Ալիկ Սարգսյանի, իր դեմ սադրիչ գործողություններ իրականացնողների ու վերջիններիս հնարավոր պատվիրատուի մասին
·
«Հրապարակ» օրաթերթում, նախկին ոստիկանապետ և ՀՀ նախագահի այժմեան խորհրդական Ալիկ Սարգսյանի մասին, իմ պատանեկության տարիների հիշողություններս տպագրվելու
առիթով, ՖԲ-ում իմ ընկեր Վախտանգի հետ բավականի երկար բանավեճ ունեցանք։
Վախթանը նախ ինձ հիշեցրեց, որ Սարգսյան Ալիկը գողական երգեր կատարող է դարձել։ Ու չնայած տարածված էդ սուտը, բերան բերան ուռճացվել էր ու այդ ձևով Վախթանգին հասել, բայց ես լավ հիշում եմ, որ էդ մասին առաջին անգամ ՀԺ-ի էջերում Նիկոլը իր ֆանտաստիկ պատմվածքի մեջ է գրել, ու ոչ թե` երգել էր, այլ իբր թե «ոտ կակայա դոլա վարավսկայա» երգի տակ պարել է։ Բայց սա էլ էր հերյուրանք, ու հենց միայն այն որ Նիկոլը այդ մասին ո’չ տեղ, ո’չ օր, ո’չ ժամանակ, ու ընդհանրապես այդ մի դատարկ նախադասություն-«մեղադրանքից» բացի ուրիշ ոչ մի փաստ ու փաստարկ չեր գրել, դա արդեն, գոնե իմ համար հստակ էր, որ նման բան չի եղել։
Վախթանգը ասում է. «եթե հավաստի չլիներ` պիտի որ հերքեր։ եթե ոստիկանապետի վերաբերյալ նման բան է ասվում` դրան պիտի արձագանքել»։ -բայց սրա ինչը՞ հերքեր։ Հիմա Նիկոլն էր, ընդհատակում գտնված օրերին, աշխարհի շուրջը ճամբորդելու մասին, մի ֆանտաստիկ պատմություն գրեց… ուրեմ եթե օրվա ասենք մի 10 թերթ, մի 50-100 լրագրող, ամեն մեկի մտքով ինչ անցնի, առանց մի փաստ ու փաստարկի, վերցնեն գրեն, ուրեմն ոստիկանապետն էլ իր բան ու գործը պետք է թողնի, հերքող աշխատի, նստի սրան նրա դուրս տվածը հերքի։
Անցնենք առաջ, Վախթանգը 2008-ի նախնտրական հանդիպման ժամանակվա արտաշատյան հայտնի դեպքը հիշեց։ Մանրամասն չհիշեց, կարճ ու կոնկրետ ու միայն բացասական երանգով։ Ես էլ հիշեցի, չէի էլ մոռացել, շատ լավ էլ հիշում եմ, որ Աբրահամյան Ջոնիկի տղեն, իրան ընկեր-մնկերով խուլիգանություններ էի անում, ու նաև շատ լավ եմ հիշում, որ դրանք էդ օրը ավելի էին համը հանելու եթե մարզպետ Ալիկ Սարգսյանը դրանց կարգի չհրավիրեր, չզսպեր։
Հա, ես ձեռքի հետ նաև ասեցի, որ գլուխս Սաքուցի Արթուրի քարոզները չեն լվացել, Վախթանգն էլ վատ զգաց, որ իր ընկերոջն եմ կպնում, ում որպես «Նալբանդյան 105» հասցեյից հանձնարարություններ կատարողի եմ կասկածում…
Մի խոսքով եսպես, ընդանուր հաշվով մի 30 չափ, ինքն իրենն ասեց, ես իմն ասեցի, ու Վախթանգս վերջում գրեց. «Վահագ, չեմ հասկանում, թե ինչու ես հիմա էսքան Ալիկին պաշտպանում»։
Ասեմ թե խի եմ պաշտպանում։ Մանրամասն կասեմ, քանի որ այս նույն հարցը դեռ էլի եմ լսելու։ Տարի-տարուկես առաջ էլ, էլի Ալիկ Սարգսյանի ու նրա դեմ պրովակացիաներ կազմակերպող Սաքունցի մասին զրույցի ժամանակ, թուր ու թվանք կապած, Ալիկի դեմ դուրս եկած մեկ ուրիշ լրագրող (մի պառաված կնիկ) զարմացավ ու նույն բանը գրեց, թե չի հասկանում խի եմ ես Ալիկ Սարգսյանին թև ու թիկունք լինում։
«Հրապարակում» տպված հիշողություններիս մեջ, արդեն ասալ եմ, որ հարգանքով եմ վերաբերվում իր պարտակնությունները բարեխղճորեն ու լավագույնս կատարած ոստիկան Սարգսյան Ալիկին, ով Գեներալի պաշտոնին, ոմանց պես թռիչքներով չի հասել, այլ ամենացածր կոչումից սկսել ու 30 տարվա մեջ քայլ առ քայլ էր բարձրացել։ Հիմա էլ կասեմ, թե էս վերջին տարիներին իր անվան հետ կապված ինչ ու ինչեր եմ նկատել ու շատ լավ հիշում եմ թե պարբերաբար կազմակերպով այդ սադրիչ գործողությունները, հատկապես որ պահից սկսվեցին ու դնան նախորդող օրերին ինչ ուշագրավ դեպք էր տեղի ունեցել։
2010 թվի, մարտ ամիսն էր, երբ ողջ քաղաքը ու լրատվամիջոցները խոսում էին այն մասին, որ ԿՀԴՊ (6-ի) աշխատակիցները, կաշառք վերցնելու մասին օպերատիվ տեղեկությունների էին ստացել, համարձակություն ունեցել մտնել ԱԱԾ-ի տարածք ու նրա բաժանմունքների մեկի պետին, տվյալ դեպքում` կաշառակեր Արմեն Տեր-Մինասյանին ձեռբակալելու փորձ էին արել։ Իմացանք նաև, որ ԱԱԾ-ի պետի այդ ժամանակվա տեղակալ Հրաչիա Հարությունյանին, այդ ամենը դուր չեր եկել ու իր կադրին ոստիկանների ձեռքը չհանձնելու համար, ԱԱԾ-ի աշխատողներին ոստիկանների վրա կրակելու հրաման էր տվել։ Ոստիկանները էդ պահին տեղի էի տվել, առան կաշառակերի ետ էի դարձել ու կատարվածի մասին իրենց պետ` Գագիկ Ավետիսյանին էին տեղեկացրել։ Նա էլ իր հերթին ոստիկանապետին էր զեկուցել, իսկ Ալիկ Սարգսյանն էլ էդ ամենի մասին նախագահ Սերժ Սարգսյանին էր տեղեկացրել։ Արդյունքը այն եղավ, որ քր.գործը չծածկվեց, ԱԱԾ-ի կաշառակեր պաշտոնիան ձեռբակալվեց, հասավ դատարան ու 7 տաով ազատազրկվեց։
Չգիտեմ, ով ոնց, բայց որ ինքս «Կրակեմ Հրաչի» վրիժառու տեսակի մասին, ոնց ասում են` մաշկիս վրա եմ զգացել ու համոզվել, երբ դաժանորեն հարվածում էր երիկամներիս ու մտքովն էլ չեր անցկացնում որ վերևում Աստված կա, ու մի օր ինքն է երիկամների պրոբլեմ ունենալու… Ու հիմա չի որ ես էս ամենի մասին ասում եմ, դեռ 12 տարի առաջ էր, երբ պետական պաշտոնիաների վրա անօրիական ձևով դոսեներ բացող, ու չգիտես անձնական, կամ եսիմ ում համար վերբովկա անելու գործի մեծ վարպետ Հրաչիա Հարությունյանը կողերս կոտրեց ու խոստացավ որ Հայաստանում օր ու արև չեմ ունենալու (եվ չհանգստացավ, մինչև խոստումը չկատարեց), ես այն ժամանակ եմ այս ամենի մասին բարձրաձայնեմ։ Ինչևիցէ, սա իմ համար անցած բան է, ես իրեն ներել եմ…
Հիշեցնեմ նաև, որ «Կրակեմ Հրաչի» մերձավոր կադրը համարվող ԱԱԾ-ի կաշառակեր այդ պաշտոնիաի հետ կապված դեպքի մասին, նաև լրագրող Գոհար Վեզիրյանն էր էն ժամանակ տեղեկություններ հավաքել ու բավականին մանրամասներ գրել։ ու Գոհար էլ էր շատ ճիշտ եզրակացրել, որ «Կրակեմ Հրաչը» ԱԱԾ-ի ողջ գործակալական ցանցն էր ոտքի հանելու, որ կոմպրոմատներ հավաքեին բարձրաստիճան ոստիկանների վրա ու ոստիկանապետի գլխին «չեպէ»-ներ սարքեին։
Չգիտեմ, մեկ ուրիշ պաշտոնիաի դեպքում, այդ տեղեկությունները որքանով հավաստի կհնչեին, բայց որ խոսքը Հրաչիա Հարությունյանի մասին էր, ես դրա իսկությանը 100 տոկոսով հավատում էի։ Ու փաստորեն չէի սխալվում։ Հազիվ 1-1,5 ամիս էր անցել, երբ ողջ հայաստանը թնդաց այն մասին, որ գողության կասկածանքով Չարենցավանի ՆԳ բերման ենթարկված կասկածյալը ինքնասպան է եղել։ Դեպքը շատ մութ էր, ու նույնիսկ այդպես էլ դատարան հասավ։ Աղմուկը միանգամից թափ առավ, ակնհայտ էր, որ աղմկողները ուղեկցողներ ունեին ու ակնհայտ էր որ աղմկողների թիրախում միայն ՀՀ ոստիկանապետ էր հայտնվել։ Աղմկողներին չեր հետաքրքրում այն, որ ոստիկանապետ իր աշխատասենյակից չեր գնալու Չարենցավանի բաժին ու անձամբ սկսեր հետաքննել։ Իսկ այդ բաժնից, «չգիտենք» թե ով էր ոստիկանապետին հաստատ ու համոզված, բայց իրականում սուտ տեղեկություններ հասցրել։ Մարդու մտքով էլ, բնականաբար չանցավ, որ էդ ամենը խաղ է, ու իր գլխին են ուզում սարքեն։ Մամուլի ասուլիսում հայտնեց այնպես, ինչպես որ իրեն էին զեկուցել, ու հենց միայն դրանից հետո պարզվեց որ խաբել էին։
Որ ոստիկանության պատմության մեջ, շատ ավելի ծանր ու ահավոր դեպքեր էլ են եղել, դրանում երևի յուրաքանչյուր ոք բազմաթիվ օրինակներ կարող է հիշել, բայց հենց այս դեպք էր որ մի-խումբ ցուցարարների ոտի հանեց, ու ոչ էս կողմ, ոչ էն կողմ, Սաքունց Արթուրի գլխավորությամբ, տենց աղմուկներ հանելու գործում վարպետացած Դավիթը, Լիզան, Զարուհին ու մի քանիսն էլ հետները, Սաքունցի քամակին կանգնան ու ոստիկանապետի հրաժարականը պահանջողներ դարձան…
Ես լսել եմ որ նախագահ Սերժ Սարգսյանը հավատում է ու նաև գնահատում է Ալիկ Սարգսյանի պրոֆեսիոնալիզմը, սակայն այս ամենի հետ մեկ տեղ, Ալիկ Սարգսյանը մի թույլ տեղ ունի` նա կոպիտ ու չափից ավելի խիստ չի, մարդկային է, ինչպես նաև, ի տարբերություն նախկին ու ներկա ոստիկանապետերին, նա պարզ մարդ է` չի խուսափում լրագրողներից։ Իսկ այս ամենը կայացած ժողովրդավարական երկրներում գնահատվող ու բարձր առժանիքներ են, բայց Հայաստանի ներկա պայմանների նման երկրներում, մարդկային այդ հատկություններով ուժային կառույց ղեկավարելը շատ դժվար գործ է։ Նամանավանդ, երբ հակառակորդի մեջ եղած նենգ տեսակները հենց դրանից են օգտվում ու դավադրություններ կազմակերպում։
Ալիկ Սարգսյանը իր տեսակով դավադրությունների մեջ չի մտնում։ Հիշեցնեմ 1995թ-ը, երբ ՀՀ ՆԳ բարձրաստիճան պաշտոնիաները հեղաշրջման փորձ էին արել։ Այն` «Գնդապետների հեղաշրջում» անվանումն էր ստացել։ Ես ստույգ տեղեկություններ ունեմ, որ այդ դավադրությանը, ի թիվս այլ բարձրաստիճան սպաների, մասնակից էին դարձել Թորոսյան Վալոդիան և Յուրա Ղազարյանը, ովքեր երկար տարիներ էին աշխատել Ալիկ Սերգեյիչի հետ ու վերջինիս համեմատ ավելի բարձր պաշտոններ ունեցել։ Հենց նրանց կողմից էլ փորձ էր արվել Սարգսյան Ալիկին նույնպես ներքաշել, բայց փորձ ապարդյուն էր ստացվել։ Հետագայում անձամբ իմ հետ զրուցելիս Ղազարյան Յուրան հայոյում էր Թորոսյանին ու ախ քաշում, որ Ալիկ Սերգեյիչին չեր լսել ու քիթը Լևոն Գալստյան կազմակերպած կեղտոտ գործերի մեջ էր խոթել։
Նախագահ Սերժ Սարգսյանը անշուշտ էս ամենի մասին տեղեկացված է ու լավ գիտի։
Նախագահը անշուշտ բոլորիցս ավելի լավ է ճանաչում նաև Հրաչիա Հարությունյանին։ Ու շատ լավ գիտի, որ նա օգտվելով իր ծառայողական հնարավորություններից, այլ գերատեսչություններում աշխատող պաշտոնիաների վրա, ոչ օրինական դոսեներ բացելու, վերջիններիս հավաքագրելու փիս խասիաթ ունի։ Հիշենք թեքուզ 1994թ-ը, անտեղյակներին ասեմ, որ այդ տարի նա ԱԱՊՎ-ից հեռացվել է։ Շիրակի տարածաշրջանի ՆԳ բարձրաստիճան պաշտոնիաները, վարչության պետ Մուշեղ Սաղաթելյանին բողոքել էին, որ «Կրակեմ Հրաչը» իրենց վրա դոսեներ է բացում ու իրենց հավաքագրելու փորձեր անում։ Սաղաթելյանը այդ մասին տեղեկացրել էր իր զինակից Վազգեն Սարգսյանին և վերջինիս հետ միասին, անակնկալ այցելել էին ԱԱՊՎ։ Հրաչիա Հարությունյանի աշխատասենյակում հայտնաբերվել էին, ոչ մի փաստաթղթում չգրանցված, մի շարք խոշոր տնտեսական գործիչների ու տարբեր պաշտոնյաների վերաբերյալ նյութեր´ «Դոսյե»ներ: Դրանց չգրանցված լինելը նշանակում է, որ այդ «Դոսյե»ները Հրաչիկ Վազգենիչի անձնական են եղել: Նման «Դոսե»-ները, եթե ղրանք չեն գրանցվել կամ ղրանք կազմելու համար համապատասխան թույլտվություն չի եղել, ապա դա արվում Է շահադիտական նպատակով´ այսինքն տվյալ անձին շանտաժի ենթարկելով նրանից կամ գումար Է կորզվում կամ նրան «Վերբովկա» են անում ու իրենց գաղտնի ծրագրերը իրագործելու համար օգտագործում:
Հրաչի Հարությունյանի այս գործելավոճը, ինձ թուլյ է տալիս կասկածելու, որ նա նշանակվելով օպերատիվ գծով ԱԱՆ պետի տեղակալ, շարունակել է նույն կերպ աշխատել ու ոստիկանությունում իր համար կամակատարներ ձեռք բերել։ Իսկ թե Չարենցավանի բաժնում եղել են հավաքագրված պաշտոնիաներ, կարելի է ենթադրել այդ դեպքի դատավարության մասնակից ոստիկանների պահվածքներից ու նրանցից մի քանիսի կողմից արված ակնար-հայտարարություններից...
Բնականաբար ես չգիտեմ, նախաագհ Սերժ Սարգսյանը ինչ պատճառով Հրաչիա Հարությունյանին ազատեց այդ կարևոր պաշտոնից, բայց որ ինչ որ բանի համար պատժեց նրան ու զբաղեցրած կարևոր պաշտոնից ազատելով տեղափոխեց ՊՊԾ պետ, թա ինձ թույլ է տալիս ենթադրել, որ այդպիսով նախագահը, լավ տեղեկացված ու խասիաթով վտանգավոր «Կրակեմ Հրաչին» ըստ էության` նախագահի թիկնազորի անդամ դարձրեց, որպեսզի վերջինս մշտապես իր հսկողության տակ լինի ու ինքնուրույն գործելու հնարավորություններից զրկվի, խառնակիչ գործողություններ չիրականացնի։ Այժմ նա ըստ էության թիկնապահ է ընդամենը։
Հ.Գ.
Ժամանակ առ ժամանակ խոսվում է այն մասին, որ ճիշտ կլինի, եթե Հայաստանում օրենք ընդունվի և ՀՀ Ոստիկանությունում արմատական փոփոխություններ կատարվեն։ Մասնավորապես` Քրեական և մունիցիպալ ոստիկանություններ ստեղծվեն։ Վերջիններս կոչված կլինեին հանրապետությունում կարգուկանոն հաստատելուն, իսկ քրեական ոստիկանություն ոչ մի գործ չունենար քաղաքականության, ցուցարարների ու նման կարգի բաների հետ։ Ես ինքս էլ շատ կուզենաի, որ այդպես լիներ ու քաղաքականության հետ ոչ մի կապ չունեցող Քրեական Ոստիկանության ղեկավարը, իր գործի վարպետ Ալիկ Սարգսյանը լիներ։
Վահագն ՂՈՒԿԱՍՅԱՆ

Aucun commentaire:
Enregistrer un commentaire