Օգոստոսի 3-ին, Վանաձոր-Ալավերդի ճանապարահատվածին գտնվող «Եդեն» ռեստորանի բակում անհայտ անձինք 2 ավտոմատներից ու ատրճանակից կրակ են բացել Վանաձորի բնակիչ, 1990-96թթ. Գուգարքի շրջանի գործկոմի նախագահ, 1997-99թթ. ԱԺ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էդիկ Մարտիրոսյանի՝ «Ճաճոյի Էդոի» «Նիսսան-պատրոլ» ավտոմեքենայի վրա:
Սպանվել են Էդիկ Մարտիրոսյանը, նրա որդի Ժորա Մարտիրոսյանը եւ Ռուդիկ Խաչատրյանը: Իսկ մեքենայի 4-րդ ուղեւորը` Աշոտ Ջանջուղազյանը տեղափոխվել է հիվանդանոց, չնայած նրա ստացած վնասվածքը համարվում է նվազ մարմնական: Դեպքի հայորդ օրը այս մասին իր մամուլի ասուլիսում հիշատակել է ՀՀ փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը:
Ընթերցողին արաջարկում եմ մի քանի մեջբերում կատարենք փոխոստիկանապետի ասուլիսից, դրանց ավելացնենք նաեվ հավաստի աղբյուրներից ստացված տեղեկությունները եվ միասին վերլուծենք այն:
Ավտոմեքենայի վրա կրակողները երկու կամ երեք հոգի են եղել: Ձերբակալվածներ առայժմ չկան.- Վանաձորում նախկինում եւս մենք ունեցել ենք քրեական գործեր, որտեղ նրա դեմ ուղղված որոշակի հանցագործություններ են եղել.
- Փոխոստիկանապետը ո´չ բացառել, ո´չ էլ հաստատել է, թե սպանությունը կարող է կապ ունենալ Հուլիսի 22-ին, Երեվանում տեղի ունեցած «Կիրովականցի Գոգաի» սպանության հետ:
Ըստ հավաստի աղբյուրի, դեպքից մի քանի ժամ հետո ոստիկանություն է տարվել «Վահագնի Ձոր» գյուղի բնակիչ մի երիտասարդ, (նրա անվանական տվյալները դեռ չեմ ճշտել), Աղբյուրս տեղեկացրեց, որ «Վահագնի Ձոր» ում տարիներ առաջ մի աղմկահարույց սպանություն է տեղի ունեցել, երբ քննությամբ չբացահայտված ոճրագործները, այդ գյուղի մի տան մեջ սպանել էին տան բոլոր անդամներին, միայն երջանիկ պատահականությամբ նրանց տղան այդ օրը Վրաստանում է գտնվել, իսկ հաջորդ առավոտյան հենց նա էլ տուն վերադառնալով հայտնաբերել էր սպանված հարազատներին: Այժմ Էդիկ Մարտիրոսյանի սպանության գործով, նա որպես կասկածյալ հարցաքննվում է, եվ արդեն 2-րդ օրն է (4.08.2004) նա պահվում է ոստիկանությունում:
«Վահագնի Ձորի» սպանդը Վանաձորի շատ բնակիչներ կապում են Է.Մարտիրոսյանի հետ: Թերեվս հենց այդ դեպքն էլ նկատի ուներ Փոխոստիկանապետը, երբ նշել է. «նրա դեմ ուղղված որոշակի հանցագործություններ են եղել»:
1996-ին վանաձորում մի հուղարկավորության ժամանակ, օրը ցերեկով թաղման թափորի մեջ սպանվեց Վանաձորի հացի գործարանի տնօրեն Բորիկը, Բորիս Մխիթարյանը, որ այդ ժամանակ արդեն ընտրվել էր ՀՀ ԱԺ պատգամավոր: Իսկ նրա սպանությունից հետո «Ճաճոյի Էդո»-ն տիրացավ հացի գործարանին, իսկ ամիսներ նաեվ պատգամավորի թափուր մնացած մանդատին: Հիշեցնենք նաեվ, որ Ն նանխարար Վանո Սիրադեղյանի ժամանակ Էդիկ Մարտիրոսյանը թաքնվում էր, հայտարարվել էր հետախուզում, իսկ որոշ ժամանակ անց ՆԳ 6-րդ վարչությունը նրան հայտնաբերեց Եղվարդում, նախկին գլխավոր դատախազ՝ Արտավազդ Գեվորքյանի ամառանոցում թաքնված: Գործի քննությունը հանզնվել էր դատախազությունը, որոնց թեթեվ ձեռքով էլ այն դատարան չհասավ: Հիշեցնեմ նաեվ, որ հենց այդ ժամանակներում Վանո Սիրադեղյանի ու դատախազության հարաբերությունները դարձել էին ոչ բարեկաամական, իսկ Երեվանում էլ կիսակատակի ձեվով խոսում էին, որ Վանոն գողերից պրծել, հիմա էլ դատախազների ետեվից է ընկել:
Տեղյակ աղբյուրները պնդում են նաեվ, որ Հուլիսի 22-ին Երեվանում սպանված «Կիրովականցի Գոգաի» թաղման ժամանակ Գոգայի սպանության հավանական պատվիրատուի լինելում շոշափվել է «Ճաճոյի Էդոի» անունը, ինչպես նաեվ խոսաքցություններ է եղել այն մասին, որ Գոգայի մասին «Ճաճոյի Էդոն» մի քանի տեղ ասել է՝ «Էդ թուլին սատկացնել է պետք, լռիվ հաբռգելա»: Վերջիններս թշնամական հարաբերությունները նկատվել է նաեվ 2003թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ Գոգան աշխատել է Ռ.Քոչարյանի համար, իսկ Էդիկը սկզբնական շրջանում Ս.Դեմիրճյանի.
Այդ առումով, ահա թե ինչ են հայտնում. «Ճաճոյի Էդոն մինչեվ վերջ չաշխատեց Դեմիրճյանի համար, սկզբում շատ ակտիվ էր, իսկ նրա հետ մարզային ոստիկանապետի հանդիպումից հետո, նա սսկվեց ու քաշվեց մի կողմ: Ասում են ոստիկանապետը Էդոյին վախացրել է, որ «Վահագնի Ձորի» սպանդը կբացահայտեն»: Հիշեցնեմ նաեվ, որ Գոգա Առաքելյանի սպանության գործով իմ գրած հրապարակման մեջ, ես տեղեկացրել էի, որ Գոգան Լոռվա մարզային ոստիկանապետ Արտաշէս Հարությունյանի հետ միասին, իշխանություննրին ոչ հաճելի, ԱԺ պատգամաուորի շատ թեկնածուների սպառնալիքներով ու տարբեր այլ ձեվերով պարտադրել են հանել իրենց թեկնածութիւնները: Բնականաբար նույն ձեվերով էլ պետք է աշխատած լինեին նախագահական ընտրությունների ժամանակ:
Մի ուշագրավ մանրամասն եվս, «Նիսսան-պատրոլ» ավտոմեքենայի վրա առաջացած հետքերից ակնհայտ է, որ 2 տարբեր ինքնաձիգերով զինված մարդասպանները մեքենային են մոտեցել եվ կրակ արձակել մեքենայի աջ եվ ձախ կողմերից: Ինչն էլ խոսում է այն մասին, որ 4 անձին սպանելու մտադրություն չեն ունեցել: Իսկ կոնկրետ Է.Մարտիրոսյանի գլխին արձակվել է բազմաթիվ գնդակներ, որի պատճառով նրա դեմքը ամբողյովին քրքրվել ու դարզել է անճանանչելի: Այս առումով լավատեղյակ աղբյուրներից տեղեկացա, որ ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանը, Աշոտ Աղաբաբյանը եվ Հակոբ Հակոբյանը Վանաձորում են, հետաքրքրվում են դեպքով, իսկ Հ.Հակոբյանը անատոմիկի բժշկին խոստացել է ցանկացած գումար վճառել, միայն թե Էդիկի դեմքը վերականգնեն:
Իսկ ըստ ոչ հաստատված տեղեկությունների, Է.Մարտիրոսյանի հետ սպանված, նրա ազգական Ռուդիկ Խաչատրյանը, շատ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Գոգա Առաքելյանի հետ:
Մի հանգամանք եվս, Վանաձորի բնակիչներ վաղուց էին նկատել, որ «Ճաճոյի Էդոն» Լոռվա մարզում վերջին 2 տարիներին, այսինքն Գոգաի Մոսկվայից վերադառնալուց հետո, այլեվս նախկին հեղինակությունը չի համարվելը, նա կորցրել է իր «վճռական ձայնի» իրավունքը, դիրքերն աստիճանաբար զիճելով Գոգաին: Նայեվ հիմնավոր է այն տեսակետը, որ, եթե 2003-ին Գոգան Վանաձորում չլիներ ու չաշխատեր Քոչարյանի օգտին, ապա Լոռվա մարզում Է.Մարտիրոսյանի կաշխատեր ոչ թե Դեմիրճյանի, այլ Քոչարյանի օգտին:
Այժմ առաջարկում եմ, միասին ուսումնասիրենք մի կարեվոր հանգամանք, որն էլ մեզ հիմք կտա կարծիք հայտնելու, որ իրավապահները կարող էին այս վերջին հանցագործությունը կանխելու, եթե կատարած լինեին իրենց մասնագիտական պարտականությունները:
Ինչպես արդեն հայտնի է, Գոգա Առաքելյան քրէական աշխարհում հայտնի դարձած հեղինակություն էր, եվ պատահական չի, որ նրա թաղման բազմահազարանոց թափորի մեջ հատկապես աչկի են ընկել Հայաստանից ու այլ պետություններից ժամանած հանցաշխատհի հեղինակություններ: Որպես կանոն, նման արարողությունները անգնահատելի «գանձ» են համարվում հետախուզական ծառայությունների համար: Ոստիկանության ու անվտանգության տարբեր բնագավառի աշխատակիցները նման դեպքերում մասնակցում են այդ արարողություններին, ուսումնասիրում ու տեսանկարահանում ներկաներին, օպեռատիվ աշխատակիցների համար դրանք հետագայում տարբեր առիթներով անգնահատելի օգտակար են լինում: Եվ հենց նրանց ներկայությամբ էլ պայմանավորված է, երբ նման արարողությունների կազմակերպիչները, տարբեր պատճառաբանություններով հարազատների, քաղաքացիների, կամ ուղղակի հետաքրքրասերներին տույլ չեն տալիս տեսանկարահանել: Որպեսզի օպերատիվ աշխատակիցները չֆիքսվեն, Իսկ օպեռատիվ նկարահանումները, բնականաբար իրականացվում է գաղտնի տեսախցիկներով, ու ձայնագրվում թաքնված կամ հեռահար ձայնորսիչներով: Իրավապահների այս աշխատելավոճը նորություն չի, այն ընդունելի ու շատ տրամաբանական է, տրամաբանական է նաեվ այն, որ կոնկրետ այս դեպքում, Գոգա Առաքելյանի սպանության գործով նախաքննությունն իրականացնող մարմինը անպատճառ պետք է դիմած լինի ոստիկանությանը, որպեսզի ՆԳՆ 7-րդ վառչության (այդպես է անվանվում գաղտնի ոստիկանությյունը) աշխատակիցները Գոգայի թաղման ժամանակ (եվ ոչ միայն թաղման ժամանակ) սպանություն բացահայտելուն պիտանի տեղեկություններ հավաքեին: Կրկնում եմ՝ դա օպերատիվ հետախուզական ծառայության մասին օրենքով ամրագրված դրույթ է:
Փաստորեն կարող ենք առձանագրել, որ՝
- Օպերատիվ հետախուզական մարմինները պետք է անպատճար Գոգայի թաղման ընթացքում տեղեկություններ հավաքեին:
- Թաղման ժամանակ, Գոգայի սպանության հավանական պատվիրատուի լինելում շոշափվել է «Ճաճոյի Էդոի» անունը:
- «Ճաճոյի Էդոն» բազմիցս հայտնվել է ոստիկանության տեսադաշտում, կասկածվել ծանր հանցագործությունների մեջ, ինչը չի ժխտում նաեվ ՀՀ փոխոստիկանապետը:
- Գոգայի սպանությունից հետո, իրավապահները պարտավոր էին նկատի ունենալ, որ նոր սպանություններ կարող են տեղի ունենալ (այս մասին ես նկատել եմ նաեվ Գոգայի սպանության կապակցությամբ իմ նախորդ հոդվածում):
- Եվ վերջապես, անկախ նրանից, Է.Մարտիրոսյանը կապ ուներ Գոգայի սպանության հետ, թե ոչ, իրավապահներ պարտավոր էին նկատի ունենալ, որ Գոգայի սպանությունից հետո Է.Մարտիրոսյանը հնարավորություն էր ստանում վերականգնելու իր կորցրած դիրքեը, այսինքն նա պետք է հայտնվեր՝ «ում է ձերնտու»-ների ցուցակում, ինչն էլ խոսում է այն մասին, որ իրավապահները պարտավոր էին գոնե մի որոշակի ժամանակահատված հատուկ հսկողության տակ վերցնել Է.Մարտիրոսյանին:
Իրավապահները է.Մարտիրոսյանին հսկողության տակ պետք է վերցնեին, նաեվ այն նկատարումով, որ Գոգան հանցաշխարհում հայտնի հեղինակություն էր, իսկ իսկ թաղման ժամանակ, որպես սպանության հնարավոր կազմակերպչի Է.Մարտիրոսյանի անուն շոշափվելուց հետո, կարող էին Գոգայի ընկերները իրենց համար ընդունելի ձհեվով պատասխանել, անկախ նրանից Է.Մարտիրոսյանը կապ ուներ Գոգայի սպանութհյան հետ թե ոչ, պիտի միջոցներ ձեռնարկեին նրա դեմ հնարավոր վրեժխնդրություննը կանխելու համար:
Հարգելով անմեղության կանխավարկածը, ես չեմ փորձում որեվէ մեկին մեղադրել Է.Մարտիրոսյանի սպանությունը կազմակերպելու մեջ, սակայն վերը նշածս հանգամանքները թույլ են տալիս իրավապահներին մեղադրել, առնվազն իրենց դիրքերում չլինելու, իրենց իսկ ծառայողական պարտականությունները չիրականացնելու համար:
Ի դեպ, դեպքի նախորդ օրը, օգօստօսի 2-ին ժամը 10-ին Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի մոտ, մարզային լրատվամիջոցների ղեկավարների ներկայությամբ խորդակցություն է անցկացվել, հիմնական թեման քաղաքապետը ներկաներին անհատապես դիմելով (բաց տեքստով) հարցրել է՝ առաջիկա ընտրությունների ժամանակ ովքեր են իր հետ, ովքեր ոչ: Իսկ ներկաներից մեկի.
Այն հանգամանքը, որ Է.Մարտիրոսյանը բազմաթիվ ու իրար հետ ոչ մի կապ չունեցող թշնամիներ է ունեցել, ինչպես նաեվ տարբեր ոճիռների մեջ է կասկածվել ստիպում են հաշվի առնել, որ նրա սպանության բացահայտման վարկածները բազմաթիվ ու բազմատեսակ կարող են լինել: Ուստի այն կապել 96-ին սպանված պատգամավորի, «Վահագնի Ձորի» կատարված ոճռի, քաղաքապետի, ռուսաստանյան հանցավոր աշխարհի կամ կոնկրետ Գոգա Առաքելյանի սպանության հետ, ուղիղ իմաստով չենա կարող, անարդար կլինի: Այնուամենայնիվ անարդար կլինի նաեվ, եթե չնկատենք հուլիսի 22-ի եվ օգոստոսի 3-ի սպանությունների մի քանի դրվագնրը:
Այսպես առաջին դեպքում. Մոտ տարածությունից գլխին ուղված կրակոցներոից, (նաեվ ստուգողական) տեղում սպանվում է մեքենայի ղեկին նստած, Վանաձորի բնակիչ եվ հանցավոր աշխարհում հեղինակություն համարվող Գ.Առաքելյանը, մարդասպաը վստահ է գործել, հնարավորություն է ունեցել նաեվ կրակելու Գ.Առաքելյանի ուղեկցին, ինչը չի արել: Երկրորդ դեպքում. դարձյալ մոտ տարածությունից, դարձյալ գլխին ուղված ինքնաձիքի կրակոցներից (30 փամփուշտ, այսինքն՝ դարձյալ ստուգողական) սպանվում է մեքենայի ղեկին նստած, Վանաձորի բնակիչը՝ հանցավոր աշխարհում հեղինակություն համարվող Է.Մարտիրոսյանը, նրա որդին եվ ազգակիցը, այս դեպքում էլ մարդասպանները հնարավորություն են ունեցել սպանելու եվս մեկին, ինչը չեն արել: Է.Մարտիրոսյանը իր 3 ուղեկիցներ հետ միասին դուրս են եկելը «Եդեն» ռեստորանից, ինչը նշանակում է, որ նրանց դարանակալած մարդասպանների համար ավելի հեշտ կլիներ մեկենային մոտեցող քառյակի վրա ուղել կրակահերթը, քան սպասել վերջիններից մեքենա նստելուց, որից հետո մոտենալ ու կրակել (կարծես թե ցանկացել են ասել՝ «դե ղեկին նստած մարդու գլխին կրակելը տես ոնց է լինում»):
Եզրափակվեմ, մի կարճ հատված մեջբերելով .Առաքելյանի սպանության կապակցությամբ, գրվածս «ՈՏՆՁՈՒԹՅՈՒ՞Ն ՍԵՐԺ ՍԱՐՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ» հոդվածից, Վերոհիշյալ վերլուծական հոդվածի եզրաձակիչ մասը, սկսել էմ այսպես. «Այսպիսով, վերլուծելով սպանված Գոգա Առաքելյանի կապերը, կարող ենք եզրակացնել, որ անհայտ մարդասպանի կողմից ձեռք է բարձրացվել, Հայաստանում ամենաբարձր ու ամենակարող դեմքերի (1. ՀՀ Ոստիկանության մարզային վառչության պետի: 2. ՀՀ բանակի 4 կորպուսի հրամանատարի: 3. ՀՀ ԱԺ պատգամավոր ագիկ Ծառուկյանի, 4. ՀՀ անվտանգության խորհրդի քարտողար ու պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի) վրա: Օրը ցերեկով, Երեվանի ամենամարդաշատ վայրերից մեկում սպանել վերջիններիս հովանավորյալին, նույն է, թե՝ ձեռնոց նետել վերը նշված դեմքերին»:
Իսկ վերջո կարծիք էի հայտնել, որ ամենամոտ ժամանակներում այս սպանությունը պետք է բացահայտվի, ու օրենքով կամ անօրինական ճանապարհով դրա հեղինակները պատասխանատվության ենթարկվեն, հնարավոր է համարել նաեվ, որ հենց հովանավորյալներն էին պատվիրատու, սակայն հոդվածիս վերնագիրն արդեն խոսում էր, թե որ վարկածն եմ ավելի հավանական համարել:
Aucun commentaire:
Enregistrer un commentaire