28.10.07

ԴԻՏՈՐԴԻ ՎԱՐԿԱԾԸ

Հեղինակի կողմից


Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը չբացահայտված մնալով ծանր բեռ է դարձել հայաստանաբնակներիս ուսերին : 6 ամիս է անցել, նախաքննության մարմինը հայտարարեց, որ 10 վարկած են մշակել, բայց ինցպես տեսնում ենք նրանք (օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով) կարծես հայտնվել է լաբիրինթոսում :

Տպագրելով «Դիտորդի վարկածը» գրքույկը, ակնկալում եմ, որ այն հասարակության, իրավաբանների, քաղաքական ուժերի եւ երկրի ապագան ներկայացնող ուսանողների քննարկման առարկան կդառնա,

Փորձենք միասին մանրամասները քննարկելով, զուգահեռներ ու համեմատություններ անելով մեզ հասած տարբեր աղբյուրներից ստացած լուրերի միջեւ, դրանցում տրամաբանական կապ գտնել եւ ինքներս մեր վարկածը մշակել…


27.05.2000թ.

ԴԻՏՈՐԴԻ ՎԱՐԿԱԾԸ


Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործությունից հետո «Ու՞մ էր ձեռնատու» հարցը տվեցին բոլորը (հասկանալի է, որ այդ հարցը չէին տա ոճրագործներն ու նրանց թիկունքում կանգնածները): Կարծում եմ, այդ հարցի պատասխանը կարող ենք գտնել, եթե կարողանանք պատասխանել. «Ո՞վ օգտվեց այդ իրավիճակից» հարցին:
Փորձենք որոշ մանրամասներ վերհիշել, թե ի´նչ եղավ հոկտեմբերի 27-ին, ժամը 17:00-17:15 ից հետո:
Եվ այսպես, ոճրագուրծությունից անմիջապես հետո Հայասատանում հայտնվեցին ՌԴ հատուկ նշանակության «Ալֆա» ջոկատը, ինչպես նաև ՌԴ այն ժամանակվա վարչապետ Վ. Պուտինը: Լուրեր կային, որ թե «Ալֆա»ն և թե Պուտինը Հայաստան են եկել մինչև Նաիրի Հունանյանի Աժ դահլիճ մտնելը: «Ալֆա»ի Երևանում հայտնվելու կապակցությամբ հակված եմ ենթադրելու, որ ՌԴ իշխանությունների նպատակը իրավիճակի վերահսկողությունը իրենց ձեռքում պահելն է եղել և կարծում եմ այդ պահին իրավիճակը վերահսկվեց ոչ թե «Ալֆա»ի միջոցով, այլ ճիշտ ժամանակին մայրաքաղաք վերադարձած պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյաննի ու գեներալ Մանվել Գրիգորյանի շնորհիվ: Երևան գալով նրանք կարողացան Աժ-ի մատույցներում կատաղած ու պանիկայի մեջ գտնվող երկրապահի դեմն առնել: Հակառակ դեպքում, կարծում եմ, երկրապահի մեջ գտնվող պրովոկատորները (իսկ այդպիսիք խցկվում են ամենուր) նրանց կառաջնորդեին Աժ, արդյունքում կգնդակահարվեին ոճրագործության անմիջական կատարողները, և այդ գործը կփակվեր: Իսկ իրականում «Ալֆա»ի, թե՞ ում գդակներից կսպանվեին Նաիրին ու մյուսները, ոչ ոք չէր իմանա: Ինչևիցե, երկրապահը չմտավ, Նաիրին և մյուսներն էլ չգնդակահարվեցին, քանի որ, ինչպես ասացինք, շտապ Երևան հասան պաշտպանության նախարարն ու գեներալ Մանվելը: Բայց արդյո՞ք գեներալ Մանվելը Գորիսից շտապ երևան կհասներ, եթե լսեր Հորադիսում գտնվող ԱԱ նախարար Ս.Աարգսյանի ցանկությանը ու սպասեր նրան, որպեսզի միասին վերադառնային: Ոչ´, չէր հասնի: դիտավորությու՞ն էր Ս.Աարգսյանի կողմից Մանվելին սպասեցնելու ցանկությունը, թե՞ պատահականություն, չենք կարող ասել, բայց եթե գեներալները ուշանաին, ապա, հաստատ, Նաիրիի ու նրա բանդայի համար ողբերգական էր լինելու, իսկ նրա թիկունքի համար՝ իդիալական տարբերակ: Պարզ չի նաև այն հանգամանքը, թե ի՞նչ էր անում Ս.Սարգսյանը Հորադիզում, որտեղ գեներալ Մ.Գրիգորյանի լինելը ավելի հավանական էր: Ինչի՞ համար էր նա գեներալի հետ միասին ցանկանում վերադառնալ (նման պահերին ավելի տրամաբանական կլիներ, եթե անվտանգության նախարարը լուրը լսելուն պես անմիջապես շտապեր մայրաքաղաք, ինչպես արեցին գեներալ Մանվելն ու պաշտպանության նախարարը, իսկ նա գեներալին, որպես ճանապարհի զրուցակից էր փնտրում): Ցավոք, բոլոր դեպքերում էլ, ոճրագործության առաջին փուլը կատարվել էր՝ սպանվել էին երկրի օրենսդիր մարմնի ղեկավարն ու վարչապետը, իսկ դա նշանակում է, որ երկրի սահմանադրական կարգը վտանգված էր: (Հանրապետության նախագահը սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Աժ նախագահի և վարչապետի հետ, իրականացնում է իրավիճակից թելադրող միջոցառումներ...(ՀՀ սահմանադրության հոդ. 55, կետ 14): Ատացվում է, որ Նաիրի Հունանյանը իր արարքով Ռ.Քոչարյանին միանձնյա գործելու հնարավորություն տվեց: Իսկ վերջինս էլ ինքն իրեն թաղման հանձնաժողովի նախագահ կարգեց ու անթրաշ լինելու պատճառով ուղերձով ժողովրդին չդիմեց:
Ոճրագործությունից հետո Ն.Հունանյանի առաջին ցանկությունը կատարվեց հանձնվելուց առաջ նա հնարավորություն ունեցավ «բանակցել» Ո.Քոչարյանի հետ, իսկ հանձնվելուց հետո, Ո.Քոչարյանը իր խոսքի տերը եղավ (տղամարդկություն է հանցագործին տված խոստումը կատարելը) և Նաիրիի պահանջով նրան տեղափոխեցին ոչթե Վազգենի մարդը «համարվող» Ն նախարար Ս.Աբրահամյանի ղեկավարության տակ գտնվողքննչական մեկուսարան, այլ Ս.Սարգսյանի տրամադրության տակ՝ ԿԳԲ: Այդ հանգամանքին երկրապահը ուշադրություն չդարձրեց, քանի որ նախաքննությունը հանձնվեց Վազգենի մարդուն զինդատախազ Գ.Ջհանգիրյան ին: Սկսվեց նախաքննությունը և կարծես բավականին ակտիվ, բայց այդ հանգամանքը, չգիտես ինչ-ինչ ուժերի դրդմամբ (և ոչ միայն դրդմամբ), դուր չեկավ հանրապետության որոշ քաղաքական ուժերին, նրանք մի պահ խուճապի մատնվեցին, իրենց խուճապահար լինելն էլ բացատրում էին, իբր Նաիրին ում անունը որ տա, նրան կձերբակալեն, մոռանալով, որ անուններ տալուց բացի պետք է լուրջ հիմնավորվի: Իսկ որոշ ժամանակ հետո նրանք կամաց-կամաց անգստացան ու սկսեցին շատ զգուշավորությամբ զինդատախազի անունի հետ խաղալ ու նրա նկատմամբ անվստահություն սերմանել: Այդ նույն ժամանակ էր, երբ զինծառայողների հարազատները (և ոչ միայն հարազատները) սկսեցին ռազմական դատախազության դեմ ուղված բողոքի ցույցեր կազմակերպել: Ասում են այդ ցույցերի ընթացքում մշտապես մասնակցում էին մի խումբ մարդիք, որոնք ամիսներ առաջ Արծրուն Մարգարյանի սպանության համար մեղադրվողներ Արսեն և Արմեն Խաչատրյանների պաշտպանության ցույցերին էին մասնակցում:
Հետագայում, երբ պարզվեց, որ նախաքննության մարմնում զինդատախազությունից բացի ընդգրկված են Ն և ԱԱ նախարարությունների աշխատակիցները, խուճապի մատնվածները լիովին սսկվեցին, իհարկե, նրանց սսկվելուն նախորդեց նրանց հետ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը (Այդ օրերին էին լուրեր տարածվել, որ 27ի գործով կալանավորված ԱԱ մեկուսարանում գտնվող Ալիկ Հրությունյանը ԱԱ նախարարի հեռախոսով զրուցել է Ռոբերտ Քոչարյանի հետ):
Փաստորեն, Գագիկ Ջհանգիրյանի տված մամլո ասուլիսից հետո, երբ պարզվեց, որ նախաքննության մարմնին աջակցում են տարբեր ուժային նախարարությունների աշխատակիցները, գործի բացահայտման արդյունքներն ավելի արդյունավետ լինեու փոխարեն, տեղի ունեցավ ճիշտ հակառակը նախաքննությունը մտավ փակուղի: Իսկ այդ ժամանակ նախաքննության ընթացքի վերաբերյալ սկսեցին անհանգստանալ Վազգեն Աարգսյանի կողմնակիցները: Ոմանք կհարցնեն. «Ինչո՞ւ, չէ որ նախաքննությունը Նաիրի Հունանյանի ցանկությամբ Աերժ Սարգսյանի ղեկավարած հիմնարկին չի հանձնվել, հետևաբար զինդատախազության ձեռքերը ազատ են նախաքննությունը ինքնուրույն վարելու համար»: Նրանք սխալվում են, քանի որ նախաքննության մարմնում ընդգրկվել էին տարբեր ուժային նախարարությունների աշխատակիցներ, որոնց ով լինելը, նրանց գաղտնի «Հերկուլեսյան» կյանքում ինչ-ինչ ուժերի ծառայելը շատերս չգիտենք: Իսկ Գագիկ Ջհանգիրյանի տված վերջին ասուլիսի ժամանակ, նրա կողքին նստած էր հոկտեմբերի 27-ի գործի նախաքննությանը ակտիվ մասնակցող ՆՆ քրեական հետախուզության վարչության պետ Հրաչիկ Հարությունյանը (կրակեմ Հրաչը): Ընթերցողին փորձեմ մոտավորապես ծանոթացնել թե ով է, և իրենից ինչ է ներկայացնում Հրաչիկ Հարությունյանը:
1994 թվականին ԱԱՎից հեռացվել է, որոշ ստույգ լուրերի համաձայն պատճառը եղել է նրա աշխատասենյակում հայտնաբերված, սակայն ոչմի փաստաթղթում չգրանցված, մի շարք խոշոր տնտեսական գործիչների ու տարբեր պաշտոնյաների վերաբերյալ նյութեր´ «Դոսյե»ներ: Դրանց չգրանցված լինելը նշանակում է, որ այդ «Դոսյե»ները Հրաչիկ Վազգենիչի անձնական են եղել: ԱԱ նախարարության մի բարձր պաշտոնյայից (նրա ցանկությամբ անունը չեմ նշի) տեղեկացա, որ նման «Դոսե»-ները, եթե ղրանք չեն գրանցվել կամ ղրանք կազմելու համար համապատասխան թույլտվություն չի եղել, ապա դա արվել Է շահադիտական նպատակով´ այսինքն տվյալ անձին շանտաժի ենթարկելով նրանից կամ գումար Է կորզվում կամ նրան «Վերբովկա» են անում ու իրենց գաղտնի ծրագրերը իրագործելու համար օգտագործում: Հրաչիկ Վազգենիչի անունը հիշատակվում Էր նաև 90 թվականի սկզբներին. ՀԱԲ-ին զինող ու ֆինանսավորող ԿԳԲ-ականների մեջ: Այն ժամանակ ուշադրություն չեինք դարձնում նման լուրերին, մտածելով կամ ՀԱԲ-ն Է նրանց փողերը ուտում կամ Էլ նրանց մեջ գտնվել են մարդիկ որոնք սկսել են Ազգային շահը բարձր գնահատել «Մոսկվայի» ցուցումներից: Ցավոք մտքներովս չէր անցնում, որ ազգովի ներքաշվել ենք (Ադրբեջանն էլ իր հերթին) «ԿՐԵՄԼ»-ի ծրագրերը իրականացնող ԿԳԲ-ի սարքած ազգամիջյան պատերազմի մեջ: 99թին Հոկտեմբերի տխրահռչակ 27-ին Հրաչիկ Վազգենիչը նույնպես ԱԺ շենքում էր և իր օպերատիվ գործը համարել էր ծեծի ենթարկել «միասնություն» խմբի անդամ, պատգամավոր ժիրայր ևորգյանին. (միգուցե, որ նա Վազգենի թիմն էր ներկայացնում, (ժիրայր Գևորգկանը այն 12 պատգամավորներից է, որ լինելով Վազգենի կողմնակիցները Մայիսի 15-ին դուրս եկան «Միասնություն» դաշինքից) կամ միայն նրա համար, որ պատգամավորը Աամվել Գևորգյանի եղբայրն է): Ընթերցողներին հիշեցնենք նաև որ Հոկտեմբերի 27-ից հետո իր «կրակեմ» մականվանը համապատասխանող, Պրոֆեսիոնալ կրակող Հրաչիկ Վազգենիչը հայտնվեց մանկավարժական ինստիտուտում և առանց զենքի գետնին ընկած «տեռորիստիկին» վնասազերծելու փոխարեն երկու կրակոցով (որոնցից մեկը կրծքավանդակին) սպանեց:
Հիշեցնենք նաև որ ապօրինի գործողությունների (Արգելվում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը և տարածելը»:(ՀՀ Աահմանադրության Հոդ. 20, կետ 2) համար հեռացված Հրաչիկ Վազգենիչը Աերժ Աարգսյանի շնորհիվ վերադարձել է աշխատանքի և բավականին բարձր պաշտոններ է զբաղեցնում:
Եվ ահա Հրաչիկ Հարությունյանը՝ այդ «մութ» մարդը, նույնպես ընդգրկված է հոկտեմբերի 27-ի գործը նախաքննող մարմնում (Ռ.Քոչարյանի կարքադրությամբ նրան է հանձնարարվել՝ ղեկավարել օպեռատիվ-հետախուզական միջոցառումները և դեռ հայտնի չէ, թե էլ ինչ թաքնված դեմքերի է խցկվել այնտեղ): Հասկանալի է դառնում, որ նման իրավիճակում՝ նախաքննության մարմնում հայտնված, նախաքննության ընթացք շեղող գաղտնի ուժերի, ինչպես նաև ոճրագործության կազմակերպման համար լուրջ մեղադրվող Ալեքսան Հարությունյանի մեկուսարանից բաց թողնվելը, մինչ այդ Ազգային հեռուստատեսության փոխտնօրեն Հարություն Հարությունյանի պաշտպանության համար չափից ավելի վայնասուն բարձրացնելը ուժեղ դիմադրություն և խոչընդոտ էիկ հանդիսանում զինդատախազությանը: Կրկին անգամ հիշենք, որ այդ ժամանակ էր, երբ լուրեր տարածվեցին, որ ԱԱ մեկուսարանից անվտանգության նախարարի հեռախոսով կալանավոր Ալիկ Հարությունյանը հեռախոսազրույց էր ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ: Թե որքանո՞վ էր այդ լուրը հավաստի, չգիտենք, բայց անձամբ ես, այսօր չեմ կասկածում այդ լուրի իսկությանը, քանի որ բոլորիս ծանոթ երկրապահ թևի հայտնի ներկայացուցիչ Վազգենի մարդը համարվող ՆՆ գաղութների վարչության պետ Մուշեղ Աաղաթելյանին ազատելով պաշտոնից նման հնարավորություն ստեղծվեց Ն քննչական մեկուսարանում գտնվող հոկտեմբերի 27-ի գործով մնացած կալանավորվածներին: Բնականաբար, նման իրավիճակում զինդատախազությունը չէր կարող աշխատել, և Գագիկ Ջհանգիրյան ը հրաժարական տվեց: Հրաժարականը չընդունեցին, իսկ ինչու՞ ընդունեին, եթե կարելի էր Ջհանգիրյան ի ձեռքերը կապել: Ջհանգիրյան ը մնալով զինդատախազի պաշտոնում, որպես պատասխանատու պաշտոնյա, պարտավորվում է ենթարկվել Ռ.Քոչարյանի պահանջներին: Ի՞նչ է մնում գինդատախազին (և ընհանրապես Վազգեն Սարգսյանի կողմնակիցներին), վարչապետ Արամ Սարգսյանի թիմին անելու, նրանք փորձեցին ժողովրդին տեղյակ պահելով, թե ինչ է կատարվում իրականում, ժողովրդի աջակցությունը ստանալ: Այդպիսի փորձի նախադեպը եղավ «Առավոտ» օրաթերթի ապրիլի 22-ի համարում հրապարակվեցին Ալեքսան Հարությունյանին մեղադրող որոշ ցուցմունքներ: Սակայն, Ալեքսան Հարությունյանը դուրս եկավ ԿԳԲ-ի մեկուսարանից, կարծում եմ այդքայլը պայմանավորված էր ոչ թե Ալիկի անձով կամ նրա զբաղեցրած պաշտոնով, այլ նրան բաց թողնելը հուսադրող նշանաբան էր հոկտեմբերի 27-ի գործով մյուս կալանավորվածների համար, այսինքն «Դիմացեք, ձեր հերթն էլ կգա»: Միամտություն թող չթվա կարծիքս, ես չեմ ասում, թե ոճրագործության անմիջական կատարողները կարդարացվեն, բայց ոչ մեկս էլ չենք իմանա, թե արդյո´ք, Նաիրի Հունանյանը դատապարտվելով մահապատժի, իրականու՞մ ուրիշ անվան տակ չի հայտնվի, ասենք, Շվեյցարիայում: Մեկ ուրիշ տարբերակ էլ կա Նաիրի Հունանյանը և մյուսները համոզվում են , որ իրենք մահապատժի դատապարտվելուց հետո ուրիշի անվան տակ ազատություն են ստանալու, բայց հակառակ իրենց սպասելիքների մահապատժի վճիռը իկատար կածվի և գախտնիքն իրենց հետ կտանեն գերեզման: Վերադառնանք Ալիկի դեմ «Առավոտի» տպագրած ցուցմունքներին: Եթե Ալիկին ազատելու հանգամանքը հոկտեմբերի 27-ի գործով մնացած կալանավորներին հույս տալու զանգ էր, ապա Ալիկին մեղադրող ցուցմունքների որոշ հատվածի հրապարակումն էլ ահազանգ էր Նաիրի Հունանյանի թիկունքում կանգնած ուժերի համար, քանի որ նրանք չէին ցանկանա, որ ժողովուրդը իրականությունն իմանա: Հետևաբար, պիտի ժողովրդին տեղյակ պահելով ժողովրդի աջակցությունը ցանկացող ուժերը իշխանության լծակներից զրկվեն, այսինքն, Նաիրի Հունանյանի թիկունքին կանգնած ուժերը, կարծում եմ հնարավոր ամեն ինչ կանեն, որ Վազգեն Սարգսյանի կողմնակիցները հեռանան: Ուշադրություն դարձնենք, որ նման իրավիճակներում հնարավոր ամեն ինչ անելու և արդյունքի հասնելու համար, պիտի անպայման ունենալ բարձրագույն իշխանություն: Մայիսի 2ին այդպես էլ եղավ Արամ Սարգսյանը հեռացվեց: Հեռացվեց հոկտեմբերի 27-ի գիշերը լույս 28-ին գլխավոր ոճրագործի հետ մինչև նրա հանձնվելը «բանակցող», բայց հետաքննության կամ նախաքննության մարմնի կողմից որպես վկա չընդգրկված Ռոբերտ Քոչարյանի կողմից: Նկատենք, որ նախաքննության մարմինը պարտավոր էր Ռոբերտ Քոչարյանին որպես վկա ընդգրկելու, ոչ թե պարբերաբար նրան նույն գործի մանրամասներին տեղեկացներ, կամ նախաքննության մարմինը պիտի հաշվի առներ, որ միգուցե իրենք նախաքննության ընթացքում նպատակահարմար չգտան, բայց հետագայում դատարանը նպատակահարմար գտնի ու Ռոբերտ Քոչարյանին որպես վկա ընդգրկի, ինչպես նաև չի բացառվում, որ դատաքննության ընթացքում հանկարծ պարզվի, որ Աժ շենքում Նաիրի Հունանյանը և Ռոբերտ Քոչարյանը իրականում չեն բանակցել, այլ ինչ-ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել: Կարծում եմ նման հարցերի վերջնական պատասխանը միայն դատարանը կարող էր տալ: Հետևաբար, Ռոբերտ Քոչարյանին, թեկուզ որպես ՀՀ նախագահի, չպիտի տեղեկություններ տրվեին քննության մանրամասների կամ նույնիսկ ընթացքի մասին:
Ինչևիցե, Արամ Աարգսյանը հեռացվեց, բայց եթե Վազգեն Աարգսյանի կողմնակիցները գլուխ բարձրացնեին (նկատի ունեմ զինվորական կողմնակիցներին), ուրեմն վարչապետի հետ միառժամանակ պիտի հեռանաին Վազգենի կողմնակիցները, որոնք լուրջ ուժ էին ներկայացնում զինվորականների մեջ, կամ նրանց պիտի հավաքագրեին «վերբովկա» անեին ու դարձնեին իրենց մարդը: Երրորդ տարբերակն էլ կար՝ շանտաժը ֆիզիկական կյանքին սպառնալը (հիշենք, որ նման ճակատագիր են ունեցել Վազգեն Սարգսյանի մտերիմ զինակիցներ պաշտպանության և ներքին գործերի նախարարութունների փոխնախարարներ Վահրամ Խոռխոռունին և Արծրուն Մարգարյանը: Ի դեպ երկու սպանությունների «օպերատիվ» նախաքննությունն էլ իրականացնում էր ՆՆ 6-րդ գլխավոր վարչությունը, որի օպերատիվ գծով տեղակալը «Կրակեմ» Հրաչն էր): Մի խոսքով, Արամ Սարգսյանին հեռացնելուց առաջ, նրանք անպայման պետք է իրենց ծրագրերեը բարեհաջող ավարտին հասցնելու համար հարյուր տոկոսանոց երաշխիք ունենաին, այսինքն համոզված լինեին, որ բանակի կողմից իրենց վտանգ չի սպառնում: Հասկանալի է, որ թե´ Ն և թե´ անվտանգության նախարարությունները միանշանակ ենթարկվելու են Քոչարյանին, ուրեմն մնում է բանակի հարցը: Նկատենք նաև, որ որքան էլ բանակում «վերբովկաներ» կատարած լինեն, այնուամենայնիվ, գոյություն ունի պաշտպանության նախարար Վադարշակ Հարությունյանը, մարդ, որին հայոց բանակի համար կյանքը չխնայող Վազգեն Սարգսյանը իր ստեղծած բանակն էր վստահում, որի հետ էր կապում հաղթանակած բանակի ապագան: Մարդ, որ զինվորական լինելով հանդերձ, չկարողացավ իրեն պահել ու բարձրաձայն լաց եղավ Վազգենի աճյունի վրա, իսկ միևնույն ժամանակ Աերժ Սարգսյանը գլուխն էր կախել (ամոթից, կամ մի գուցե փորձում էր թաղման թափորի մեջ գտնվող և թաղումը լուսաբանող հեռուստաէկրանների առջև նստած հազարավոր հոգեբաններից թաքցնել աչքերը):
Հասկանալի է դառնում, որ վարչապետի հետ միաժամանակ պետք է պաշտպանության նախարարն էլ հեռացվի (այդպես էլ արեց Ռ.Քոչարյանը գերազանցելով Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունները): Աակայն որքան էլ բանակում «վերբովկաներ» արած լինեն, նախարարին էլ հեռացրած լինեն, կարծում եմ, որ նորից հարյուր տոկոսանոց երաշխիք չէր կարող լինել, միգուցե իննսունինը տոկոս, բայց ոչ հարյուր, և քանի որ հատուկ ծառայությունների պրոֆեսիոնալ աշխատակիցները լավ գիտեն, թե ինչ է նշանակում երկակի խաղը, ապա նրանք նախապես պիտի հաշվարկեին այդ նվազագույն մեկ տոկոսի պարագագայում իրենց անելիքը (ի դեպ չմոռանանք, որ Աերժ Մարզպանը, «կրակեմ» Հրաչը, ինչու չէ, նաև Վ. Պուտինը հատուկ ծառայությունների պրոֆեսիոնալ աշխատակիցներ են եղել: Սերժ Սարգսյանի հին ԿԳԲ-ական լինելու վերաբերյալ կասկածողներին կուզեմ հիշեցնել, որ «սառը» պատերազմի տարիներին Սովետական Միությունում արտաքին տուրիզմի վարչության պետերը չէին կարող շարքային պաշտոնյաներ լինել, հիշենք նաև, որ Սերժ Սարգսյանը եղել է նաև կոմսոմոլի առաջին քարտուղար, ինչպես նաև զբաղեցրել է Ղարաբաղի մարզկոմի առաջին քարտուղար, տխրահռչակ Կևորգովի օգնականի պաշտոնը): Հիշենք նաև, Նաիրի Հունայանի մասին արված հայտարարությունը այն մասին, որ նա նույնպես «անվտանգության» գործակալ է եղել, ճիշտ է, այդ փաստը անվտանգության մարմինները պաշտոնապես հերքեցին, բայց իրականում մի՞թե հնարավոր էր պաշտոնապես հայտարարել, որ օտար պետության (նաև հայրենիքի) համար գործակալ են պատրաստել: Տեղին է հիշել նաև այն հաստատված փաստերը (Արմեն Խաչատրյանն էր հաստատում), որ 1998թ. Նաիրի Հունանյանը ընդգրկված է եղել նախագահի թեկնածու Կ.Դեմիրճյանի նախընտրական շտաբում: Այդ փաստը ի հայտ եկավ երբ ոճռագործությունից հետո նրա բնակարանից հայտնաբերվեց Դեմիրճյանի նախընտրական բուկլետները: Պարզ է, որ Նաիրին ստանալով դրանք չի ծառայեցրել նպատակին, բայց այստեղ կա ուշագրավ մի կարևոր հանգամանք բոլորիս համար պարզ է, որ հատուկ ծառայությունները իրենց գախտնի գործակալներին խցկում են ամենուր, այդ թվում նաև կուսակցություններում: Բնական է, որ 1998թ. Հայաստանի հատուկ ծառայության՝ ԱԱ նախարար Ս.Սարգսյանը չէր կարող անմասն մնալ նախագահական ընտրության գործընթացին, քանզի թեկնածուներին թվում էր նրա ամենագլխավոր զինակիցը Ռ.Քոչարյանը, բայց հաղթելու ամենահավանական թեկնացուն Կ.Դեմիրճյանն էր: Հետևաբար Անվտանգության նախարարը անպայման օգտագործել է իր պաշտոնական հնարավորությունները Դեմիրճյանի շտաբում թե գործակալներ խցկելով և թե նրա զինակիցներից շատերին տարբեր պատրվակներով (հիմնականում հնարավոր է տնտեսական գործողությունների պատճառով) հավաքագրել «վերբովկա» է արել և ծառայեցրել իրենց:
Վերադառնանք նվազագույն մեկ տոկոսանոց նրանց երաշխիքին՝ ապահովություն ունենալուն: Այդ ապահովությունը նրանք ունեցան, քանի որ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին և վարչապետին պաշտոնանկ անելուց բացի, համաձայն որոշ ստույգ լուրերի մայիսի 1-ից տագնապ է հայտարարվել Ազգային անվտնագության հատուկ նշանակության զորամասում, (ըստ որոշ լուրերի, այդ նույն զորամասում, հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի Աժ դահլիճում հայտնվելուց առաջ նույնպես, «սսկված» տագնապ է հայտարարվել): Տեղեկացնեմ սաև, որ վերոհիշյալ զորամասի հրամանատարը Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ամենավստահելի անձ Արթուր Ալեքսանյանն է, որին ճանաչում ենք «Ամարասի» Արթուր մականվամբ: Հետաքրքիր է նաև, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը օրենքով իրականացվում է ՆՆ 10րդ վարչության աշխատակիցների կողմից, բայց Հայաստան տեղափոխվելուց հետո, վրչապետ Ռոբերտ Քոչարյանի անվտանգությունը իրականացվում էր այդ զորամասի աշխատակիցների կողմից՝ Կուկուն և մնացածը: Կարծում եմ, որ մեկ տոկոսի և ավելի երաշխիք է հանդիսացել նաև տարբեր աղբյուրներից ստացված լուրերն այն մասին, որ մինչև մայիսի 2-ը, այսինքն վարչապետին և պաշտպանության նախարարին պաշտոնից հեռացնելը, Երևան են ժամանել ՌԴ «Ալֆա» հատուկ ջոկատը: Հիշենք, որ հոկտեմբերի 27-ին նույնպես, այդ ռուսական ջոկատը Երևանում էր: Ինչպես հոկտեմբերի 27-ին, այնպես էլ (համաձայն «Ազատություն» ռադիոկայանի լրատվության) մայիսի 2-ին Երևանում է եղել Վ. Պուտինը: Եթե այս լուրերը ճիշտ են, աապա նշանակում է, որ նվազագույն մեկ տոկոսանոց վտանգը չէր լինելու երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի կողմնակիցների կողմից (նկատենք, որ այդպիսի վտանգ չեղավ), հետևաբար, այդ լուրերը ճշմարիտ կամ ճշմարտանման էին: Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանում տեղի ունեցող սկանդալային պատմություններում ռուսական ձեռքը մասնակցում է: Ճիշտ է, հոկտեմբերի 27-ի գործում Հայաստանի բանկչության զգալի մասը բացառում է Ռուսաստանի մասնակցության տարբերակը, պատճառաբանելով, որ Կարեն Դեմիրճյանը ռուսամետ գործիչ էր, հետևաբար Ռուսաստանը այդ չէր անի: Սակայան նրանք մոռանում են, որ կենդանի մարդիկ կարող են փոխել իրենց քաղաքական հայացքները: Խնդրում եմ այս հանգամանքը բացասական իմաստով չհասկանալ, քանզի, շատերը ազգային շահերից ելնելով, կարող են իրենց դիրքորոշումները փոխել: Այստեղ տեղին է հիշատակել հայտնի ասացվածքը. «Չկան մշտական թշնամիներ կամ բարեկամներ, կա ազգային շահ»: Հետևաբար, Կարեն Դեմիրճյանին ռուսամետ համարող քաղաքացիները պիտի գիտակցեն, որ կենդանի Դեմիրճյանը նույնպես, ելնելով ազգային շահերից, կարող էր փոխել իր դիրքորոշումը: Կարող ենք նաև օրինակներով խոսել: Կարեն Դեմիրճյանին ռուսամետ համարողների հիմնական մասը հիմք են ընդունում նրա 14 տարի ՀԽՍՀ կոմկուսի առաջին քարտուղար լինելու հանգամանքը և ասում են, որ նա Մոսկվայի մարդն էր, բայց մի՞ թե Դեմիրճյանը ավելի մոտ էր կանգնած Մոսկվային, քան ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար, պոլիտ-բյուրոյի անդամ Շևարդնաձեն, միթե՞ Դեմիրճյանը ավելի տեղ ուներ Կրեմլում, քան ԽՍՀՄ Ս նախագահի տեղակալ, պոլիտ-բյուրոյի անդամ Ալիևը: Հմաձայնվեք, որ կենդանի Դեմիրճյանը նույնպես, կարող էր փոխել իր քաղաքական կողմնորոշումը, իսկ սպանված Դեմիրճյանի անունը հավիտյան կապվեց Ռուսաստանի հետ: Շախմատային լեզվով ասած զոհաբերվում է խոշոր ֆիգուր (չի բացառվում դաշտից կամավոր հեռացող ֆիգուր), փոխարենը շահում են հարյուր-հազարավոր «պեշկաներ»:
Վերադառնանք Քոչարյանին, փաստորեն, նա դիտորդի կարգավիճակից դուրս եկավ և այսօր բավականին հզորացել է, դա ակնհայտ է: Քոչարյանի այն հայտարարությունը, թե ինքը ամեն կերպ փորձում է համերաշխ մթնոլորտ ստեղծել, համոզիչ չէ, քանի որ հոկտեմբերի 27-ից հետո նա պառլամենտի վրա ազդելու հնարավորություն չուներ, հետևաբար նրան պետք էր ժամանակը ձգձգել մինչև մայիսի 30-ը: Իսկ այսօր նա կարող է ազդել պառլամենտի վրա, չմոռանանք, որ հիգ տարի պադգամավոր դառնալու համար խոշոր գումարներ (ընտրակաշառքներ) ծախսած մեծ թվով դեպուտատներ չեն ցանկանա, որ իրենց գումարները Դեմիրճյանի ու Վագգենի սպանությունը պարզելու համար կորչեն: Եվ նա Ռոբերտ Քոչարյանը, կարողացավ ձգձգել, շահել այդ ժամանակը: Այսօր նրա ձեռքերը երկարել են ավելի քան երբևէ, այսօր նրա դեմ կարող է կանգնել միայն ժողովուրդը, սակայն անօրինական նախագահը դա լավ է հասկանում միգուցե այդ պատձառով էլ վարում է մի քաղաքականություն, որի արդյունքում հուսախաբվում ու Հայաստանը լքում են միլիոնավոր հայեր: Կամ միգուցե, Հայաստանի հայաթափումը նպատակ է հետապնդում, որպեսզի Հայաստանում մնան առավելագույնը մի քանի հարյուր հազար մարդ, որպեսզի Հայաստանը բնակիչների այդ քանակով միացնեն «Ռուսաստան-Բելոռուսիա» միությանը, բայց ոչ որպես հանրապետություն, այլ, ասենք, Ռուսաստանի կազմում երկրամաս կամ ինքնավար մարզ: Վերլուծելով այս ամենը գալիս ենք այն եզրակացության, որ այսօրվա իրաղարձությունները սկսվել են դեռևս այն օրերից՝ 1988-90 թթ ից, երբ ժողովուրդը դուրս եկավ ազատ ու արժանավայել ապրելու համար պայքարի: Հիշենք, շարժման առաջին տարիների այն խոսակցությունները, որ ԿԳԲ-ն խցկվել է շարժման մեջ և վարկաբեկում է անկախության գաղափարը: Երևի այսօրվա իրավիճակը ստեղծելու համար էր, որ հատուկ գործակալները խցկվեցին ժողովրդի ծոցից ծնվնծ առաջնորդների շարքերը ու իրենց ստոր արարքներով ժողովրդի մոտ սկսեցին վարկաբեկել շարժման նվիրյալներին: Միգուցե՞ այդ պատճառով երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանին մոլորության մեջ գցեցին ու հանեցին ժողովրդի ծոցում ծնված ուժերի դեմ: Իսկ կներե՞ր վազգեն Սարգսյանը, եթե տեսներ, որ իր օժանդակությամբ իշխանության եկածները ոչ թե գրաված տարածքների, այլ նաև աստծու կողմից մեզ պարգևած, թշնամու ոտքը կոտրող Մեղրին են դարձրել Քոչարյան-Ալիև բանակցության առարկան: Կներե՞ր արդյոք Սպարապետը, եթե զգար, որ իրեն չարաչար խաբել են: Ոչ, չէր ների, և նա հաստատ զգացել էր այդ, քանի որ 99թին Աժ պադգամավորների ընտրությունների ժամանակ միացավ Կարեն Դեմիրճյանին, որի դեմ մեկ տարի առաջ պայքարում էր, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը նախագահ ընտրվի: Այո, իր խափված լինելը զգացել էր, դրա համար էլ, ի դեմս Կարեն Դեմիրճյանի, նոր դաշինք կնքեց:Ավա´ղ, Վազգեն Սարգսյանը (երկրապահը նույնպես) չհասցրեց շուտ հասկանալ, թե 98-ին (մինչ այդ նույնպես) իրենց ի՞նչ խաղի մեջ էին քաշեցել: Կարծում եմ, Վազգեն Մարզպանի վերջին նպատակը սեփական սխալները ուղղելն էր, դրա համար էլ նոր դաշինք ստեղծեց: Բայց ավա¯ղ, չհասցրեց, չկարողացավ: Չկարողացավ, քանի որ Նաիրի Հունանյանի թիկունքին կանգնած դրսի ու ներսի ուժերը, ոճրագործությունը կատարողներին «կոշիկի փող չունեցող» խելագարներ համարողները, Հայաստանի քաղաքական դաշտը ամայացնողները, Հայաստանը հայաթափողները ավելի նենգ ու ուժեղ գտնվեցին և կազմակերպեցին տխրահռչակ հոկտեմբերի 27-ը: Եվ մինչև այսօր էլ կազմակերպում են «հոկտեմբերի 27»եր, ավելի ճիշտ, ոչ թե կազմակերպում, այլ շարունակում են իրենց այդ նենգ ու կեղտոտ գործը: Այո, շարունակում են, քանի որ իրենց իշխանության բերեց ոչ միայն Վազգենը, այլ երկրապահը, իսկ այսօր նրանք կամաց-կամաց փորձում են ազատվել երկրապահից:
Վերլուծելով այս ամենը, կարծում եմ կարելի է պատասխանել հոկտեմբերի 27-ին բոլորիս կողմից հնչած «Ու՞մ էր ձեռնատու» հարցին: Ձեռնատու էր նրանց, ովքեր օգտվեցին այդ ոճրագործությունից:
Վերջին իրադարձությունները երբ նշանակվեց նոր վարչապետն ու նշանակվեցին նախարարները մասնավորապես Սերժ Սարգսյանին պաշտպանության նախարար նշանակելը նույնպես հաստատում Է իմ այն ենթադրությունները, որ նրանց մտահոգում Է ոչ թե Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագիրը, այլ միաժամանակ անում են ամեն հնարավորը, որպեսզի ամրապնդեն իրենց դիրքերը և դրանով երկարացնեն իրենց իշխանությունը: Փաստորեն եթե Սերժ Սարգսյանը թերացել Է իր ծառայողական պարտականությունը կատարելիս, և արդյունքում տեղի ունեցավ «Հոկտեմբերի 27»ը այսինքն նրա, մեղմ ասած, անփութության պատճառով վտանգվել Էր հանրապետության սահմանադրական կարգը: Հետևաբար ինչպե´ս կարելի Է նման անպատասխանատու անձին վստահել երկրի անվտանգության երաշխիքը հանդիսացող բանակը: Ակնհայտ Է որ Ռոբերտ Քոչարյանին չի մտահոգում Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցածը և Ս.Սարգսյանին Պ.նախարար նշանակելով նա ապահովում Է իրենց անվտանգությունը: Եվ եթե հաշվի առնենք Մայիսի 23-ին Քոչարյանի անվտանգությունը ապահովող մի քանի տասնյակ մեքենաներին ավելացած երկու ռազմական ուղղաթիռները, ապա միանշանակ կհամոզվենք, որ բանակը նրանց համար ոչ թե հանրապետության անվտանգության երաշխիքն Է, այլ սեփական անվտանգությունը ապահովելու միջոց:


Վահագն ՂՈՒԿԱՍՅԱՆ

Երեւան, 27.մայիս 2000թ.

Aucun commentaire: