«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՈՒՄ» ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԷԻ,
ՈՐ ՎՌԱՄ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԵՆ
Դեռեւս երբ 2002-ի սեպտեմբերի 11-ի դատավարությունից մինչեւ 30.06.2003-ի դատավարությունը, Վ.Գալստյանը իր պահվածքով, կատարած հայտարարություններով որոշ դեպքերում ակնարկում, իսկ որոշ դեպքերում էլ` պարզ, հասկանալի լեզվով հայտարարում էր, որ Էդիկ Գրիգորյանը գլխավոր դերակատարում ունի, ու երբ ինքը փորձում է (իր իմացածի չափով) ճշմարտությունը հայտնել, իրեն մեկուսարանի պետից մինչեւ ամենափոքր աշխատակիցները ծեծում են, տանջում, սրսկումներ են կատարում...
Եվ հիմա ամենատարօրինակն այն է, որ ժամանակին նույն Ա.Սարգսյանը` մեկնաբանելով Վ. Գալստյանի այդ հայտարարությունները, կարծիք էր հայտնում, թե նա ընդամենը փորձում է իր մեղքի բաժինը թեթեւացնել: Իսկ հիմա նույն Աշոտ Սարգսյանը ճիշտ հակառակ մեկնաբանությունն է անում, ուշացած ասելով այն, ինչի մասին դեռեւս անցած տարի ես «Հայկական ժամանակում» հասկանալի լեզվով գրեցի, որ Վռամին ուզում են սպանել:
ՎԱՀԱԳՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ
«Չորրորդ Իշխանություն» 16.04.2004թ.
____________________________________________________________
ՎՌԱՄ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԼՈՒՐՋ «ԽՈՉՆԴՈՏ» է
ՎՌԱՄ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԼՈՒՐՋ «ԽՈՉՆԴՈՏ» է
Մամուլից տեղեկացա, որ «Հոկտեմբերի 27»-ի դատավարության ներկայիս ընդատվելու պատճառը, Հունանյանների քեռու, Վռամ Գալստյանի վատառողջ լինելն է: Իրականում հիվանդ է նա թե ոչ, չգիտենք, բայց եթե հիմնվենք նրա նախաքննական ցուցմունքների ու քր.գործի տվյալների վրա, ապա նա երբևիցե չի բողոքել իր առողջականից, մասնավորապես սրտից, որն էլ դրված է շրջանառության մեջ:
Այս լուրը լուրջ անհանգստության տեղիք է տալիս, քանի որ խոսքը վերաբերվում է կալանքի տակ գտնվող ահաբեկիչներից այն մեկին, որը նախորդ տարի ապրիլի 4-ից սկսած դատավարության ընթացքում, սկզբում ակնարկներով, իսկ սեպտեմբերի 9-ից 16-ը ընկած ժամանակահատվածում դուրս էր գալիս «ափերից» և ոմանց համար ոչ ցանկալի ցուցմունքներ տալիս: Բարձրաձայն վիճում Նաիրիի և Էդիկ Գրիգորյանի հետ, թե՝ «Էս ի±նչ սարքեցիք, խի խաբեցիք ինձ...», բորբոքված վիճակում հայտնում, որ ինքը հայտարարություն ունի անելու, և անում էր դրանք, որոնցով կարելի է ասել, հատկապես ծանրացնում էր մեղադրյալ Է.Գրիգորյանի վիճակը: Հիշեցնենք դրանցից մի քանիսը. «Բավականին մեծ դեր է ունեցել Էդիկ Գրիգորյանը» (04.04.02թ.): «Նաիրին ու Էդիկը գիտեն կազմակերպիչներին, այդ մասին ինձ ասել է ինքը Էդիկը... Թող Էդիկի ու Նաիրիի հետ վարվեն այնպես, ինչպես ինձ հետ են վարվել, եւ ճշմարտությունը կբացահայտվի» (16.09.02թ.): 09.09.02թ..-ին Վ.Գալստյանը հայտարարեց, որ ինքն ինչ-որ ասելիք ունի եւ խնդրեց կազմակերպել Նաիրի Հունանյանի, Էդիկ Գրիգորյանի եւ իր առերես հարցաքննությունը: Այն տեղի ունեցավ 11.09.02թ.-ին, «Էս փսլնքոտները ուզում էին հեղաշրջում անել, անմեղ աբեղաներ են ձեւանում, ինձ էլ խաբեցին», «Մինչ օրս էլ կան ուժեր, որ պաշտպանում են Էդիկ Գրիգորյանին: Իսկ էդիկը սուրբ է ձեւանում», «Հանցագործության ամենակարեւոր կազմակերպիչը Էդիկ Գրիգորյանն է եւ նա գիտի, թե ինչ ուժեր են կանգնած իրենց ետեւում: Միայն նա ու Նաիրին գիտեն, թե հոկտեմբերի 27-ին որ պատգամավորը պետք է մոտենար ու զենքի պահունակներն իմ ձեռքից վերցներ: Ինձ խաբել են...»: Հիշեցնենք, որ այդ դատավարության ժամանակ Վ.Գալստյանը նույնիսկ հուզվեց, երբ պատմում էր, թե ինչպես է իրեն ահաբեկում Էդիկ Գրիգորյանը ասելով. «եթե քո մասին չես մտածում, ընտանիքիդ մասին մտածիր»: Նա արցունքների մեջ խեղդվելով հայտարարեց, որ հենց որոշում է դատարանում հայտնել Էդիկ Գրիգորյանի դերակատարության մասին, իրեն ծեծում են մեկուսարանի պետից մինչեւ ամենավերջին աշխատողը, իրեն սպառնում են բռնաբարել. «Ինձ ներարկումներ են անում, որից հետո մոտ 25 օր ես թմրած վիճակում եմ լինում, նյարդային համակարգս խախտվում է: Էդիկին ձեռք չի տալիս, որ ես կենդանի մնամ»:
Վռամ Գալստյանի նման պահվածքը, այսինքն՝ ոչ միշտ վերահսկելի լինելը, բնականաբար չի կարող ձեռնտու լինել ահաբեկչության կազմակերպիչներին, իսկ վերջիններս հաստատ ուսումնասիրած կլինեն նրա նախաքննական ցուցմունքները, որոնց մանրամասն վերլուծությունները խոսում են այն մասին, որ նա նույն՝ անվերահսկելի վարքագիծն է դրսևորել նաև նախաքննության ընթացքում, և ասել բաներ, որոնք չեն ասել մյուսները:
Դիտարկենք, քր.գործի հատոր 26-ում, Է.Գրիգորյանին վերաբերվող Վռամ Գալստյանի մի քանի ցուցմունք. սակայն մինչ դրանց անցնելը, հիշեցնենք, որ իրոք մի շարք պատգամավորներ ու նախարարներ, դրանց թվում նաև ԱԱ փոխնախարար Գրիգորի Գրիգորյանը, դատարանում ցուցմունքներ տալիս Է.Գրիգորյանին ներկայացնում էին «ամենախեղճուկրակը...»:
Այժմ Վ.Գալստյանի ցուցմունքներից. «Կարենը ասաց որ Էդոն Դերոի հետ խոսել է Դերոի մասնակցության մասին եւ նա մասնակցելու է», «Ներս մտնելու(ԱԺ տարածք_Վ.Ղ.) համար պայմանավորվեցին հետեւյալը. Էդիկն ասաց որ Նաիրին մինչեւ անցագիր բերի, երեքով մտնում եք սկզբից այսինքն ես, Նաիրին եւ Կարենը, մեր շենք մտնելուց հետո պետք է գային Էդոն ու Դերենիկը», «Երբ հասանք ԱԺ շենքի մոտ Նաիրին եւ Էդոն իջան մեքենայից, ես եւ Կարենը մնացել ենք մեքենայի մեջ, Նաիրին մտավ անցագրային կետ իսկ Էդոն սպասում էր դռան մոտ: Ես, Նաիրին, Կարենը եւ Էդոն մտանք տարածք (առաջին դռան պահակակետի մոտից Է.Գրիդորյանը ետ է դարձել_Վ.Ղ.)», «Հիմա որ դու էլ բան ասես ես պատասխան չեմ տա, որովհետև ես զինվոր եմ և կատարում եմ իմ գործը, մացածը թող որոշեն»: (այս պատասխանը նա դահլիճում տվել է պատգամավոր Վ.Դալաքյանին_Վ.Ղ.):
Առաջին հայացքից այս ցուցմունքներում որևէ տարօրինակ բան չկա, սակայն երբ դրանք համադրում ենք Է.Գրիգորյանին վերաբերող այլ անձանց ցուցմունքներին, ապա այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Է.Գրիգորյանը հանցագործության նախապատրաստման ողջ ընթացքում, մինչև ԱԺ տարածք մտնելը վերահսկել է խմբի մյուս բոլոր անդամներին: Օրինակ՝ երբ Ն.Հունանյանի տանը քննարկել են ԱԺ մտնելու ձևը, Է.Գրիգորյանը հանձնարարել է, որ ԱԺ տարածքում միասին չքայլեն, այլ իրարից որոշակի հեռավորություն պահպանեն: Պրոֆեսիոնալները դրանով նպատակ են հետապնդում, որ խմբով քայլելիս կարող էին ուշադրության արժանանալ: Եվս մեկ օրինակ՝ հանցավոր խմբի անդամ դարձածների և բոլոր նրանց հետ, որոնց փորձել են հավաքագրել, սկզբնական զրույց են ունեցել Հունանյանները, իսկ վերջում Է.Գրիգորյանը: Հավաքագրվողների հետ սկզբնական շրջանում զրուցել են ոչ բաց կոնտեկստում, հետո Է.Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ իրենք դեռևս վերջնական որոշում չեն կայացրել, այլ ուղղակի մտածում են այդ մասին, և հավաքագրվողին էլ է առաջարկել մտածել այդ մասին: Է.Գրիգորյանի այս գործելաոճը հիմնականում օգտագործվում է հատուկ ծառայությունների կողմից, որոնք «մտածելու» ժամանակ տալով հավաքագրվողի հետ, իրականում այդ ժամանակահատվածում տարբեր մեթոդներով ստուգողական աշխատանքներ են անցկացնում նրա համապատասխանելիությունը որոշելու:
Հիշեցնեմ նաև, որ խմբի բոլոր զենքերը ըստ քր.գործի ձեռք են բերվել Է.Գրիգորյանի «կանալներով», իսկ նրանցից մեկը սպանվեց (հոսանքից) նախաքննության ընթացքում: Հիշեցնեմ նաև, որ խմբում ամենավարժը զենքին տիրապետել է Դերենիկ Բեջանյանը, որին Է.Գրիգորյանը հանձնարարել էր իր հետ մտնել ԱԺ, կարծես՝ թիկնապահ: Ուշադրության է արժանի նաև այն, որ Է.Գրիգորյանը ի տարբերություն մյուս կալանավորված ահաբեկիչների, իրեն պահել է ինչպես հրամանատար, մշտապես իր ձեռքին պահելով միայն ատրճանակ: Կրկին հիշեցնեմ, որ երբ դատարանում ցուցմունք էր տալիս ԱԱՆ փոխնախարար .Գրիգորյանը, այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ նա գնացել է դատարան, պաշտպանելու Ռ.Քոչարյանին և Է.Գրիգորյանին:
Ուզում եմ նաև նշել, որ 2001-ին, ԱԱՆ-ին մոտ կանգնած իմ աղբյուրներից տեղեկացա, որ Է.Գրիգորյանը դեռևս ՀՅԴ անդամ եղած ժամանակ, ՀՀ ԱԱՊՎ 5րդ բաժանմունքի (ներկայիս՝ ԱԱՆ 2-րդ վառչության) կողմից հավաքագրվել է , նպատակը՝ հետագայում ՀՀ շահերը ապահովվելու առումով նրան հարևան հանրապետությունում հնարավոր օկտագործելն է եղել: Այս տեղեկությունը հասկանալի պատճառներով ինձ չհաջողվեց ճշտել, և բնականաբար չենք կարող համոզված լինել դրա իսկության մեջ, սակայն Էդիկ Գրիգորյանի արտաքինը, որը շատ նման է ադրբեջանական ծագում ունեցողի, թույլ է տալիս հնարավոր համարել այս տեղեկությունը:
Է.Գրիգորյանը իր նախաքննական ցուցմունքներից մեկում նշում է. որ իր բաջանաղ, ԱԱՆ աշխատակից Մելքոն Եսայանը իրեն ասել է. «եթե անգամ Նաիրին կփորձի իրականացնել հեղաշրջում, ապա Ազգային Անվտանգության մարմինները դա կկանխեն, քանի որ նախապես արդեն այդ մասին գիտեն» (Հատոր 7, գ.թ. 176): Այստեղ ուշադրության է արժանի այն, որ փաստորեն նա տեղեկանում է, որ ԱԱՆ-ում տեղյակ են, բայց ետ չի կանգնում հետագա գործողություններից, նկատենք, որ նա կրթված անձնավորություն է, բայց այնուամենայնիվ ԱԱՆ-ի տեղյակ լինելու հանգամանքը նրան չի անհանգստացնում, կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են:
Այսպիսով, վերլուծելով Է.Գրիգորյանին վերաբերվող այս և այլ ցուցմունքները, գալիս ենք այն եզրակազության, որ հանցագործության կազմակերպիչների առումով Վռամ Գալստյանի այն հայտարարությունը, որ դատարանին կարող է Է.Գրիգորյանը շատ բան ասել, սին չէին, և շատերին, դրանց թվում նաև ԱԱՆ-ին լուրջ անհանգստություն է պատճառել:
Սակայն Վռամ Գալստյանի կողմից միայն Է.Գիրգորյանին մերկացնելու հանգամանքը չի, որ ոմանց անհանգստության պատճառ է դարձել, այլ կան բազմաթիվ ցուցմունքներ, որոնք ուսումնասիրության կարիք են զգում: Մեջբերումներ անելով քր.գործի 26-րդ հատորից, դիտարկենք դրանք առանց մեկնաբանությունների:
Այսպես,
«Միջանցքի կրակոցները դադարելուց հետո դեպի իմ կողմից հսկվող դուռը եկան երկու գեներալ, նրանք ասացին չկրակես եւ մոտեցան, ես նրանց թույլ տվի մտնել դահլիճ, նրանք մտնելով իջան դեպի Նաիրիի կողմ, զրուցեցին նրա հետ եւ նույն ճանապարհով ետ եկան ու գնացին» (գ.թ. 8): «Քիչ հետո միջանցքով դեպի իմ կողմից հսկվող դուռը եկավ մի միլիցիոներ կապիտան, ես նրան ասացի առաջ չգաս կկրակեմ: Բայց նա առաջացավ, ես նրան թողեցի դահլիճ ձեռքից վերցնելով ռացիան» (գ.թ. 8):
Հոկտեմբերի 28-ին տված իր ցուցմունքի այս հատվածը Վ.Գալստյանը պնդում է նաև դեկտեմբերի 8-ին. «Երբ ես դռան մոտ կանգնած էի, իսկ դուռը բաց էր, ես կանգնած էի ներսի կողմից դուրս գալուց ձախ կողմի վրա, դռանը մոտեցան երկու հոգի գեներալի համազգեստներով: Նրանք ոչինչ չասացին եւ ներս մտան մոտեցան այն մասին որտեղ գտնվում էին Նաիրին, Կարենը եւ Էդոն ու մի քանի դեպուտատներ, թե ինչ խոսեցին ես չեմ լսել չեմ կարող ասել, եւ մի քանի րոպեից հետո նրանք դուրս եկան դահլիճից նույն դռնով որտեղ ես էի կանգնած: Մի անգամ էլ դուրս նայելով տեսա որ միջանցքից դեպի իմ դռան կողմն է գալիս միլիցիայի համազգեստով բարձրահասակ մի կապիտան, ես նրան ասացի որ չառաջանա կկրակեմ, բայց նա անխոս առաջ էր գալիս, ես սպասեցի մինչեւ նա մոտեցավ թողեցի ներս մտավ ստուգեցի զենք չուներ, ռացիան ձեռքից վերցրեցի եւ նրան ասեցի որ մի տեղ նստի, նա գնաց նստեց դահլիճում, (գ.թ. 81):
«Սկզբից ես չհամաձայնվեցի Նաիրիի կողմից ստեղծվող հանցախմբին... Ես Նաիրիին ասացի, որ նրա ասածը խելքին մոտ չէ... Նաիրին մինչեւ մուտք գործելը դեռեւս տանը մեզ ասում էր, որ մեր գործողություններից հետո դահլիճ որպես պադերժկա էլի տղաներ են գալու իր զանգից հետո» (գ.թ. 25): «Նա ասաց, որ կան մարդիկ, որ կօգնեն մեզ, բայց կոնկրետ անուններ չտվեց, ես էլ չհարցրեցի, թե ովքեր են այդ մարդիկ» (գ.թ. 59):
Իսկ ահա քննիչի այն հարցին, թե երբ նա սեպտեմբերին մերժել է, չի համաձայնվել միանալ նրանց, որի պատճառով էլ «հոկտեմբերի 13-ը», (սա ահաբեկչության կատարման նախնական օրն էր, որը չի իրականացվել, Վ.Գալստյանի բացակայության պատճառով_Վ.Ղ.): փոխարինվել է «27-ով», ապա ինչ երաշխիք է ունեցել որ կկարողանան գրավել ԱԺ-ն, Գալստյանը պատասխանում է. «Ամսի 23-ի խոսակցությանը, Նաիրին ինձ ասաց, որ Խ պատգամավորներից իրեն կողմնակիցներ կան, ասեց նաեւ, որ դրսից էլի ուրիշ մարդիկ կան, բայց կոնկրետ չասեց, թե ովքեր են, ասեց հետո, եթե պետք լինի կասի, ավելացրեց նաեւ, որ մեկ է ես չեմ ճանաչում, որ ինքը ինձ չի խաբում: Այդ երեկո էլ ես տվեցի իմ համաձայնությունը», «Ամսի 27-ին ,երբ ես Նաիրիին ասեցի, որ ես չեմ հավատում... պատշգամբում ինձ ասաց, որ մի վախեցի, որ մեզ պադերժկա անողը Իժոն է, Ղարաբաղի կամանդույշին՝ Իժոն է կանգնած մեր թիկունքին»(գ.թ. 60): «Նաիրին ինձ ասաց որ դեպուտատ կա, որի եղբայրը այժմ նստած է, նա էլ է կողմնակից, եւ նա էլ իր մարդկանց կկանչի, եւ ինձ ասաց, որ դու կասկած մի ունեցի, ամեն ինչ լավ կլինի, ես քեզ խոստանում եմ»(գ.թ. 63): «Նաիրին ինձ կոնկրետ չի ասել, թե հեղաշրջումից հետո ինչ պետք է աշխատի... Ինչ որ ղեկավար պաշտոնի պետք է լիներ: Թե ինչ ղեկավար պաշտոնի պետք է աշխատեր, չի ասել, չեմ կարող ասել», (գ.թ. 68): «Մինչեւ ԱԺ շենք մտնելը դրսում՝ հարթակի վրա Նաիրին բարեւեց մեկին, որին ես չեմ ճանաչում, նրանք երկուսով գնում էին առաջից, հետո գնում էր Կարենը, հետո ես», (գ.թ.73):
Իսկ ահա քննիչի այն հարցին, թե ինչու նա նախորդ ցուցմունքներում ամբողջովին անկեղծ չի եղել, Վ.Գալստյանը պատասխանում է. «Քանի որ ԱԺ դահլիճում Նաիրին ասաց, որ կասես ես չեմ ճանաչում, թե ովքեր են հովանավորում այս գործին եւ չգիտեմ, բայց այժմ ես գտնում եմ, որ միայն ճիշտը ասելով ես կարող եմ ինչ-որ հույս ունենալու», (գ.թ.63):
Կարծում եմ այսօր էլ տարիքն առած, 3 երեխայի հայր Վռամ Գալստյանը ժամանակ առ ժամանակ վերլուծում է տեղի ունեցած հայտնի ու անհայտ շատ մանրամասներ, գիտակցում թե ինչ սխալ է թույլ տվել և գալիս այն եզրակացության, որ միայն ճիշտը ասելով կարող է ինչ-որ հույս ունենալ: Սակայն Վ.Գալստյանի այս գիտակցությունը բնականաբար չի կարող ձեռնտու լինել ոճրագործության կազմակերպիչներին, որով էլ ըստ իս պայմանավորված է նրա անառողջ լինելու մասին շրջանարության մեջ դրված լուրը:
Թե ինչ կլինի առաջիկայում՝ դժվար է կանխատեսել, չի բացառվում, որ նրա հետ «ապահովական» աշխատանքներ անցկացնողները արդյունք ունենան, նամանավանդ անառողջության մասին շրջանառվող լուրը կարող է նաև որպես շանտաժի միջոց օգտագործվել նրա դեմ, թե տես դրսում արդեն խոսում են քո «հիվանդ» լինելու մասին և եթե վաղը վեր չկենաս, մարդիք չեն զարմանա: Մյուս կողմից էլ եթե նա համառություն անի և մնա անվերահսկելի, ապա շրջանառության մեջ դրված լուրը ժամանակի ընթացքում բավարար կլինի անտարբերության մատնված ժողովրդի մոտ կարծիք ձևավորելու համար, թե նա մահացավ սրտի անբավարարությունից:
Ի դեպ հասարսկության մեջ սկսել են տարածել ևս մեկ վտանգավոր տեսակետ, թե իբր միևնույն է «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչները չեն բացահայտվելու, գոնե թող էս մարդասպաններին սպանեն պրծնեն:
Հ.Գ.
Ընդհանրապես, երբ քննիչները փորձում են համառ հարցաքննվողին խոսեցնել, «պատին դեմ տալ», նրանք գործածում են հետևյալ մեթոդը, հարցաքննության թեժ պահին կասկածյալին մեղադրում են ավելի ծանր հանցագործություն կատարելու մեջ, քան նրա կատարածն է: Այս մեթոդը նպաստում է այնքանով, որ հարցաքննվողը սկսում է խոստովանական ցուցմունքներ տալ միայն իր կատարածի համար: Դեկտեմբերի 7-ին քննիչը անկախ իր կամքից նման մի իրավիճակ է ստեղծել, որով էլ կարծում եմ պայմանավորված է եղել ամենայն մանրամասնություններով տված այդ ցուցմունքը, որը կազմել է ուղիղ 49 էջ: Քննիչը նկատի ունենալով ԱԺ աշխատակից Խ.Հովհաննիսյանի ցուցմունքը, Վ.Գալստյանին ասել է. «Քր. գործում տվյալներ կան, որ Դուք եք սպանել միջանցքում գտնվող անձնավորությանը, Արմենակ Արմենակյանին, ինչ կասեք այս կապակցությամբ»: Ինչ վերաբերվում է կոնկրետ քննիչի այս հարցի պատասխանին, ապա դրան կանդրադառնանք մեկ այլ, Ա.Արմենակյանի սպանության առեղձվածային ու ըստ էության չբացահայտված դրվագով:
Ի դեպ, այս հարցաքննության ժամանակ, որը անցկացրել է զին.դատաղազության քննիչը, Վ.Գալստյանը իրեն լիովին մեղավոր է ճանանչել, իսկ ահա նախաքննական իր վերջին ցուցմունքում Վ.Գալստյանը իրեն լիովին մեղավոր չի ճանանչում: Ընդհամենը 1 գ.թ. կազմող այդ հարցաքննությունը, որը ավելի շատ ցուցմունքների լվացման է նման, կատարել է ՀՀ գլխ.դատաղազության քննիչ, ներկայումս «27»-ի անջատված մասով նախաքննության ղեկավար Ջոն Ֆարխոյան:

«Հայկական ժամանակ»
31.05.2003
Aucun commentaire:
Enregistrer un commentaire