ԴԱՐՁԵԱԼ Ա.ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Նորայր Եղիազարյան, Տիգրան Նաղդալյան, Վռամ Գալստյան, Ռոզա Հովհաննիսյան, Մուշեղ Մովսիսյան: Ո՞վ է հաջորդը, Տիգրան Նազարյանը՞, իսկ միգուցէ՝ Խաչատուր Հովաննիսյանը...
Արմենակ Արմենակյանի սպանությունը, այդպես էլ առեղծված մնաց: Նախաքննության նյութերը միանշանակ խոսում են այն մասին, որ նախաքննություն ասածը, այդ դրվագով գրեթե չի կայացէլ:
Նախ, հիշեցնեմ, որ դեռեւս 2001թ.-ի հունիսի 19-ին «Հայկական Ժամանակում» ես առաջին անգամ հասարակության ուշադրությունը հրավիրեցի այդ հանգամանգի վրա, որ Արմենակյանին սպանողն ազատության մեջ է: Հոդվածը վերնագրել էի, սկզբում «27»-ի գործով հետաքրքրվող որոշ անհատներ, իրենց թերհավատությունն արտահայտեցին, թէ չի կարելի միայն «մեղադրական եզրակացությունը ուսումնազիրել ու դրա վրա հիմնվել: Իսկ փաստաբան, պարոն Աշոտ Սարգսյանը, նույնիսկ ինձ դիտողություն արեց, ասելով՝ «ձգել, իրար էս կպցրել»: չնայած հետագայում պարոն Սարգսյանը բազմաթիվ անգամներ այդ մասին ասեց, ու դատարանում միջնորդություններ արեց:
Ինչիցէ, այժմ երբ, արդեն որերորդ անգամ ուսումնասիրում եմ գրեական գործի նյութերը, ամեն անգամ մի պահ «կանգնում», այն ժամանակ ԱԺ վարչական շենքի պարետի տեղակալ Խաչատուր Հովհաննիսյանի ցուցմունքների վրա, հասկանում էս, որ դրանք կեղծ են: Խոսքս չի վերաբերվում շփոթմունքի կամ չհիշելու պատճառով ի հայտ եկած հակասություններին: Այս մարդուն նախաքննության մարմինը պարտավոր էր կալանավորել ՀՀ քր.դատ.օր-ի արնվազն 2 հոդվածով՝ (հանցագործության պարտակում եւ կեղծ ցուցմունք):
Ես հասկանում եմ, որ մարդուն չի կարելի հանիրավի մեղադրել, եւ ինքս ինձ նման բան երբեք թույլ չէի տա, եթե չունենայ ասածս ապացուցող լուրջ փաստարկներ, որոնց մասին էլ այժմ ցանկանում եմ խոսել:
Նախ մեջբերեմ Խ.Հովաննիսյանի մի քանի ցուցմունքներից, դրանցում անպայմա կնշեմ քր գործի հատորներն ու գործ թերթերը, հիշեցնեմ նաեւ, որ խոսքը վկաի հարցաքննությունների մասին է, եւ բացառվում է, որ նա այդ ցուցմունքները գրած լինի ֆիզիկական ճնշման տակ, քանզի երբեվիցէ նման բողոք չի արտահայտվել, իսկ դատարանում էլ՝ կրկնել է իր կեղծ ցուցմունքները:
Այսպես, «1999թ. հոկտեմբերի 27-ին առավոտյան ես սովորականի նման գնացել եմ աշխատանքի: Մինչեւ 17.00-ի սահմանները տարբեր հանձնարարություններ եմ կատարել.../ Հատոր 8, գ. թ.71/», - Այնուհետեվ նշում է թէ մինչեւ ժամը ինչ աշխատանքներ է կատարել ու որ ռադիոյով կրակոցները լսել է թիվ՝ 245 սենյակում. «Ժամը 17-անց 10-ի սահմաններում ես ուզում էի դուրս գալ եւ այդ ժամանակ ռադիոյի մեջ լսվեցին կրակահերթերի ձայներ որոնք գալիս էին նիստերի դահլիճից: Ես վախեցա եւ հետ դարձա մնացի սենյակում այդ ընթացքում մոտ հինգ րոպե կրակոցները շարունակվում էին մենք խառնվեցինք իրար հասկանալով, որ նիստերի դահլիճում ինչ որ բան է կատարվում: Երբ կրակահերթերը վերջացան ես դուրս եկա սենյակից եւ վազեցի դահլիճի կողմ կարմիր ֆոեյի կողմից, երբ հասա աստիճաններին, տեսա մի քանի պատգամավորներ փախչում էին հակառակ ինձ որից ճանաչել եմ պատգամավոր Մանվել Բադեյանին: Ես ուզում է նրան հարցնել թե ինչ է պատահել, բայց նա վազելով անցավ եւ ոչինչ չպատասխանեց: Ես մի քանի աստիճան բարձրանալով մտա կարմիր ֆոեն: Այնտեղ ոչ ոք չկար բացի պատգամավոր Արմենակ Արմենակյանից, որը մենակ նստած էր կարմիր ֆոեյի առաջին դռան դիմաց տեղադրված ժուռնալնի սեղանի կողքին: Նկատեցի դահլիճի բոլոր դռները ծածկված էին: Ես զարմացած Արմենի հանգիստ վիճակից մոտեցա նրան: Նա թիկնած էր բազկաթոռի մեջ եւ նրա պահվածքը որեւէ հուզմունք կամ այլ զգացմունք չէր արտահայտում... /Հատոր 8, գ. թ.71-72/»:
Հիշեցնեմ, որ Ա.Արմենակյանը սպանվել է ԱԺ դահլիճին կից կարմիր ֆոյեում նստած ժամանակ, 1-ին դրան դիմաց: Հիշեցնեմ նաեւ, որ ահաբեկիչներից առաջինը Կարեն Հունանյանը 1-ին դրնից ներխուժեց դահլիճ, իսկ նրա կրակ արձակելուց մի քանի վարկեան հետո՝ Նաիրին մտավ դահլիճ կրակահերթն ուղղելով դեպի նախագահություն:
Այսինքն ըստ Խաչատուր Հովաննիսյանիուղիղ, ստացվում է, որ ահաբեկիչները մտել են դահլիճ, կրակել, ինքը ռադիոյով լսել է 245 սենյակում, մի 5 րոպե սպասել է, հետո բարձրացել կարմիր ֆոյե ու տեսել է Արմենակ Արմենակյանի հանգիստ նստած վիճակու՞մ, եւ նույնիսկ նրա պահվածքում որեւէ հուզմունք չի նկատե՞լ: Այսինքն, եթե Խ.Հովաննիսյանը չի ստում, ուրեմ Ա.Արմենակյանի աչքի առաջ Կ.Հունանյանը ինքնաձիգը ձեռքին մտնում է դահլիճ, սկսում կրակել, կրահոցները հնչելուց մի-քանի վարկեան հետո դարձյալ նույն դռնից 2-րդ զինված անծանոթն է մտնում դահլիճ ու էլի կրակում, իսկ Արմենակյան շարունակում է հանգիստ նստած մնալ:
Շարունակենք դիտարկել Խ.Հովաննիսյանի ցուցմունքները. «Ես մոտեցա նրան եւ հարցրի Արմեն ինչ է պատահել: Նա չհասցրեց պատասխանել եւ նույն պահին ամբիոնի կողմի դուռը բացվեց ու միջանցք դուրս եկավ նիստերի դահլիճից մի տղամարդ մոտ 40 տարեկան բաց գույնի երկար անձրեւանոցով շեկավուն դեմքով խառնված մազերով ձեռքին ավտոմատ եւ մոտենալով մեզ ավտոմատը ուղղեց իմ կրծքին եւ ծնող հայհոյեկով կարգադրեց նստել ես ձեռքերս վերեւ բարձրացրի եւ պպզեցի գետնին: Այդ պահին այդ մարդը մոտ երկուսուկես մետր տարածությունից ավտոմատի փողը ուղղեց Արմենի վրա եւ նրան ծնող հայհոյելով կարգադրեց պառկել: Արմենը փորձեց վեր կենալ նստած տեղից եւ նույն պահին այդ մարդը կրակահերթ արձակեց Արմենի վրա: ...Արմենի ընկնելուց հետո նա շուռ եկավ դեպի իմ կողմը եւ ավտոմոտի խզակոթով հարվածեց իմ կրծքին ես ընկա գետին եւ պառկեցի փորի վրա: Նուն պահին այդ մարդը գոռաց փախավ-փախավ եւ շուռ գալով դեպի դահլիճի վերջին դուռը կրակահերթ արձակեց այդ ուղղությամբ: Նույն պահին ես տեսա որ վերջին դուռը բացվեց եւ դահլիճից դուրս եկավ մի տղամարդ որի դեմքը նորմալ չտեսա որի հագին կար խակի գույնի կուրտկա եւ ձեռքին ավտոմատ կար... Իմ գլխավերեւում կանգնածը նռնակ գլորեց դեպի դահլիճից դուրս եկողը: Վերջինս վերցրեց նռնակը եւ շպրտեց դեպի աստիճանավանդակ: Լսվեց ուժեղ պայթյուն: Պայթյունից հետո երբ լռություն տիրեց ես լսեցի Արմենի տնքոցը, որը լսեց նաեւ մեր գլխավերեւում կանգնած սպիտակ անձրեւանոցով տղամարդը: Նա դիմելով Արմենին ասաց «դե սատքի քո մերը ք...» եւ մեկ անգամ ավտոմատով կրակեց Արմենի վրա: Արմենի տնքոցը դադարեց, ես մտածեցի որ ինձ էլ է սպանելու եւ ուշագնաց եղա...», /Հատոր 8, գ. թ. 72/:
Խ.Հովաննիսյանի ցուցմունքից մեջբերված այս նկարագրության մեջ, որ՝ հրամայվել է նստել, ավտոմոտի խզակոթով հարվածեց իր կրծքին, նռնակ է նետել խակի գույնի կուրտկա հագած ահաբեկչին, որը նետել է փաղչողի ետեվից, որ մեկ կրակոց է արձակել բազմոցին «նստած» Ա.Արմենակյանի ուղղությամբ, վերջինիս վերջնականապես սպանել, որեւէ կասկած արաջացնող հանգամանք չէր լինի, եթե դրանք չունենաին հետեւյալ շարունակությունը. «Ուշքի եկա կրակոցների ձայներից որոնք գալիս էին տիբունայի ետեւի դռան կողմից միջանցքում: Այդ պահին ես տեսա, որ Արմենին սպանողը մտավ դահլիճ առաջին դռնից եւ այդ դուռը փակեցին: Նռնակ նետողը նույնպես ներս մտավ վերջին դռնից: Ես վախեցած մոտ 5-10 րոպե պառկած մնացի միջանցքում մինչեւ վերջին դռնից սողալով դուրս եկավ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանը...», /Հատոր 8, գ. թ. 72-73/:
Այնուհետեվ շարունակում է պատմել, որ այդպես պարկած մնացել է, եւ այդ ընդացքում տեսել, թե ինչպես են առանձին պատգամավորներ դահլիճից դուրս բերել Միքայլ Քոթանյանին, իսկ հետո վիրավոր Արմեն Խաչատրյանին, եվ շարունակում է. «Ես կանգնեցի տեսա որ Արմենակյանը մահացած է եւ գնացի դեպի վերջին դուռը: Այդ պահին ֆոեյում հայտնվեցին բժիշկ Նելին եւ բուժքույր Ռոզան: Ես նրանց հետ մտել եմ դահլիճ...», /Հատոր 8, գ. թ.73/:
Նույնը Խ.Հովանիսյանը կրկնել է նաեւ, իր մեկ այլ ցուցմունքում. «Մինչ այդ պահը ես անշարժ պարկած էի կարմիր ֆոեյում կամաց համարձակվելով վեր եմ կացել պարկած տեղից վախից ճոճվում էի եւ կամաց քայլելով գնացի դեպի դահլիճի վերջի դուռը...», /Հ.8, գ.թ. 83/:
Այս ինչ համարձակություն է՞, փաստորեն, ըստ նրա ցուցմունքի, իր աչքի առաջ մարդ են սպանում, չեն բավարարվում վիրավորելով, ինչ որ մեկը փախչում է, իսկ ահաբեկիչներ կրակում են հետո էլ նռնակ նետում, որպեսզի փաղնողը կենդանի չմնա, երկու ահաբեկիչն էլ մտնում են դահլիչ, իսկ ինքը որոշ ժամանակ պարկած մնալուց հետո վեր է կենում, եւ մեկ երկու մետր ետ քայլելու ու ֆոեից հեռանալու փոխարեն, նա դեպի 3-րդ դուռն է գնում (տես՝ հատակագիծը), որը ֆոյեի մյուս ծայրում է դեռ բուժաշխատողների հետ էլ մտնում է դահլի՞ճ: Մի թէ՞ քննիչ Ս.Վ.Հովհաննիսյան (եւ ոչ միայն նա) չի նկատել, այն կարեւոր հանգամանքը, որ մինչհեվ բժիշկ Նելիյի ու բուժքույր Ռոզայի ԱԺ դահլիճ մտնելը, այնտեղից, այդ նույն 3-րդ դռնից դուրս էին եկել բազմաթիվ լրագրողներ ու պատգամավորներ, իսկ մի քանի պատգամավորներ էլ՝ ներս ու դուրս էին արել, սակայն նրանց ցուցմունքներում չկա նույնիսկ 1 բառ, որ իրենք կարմիր ֆոյեում սպանված Արմենակյաի կողքին տեսած լինեն Խ.Հովաննիսյանին: Ես չեմ բացառում, որ Խ.Հովաննիսյանը իրոք այդ ամենը, որ նկարագրում է իրականում տեսած լինի, բայց այդ դեպքում կարծում եմ ոչ թէ նշված վայրից, այլ մեկ այլ, աննկատ տեղից պետք է որ հետեւված լինի, կարմիր ֆոյեում տեղի ունեցող իրադարձություններին: Մանավանդ որ, քր.գործում կան նյութեր, ըստ որոնց Խ.Հովաննիսյանը ԱԺ դահլիճին կից կարմիր ֆոյեում տեղի ունեցող իրադարձություններին հետեւել է նաեւ մինչեւ ահաբեկիչների հայտնվելը. Այդ առնճությամբ, այա թէ ինչ է գրում ուրգեն Եղիազարյանը 99թ. նոյեմբերի 22-ին տված իր ցուցմունքում:
«Հետագայում դեպքից հետո Խաչիկ անունով մի տղա որը աշխատում... ատմել է ինձ որ այն պահին երբ մենք 3-ով (.Եղիազարյան, Հ.Հակոբյան եւ Ա.ԱրմենակյանևՎ.Ղ.) նստած ենք եղել նախասրահում նա կանգնած է եղել սյան մոտ եւ տեսել է թե ինչպես է սպանվել Արմենակ Արմենակյանը...», /Հատոր 9, գ. թ.172/:
Այժմ տեսնենք, թէ, վախից ուշագնաց եղած Խ.Հովաննիսյանը վիրավորներին օգնելու համար մտնելով ԱԺ դահլիճ ինձ է անում.
«... բժիշկ Նելիյի հետ ստուգել ենք որ Լ. Պետրոսյանը մահացել է, հետո անցնելով այդ շարքի մյուս կողմը: Առաջին շարքում մենակ նստած էր Վազգեն Սարգսյանը ձախ կողմին հենված արնաքամ էր լինում, որը արդեն մահացել էր: Վ. Սարգսյանի հետեւի շարքում Էդմոնդ Ծատուրյանն էր նստած: Այդ ժամանակ Նելին եւ Ռոզան փաթաթեցին Է. Ծատուրյանի գլուխը, իսկ ես դեմքի վրա ընկած պոլին Հենրիկ Աբրահամյանին տեսա արդեն մահացել է: Նախագահության սեղանի ետեւում տեսա երկու ընկած մարդկանց. դա Կարեն Դեմիրճյանն էր եւ Յուրի Բախշյանն էր: Այդ ժամանակ դահլիճում գտնվող Շահեն Կարամանուկյանը ինձ ասեց, որ Խաչիկ կազմակերպի նասիլկաներ բերեք որ դիակները հանեք դուրս: Ես վերցնելով բժիշկ Նելիյի սպիտակ խալաթը հագա եւ դուրս եկա դահլիճից որ նասիլկա բերեմ», /Հ8, գ. թ. 73/: Սակայն նա չի վերադարձել դահլիճ, իր ասելով. «Ես վերցնելով նասիլկան վազել եմ դահլիճ: Բայց այդ ժամանակ դահլիճի վերջի դուռը փակ էր ինձ չթողեցին դահլիճ մտնեմ դռան ետեւից սպառնալով եթե փորձեմ մտնեմ դահլիճ ինձ վրա կկրակեն: Ես նասիլկան վերցրել եմ վերջի դռան մոտից եւ մի քանի աստիճան իջել եմ ներքեւ... անվտանգության աշխատակիցները ինձ տարան 249-ը սենյակ», /Հ.8/:
Այսինքն, ստացվում է, որ նա ոչ թէ վիրավորներին է օգնել, այլ ուղղակի ստուգել է մահացածներին ու Շ.Կարամանուկյանի առաջարկով գնացել նասիլկաների ետեւից, իսկ միգուցե հենց ինքն է առաջարկել Կարամանուկյանին, որպեսզի վերջինիս միջնորդությամբ գնա նասիլկաների ետեւից:
Եվս մեկ շատ տարօրինակ հանգամանք, որի մասին խոսում է ինքնաձիգի խզակոթով կրծքավանդակին հարված ստացած ու դեմքով դեպի հատակն պարկած Խ.Հովաննիսյանը: Նա ասում է, որ շատ եր վախեցել, կարծելով, որ իրեն էլ կկրակեն, ինչի պատճառով ուշագնաց է եղել: Բնականաբար նման իրավիճակում, մարդը կարող է միայն անհանգստանալ որ իրեն էլ կսպանեն, ասենք կաղոթեր, կամ ուղղակի շոկի մեջ կնգներ, սակայն Խ.Հովաննիսյանի 2000թ. ապրիլի 25-ին իր լրացուցիչ ցուցմունքից հասկանում ենք, որ նա ամենայն ուշադրությամբ հետեւէլ է ահաբեկչի շարժումներին, եւ նույնիսկ մտապահել թէ ինչ բարձրությունից ու ինչ աստիճանի տակ է ինքնաձիգը բռնել Ա.Արմենակյանի վրա կրակահերթ արձակելիս. «Երկու կրակոցների ժամանակ էլ նա ինքնաձիգը բռնել էր որովայնի աջ հատվածի հպված, հատակից մոտ 1,10-1,20մ բարձրության վրա: Առաջի կրակոցի ժամանակ ինքնաձիգը գտնվում էր հատակին զուգահեռ, իսկ Արմենակյանի մարմնի համարյա 900 ուղղահայաց վիճակում: Երկրորդ կրակոցի ժամանակ ինքնաձիկի փողը դեպի ներքեւ էր ուղղված քանի որ Արմենակյան հատակին էր պարկած: Երկու կրակոցների ժամանակ էլ ահաբեկիչը Արմենակյանից գտնվել է մոտ 3 մետր հեռավորության վրա...», /գ.թ.199 հ/:
Խ.Հովաննեսիանի ցուցմունքներում (23.11.1999, 13.01.2000, 21.01.2000, 25.04.2000), որոնք վերջանում էն, հետեւյալ մակագրությամբ «Ցուցմունքս գրեցի անձամբ որի համար ստորագրում եմ», ինչպես նաեւ վերը նշված ժամանակահատվածին ու տեղին վերաբերվող, այլ վկաների ու տուժողների բազմաթիվ ցուցմունքներ կարելի է մեջբերել, որոնք միանշանակորեն խոսում են այն մասին, որ նա կեղծ, մտածածին ցուցմունքներ է տվել: Բնականաբար դրանք բոլորը մենք չենք կարող ներկայացնել, զուտ դրանց մեծածավալ լինելու պատճառով: Սակայն կարծում եմ, այսքանն էլ բավարար է, որպեսզի ընթերցողս եւս մեկ անգամ համոզվի, որ ԱԺ դահլիճին կից, կարմիր նախասրահում Ա.Արմենակյանի վրա առաջին 2 կրակոցները արձակած անձնավորությանը Խ.Հովհանիսյանը չեր կարող տեսնել, քանի որ նա այդ ժամանակ գտնվելիս է եղել թիվ 245 սենյակում:
Հիշեցնեմ նաեւ, որ 2001թ.-ին տպագրածս հոդվածում, ես ուշադրություն էի հրավիրել նաեւ այն հանգամանքի վրա, որ ի դարբերություն մյուս զոհերին, փորձագետները, այդպես էլ Ա.Արմենակյանի դրվագով չէին հստակեցրել, թէ կոնկրետ ինչ մակնիշի հրազենից են կրակել նրա վրա: Ինչպես հիշում եք, 2003թ. հոկտեմբերի 3-ի դատավարության ժամանակ, դատարան հրավիրված դատաձգաբան Հրայր Ղուկասյանը նույնպես չեր կարողացել այդ հարցին պատասխանել. «Մենք որոշել ենք տրամաչափը, եւ որ կրակել են տվյալ տրամաչափի հրազենից, սակայն մեզ մոտ գոյություն չունի զենքի նմուշի նույնացման մեթոդիկա»,- պատասխանեց Հրայր Ղուկասյանը: Եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ մյուս զոհերի դեպքում կոնկրետ նշվում է թէ ինչ տեսակի եւ կոնկրետ ինչ համարանիշի հրազենից են կրակել:
2003թ. նոյեմբերի 13-ին Վռամ Գալստյանը տուժողների շահերի ներկայացուցիչներին դատարանում խորհուրդ տվեց դիմել համապատասխան մարմիններին` հայտնաբերելու կորած փամփուշտներն ու գնդակները. «Այն ժամանակ հայտնի կդառնա` ով է սպանել Արմենակյանին», ասել էր նա: Ահաբեկիչների ասածը, «հալած լուղի» տեղ չնդունելով, նկանենք սակայն, որ այս դեպքում այն հիմնավորվում է հենց քր.գործի նյութերով: Այսպես, Ա.Արմենակյանի վրա արձակված ստուգողական կրակոցը եղել է այն ժամանակ, երբ նա դեմքով դեպի գետնին, գորգի վրա պարկած է եղել, հետեւաբար եթե գնդակը միջանցիկ վերք առաջացնելով ծակել էր նաեւ գորգը ու վնասել բետոնե հատակը, այն պետք է գորգի տակ մնացած լիներ...
Հիշեցնեմ նաեւ, որ 2003թ. հոկտեմբերի 22-ին, դատաքննության ավարտման օրը, մինչ այդ փրկության ինչ-ինչ հույսեր փափագած Էդիկ րիգորյանը, մեղադրողների ճառերից առաջ դատարանում հայտարարություն արեց. «Արմենակյանին սպանողը այս դահլիճում չէ»:
Եւս մեկ փաստարկով եզրափակվենք: Եթե Խ.Հովանիսյանը արաջին կրակոցներից մոտ 5 րոպե հետո է հասել կարմիր նախասրահ, ու Ա.Արմենակյանին տեսել է հանգիստ նստած, ուրեմն ահաբեկիչներից Է.րիգորյանն ու Դ.Բեջանյանը, որոնք Բաղրամյան պողոտայից ԱԺ տարածք են մտել, միայն մեքենայում ռադիոյով կրակոցներ ու Ն.Հունանյանի ձայնը լսելուց հետո անպայման պիտի Ա.Արմենակյանին տեսած լինեին...
Հ.Գ.
Խաչատուր Հովաննիսյանը «Հոկտեմբերի 27»-ի գործով նույնիսկ դերակատարում է ունեցել դեպքից տարիներ հետո. Նա էր իրականացնում ՀՀ Ազգային Ժողովի՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով նախաքննության ընթացքում կատարված ապօրինությունների ուսումնասիրման խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովին» նախագահի օգնականի պարտականությունները:Ի դեպ, հիշեցնեմ նաեւ, որ այդ հանձնաժողովին ես 2 դիմում ներկայացրեցի, 02.10.2001 եւ 25.10.2001, առաջինը, որ վերաբերվում էր Ն.Բադալյանին մասամբ ուսումնասիրվեց, իսկ երկրորդը, որ քր.գործում Ռ.Քոչարյանի մասով թույլ տրված օրինախախտումների մասին այդպես էլ չքննարկվեց, առանց պատճառները հայտնելու:
27.10.07
Ո՞Վ Է ՀԱՋՈՐԴԸ
Inscription à :
Publier les commentaires (Atom)
Aucun commentaire:
Enregistrer un commentaire