28.10.07

ԴԻՄՈՒՄ «Հոկտեմբերի 27»-ի գործով ԱԺ հանձնաժողովին

ՀՀ Ազգային Ժողովի՝ «Հոկտեմբերի 27»-ի
գործով նախաքննության ընթացքում
կատարված ապօրինությունների ուսումնասիրման
խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովին.
Երեւանի Ա.Բաբաջանյան փող. 7շ. 5 բն.
Վահագն Ղուկասյանից (հեռ.74-58-56)՝

ԴԻՄՈՒՄ


Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի հարգելի անդամներ: Իմ կողմից (ս/թ հոկտեմբերի 2-ին) Ձեզ ներկայացված դիմումի եզրափակիչ մասում ես նշել էի, որ «Հոկտեմբերի 27»-ի քր.գործով նախաքննությունը վարած մարմնի կողմից թույլ են տրվել լուրջ օրինախախտումներ, որոնք պատրաստ եմ ներկայացնել Ձեզ: Ինչպես հիշում եք, «Հոկտեմբերի 27»-ի դեպքերից հետո Գ.Ջհանգիրյանը իր հրավիրած երկու ասուլիսների ժամանակ հայտարարեց, որ նախաքննության ընթացքի մասին ինքը պարբերաբար զեկուցում է ՀՀ Նախագահին: Ջհանգիրյանը հայտարարեց նաեւ , որ ի թիվս այլ վկաների, պարտադիր, որպես վկա, պետք է, հարցաքննվի նաեւ Ռ.Քոչարյանը: Հետեւաբար, զինդատախազի վերը նշված երկու հայտարարությունները (որոնք հայտարարություն լինելուց զատ նաեւ իրականացվել են) ձեւավորում են համոզում, որ՝ արդարադատության առաջին դասի խորհրդականի կողմից թույլ են տրվել օրենքի կոպիտ խախտումներ, որոնք են՝
1. Քր. գործով անցնող վկային նույն քր. գործի ընթացքին պարբերաբար տեղեկացումը: 2. Քր. գործով անցնող եւ քր.գործի համար «հանգամանքների» բերումով շատ կարեւոր վկային դեպքից ուղիղ 7,5 ամիս հետո միայն առաջին եւ միակ անգամը հարցաքննումը: Հոկտեմբերի 9-ին «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ «Ռ.Քոչարյանը գլխավոր վկաներից է» հրապարակման մեջ ես անդրադարձել եմ վերը նշված օրինախախտումներին, որոնք մասնավորապես կատարվել են նախաքննության մարմնի ղեկավար՝ Գ.Ջհանգիրյանի կողմից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձեր հանձնաժողովի անդամ պարոն Բալայանը «Առավոտ»-ի թղթակցուհուն հրապարակավ պատասխանել է, թե իբր, Ջհանգիրյանի վերը նշված գործողության մեջ օրենքի խախտում չկա, քանի որ, ըստ պրն. Բալայանի, խոսքը վերաբերում է Նախագահին, այնուհանդերձ, ուզում եմ նկատել, որ պրն. Բալայանը հաշվի չի առնում այն կարեւոր հանգամանքը, որ խոսքը չի վերաբերում ինչ-որ մի բան տեսած եւ դրա համար վկա ընդգրկվածին, այլ խոսքը մի վկայի՝ Ռ.Քոչարյանի մասին է, որի դերը շատ մեծ էր դեպքերի հետագա զարգացման ընթացքում: Հիշեցման կարգով նշեմ, որ հենց Քոչարյանն է՝ «ես կարծում եմ, նրանց թիկունքում ոչ ոք չկա, դրանք ընդամենը կոշիկի փող չունեցող 5 խելագարներ են» հայտարարության հեղինակը, որը ոչ այլ ինչ է, քան նախաքննությանն ուղղորդելու փորձ: Հարկ է նկատել՝ հաջողված փորձ: Հաշվի առնելով հարցի կարեւորությունը՝ հիշատակածս հրապարակումը՝ որպես փաստաթուղթ կից ներկայացնում եմ սույն դիմումին, որտեղ պարզ ու հասկանալի է դառնում Գ.Ջհանգիրյանի կողմից նախաքննության առաջին ամիսներին թույլ տրված կոպիտ օրինախախտումներից երկուսը :



Վ. /ստորագրություն/ Ղուկասյան
25.10.2001


Հաշվի առնելով հարցի կարեւորությունը, հիշատակածս հրապարակումը՝ Ռ.Քոչարյանի մասով թույլ թրված օրինախախտումների մասին, որպես փաստաթուղթ, կից ներկայացնում եմ սույն դիմումին: ---»»»»»

Aucun commentaire: