները խիստ անորոշ են: Օրինակ  որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել  թե ինչ է նշանակում  «իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն»: Այս ձեւակերպման տակ ինչ ասես կարելի է հասկանալ

Օրինակ` գրում ես  որ վաղը Երեւանում լավ եղանակ է լինելու  եւ ինչ-որ մեկը դա ընկալում է որպես մարդկանց` փողոց դուրս գալու (այսինքն` իրավիճակն ապակայունացնելու) կոչ: Իսկ եթե գրում ես  որ վերջին մի քանի օրերին Երեւանում հացը 20-30 տոկոսով թանկացել է  դա արդեն միանշանակ «միտված է ապակայունացնել իրավիճակը: Բայց խնդիրը միայն սա չէ: Վերջին երկու շաբաթվա ընթացքում իշխանություններն ազգաբնակչության նկատմամբ բառիս բուն իմաստով լրատվական տեռոր էին իրականացնում. ոչ իշխանական թերթերն առանց որեւէ պատճառաբանության չէին տպագրվում  իսկ հեռուստաընկերություններն ու իշխանական թերթերը սանձարձակ միակողմանի քարոզչություն էին իրականացնում: Այլ կերպ ասած  «արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված» սահմանափակումները տարածվում էին միայն ազատ մամուլի վրա  իսկ իշխանահաճ լրատվամիջոցները միակողմանի քարոզչությամբ ավելի էին խորացնում լարված մթնոլորտը եւ «ակնհայտ սուտ» կամ «իրավիճակն ապակայունացնող» լուրեր էին հրապարակում: Խոսենք կոնկրետ փաստերով: Նախ` «ակնհայտ սուտ» մասով: Մարտի 4-ին ՀՀ փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը իշխանական բոլոր լրատվամիջոցներով հայտարարեց բառացիորեն հետեւյալը. «ուզում եմ նշել  որ հատուկ ստորաբաժանումները զինված են եղել միայն վահաններով  ռետինե մահակներով եւ սաղավարտներ են կրել  այլ զենք չեն ունեցել... Մեր ցուցումն է եղել` առանց  զենքի դուրս գալ  եւ ոստիկանության կողմից զենք չի կիրառվել»: Ուղիղ ութ օր անց ոստիկանական զորքերի շտաբի պետը մանրամասն բացատրում էր  թե ինչ բան է լուսարձակող փամփուշտը  ռետինե փամփուշտը եւ այլն: Հարց է ծագում` եթե ոստիկաններն «այլ զենք չեն ունեցել»  ինչի՞ համար էր այդ թամաշան:

Հիմա անդրադառնանք իշխանական թերթերի պահվածքին: «Հայոց աշխարհ» թերթն  օրինակ  մարտի 1-2-ի դեպքերի մասին նյութը վերնագրել էր այսպես. «Այստեղով