15.2.08

ՄԵՂՐԻ: ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՊԵՍ ԷՐ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ ՄԵՂՐԻՆ ՎԱՃԱՌԵԼ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻՆ









.
Ստորեւ ներկայացվող փաստաթղթի մասին շատ է խոսվել: Սա այն փաստաթուղթն է, որի գոյությունը տարիներ շարունակ ժխտել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:
.
Պետական դավաճանության մասին փաստող այս փաստաթղթից տեղյակ է եղել նաև Վարդան Օսկանըանը, որը 2003թ.-ի նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային Ժողովում, փակ նիստի ժամանակ, իրեն հատուկ ձևով փորձեց շրջանցել գլավոր հարցը, բայց նրա պատասխաններից ակնհայտ էր, որ Մեղրին որպես փոխանակման միջոց եղել է.
.
- Վարդան Օսկանյան.
«Հայրը (Հ.Ալիեւը-Վ.Ղ.) չկարողացավ Քի Վեսթը անցկացնել, որովհետեւ մտածում էին ուրիշը կգա, Իլհամը 10 տարի նախագահ է լինելու, եթէ համաձայնեց, կաջակցեն…» (Այսինքն, եթե Հ.Ալիեւը այն ժամանակ համոզված լիներ, որ իրեն փոխարինելու է Ի.Ալիեւը, ապա Քի Վեսթում խնդիրը կլուծվեր : Այսինքն Հայաստանը կողմ էր այդ տարբերակին, Ալիեւը խանգառեց_Վ.Ղ.):
.
«Քի Ուէսթում դրական էր, լուծվում է կարգավիճակի հարցը՝ ԼՂՀ-ն տրվում է Հայաստանին: Մնում էին միջանցքները՝ Լաչինը տրվում էր Հայաստանին, Հայաստանի տարածքով Ադրբեջանին տրվում էր միջանցք, որն անխափան կարող են օգտագործել»: (թե ինչ միջանցք էր և ինչ կարգավիճակով էր տրվում Ադրբեջանին, տես՝ 1-ին հոդվածում_Վ.Ղ.):
.
«Համանախագահները փորձել են համոզել, մենք մերժել ենք: Շիրակը նախագահին (Քոչարյանին-Վ.Ղ) բաց տեքստով առաջարկեց՝ եթէ Քի Ուէսթի հարցում զիջում անես, հարցը մինչեւ վերջ կը տանեմ : Նախագահն ասաց՝ պատրաստ չեմ»: (Այսինքն ոչ թե մերժել են, այլ պատրաստ չեն եղել, նա չի ասել «Ո´չ», այսինքն՝ ինքը համաձայ է, բայց պատրաստ չի_Վ.Ղ.):
.
«Ո՞նց էք պատկերացնում, որ որեւէ մէկը Մեղրին տա: Նախագահը ո՞նց կարող է Մեղրին տալ: Մենք սխալ եզրակացութիւններ ենք անում: Մենք ազգովին կորոշենք՝ ուզում ենք, թէ՝ ոչ: Նախագահը, արտգործնախարարը չեն գնում, ստորագրում՝ ժողովրդի կարծիքը պիտի իմանանք …» : (Այսինքն, ըստ Օսկանյանի՝ ազգովի պիտի որոշեինք՝ մենք պետական դավաճան ենք, թե՝ ոչ _Վ.Ղ.):
.
-----------------------
.
Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը իրենց միջեւ առկա հակամարտությունը մշտական հիմքի վրա լուծելու, ինչպես նաեւ անկախ ազգային զարգացման ու խաղաղության, կայունության ու իրենց ժողովուրդների եւ իրենց տարածաշրջանի բարգավաճման ապահովման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով պայմանավորվեցին ներքոշարադրյալի մասին.
.
հոդված 1
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը, Շուշիի շրջանն ու Լաչինի շրջանը (1988թ. եղած սահմաններում, ինչպես նշված է Ա հավելվածում) փոխանցվում են Հայաստանի Հանրապետությանը: Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Մեղրիի շրջանը (1988թ. եղած սահմաններում, ինչպես նշված է Ա հավելվածում) փոխանցվում է Ադրբեջանի Հանրապետությանը:
.
հոդված 2
Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի, Ղազախի եւ Շահումյանի գրավյալ տարածքները (1988թ. եղած սահմաններում, ինչպես նշված է Ա հավելվածում) անհապաղ փոխանցվում են Ադրբեջանի Հանրապետության քաղաքական եւ վարչական վերահսկողության ներքո:
.
հոդված 3
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո ցանկացած պետության բոլոր ոչ սահմանակից տարածքները (անկլավները) փոխանցվում են այն պետությանը, որը շրջապատում է դրանք:
.
հոդված 4
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո Հայաստանն սկսում է իրականացնել իր զինված ուժերի դուրսբերումը ադրբեջանական բոլոր գրավյալ տարածքներից, ներառյալ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Շահումյանի, Քելբաջարի, Զանգելանի եւ Ղազախի շրջանները: Զինուժի դուրսբերումը պետք է ավարտվի սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո վաթսուն օրվա ընթացքում: Այդ ուժերի հետքաշման եւ տեղափոխման պլանավորումն ու իրականացումը կկատարվի միջազգային դիտորդական ուժերի աջակցությամբ՝ 10-11 հոդվածների դրույթներին համապատասխան:
.
հոդված 5
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո սկսվում է Մեղրիի շրջանի բնակչության եւ ներկայումս Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի եւ Շահումյանի շրջաններում բնակվող հայերի անվտանգ եւ կամավոր տեղափոխումը Հայաստանի Հանրապետության տարածք: Այդ տեղափոխությունը պետք է ավարտվի սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո վաթսուն օրվա ընթացքում: Այդ տեղափոխության պլանավորումն ու իրականացումը պետք է կատարվի միջազգային դիտորդական առաքելության հսկողությամբ, որը նախատեսված է սույն Համաձայնագրի 10-11 հոդվածներին համապատասխան: Մեղրիի շրջանը առաջին հերթին կբնակեցվի այդ հակամարտության հետեւանքով տեղահանված Ադրբեջանի քաղաքացիներով: Յուրաքանչյուր պետություն պատասխանատու է իր քաղաքացիների տեղափոխման համար եւ պետք է համագործակցի մյուս պետության եւ միջազգային դիտորդական առաքելության հետ: Յուրաքանչյուր պետություն պետք է ապահովի բնակավայրերի եւ մյուս ենթակառուցվածքների պաշտպանությունը փոխանցվող շրջաններում՝ նպատակ ունենալով կանխել դրանց ապամոնտաժումը, վնասումը կամ ավերումը:
.
հոդված 6
Ադրբեջանը եւ Հայաստանը ողջունում են միջազգային հանրության պարտավորությունը՝ աջակցելու այն ռեսուրսների համախմբմանը, որոնք անհրաժեշտ են ներքին մակարդակով տեղափոխվող անձանց շուտափույթ վերադարձը ապահովելու համար: Յուրաքանչյուր պետություն ջանքեր է գործադրում երկրի ներսում վերաբնակված իր քաղաքացիների արագ վերադարձին աջակցելու ուղղությամբ: Յուրաքանչյուր պետություն հրավիրում է Փախստականների գործերով գերագույն հանձնակատարին (ՓԳԳՀ), Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը (ԿԽՄԿ) եւ այլ համապատասխան կազմակերպությունների՝ մոնիտորինգ իրականացնելու, այդ տեղափոխությունների կատարման գործում օգնություն եւ աջակցություն ցուցաբերելու համար:
.
հոդված 7
Սույն Համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո երկու պետություններն էլ կիրականացնեն ականազերծման միջոցառումներ` նպատակ ունենալով պայմաններ ստեղծել միջազգային դիտորդական առաքելության գործունեության ծավալման եւ քաղաքացիական բնակչության անվտանգ վերադարձի ապահովման համար: Երկու պետություններն էլ, ըստ անհրաժեշտության, դիմում են միջազգային դիտորդական առաքելությանը եւ միջազգային այլ մարմինների՝ ականազերծմանը լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու համար: Միջազգային դիտորդական առաքելությունը երկու պետություններին էլ աջակցություն կցուցաբերի ականազերծման միջոցառումներ իրականացնելու գործում՝ տեխնիկական աջակցության եւ գործունեության կոորդինացման միջոցով: Երկու պետություններն էլ միջազգային դիտորդական առաքելությանը կտրամադրեն ականների տեղաբաշխման եւ դրանց տեսակների մասին իրենց տրամադրության տակ եղած տեղեկությունները:
.
հոդված 8
Յուրաքանչյուր պետություն հրաժարվում է մյուս պետության հանդեպ ունեցած այն պահանջներից, որոնք բխում են Ադրբեջանի եւ Հայաստանի հակամարտությունից: Յուրաքանչյուր պետություն պատասխանատվություն է ստանձնում մյուս պետության հանդեպ իր քաղաքացիների ունեցած այն պահանջների կարգավորման համար, որոնք բխում են այդ հակամարտությունից, ինչպես նաեւ ծագում են սույն Համաձայնագրի կատարման շրջանակներում:
.
հոդված 9
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո վաթսուն օրվա ընթացքում վերացվում են բոլոր տեսակի արգելանքներն ու շրջափակումները: Ադրբեջանն ու Հայաստանը մյուս պետություններին կոչ են անում վարվել նույն կերպ:
.
հոդված 10
Սույն Համաձայնագրի ժամանակին իրականացումն ապահովելու նպատակով երկու պետություններն էլ սույնով Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) եւ Բարձր մակարդակի պլանավորման նրա խմբին հրավիրում են ստեղծել միջազգային դիտորդական առաքելություն՝ սույն Համաձայնագրի դրույթների իրականացման համար: Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են գալիս միջազգային դիտորդական առաքելության ստեղծման շուրջ այն ժամանակահատվածի համար, որ անհրաժեշտ է սույն Համաձայնագրի իրականացման համար, բայց ամեն դեպքում ոչ պակաս, քան մեկ տարով: Ադրբեջանն ու Հայաստանը երաշխավորում են. ա) միջազգային դիտորդական առաքելության եւ նրա սարքավորումների ու տեխնիկայի ազատ տեղաշարժը իրենց համապատասխան տարածքներում, դրանք կտրել անցնելու, ինչպես նաեւ մեկից մյուսն անցնելու հնարավորություն, բ) հարգալից վերաբերմունք միջազգային դիտորդական առաքելության անդամների եւ նրանց պահակախմբի նկատմամբ, ինչպես նաեւ նրանց կառույցների եւ սարքավորումների պահպանվածություն, գ) միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանում:
.
հոդված 11
Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնում են, որ միջազգային դիտորդական առաքելությունը բաղկացած լինի ԵԱՀԿ անդամ պետություններից, բայց դրանց կազմի մեջ չեն մտնի Ադրբեջանի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետությանը սահմանակից որեւէ պետության կամ Մինսկի խմբի համանախագահ պետությունների անձնակազմեր:
.
հոդված 12
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո Ադրբեջանն ու Հայաստանը բանակցություններ կսկսեն հնարավորինս կարճ ժամանակամիջոցում լիամասշտաբ եւ բնականոն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ:
.
հոդված 13
Սույն Համաձայնագիրը ստորագրելուց անմիջապես հետո Ադրբեջանն ու Հայաստանը կստեղծեն Համատեղ հանձնաժողով (Համաձայնագրի քաղաքացիական կողմերը) եւ Զինվորական հանձնաժողով (Համաձայնագրի ռազմական կողմերը)՝ դրանցից յուրաքանչյուրին միջազգային դիտորդական առաքելության մասնակցությամբ, նպատակ ունենալով ապահովել իրադրության կարգավորման միջոցառումներ, ներառյալ վստահության ամրապնդման միջոցառումների մշակումը, սահմանամերձ շրջանների, մաքսատների կառավարումը, տրանսպորտային համագործակցությունն ու ուղիղ օդային հաղորդակցության հաստատումը:
.
հոդված 14
Ադրբեջանի Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետությունը համաձայնում են այն բանի շուրջ, որ սույն հակամարտության կապակցությամբ կալանված բոլոր անձինք պետք է ազատվեն սույն Համաձայնագրի ստորագրումից հետո 30 օրվա ընթացքում, որ մահացածների աճյունները պետք է վերադարձվեն, որ անհետ կորած անձանց առնչությամբ պետք է հետաքննություններ անցկացվեն՝ նպատակ ունենալով պարզել նրանց անձը, գտնվելու վայրն ու ճակատագիրը: Այս պարտավորության կատարումն ապահովելու նպատակով սույն Համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո պետք է ստեղծվի Համատեղ հանձնաժողով: Ադրբեջանն ու Հայաստանը ԿԽՄԿ-ին, ՓԳԳՀ-ին եւ մյուս միջազգային գերատեսչություններին հրավիրում են աջակցություն ցուցաբերել այս հարցում:
.
հոդված 15
Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնում են ապահովել ազգային հուշարձանների ու կողմերից յուրաքանչյուրի համար մշակութային, պատմական, կրոնական կամ էթնիկ նշանակություն ունեցող վայրերի սպասարկումն ու պահպանությունը: Այս պարտավորության կատարումն ապահովելու նպատակով սույն Համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո պետք է ստեղծվի Համատեղ հանձնաժողով: Ադրբեջանն ու Հայաստանը կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով Միավորված ազգերի կազմակերպության գործակալությանը (ՅՈւՆԵՍԿՕ) հրավիրում են աջակցություն ցուցաբերել այս հարցում:
.
հոդված 16
Ադրբեջանը երաշխավորում է Հայաստանի իրավունքը՝ գոյություն ունեցող ճանապարհային եւ երկաթուղային միջանցքների միջոցով պահպանելու տրանսպորտային եւ առեւտրային կապերը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ինչպես նաեւ ապագայում ապրանքների ու սպասարկումների տարանցման համար հաղորդակցության նոր ենթակառուցվածքների ստեղծման իրավունքը: Այդ գործունեությունը կարգավորվում է Ադրբեջանի Հանրապետության ընդհանուր մաքսային եւ տրանսպորտային օրենքներով ու դրույթներով:
.
հոդված 17
Ադրբեջանն ու Հայաստանը իրար հետ հարաբերություններ կպահպանեն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ, Հելսինկիի եզրափակիչ ակտում շարադրված սկզբունքներին եւ միջազգային իրավունքի մյուս համապատասխան դրույթներին համապատասխան: Մասնավորապես, նրանք համաձայնում են լիովին հարգել միմյանց ինքնիշխան իրավահավասարությունը, վեճերը կարգավորել խաղաղ միջոցներով եւ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք սպառնալիքի միջոցով, ուժի կիրառմամբ կամ որեւէ այլ եղանակով ուղղված կլինեն մյուս պետության տարածքային ամբողջականության կամ նրա քաղաքական անկախության դեմ:
.
հոդված 18
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում երկու երկրներում հանրաքվեների միջոցով դրա ընդունումից հետո: Ադրբեջանն ու Հայաստանը մինչեւ այդպիսի հանրաքվեների անցկացումը ժամանակին կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրենց սահմանադրություններին ու օրենքներին համապատասխան, նպատակ ունենալով ապահովել այդ կերպ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը: Յուրաքանչյուր կողմը մյուս կողմին կիրազեկի այն մասին, որ այդ քայլերը ձեռնարկված են: Հանրաքվեներն անցկացվում են միաժամանակ: Ադրբեջանն ու Հայաստանը ԵԱՀԿ-ին կխնդրեն միջազգային այլ կազմակերպությունների համագործակցությամբ դիտորդական հսկողություն իրականացնել այդ հանրաքվեների նախապատրաստման եւ անցկացման նկատմամբ:
.
Կնքված է --------------ում 1999թ. ------------ ----- ին երկու օրինակից, ընդ որում` օրինակները համազոր են:
.
Ադրբեջանի Հանրապետության կողմից -------------------------
.
Հայաստանի Հանրապետության կողմից -------------------------
.
.
.
ԴԵԿԼԱՐԱՑԻԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ
ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
.
Մենք` ներքոստորագրյալներս, որպես սույն համաձայնության վկաներ հայտարարում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի համարձակ ջանքերին մեր լիակատար աջակցության մասին, որոնք շարադրված են սույն Համաձայնագրում, ինչպես նաեւ մեր մտադրության մասին՝ եռանդուն ջանքեր գործադրելու դրա դրույթների ու արարողակարգերի պահպանումն ու կատարումը ապահովելու համար: Մենք ԵԱՀԿ-ին եւ Բարձր մակարդակի պլանավորման խմբին կոչ ենք անում անհապաղ ստեղծել նպատակային խումբ՝ միջազգային դիտորդական առաքելության խնդիրներն ու պարտականությունները սահմանելու համար: Այդ նպատակային խումբը նոր Զինվորական հանձնաժողովի շրջանակներում Ադրբեջանի ու Հայաստանի հետ համատեղ կզբաղվի իրենց հայրենիք զորքերի վերադարձի հարցերի մանրամասն մշակմամբ` անհրաժեշտության դեպքում ներառելով զինվորական տեսակետից պայմանավորված անցումային բուֆերային գոտիների ստեղծման հարցը, որոնք գոյություն կունենան սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից վաթսունօրյա ժամանակահատվածի ընթացքում, ինչպես նաեւ այն լրանալուց հետո: Նպատակային խումբը նաեւ ջանքեր կգործադրի երկու պետությունների միջեւ եւ ամբողջ տարածաշրջանում թափանցիկության ու վստահության ամրապնդմանը նպատակամղված՝ անվտանգության ոլորտի համագործակցության նոր ձեւերի առաջքաշման ուղղությամբ եւ կնպաստի ականազերծման միջոցառումների կոորդինացմանը:
.
Մենք Մենք հավաստում ենք մեր պարտավորությունը՝ միջազգային ջանքեր գործադրելու տարածաշրջանի տնտեսական վերականգնմանը անհրաժեշտ աջակցություն ապահովելու նպատակով: Դա կներառի աշխատանքը միջազգային առաջատար ֆինանսական հաստատությունների, Միավորված ազգերի կազմակերպության ու նրա մասնագիտացված հիմնարկությունների եւ ոչ կառավարական կազմակերպությունների հետ: Այս կապակցությամբ սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո մենք կապահովենք դոնորների միջազգային խոշոր խորհրդաժողովի անցկացումը:
.
Մենք հայտարարում ենք, որ սույն Համաձայնագրի պայմանները, մասնավորապես միջազգային նոր սահմանները խախտող ամեն մի գործողություն կդիտարկվի որպես պոտենցիալ սպառնալիք միջազգային անվտանգությանն ու կայունությանը: Նման գործողությունների դեպքում մենք անհապաղ քննության կառնենք դրանց էությունը եւ անհրաժեշտ վերաբերմունքը, ներառյալ հնարավոր դիմումը Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին եւ պատժամիջոցների ու լրացուցիչ քայլերի մասին հարցի քննարկումը՝ նպատակ ունենալով հասնել սույն Համաձայնագրի դրույթների կատարմանը:
.
Սույն Համաձայնագրի ստորագրումից հետո ԵԱՀԿ գործող նախագահը կհիմնի նոր մշտական մարմին, որի կազմի մեջ կմտնեն ներկայումս Մինսկի խմբի համանախագահներ հանդիսացող պետությունների ներկայացուցիչները եւ գործող նախագահի ներկայացուցիչը՝ սույն Համաձայնագրի իրականացման մոնիտորինգի եւ դրա իրագործումն արագացնելու եւ ամրապնդելու միջոցառումների քննարկման նպատակով: Այդ մարմինը իր խորհրդակցությունները կանցկացնի ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:
.
Եւ, վերջապես, մենք ԵԱՀԿ-ին ու Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին հրավիրում ենք ընդունելու բոլոր համապատասխան բանաձեւերը, որոնք կարող են օգտակար լինել այս պատմական հաշտության համաձայնության արագ ու արդյունավետ իրականացումն ապահովելու համար:
.
Ռուսաստանի Դաշնության կողմից
Ֆրանսիայի կողմից
ԵԱՀԿ գործող նախագահի կողմից
Թուրքիայի Հանրապետության կողմից
Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից
Եվրոպական Միության կողմից

1 commentaire:

Anonyme a dit…

Sagh hech, Turqiayi koghmic inchu piti storagrver ays hamadzaynutyun@? Yete mnacats@ hamanakhagahneri yerkrnern en, Turqian inchu aystegh der uni? Yev inchu Iran@ chuni?

Sa mi qani makardaki davadrutyun e. Mi koghm toghnelov Hayastani ashkharhaqaghaqakan dirqic bkhogh kortsanarar iravichak@, vor aknhayt e bolor voch-shizofrenniknerin, henc miayn nman teghahanum-verabnakecumn arden Hayastani tntesutyun@ kkortsaner @ndmisht.

Yes ayd tarinerin AMN-um ei. Amerikyan mi pashtonyayic lseci ayd arajarki masin (aylapes chei havatalu, kartselu ei anmit bambasanq e Meghrii het LGh pokhanakelu masin khosakcutyun@). Aynpisi bacahayt shoki mej @nka, vor amerikacin sksec indz hangstacnel, pordzelov pastel, vor ibr dra mej racional ban ka. Pataskhaneci, vor im mtahogutyunn ayn che, te ayd plan@ k@ndunvi, qani vor, mek e, chi @ndunvelu. Yev chi @ndunvelu voch te vorovhetev mer "ghekavarutyun@" chi gna dran, ayl parzapes Rusastann u Iran@ da tuyl chen ta (ays depqum--parq asttsu!). Indz hamar parzapes hreshavor e patkeracnel, te mer masin ibrev azgi inch nvastacucich kartsiq uneq duq, vor dzez tuyl eq talis nman ban arajarkelu.

Yev hima noric em asum: ur enq hasel, vor irenc tuyl en talis mez nman baner arajarkel!