Հուլիսի 22-ին Ժամը 14:15-ի սահմաններում, Մակարով տեսակի ատրճանակով զիված մարդասպանը մոտենալով Երեվանի Կոմիտաս-Տիգրանյան խաչմերուկի մոտ կայանած BMW «ջիպ» ավտոմեքենային, կրակոցներ արձակելով BMW-ի վարորդի գլխին, սպանել է նրան ու դեպքի վայրից աննկատ հեռացել է:
Սպանվածը Գոգա Ֆելիքսի Առաքելյան է, ծնված 1964 թվականին, նախկին սպորտսմեն, (ձյուդո, ըմբշամարտով), սպորտի վարպետ: Նա հայտնի է նաեվ «Կիրովականցի Գոգա» մականվամբ, 90-ականների կեսերից ապրել է Մոսկվայում, կապեր է ունեցել քրեական աշխարհի հետ, բնութագրվում է, որպես «հեղինակություն», ագրեսիվ վարքագծի տեր: Ըստ, «Ազգ» թերթի տեղեկությունների սպանվածն ինքը վարձու մարդասպան էր, իսկ սպանվածին ավելի մոտիկից ճանանչող իմ աղբյուրից տեղեկացա, որ նա քիլերությամբ է զբաղվել Մոսկվա մեկնելուց հետո, որի շնորհիվ էլ սկսել է հայտնի դառնալ:
Մի հետաքրքիր հանգամանք եվս, սպանվածի վարած թանկարժեք BMW «ջիպ» ավտոմեքենայի պետհամարանիշներն է 64 ԼՍ 888: Մեքենայի համարներ արդեն հուշում են, որ նա պետք է որ «Դոդի Գագոյի», հայտնի գործարար, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, Գագիկ Ծարուկյանի մտերիմներից լինի, ի դեպ, Գագիկ Ծառուկյանը, որը նաեվ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահն է, իր շրջապատը հատկապես համախմբում է նախկին սպորտսմեններով: Հավաստի աղբյուրներս հաստատեցին այս ենթադրությունս, որ «Կիրովականցի Գոգան» իրոք Գագիկ Ծարուկյանի մտերիմներից էր:
Բնականաբար, իր ֆիզիկական եվ բնավորության գծերով ու նաեվ 888 թիվը կրող թանկարժեք մեքենան վարող Գոգա Առաքելյանի մասին առայժմ հայտնի այս տվյալները, որոնք շատ են համնկնում «ամենակարող» Ծառուկյանին շրջապատած անցանց նույն տվյալների հետ, չպետք է անտեսվի սպանության գործով նախաքննության մարմնին կողմից եվ բազմաթիվ այլ վարկածների ցանկում պիտի հայտնվի նաեվ այն, որ սպանել են Գագոյի մարդուն.
Նախաքննության մարմին պետք է ուշադրություն դարձնի նաեվ Սպանված Գ.Առաքելյանի ուղեկցի հետ այդ պահին կատարվածն, հատկապես այն հանգամանքին, որ վերջինիս հագուստն էլ է արյունոտված եղել, երբ նա ըստ իր պատմածի, այդ պահին ցանկացել է նստել մեքենան, բայց կրակոցներից վախեցել ու վազելով հեռացել: Այստեղ տարօրինակն այն է, որ մարդասպանը պետք է շահագրգռված լիներ մեկ կրակոցից հետո փաղչել, մանավանդ, որ խոսքը վերաբերվում է 9 մմ տրամաչափի, բութ գնդակներ ու մոտիկից կրակելու դեպքում ավերող զենքին: «Մակարովի» պահունակի տարողությունը 8 փամփուշտ է, իսկ նման դեպքերում քիլերները զենքը լիցքավորում են ամբողջությամբ, եթե սրան ավելացնենք թիրախի կենսագրական տվյալները, ինչը հիմք է տալիս ենթադրելու որ նա եվ նրա ուղեկիցն էլ կարող էին զինված լինել, ապա տարօրինակ է դառնում 2-րդը, 3-րդը կրակոցների հանգամանքը: Փաստորեն քիլերը թիրախի ուղեկցի կողմից վտանգ չի տեսել: Նկատենք նաեվ, որ 3 անգամ արձակված կրակոցը պատահականություն չի, «Մակարովը» ինքնաձիգ չէ, եվ 3 անգամ կրակելու համար մարդասպանին անհրաժեսհտ էր 3 անգամ ձգել ատրճանակի ձգանը:
3 անգամ կրակելու հանգամանքը նույնպես կարող է գործը բացահայտելուն ուղված հավանական վարկած հանդիսանալ: Դա խոսում է այն մասին, որ պատվիրատուն պահանջել է հարյուր տոկոսով իրականացնել սպանությունը, համոզվել Գոգաի սպանված լինելում եվ նոր միայն հեռանալ: Հետեվաբար չնայած, այն բանին, որ մոտ տարածությունից թիրախի գլխին ուղված մեկ կրակոցնել արդեն մահացու է, բայց ամենայն հավանականությամբ պատվիրատուն աչկի տակ է ունեցել հրաշքները, երբ նման դեպքերում զոհերը չեն մեռնում: Ինչպես հիշում եք, այդպիսի հրաշք տեղի ունեցավ «Հոկտեմբերի 27»-ի տեռորի ժամանակ, երբ բոլորի համար անսպասելի, փրկվեց ծանր վիրավոր Անդրանիկ Մանուկյանը:
Որպես կանոն, նախաքննության մարմինը, նման սպանություններից հետո ուշադիր հետեվում է հանցագործությունից հետո տեղի ունեցող այլ սպանություններին եվ ստուգում դրանց հնարավոր կապը, սյսինքն՝ հնարավոր է համարվում, որ կարող են նայեվ քիլլերին սպանել: Քիլերին սպանում են մի քանի պատճառով. Պայմանավորված գումարը չվճառելու, հանցագործության հնարավոր բացահեյտումը թաքցնելու. Այս դեպքը կարող է լինել նաեվ արդեն տեղի ունեցած ինչ որ հանցագործություն թաքցնելու նպատակով իրականացված սպանություն: Հետեվաբար նախաքննության մարմինը պետք է նաեվ ոստիկանության քրեական օպերատիվ տեղեկագրերից դուրս հանի վերջին ժամանակներում կատարված ծանր հանցագործությունների դեպքերը եվ ստուգի սրանց միջեվ հնարավոր կապը: Օպեռատիվ տեղեկագրերում կարող են նման դեպքերի մի ողջ շարան հայտնաբերել, կարող են եվ ոչ, սակայն դրանցից մեկին արժե ուշադրուրյուն դարձնել: Ինչպես հիշում եք, սույ թվականի մայիսի լույս 25ի գիշերը, Երեվանի Բարեկամության հրապարակի մոտ իր «Նիսան-պատրուլ» մեքենայի մեջ, ընթացքի պահին, անհայտ անձի կողմից զինված հարձակման էր ենթարկվել «ԱրմենիաԼադա» ընկերության գլխավոր տնօրեն Ռաֆայել Շահմուրադյանը: «Մակարով» ատրճանակի 7 թե 8 կրակոցից հրաշքով կենդանի մնացած պարոն Ռ.Շահմուրադյանը բազմաթիվ փաստարկներ ներկայացնելով հայտարարել է, որ իր սպանության պատվիրատուն Անդրանիկ Մանուկյանն է: Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ Անդրանիկ Մանուկյանը գլխի հատվածում բազմաթիվ հրազենային վերքեր ստանալուց հետո կենդանի մնաց, հրաշկով փրկվեց, եվ եթե իրականում Գոգա Արաքելյանը իրոք վարձու մարդասպան է եղել, ապա կարծում եմ այս վարկածը նույնպես պետք է տեղ գտնի նախաքննության մարմնի մոտ: Անդրանիկ Մանուկյանը ոչ միայն սեփական փորձով համոզված է որ գլխի հատվածում ծանր վիրավորվելուց հետո էլ կարող են կենդանի մնալ, նա նաեվ իր բնավորությամբ աչկի է ընկնում վերջնական արդյունքի չհասած քործարքներին չվճառելու հաստատակամությամբ, իր քձիբությամբ: Այդպիսի դեպքերից էր «Թուրքական ընկերության» $60 հազարանոց ալրաղացը, որը չնայած դատարանի որոշմանը, նա չի պատրաստվում ետ վերադարձնել:
Հատուկ նշեմ, որ սրանք իմ կողմից որեվէ մեկին հասցեագրված մեղադրանքներ չեն, սրանք ընդամենը իմ կողմից առաջարկվող վարկածներ են, եվ կարծում եմ օբեկտիվ քննության դեպքում, նախաքննության մարմինը սրանք նույնպես պետք է ստուգի, ինչպես ասենք այն, որ Երեվան-Վանաձոր-Երեվան երթուղու հետ կապված վարկածը: Հիշեցնեմ, որ այդ երթուղու տերերի հետ կապված նախկինում երկու սպանության փաստ ունենք («Կանվո» եվ «Դոշ Արտակ» մականուններով), եվ չնայած նախաքննության մարմինը պետք է այս վարկածը նույնպես հետաքննի, սակայն պետք է հաշվի առնել, որ դա կարող է «Կիրովականցի Գոգաի» սպանության իրական պատճառներից նախաքննությանը շեղելու խայծ լինել: Անձամբ գրեթե անհավանական եմ համարում «երթուղու» պատճառը, հաշվի առնելով Գոգա Առաքելյանի դիրքերն ու կապերը:
Սպանության հետքերը փնտրել միայն Մոսկվայում, ինչպես, որ ակնարկում է Քոչարյանական «Հայոց Աշխար» թերթը, սխալ կլինի, հատկապես թերթի այն տեղեկությունը, որ սպանվածը 1 տարի առաջ Մոսկվայում խնդիրներ է ունեցել եվ վերադարձել է Հայաստան, չի համապատասղանում իրականությանը: Սպանվածին մոտիկից չանանչող իմ աղբյուրները հավաստիացնում են, որ ոչ թե 1, այլ 2 տարի առաջ է տեղափոխվել Հայաստան, բայց այս ընթացքում բազմաթիվ անգամներ մեկնել է Մոսկվա, ինչն էլ նշանակում է, որ նրան ՌԴ մայրաքաղաքում վտանգ չի սպառնացել:
Այժմ փորձենք հասկանալ ով էր Գոգա Արաքելյանը, եվ եթե նրա սպանությունը մարտահրավեր էր, ապա ում կարող էր այն ուղղված լինել:
Նախ ներկայացնեմ նրա դիրքերն ու կապերը, որոնց դեռեվս մամուլը չի անդրադարձել: 90 ականների կեսերին Վանաձորում ոչնչով աչկի չնկնող սպորտսմեն Գոգա Առաքելյանը, որ մինչեվ Մոսկվա մեկնելը «Կամազի» վարորդ էր աշխատում, Մոսկվայում բազմաթիվ այլ սպորտսմենների նման հայտնվել է քրեական աշխարհում ու «առաջխախացում» ունեցել: Ի դեպ, ըստ սպանվածի մոտ գտնված իմ աղբյութների, նրա հարազատ եղբայրը ուղիղ 10 տարի առաջ մահացել է թմրադեղի չարաշահման պատչառով: Կարծիք կա, որ մոսկվայում Գոգա Առաքելյանի սկզբնական գործողություններում նրան աջակցել է՝ նրա համաերեկրացի, Մոսկվայում հայտնի գործարար ու նաեվ քրեական աշխարում հայտնի հեղինակություն, ժամանակին բանդիտական խմբավորման պարագլու լինելու համար ռուսական հատուկ ծառայությունների կողմից ձեռբակալված, Սերժ Ջիլավյանը, սակայն աղբյուրս այս մասին հաստատապես համոզված չէ:
Սպանվածը, ոչ թե 1, ինչպես նշվում է իշխանամետ մամուլում, այլ երկու տարի առաջ է վերադարձել Հայաստան, բնակություն է հաստատել Երեվանում, հաճախ լինելով նաեվ Վանաձորի հայրական տանը: -«2 տարի առաջ Գոգան վերադառնալով Հայաստան, Վանաձորում սկսեց գործել, աչկի ընկնել ՀՀ բանակի 3-րդ (այժմ 4-րդ) կորպուսի հրամանատար Արշալույս Փայտյանի հովանավորությամբ, իսկ հետագայում ավելի առաջխաղացում ունեցավ, նա մտերմիկ կապեր հաստատեց Գագիկ Ծառուկյանի եվ Սերժ Սարգսյանի եղբոր հետ, ու դարձավ Սերժ Սարգսյանի հովանավորյալը» - հայտնում է տեղեկատուս:
Գոգա Արաքելյանը Լոռու մառզում հատուկ դերակատարում է ունեցել նաեվ ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններում, բայց ոչ թե շարքային կեղծարարի դերում, այլ անհամեմատ ավելի բարձր դերակատարում է ունեցել՝ նա պատգամավորության թեկնածուների ու Սերժ Սարգսյանի կապող օղակն է եղել, վերջինիս եղբոր միջոցով լուծել է «դաբռոների» խնդիրը, իսկ Լոռու Ոստիկանության մարզային վառչության պետ Արտաշես Հարությունյանի հետ միասին, իշխանություններին ոչ հաճելի, ԱԺ պատգամավորի շատ թեկնածուներին սպառնալիքներով ու տարբեր այլ ձեվերով պարտադրել են հանել իրենց թեկնածությունները:
Մոտ 7 ամիս առաջ, ՀՀ բանակի 3-րդ կորպուսի հրամանատար, գենեռալ Արշալույս Փայտյանին տեղափոխել են 4-րդ կորպուս, Լոռու մարզպետը փորձել է իր մարդկանց միջոցով փայատեր դառնալ Երեվան-Վանաձոր երթուղուց, որը Գոգան 2 տարի առաջ նվեր էր ստացել գեներալ Ա.Փայտյանից ու նվիրել իր հորը: Սակայն մարզպետը խայտառակ դրության մեջ է հայտնվել, Վանաձորի գրեթե բոլոր բնակիչներին է հայտնի այդ պատմությունը, որ նա մարզպետ Հենրիկ Քոչինյանին, իր իսկ աշխատասենյակում վիրավորել, նվաստացրել է, ամենավերջին հայոյանքներով:
Ի դեպ, նկատենք նաեվ որ թանկարժեք BMW «ջիպ» մեքենան, որը արդեն որոշակի ժամանակ եղել է Գոգայի տրամադրության տակ, իրենը չեր, նա մինչ այդ ունեցել է Mercedes 600, իսկ ըստ աղբյուրիս, «BMW X 5.» մոդելի այս թակարժեք մեքենան, որի մոդելները գնահատվում են $40-ից 60 հազար ամերիկյան դոլար, անձամբ Հայաստանի անօրինական նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից «կրասավչիկ Սամո» մականվաբ անձնավորությաննը տված նվեր է: ինձ այդպես էլ չհաջողվեց պարզել, թե ով է այս «կրասավչիկ Սամոն»: Մի հետաքրքի հանգամանք եվս, ես փորձեցի Երեվանի իմ աղբյուրներից ճշտել այս «Կրասավչիկ Սամվելի» ինքնությունը, սակայն արժանացա՝ «գործ չունե´ս» պատասխանին: Իսկ Վանաձորի աղբյութներս չնայած նույնպես տեղյակ չէին նրա ով լինելում, բայց պնդում էին, որ Վանաձորում գրեթե բոլորը լսել են, որ Գոգա Առաքելյանը Գագիկ Ծարուկյանի եվ «կռասավչիկ Սամվելի» մտերիմն է: Այսպիսով, վերլուծելով սպանված Գոգա Առաքելյանի կապերը, կարող ենք եզրակացնել, որ անհայտ մարդասպանի կողմից ձեռք է բարձրացվել, Հայաստանում ամենաբարձր ու ամենակարող դեմքերի՝ (ՀՀ Ոստիկանության մարզային վառչության պետի, ՀՀ բանակի 4 կորպուսի հրամանատար, գենեռալ Ա.Փայտյանի, ՀՀ թիվ 1 օլիգարխ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի, ՀՀ անվտանգության խորհրդի քարտողար ու պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի) վրա: Օրը ցերեկով, Երեվանի ամենամարդաշատ վայրերից մեկում սպանել վերջիններիս հովանավորյալին, նույն է, թե՝ ձեռնոց նետել վերը նշված դեմքերին:
Սա իրոք հետաքրքիր է, եվ կարծում եմ, որ եթե ամենամոտ ժամանակներում այս սպանությունը չբացահայտվի, ու օրենքով կամ անօրինական ճանապարհով դրա հեղինակները պատասխանատվության չենթարկվեն, ապա կարող ենք ենթադրել, որ Գոգա Առաքելյանի ներկայությունը արդեն ոչ ցանկալի է եղել հենց իր տերերի համար.
Ի դեպ, ընթերցողին հիշեցնեմ, որ դեպքից ուղիղ 1 տարի առաջ, 2003թ. Հուլիսի 22-ին Երեվանում պայթուցիչ սարքի գործադրմամբ մահափորձ կատարվեց Էրեբունու համայնքապետ, Հայաստանի Հանրապետական Կուսակցության, Էրեբունու տարածքային կազմակերպության ղեկավար Մհեր Սեդրակյանի («Թոխմախի Մհեր») դեմ: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց:
Վահագն ՂՈՒԿԱՍՅԱՆ
Paris, 7/25/2004 11:51 PM
Հ.Գ. Հոդվածն արդեն պատրաստ եր, երբ տեղեկացա, որ Վանաձորում թաղման ժհամանակ 10 հազարից ավելի մարդ է եղել, տարբեր երկրներից քրեական աշխարհի ներկայացուցիչներ, հայտնի հեղինակություններ, թաղմանը սպանվածի մտերիմներ Գագիկ Ծառուկյանը ու Սերժի եղբայր Սաշա Սարգսյանը անձամբ չեն մասնակցել(հասկանալի է, այդ քայլով կհաստատեին քրեականների հետ իրենց մտերմիկ կապը): Թաղմանը հասարակ մեքենաների մասնակցությունը արգելվել է, իսկ ճող մեքենաների մեջ հատկապես աչկի են ընկել 08---008 եվ 08---888 թվերով մի քանի 10-նյակ ավտոմեքենաներ, որոնք էլ բավական էին, որ Գագիկ Ծարուկյանը համարվեր ներկա... Ի դեպ, ինչպես տեղեկացա թաղմանը մասնակցած անձանցից, գեներալ Արշավիր Փայտյանը երկար ժամանակ բարձրաձայն լացել է, ու ասել է. «ոտքերս կորցնեի ավելի լավ էր, քան ախպորս կորցրի»: Հավաստի աղբյուրները պնդում են, որ եթե 2 տարի գեներալն էր Գոգայի տանիքը, ապա Գ.Ծառուկյանի ու Սերժի եղբոր հետ մտերմանալուց հետո նա է դարձել գենեռալի տանիք:
Վ.Ղ. Wednesday, July 28, 2004 1:43:22 AM
______________________________________________
Այս հոդվածը հուլիսի 29-ին, տպագրվեց՝ Լոս Անջելեսի «Նոր կյանք» շաբաթաթերթի «Հայրենի հորիզոն» ինտերնետային հավելվածում: Իսկ տպագրումիս մի-քանի օր հետո Վանաձորում տեղի ունեցավ հերթական աղմկոտ սպանությունը: Տես՝ ԴԵ ԼԽԻՑ ԽՓԵԼԸ ՀԻՄԻ ԴՈՒ ՏԵՍ
Aucun commentaire:
Enregistrer un commentaire