2.11.07

Ի՞ՆՉ ԽՈՍՏԱՑԱՎ ՍԵՐԺԸ ՌՈՒՍՆԵՐԻՆ

«ԴՎԱՅՆՈՅ» ԱԳԵՆՏ
կամ
Ի՞ՆՉ ԽՈՍՏԱՑԱՎ ՍԵՐԺԸ ՌՈՒՍՆԵՐԻՆ

Այն, որ Սերժ Սարգսյանը «ԿԳԲ»-ական է, այսօր արդեն ոչ ոք չի կասկածում, բայց որ նա տասնյակ տարիներ է հանդիսանում այդպիսին, դրանում էլ ոչ ոք չպետք է կասկած ունենա:

Սերժ Սարգսյանը`
Ն.Հունանյանի թիկունքում
Իսկ թե ինչու՞, փորձեմ ընթերցողին հիշեցնել, որ այս պաշտոնյան ընդամենը 9 տարվա ընթացքում հասցրել է սրընթաց «առաջ» գնալ, զբաղեցրել է՝ ԼԿԵՄ քաղկոմի բաժնի վարիչի, երկրորդ քարտուղարի, առաջին քարտուղարի, կոմկուսի քաղկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչի պաշտոնները, իսկ՝ Սովետական Միության վերջին տարիներին ԼՂ Ինքնավար մարզի մարզկոմի քարտուղար Կեվորկովի, իսկ նրանից հետո այդ պաշտոնը զբաղեցնող Հ.Պողոսյանի օգնականն էր: Այստեղ կարելի է հիշել նաեւ այն, ինչում այսօր բոլորս ենք համոզված, որ 88-ին սկսված ազատագրական շարժումը վերահսկվել է ՊԱԿ-ի կողմից եւ հենց նրանց «թեթեւ ձեռքով» են սկիզբ առել ազգամիջյան խռովությունները : Իսկ որ Ղարաբաղում Հ.Պողոսյանին էր վերապահված գլխավորել խռովությունը, դա նույնպես հաստատ է, եւ միգուցե գաղտնիքը իր հետ գերեզման տանելու համար Հ.Պողոսյանը Մոսկվայում երիտասարդ տարիքում կյանքից հեռացավ: Սերժ Սարգսյանը, միաժամանակ լինելով Շարժման ակտիվիստ, նաեւ մարզի ղեկավարի կապն էր գործադուլային ղեկավար մարմնի՝ Դիրեկտորների խորհրդի հետ: Այս փաստը առավել չարագուշակ երանգ է ստանում, եթե հիշենք, որ նա նաեւ Ստեփանակերտի ռուսական կայազորի եւ հայկական կողմի միջեվ կապավորի դեր ուներ:
Այս ամենը միանշանակ հաստատում է այն, որ Սերժ Սարգսյանը ԽՍՀՄ ՊԱԿ-ում կարեւոր դերակատարում է ունեցել, սակայն, այս ամենից բացի, նա ունեցել է եւս մեկ՝ երեւի թե ավելի կարեւոր պաշտոն: Խոսքս սառը պատերազմի տարիների մասին է, երբ ԽՍՀՄ սահմանը համարվում էր «երկաթյա վարագույր» եւ, բնականաբար, հետախուզական կառույցների ներկայացուցիչները՝ լրտեսները «երկաթյա վարագույր»-ից այն կողմն անցնելու համար օգտվում էին հիմնականում եկեղեցուց կամ «Արտաքին տուրիզմի» վարչությունից:
Եվ ահա պարզվում է, որ Սերժ Սարգսյանը, ԽՍՀՄ-ի գոյության վերջին տարիներին Ադրբեջանի ԼՂ Ինքնավար մարզում զբաղեցրել է արտաքին տուրիզմի վարչության պետի պաշտոնը, այսինքն՝ լրտեսները այդ տարածաշրջանից Ս.Սարգսյանի գիտությամբ իբրեւ զբոսաշրջիկ պետք է մեկնեին արտասահման եւ ԽՍՀՄ քաղաքացիությունից հրաժարվելու կամ մեկ այլ պատրվակով մնային այնտեղ եւ իրականացնեին ԿԳԲ-ի լրտեսական ծրագրերը:
Կա եւս մի կարեւոր հանգամանք. ոչ ոք թող երբեւիցե չկարծի, որ այս ամենը վերաբերում է Սերժ Սարգսյանի անցյալին, քանզի հատուկ ծառայություններում նախկիններ չեն լինում: Հնարավոր է նրանց գործունեությունը սառեցվի նույնիսկ տասնյակ տարիներ, բայց ոչ ընդմիշտ, իսկ ընդմիշտը՝ դա ֆիզիկական կյանքի ընդհատումն է , ինչպես որ եղավ Մարիուս Յուզբաշյանի, Ա.Խաչատրյանի, Հ.Պողոսյանի, այսինքն բոլոր նրանց հետ, ովքեր զբաղեցրած պաշտոնի բերումով տիրապետել են գերգաղտնի տեղեկությունների եւ այլեւս հատուկ ծառայությունների համար անելիք չեն ունեցել, կամ էլ նրանց ինֆորմացված լինելը կարող էր խոչընդոտել հատուկ ծառայությունների կողմից ծրագրված գաղտնի գործունեություններին, ասենք, օրինակ՝ պետական հեղաշրջում կազմակերպելուն, ինչպես որ եղավ Հայաստանում 1998թ.-ին, որից ընդամենը մի քանի ամիս առաջ Վանո Սիրադեղյանի մտերիմ ընկեր ու զինակից, ՆՆ 7-րդ գաղտնի վարչության նախկին պետ Ռուբեն Նավոյանը անսպասելիորեն վարակվեց արյան «ռակ»-ով ու մահացավ:
Ինչեւիցե, եւս մեկ անգամ նշենք, որ հատուկ ծառայություններում նախկիններ չեն լինում եւ վերադառնանք «մեր վելիկի չեկիստին»՝ Սերժ Սարգսյանին:
ՈՒշադրությամբ հետեւելով Սերժ Սարգսյանի մոտ վերջին մի քանի տարիների ընթացքում տրամադրության փոփոխության դինամիկային՝ ակնհայտ նկատելի է դառնում, որ այս անձը լուրջ մտահոգություններով է ապրում (ենթադրում եմ՝ անձնական մտահոգություններով), երկու-երեք տարիների ընթացքում կարծես թե ծերացել է 15-20 տարով, ուշադրություն դարձրեք նրա ուսերի կախվածությանը, աչքերին, դիմագծերին: Շրջանառության մեջ է նաեւ դրվել նրա լուրջ հիվանդ լինելու մասին տեղեկությունը: Եվ եթե այս ամենին ավելացնենք նրա կողմից ձեռք բերված զրահապատ մեքենան, ապա պատկերն ավելի պարզում է, որ Ս.Սարգսյանը ինքն էլ է իր օրերը հաշված համարում… իզուր չի ասված՝ «հույսը վերջինն է մեջնում» :
Նման դեպքերում՝ իրավիճակներում, կարծում եմ, «պրոֆեսիոնալ» լրտեսներին մնում է միայն ամեն գնով սեփական տերերին համոզել, որ իրենք դեռ կարող են պետք գալ, ասենք, օրինակ, Ղարաբաղը հանձնել կամ «կրկնակի լրտեսի» վտանգավոր պարտականություն ստանձնել: Իսկ թե հաստատապես ինչ նոր ծառայություններ է պատրաստվում մատուցել նա, առայժմ դժվար է ասել, բայց կարծես թե այն ուրվագծվում է:
Խոսքը վերաբերում է սույն թվականի փետրվարի 27-ից 30-ը Հայաստանում գտնվող ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Ս.Ստեպաշինի՝ ՌԴ արտաքին հետախուզությանը ծառայելու համար Սերժ Սարգսյանին մեդալ հանձնելուն: Եվ այդ ամենը տեղի ունեցավ բացահայտ, ասել է թե՝ ռուսները իրենց գործակալին «ծակեցին»:
Սա ամոթ էր, խայտառակություն էր, եւ չգիտես ինչու, այս փաստը շատերի կողմից չտեսնելու տրվեց, չէ՞ որ խոսքը մի պետական պաշտոնյայի մասին է, որը հետայսու ամբողջ աշխարհի համար ճանաչվելու է ոչ միայն որպես անկախ Հայաստանի պաշտպանության նախարար եւ անվտանգության խորհրդի քարտուղար, այլ՝ առաջին հերթին՝ որպես մեկ ուրիշ պետության հատուկ ծառայությունների գործակալ:
Բայց ո՞րն էր ռուսների կողմից Սերժին «ծակելու» իրական պատճառը, ի՞նչ նոր մութ գործողություններ են հանձնարարված նրան, դժվար է ասել: Սակայն մի բան հաստատ է՝ Սերժ Սարգսյանի նման մութ կյանք ունեցող եւ հրապարակմանը ոչ ենթակա տեղեկություններին տիրապետող անձերին ԿԳԲ-ն հենց այնպես չի «ծակի», եւ որ նա դեռ ԿԳԲ-ին պետք է, դա նույնպես հաստատ է, հակառակ դեպքում՝ նա պետք է առնվազն սրտի կաթված ստանա: Բացառվում է նաեւ երկրորդ՝ ագենտին վաճառելու տարբերակը, քանի որ նման գերգաղտնի տեղեկությունների տիրապետող անձանց չեն վաճառում, իսկ եթե վաճառում էլ են, ապա դա ավելի շատ «դվայնոյ ագենտ» կոչվող խաղ կարող է լինել, այսինքն՝ տերերի թողտվությամբ, «ծակված» կամ «վաճառված» ագենտը անցնելով հակառակորդի տրամադրության տակ, նրանց ասում է միայն այն, ինչը թույլատրելի է, ինչպես նաեւ ապատեղեկատվության աղբյուր է դառնում:
Վերջացնելով, ավելորդ չեմ համարի եւս մեկ անգամ հիշել ՀՀՇ-ական իշխանությունների կողմից թույլ տրված, իմ կարծիքով, ամենակոպիտ սխալը, երբ անտեսեցին Վանո Սիրադեղյանի լրջմիտ առաջարկությունը եւ 90-ականների սկզբին չբացեցին ՊԱԿ-ի արխիվները, դրանով իսկ հետագա գործողությունների հնարավորություն տվեցին ԿԳԲ-ի գործակալներ՝ սարգսյաններին ու Շեյթան-ներին, ԳՈՇ-երին ու ԶՈՒԼՈՒՄ-ներին:

2-ը մարտի 2002թ.

Aucun commentaire: