11.3.08

09.03.08

Հայտարարություն

1 մարտ 2008 Շվեդիա Մենք` հայրենիքից հազարավոր կիլոմետրներ հեռռու Շվեդիայում բնակվող հայորդիներս անձկությամբ հետեւում ենք իր երկրում ազատ, արդար եւ արժանապատիվ ապրելու համար ոտքի ելած մեր հայրենակիցների հերոսական պայքարին:

Ձեր խաղաղ եւ օրինապահ կեցվածքը, եռանդը եւ միասնականությունը սակայն չկարողացավ հանդուրժել կեղծիքների ու դավադրությունների մեջ խեղդամահ եղող իշխանությունը, այն իշխանությունը որ այսօր ցավոք գործադրում է նույն մեթոդներն ու միջոցը ինչ գործադրել է  թշնամին Սումգայիթում, Բաքվում եւ այլուր:
Մենք դեռեւս հույս էինք փայփայում որ Հայաստանի ներկա ղեկավարների մեջ կգտնվի գոնե մի քիչ տրամաբանություն,ազնվություն եւ հայրենասիրություն, որպեսզի զերծ մնա արկածախնդրություններից եւ չդիմի ծայրահեղ միջոցների, սակայն նրանք մի անգամ եւս  խախտելով ՀՀ սահմանադրության եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների մասին միջազգային կոնվենցիաների դրույթները հարձակվեցին խաղաղ ցուցարարների ու ժողովրդի վրա եւ ցուցադրեցին իրենց իսկական բռնատիրական էությունը:
Մեզ մտահոգում է Հայաստանի ապագան, մեր ժողովրդի անվտանգությունը, որը այսօր խիստ վտանգված է ցավոք իշխանությունների վարած անհեռատես քաղաքականության հետեւանքով: Բոլորը պատասխանատու են, բայց  առաջին հերթին իշխանություններն են որ պարտավոր են պատասխանատվության զգացումով երաշխավորել ՀՀ սահմանադրությամբ ամրապնդված օրենքները: Սակայն իշխանությունը հերթական անգամ ի տես աշխարհի իրեն դուրս դրեց օրենքից:
Սա ժողովրդի դեմ կատարվող հերթական հանցագործություն է, որը նաեւ միջազգային առումով իր բացասական ազդեցությունը կունենա Հայաստանի Հանրապետության համար:

Խստորեն դատապարտում ենք ներքին զորքերի եւ ոստիկանության կողմից գործադրվող բռնարարքները եւ  պահանջում դադարեցնել զանգվածային բռնություններն ու ձերբակալությունները եւ անհապաղ ազատ արձակել քաղաքական բոլոր բանտարկյալներին:

Մենք չենք կարող այլեւս լուռ ականատեսը լինել թե ինչպես են խախտվում մարդկային իրավունքները եւ ինչպես է ժողովրդի արժանապատիվ ապրելու իրավունքը ոտնահարվում:
 
Ցավով ենք նշում որ այսու հետ մենք ստիպված պիտի լինենք մեր ուժերը կիսել եւ սեւեռել ոչ միայն մեր համաազգային իրավունքները ոտնահարող արտաքին թշնամու  հակահարվածներին դիմակայելու այլ նաեւ  ստիպված ենք պայքարել հայրենիքում հանուն ազատության, արդարության եւ իսկական ժողովրդական կարգերի:

Այսօր մեր երկիրը կարիք ունի արդար ընտրություններով հաղթանակած մի հզոր իշխանության, որը կվայելի ժողովրդի վստահությունն ու համակրանքը եւ  կկարողանա ժողովրդի միահամուռ մասնակցությամբ դիմակայել ապագա մարտահրավերները, ցավոք ներկա իրավիճակում իշխանությունների անօրինական եւ բռնի գործունեության պատճառով Հայաստանը կանգնել է ահավոր արհավիրքի առաջ: Այս արհավիրքը հաղթահարելու համար մենք ուժ եւ կորով ենք մաղթում, իրենց մարդկային եւ ազգային իրավունքների համար ոտքի ելած հայրենաբնակ մեր ժողովրդին եւ մեր զորակցությունն ենք հայտնում
Սփյուռքահայության ճնշող մեծամասնությունը անկախ տեղական պատկանելիությունից  այսօր իր հայրենաբանակ ժողովրդի հետ է հոգով եւ մտքով:
Դատապարտում ենք քաղաքական բանտարկությունները, խաղաղ ժողովրդի դեմ գործադրվող վայրագ մեթոդներով իրականացվող բռմությունները:
 
Դատապարտում ենք ներքին զորքերի եւ ոստիկանության հրամանատարությանը եւ ղեկավարությանը, որոնք, խաղաղ ու հարազատ ժողովրդի դեմ գործադրեցին անասելի բռնություններ:

Կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին լուռ չմնալ այս բռնություններին եւ մենակ չթողնել իրենց պայքարող քույրերին եւ եղբայրներին, այդ լռությունը կամ անտարբերությունը կարող է ունենալ անդառնալի հետեւանք մեր նորանկախ հայրենիքի եւ մեր ժողովրդի համար:
Կոչ ենք անում միջազգային բոլոր կազմակերպություններին դատապարտելու բռնարարքները եւ միջոցներ ձեռնարկել խաղաղությամբ լուծելու Հայաստանում առաջացած ներկա պրոբլեմները:
Հայաստանի Հանրապետությունը արժանի է օրինական եւ ժողովրդի վստահությունը վայելող իշխանության:
 
Կոչ ենք անում ժողովրդին պահպանել իրենց միասնականությունը ընդդեմ կեղծիքի ու բռնության: Հարկ է որ ողջ ժողովուրդը միասնականությամբ շարունակի իր պայքարը հանուն հայրենիքի, հանուն սեփական քաղաքացիական իրավունքների եւ մարդկային արժանապատվության:

Թող կորչի բռնատիրությունը:

Թող հաղթի ազատությունն ու արդարությունը:

Հայ ժողովրդավարների  կոմիտե,

Շվեդիա մարտ 1, 2008

hayshvedakankomite_at_yahoo.se

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«Հայ Ազգային Մշակութային Կենտրոն»-ը Խորապես ցավակցում է մարտի 1-ի եւ լույս 2-ի գիշերը Երեւանում զոհվածների ու վիրավորների ընտանիքներին ու հարազատներին:

Հույս ունենք, որ նրանց թափած արյունը կարթնացնի եւ կսթափեցնի բոլորին, որպեսզի խուսափեն առավել ծայրահեղություններից ու բռնություններից:
 
Հայոց բանակի Երեւանի փողոցներում հայ ժողովրդի դեմ հանելը համարում ենք անպատասխանատու քայլ, որը միայն մեր ժողովրդի պառակտմանն ու երկրի հեղինակության եւ վարկի վնասմանն է ծառայում:
Կոչ ենք անում անհապաղ հանել բանակը Երեւանից եւ  տեղափոխել Արցախ՝ սահմանները պաշտպանելու, որտեղից իսկական վտանգ է սպառնում Հայոց աշխարհին:

«Հայ Ազգային Մշակութային Կենտրոն»՝   Գերմանիա 07.03.2008

Երբեք չմոռանալ, երբեք չներել

Իմ աչքի առաջ գարնան առաջին օրվա այրվող Երեւանն է: Իմ աչքի առաջ բոլորի կողմից լքված, հուսահատությունից` հերոսացած, զորքով շրջապատված, բայց դիմադրող ժողովուրդն է, որը քարերով ու մահակներով դուրս է եկել հրազենի ու զրահատեխնիկայի դեմ:

Իմ աչքի առաջ իմ գնդակահարվող ժողովուրդն է, որի զոհերի թիվը մինչ այժմ անհայտ է, որի միակ մեղքը նա էր, որ նա 10 օր 10 գիշեր միանգամայն խաղաղ եւ օրինական ձեւերով իրականացնում էր անարդարության դեմ բողոքի սահմանադրական իր իրավունքը: Ժողովուրդ, որին լուսաբացին դաժան ծեծի ենթարկեցին, բայց որին փարիսեցիները այժմ էլ զրկում են ինքնապաշտպանվելու իրավունքից: Ժողովուրդ, որի ուղղությամբ կրակողը արժանանում է հերոսացման ու հատուկ պատիվներով հուղարկավորման, այն դեպքում, երբ տասնյակ անանուն զոհերի ճակատագիրը անհայտ է մնում: Հարյուր հազարավոր մարդիկ, որոնց զրկում եմ իրենց կարծիքն արտահայտելու իրավունքից սեփական իսկ երկրում, հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք գրեթե պաշտոնապես անվանվում են բոմժ, հոգեկան հիվանդ, թմրամոլ, ալկոհոլիկ: Իմ ժողովրդի ամենաազնիվ, ամենաօրինապահ, ամանեգիտակից, ամենահպարտ ու իր իրավունքների համար պայքարելու պատրսատ հատվածը, որին ազգի տականքը այսօր հալածելու իրավունք է ձեռք բերել, բայց առանց որի այդ տականքը երբեք չի կարողանա պահել այս երկիրը արտաքին թշնամուց: Սրանց մասին է ասված, որ չեն հասկանում, թե ինչ են անում:
Իմ աչքի առաջ կրկին ու կրկին գարնան առաջին գիշերվա կրակներն են: Գարունը բերեց իր հետ հուր, արյուն եւ մատաղ զոհեր: Իմ աչքի առաջ երկու այրվող փշալարի մեքենաներն են: Սա այն փշալարն է, որի սահմաններից անդին անցավ Քոչարյանի ինաուգուրացիան 2003-ին, այն փշալարն է, որը երկու մասի բաժանեց Բաղրամյանը 2004-ին եւ այն փշալարն է, որը չհաջողվեց կիրառել 2008-ին: Փշալարի այդ երկու մեքենաները միշտ վառվելու են իմ հիշողության մեջ որպես ապագա հաղթանակի մարգարեացում: Նա ով անցկացրել է մարտի մեկի լույս երկուսի գիշերը Մյասնիկային արձանի շրջակայքում զգում է եւ գիտակցում է միայն մի բան. Նա երբեք չի մոռանա եւ երբեք չի ների: Այդ գիշերվանից հետո ուղիղ յոթ օր ու յոթ գիշեր ես պարկած եմ եղել 39 աստիճան ջերմությամբ եւ գիշերային նեքին տափի մեջ տեսել եմ միայն մի տեսարան` այրվող կրակներ եւ կրկնել եմ միայն մի ֆրազ` երբեք չմոռանալ, եւ երբեք չներել: Սա նոր հայոց ուխտն է: Կանցնի մի ամիս, մի տարի, մի տասնամյակ, թե ամբողջ մի կյանք, բայց հարյուր հազարից յուրաքանչյուրը բաց չի թողնի հատուցման հարմար պահը: Սա նոր "Նեմեսիս" է: Եբեք չենք ների սեփական ժողովուրդին թուրք սարքող ու իրենց պյուռոսյան հաղթանակից գինով մալագարներին: Դրա համար պետք է զինվել սառնասրտությամբ ու եթե պետք լինի տարիների կամքով:


2008-
ի մարտի մեկին կործանվեց հայոց պետականությունը, կործանվեց Երրորդ Հանրապետությունը, կործանվեց ազգային միասնության, ազգային համաձայնության թեկուզ եւ աղոտ շանսը: Ուղիղ նշանակետով կրակոցից հետո չի լինում քաղաքական հակառակորդ, լինում է թշնամի: Քաղաքական հակառակորդին կարելի է նույնիսկ ծեծել, բայց հրազենով սպանում են միայն թշնամուն: Մեկ գարնանային գիշերվա մեջ հարյուր հազարավոր քաղաքացիներ հայտնվեցին ներքին թշնամու, իզգոյի, պետությունից տոտալ եւ անդառնալի օտարցվածի կարգավիճակում: Եվ եթե այդպես է, մենք ընդունում ենք այդ մարտահրավերը: Մենք կթաքցնենք մեր արցունքները, նույնիսկ մեր վրդովմունքը: Եթե դուք մեզ ընդունում եք միայն որպես թշնամի, որպես որեւէ երկխոսության ու զիճման անարժան բիդլո, խուժամուժ, ուրեմն, այո, մենք թշնամի ենք, դուշման ենք, ոսոխ ենք: Օրենքից դուրս եք դնում մեզ, ուրեմն մենք օրենքից դուրս գայլեր ենք, որոնք ամեն գիշեր քնելուց առաջ պլանավորելու են վրեժխնդրության իրենց պլանը: Բայց վրեժն ու դատը մենք չենք իրականացնելու: Մենք համբերատար ենք եւ կսպասենք: Մենք չենք դուրս գա օրինավոր միջոցնբերի սահմաններից, որովհետեւ վրեժի անխախտ մեխանիզմը դուք ինքներդ եք արդեն գործի դրել: Մարտի մեկի կրակոցների արձագանքը դեռ բումերանգով վերադառնալու է նրան, ով առաջինը հանեց սուրը պատյանից: Բայց երբ դուք կործանվեք, այդ ժամանակ, թող ձեր մտքի ծայրով իսկ չանցնի օգնության կանչել մեզ: Որովհետեւ ձեր կործանման այդ պահին հասարակության միակ հատվածը, որ կարող էր ձեզ օգնել դա մենք էինք` նրանք, ով առնականություն ունեցավ կանգնել անարդարության դեմ եւ բարկադներ սարքել տանկերի դեմ: Ձեր կործանման պահին ձեզ օգնության չեն հասնի ոչ ձեզ այսօր ծափահարող ստահակները, ոչ վախից տակներն արած "մտավորականները", ոչ ժողովուրդի ողբերգության ֆոնին վակխանալիա անող վհուկ "մասնագետները", ոչ հայլուրացված քաղքենի զանգվածը…: Դուք կործանեցիք այն ոգին, որի շնորհիվ հայերս տարել էին պատմական մեր հաղթանակը 20-րդ դարում, կործանեցիք այն գերագույն արժեքը` ազատությունը, որի շնորհիվ գոյացավ Ազատ Հայաստան եւ Ազատ Արցախ եւ այժմ Կարսի անկումը անխուսափելի է: Սա ես ձեզ խոստանում եմ ամենայն պատասխանատվությամբ: Իսկ մինչ այդ հոխորտեք եւ ձեզ տղա զգացեք` հայ զինվորին իր հայրենակից կանանց, երեխաներին ու խախաղ քնած մարդկանց ծեծ ոի ջարդի ուղարկող խրոխտ հրամանատարներ, կրակոցի հրաման տվող քաջարի ազգի ջոջեր, այդ մեծագույն հաղթանակը գովերգող հայրենասեր գրչակներ: Քանի՞ տարի է ձեզ մնացել: Մե՞կ, երկո՞ւ, հի՞նգ: Դա ոչ մի նշանակություն չունի: Թող ձեզ լինի: Ձեզ հնարավորություն է տրված, որպեսզի վերջապես անպատիժ պղծեք մեր ողջ պայքարը սկսած 88-ից: Բայց իմացեք, որ հնարավոր չէ պղծել ակունքները եւ ոգին` միաժամանակ վայելելով դրա բոլոր պտուղները: Դուք երազում եք սովետական ձեր Հայաստանը: Դուք կստանաք այն` 1987-ի սահմաններով եւ դա լավագույն դեպքում: Որովհետեւ կռվողը հաստատ դուք չեք լինելու, ինչպես եւ չեք եղել երբեք: Բարի երթ դեպի անդունդ, իմ նախկին հայրենակիցներ: Առաջ ….: Բայց առաջվա Հայաստանն էլ երբեք չի լինելու:

Հր

 

Մեր կեղտոտ մարտի մեկը

Ազատ հայի օրագրից

Այդ շաբաթ օրը իմ համար սկսվեց Գ.Ա.-ի զանգով, որը բավական ծանր հիվանդ էր և հենց այդ պատճառով չէր գիշերել Ազատության հրապարակում: Հենց նրանից իմացա, որ վաղ առավոտյան, երբ դեռ մութ էր, ոստիկանները փորձել են հարձակվել վրաններում քնածների վրա: Այնուհետև երկրորդ, ավելի վճռական գրոհով հարձակվել են, ծեծել դիմադրողներին, լցրել մեքենաները: Լևոնին շրջապատել են, բայց վերջինս դիմադրություն ցույց չի տվել (ինչ դիմադրի?): Ասում են, որ նա ասել է. խնդրեմ, ձերբակալ եք ինձ, եթե հիմքեր ունենք: Նրան հենց Քոչարյանի թիկնազորի պետը նստացրել է մեքենան և քշել Լևոնենց տուն: Այստեղ նա առնվել է տնային կալանքի տակ (իբր` որպեսզի նրան վտանգ չսպառնա): Ցույց անողների մի մասին էլ հաջողվել է փախչել: Նրանց մեծ մասը հավաքվել են Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Զուգահեռաբար կոչ է արվել հավաքվել ժամը 15.00-ին Ազատության հրապարակում, եթե թույլ չտան` Սախարովի հրապարակում: Սակայն քանի որ Ֆրանսիայի հրապարակում շարունակվել է ծեծկռտութը` որոշվեց հավաքվել հենց այդտեղ` դեռ մինչև ժամը երեքը


 
Դեպքի վայրում` Մյասնիկյանի արձանի մոտ մի հոծ բազմություն` մոտ 200.000 (ոմանք ավել են ասում` չեմ կարող պնդել): Շրջապատել են արձանը` լցված է քաղաքապետարանի դիմացի հրապարակը, արձանի ետևի այգին, շրջակայքը: Փողոցը փակված է   2 կողմերից տրոլեյբուսներով ու ավտոբուսներով, ակերը ծակած: Պարզվում է, որ այստեղ հավաքվածներն են այսպես բարիկադավորվել` պաշտպանվելու համար ոստիկանների և այլոց գրոհներից: Իսկ մինչ այդ տեղի ունեցած բախումների ժամանակ, որոնք եղել են առավոտյան քաղաքացիներին հաջողվել է "զավթել" ոստիկանների 3-4 վահան: Միացրեցին բարձրախոսները, խոսեցին: Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը: Կոչ արեցին դիրքերը ամրացնել` օգտագորելով ձեռքի տակ եղած միջոցները` առանց որևէ բան քանդելու: Հանգիստ, առանց էմոցիաների գործելու և պահանջեցին ազատել Լևոնին: Մինչ այդ Լևոնը իր տնից ասուլիսով էր հանդես եկել, որտեղ պատմել էր իրադարձությունների մասին: Որոշեցինք սնվել ու վերադառնալ: Ես, Դն, Նն ու Ան գնացինք երրորդ մաս` Աենց տուն: Երբ վերադարձանք, բոլորը լսում էին Ազատութկուն ռադիոկայանը (ով տեղյակ չէ` ասեմ, այս օրերին միակ քիչ թե շատ նորմալ լրատվամիջոցն է` բոլոր հեռուստաընկերությունները իշխանական են, Երկիր Մեդիան դաշնակներինն է, երբեմն մի փոքր ավելի օբյեկտիվ: Ռադիոներից միայն Ազատությունն է իր անունին համապատասխան գործում, ինտերնետում քիչ ավելի լավ է վիճակը` a1plus կա և այլ օպերատիվ գրող աղբյուրներ): "Ազատությունից" իմացանք այն ինչ արդեն գիտեինք` տարբեր ականատեսների պատմածից` որոշ դետալներով լրացված: Այս ընթացքում դիրքերը ավելի էին ամրապնդել: Դեպի կրկես տանող ճանապարհին կար մի շուռ եկած վիլիս` դեռ ցերեկվա ծեծկռտուքի ժամանակ սա ամբոխի վրա էր քշել, 2 հոգու վրաերթի ենթարկել: Որից հետո ասում են դրա վարորդին ծեծել են ու նա փախել է: Իսկ վիլիսը ով պայթեցրեց` չիմացանք: Ուզում եմ հատուկ շեշտել` արձանի հրապարակից հնչում էին կոչեր որևէ վնաս չհասցնել սեփականությանը: Մեջբերեմ 2 դրվագ ուղղակի խոսքով Արամ Սարգսյանի "ելույթից". <<Ա'յ տղա: Այ տղա, իջի այդտեղից: Իջի':>> (քաղաքապետարանի դիմաց կառուցվող էլիտարոտ շենքի փայտե հենասյուների վրա մի ջահել էր բարձրացել` այնտեղից ներքև փայտ էր գցում: Առհասարակ այս շինարարությունից շատերն էին զինվել` լոմով, փայտերով, ձողերով) : "Եթե սադրիչ չես, իջի: Դրան շրջապատող մարդկանց, մեծերին եմ դիմում, դրան խելք սովորացրեք": Տղան իջավ: Երկորդ անգամ այդ մասին լսվեց, երբ հեռվում` քաղաքապետարանի դիմիացի մասում ինչ-որ մեկը մեքենային էր մոտեցել, գուցե փորձում էր քանդել այն: Ասվեց <<Էդ ինչ ես անում? Տեղն ու տեղը սատկացրեք դրան: Դա սադրիչ է: Ասեցինք` ոչ մի սեփականություն ձեռք չտալ>>: Կարծես դրան հեռացրին` չգիտեմ:

սկսեցինք մթնելուն զուգահեռ նկատել Հանրապետության հրապարակից շարժում: Երևաց, որ այդ կողմից շրջապատված ենք զինված ուժերով` սաղավարտներով, հոծ շարքեր էին երևում: Նաև այդ մասին հաղորդում էին այն կողմում մեր ընկերները` այդ թվում Ա.ն, որ այն կողմում էր հայտնվել: Ապա իմացանք, որ Ձկան խանութի կողմից մեծ քանակությամբ զինվորական տեխնիկա է կուտակվել: Լևոնից կարգին ինֆորմացիա չկար, նրան չէին թողնում գա: Ցերեկը Կ.ն էր զանգել Կարմիրից, ասեց որ իրենց ևս մոբիլիզացնում են: Ապա Դ.-ին զանգեցին` ասեցին որ Կուբաթլուի զորքը ևս այստեղ է շարժվում: Այս պահին Զաքյանի կողմից սկսվեց աղմուկ` վահաններով շարք կազմածները վահաններին մահակներով հարվածելով աղմուկ էին ստեղծում: Մ-ին ու  մյուս տղերքին տեսանք: Մ-ն ասեց, որ եթե անելանելի վիճակ լինի` փախնենք Զաքյանի ուղղությամբ, իսկ այնտեղից իր եղբոր օֆիս ինչ-որ շենքերի արանքով: Այդ ընթացքում տեսա բենզինի շշով ինչ-որ մեկի: Որտեղից այս ջահելները? Ուր են երկրապահները? Մանվելի մասին էլի հեքիաթներ` իբր գալիս է իր զորքով ժողովուրդւ պաշտպանելու: Մի քանի անգամ արցունքաբեր գազ թողեցին: Ապա սկսեցին աղմուկ հանող ռումբեր գցել: Լուսարձակող կրակերթեր: Վախեցնում էին: Մենք էլ գոռում էինք` թուրքեր հեռացեք: Հասկանալով, սակայն, որ հենց հայ ջահելներ են այն կողմում` իսկ արդեն թե ում ծրագիրն են իրագործում` չգիտեմ: Մի շտապօգնության մեքենա մտավ հրապարակ, շրջեց ու հեռացավ: Այս ռումբագազային թոհուբոհում մի կին վատացավ: Մոտ 55-60 տարեկան էր հավանաբար: Մոտեցա: Հաջողվեց զանգվածին հեռու քաշել; Գիտակցությունը կորցրել էր: Անոթազարկը տեղն էր, հաճախացած: Մի երկու թեթևակի ապտակ տվեցի, ուշքի եկավ, բայց խիստ թուլացած էր, գիտակցությունը մթագնած: Ասեց անունը` Ա: Պարզվեց` որդին մեր կողքին է: Պառկացրինք արձանի պատվանդանին, մեր կոլեգաներից մեկը (այդ աղջկան տենց էլ տեղը չբերեցի, բայց դեմքը շատ ծանոթ էր) վալիդոլ էր դրել բերանը: Ն-ին արդեն ասել էի զանգեր 103: Կինը սկսեց դողացնել. Մամրարը սառն էր: Հանեցի բաճկոնակս, գցեցի տակը: Շտապ օգնությունից տեղեկություն չկար: Չգիտեմ որտեղից պատգարակ բերեցին: Դրեցինք վրան ու վազեցինք այգիով դեպի Զաքյան: Ճանապարհին հագա բաճկոնակս` համոզվելով, որ հեռախոսս տեղն է, չի կորել: Այնտեղ տեսանք, որ 3-4 մեքենա կա մասնավոր: Գոռացի` ով կա մեքենաների տերերից: Մի մեքենա շարժվեց, տեղափոխեցինք հիվանդին նրա մեջ ու որդու հետ ուղարկեցինք հիվանդանոց: Վերադարձանք Մյասնիկյանի արձանի մոտ, ճանապարհին նկատելով 4 պատգարակ` այն շտապ օգնության մեքենան էր հավանաբար թողել ու հեռացել: Դեռ ետ չեկած, լսեցինք, որ մեր ուղղությամբ "բժիշկ, բժիշկ" գոռալով երեք հոգի են վազում: Նրանցից մեկը` 16-17 տարեկան աչքի վնասվածք էր ստացել: Կեղտոտ, արյունոտ վերք էր: Կողքից մեկը թրջած թաշկինակով մի փոքր մաքրեց վերքը: Երեխային թևից բռնելով` շարժվեցինք նույն` Զաքյանի ուղղությամբ` այգու միջով: Նորից գոռում եմ` ով կա մեքենայով: Տեսանք մի արտասահմանյան մեքենա` մեջը տղա ու աղջիկ` իսկ ետևի նստարանին մի գեղեցիկ ծաղկեփունջ: Ասեցի` հիվանդանոց է պետք գնալ: Բայց տղան առանց այն էլ ամեն ինչ հասկացել էր: Տուժած տղային տեղափոխեցինք եղբոր հետ ետևի նստարանի վրա: Այդ պահին ևս մի վիրավոր բերեցին: Դրան էլ դրեցինք մեքենայի մեջ ու մեքնենան հեռացավ: Զաքյան և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում ուժեղ բախումներ էին, մեքենաներ էին այրվում, ասեցին, որ փշալար բերած մեքենան է պայթեցվել: Ապա մի պատգարականման մետաղյա կոնստրուկցիայի վրա բերեցին ահավոր վիճակում, արյունահոսոց երիտասարդի: Սկսեցինք մեքենա փնտրել: Բեռնատար գազել կանգնեցրինք: Նստեցի մեջը` վիրավորի հետ: Դ-ին էլ կանչեցի` բայց երևի հեռու էր: Բայց դրսից շտապօգնության ձայն լսվեց: Իջանք, տեղափոխեցինք "Ռաֆ" մակնիշի շտապ օգնության մեքենայի մեջ: Մի կերպ շարժվեցինք` դրսից հարվածում էին: Նոր տեսա, թե ինչ է պատահել վիրավորի հետ. գլուխը բացել էին, ուղեղը` մեծ կիսագնդերով դուրս էր թափվել: Դիմեցի առջևում նստած իմ կոլեգային` չէր էլ ուզում լսել: Ստերիլ կտորներ խնդրեցի արյունահոսող հատվածները սեղմելու համար` քույրը, որ իմ հետ էր նստած` տվեց, առանց հիվանդին նայելու: Երևի շատ էին վախեցած: Մեկ էլ կանգնեցրին` մի վիրավոր ևս կար: Ներսում նստած քույր և առջևում նստած բժիշկը ասեցին թե ծանր հիվանդ ունենք, չենք կարող, բայց ես պնդեցի, որ վերցնենք, քանի որ մեր ունեցած վիրավորից հույս չունեի: Վերցրեցինք, մի կերպ նստեց կողքս: Անունը` Ս: Գլխի վնասվածք ուներ, բայց ոչ շատ լուրջ: Ճանապարհին խոսեց ծանոթների հետ բջջայինով: Իմն էլ էր զանգում, բայց ձեռքերս արյունոտ չէի վերցնում շալվարիս գրպան տեղափոխած բջջայինը: Սրանք էլ չէին կողմնորոշվում, թե ուր քշեն` դեպի իրենց նախատեսած երրորդ հիվանդանոց ճամփեն փակ էր: Մինչ այդ համոզվեցի, որ գլուխը բացված հիվանդը արդեն մահացել է: Պնդեցի, որ քշեն առաջին հիվանդանոցՀասանք: Շատ դանդաղ էին դիմավորում: Մինչև մի քանի անգամ չգոռացի, որ մյուս հիվանդի համար դուռը դրսից բացեն, որ իջնենք: Այդ ժամանակ լսվեց 25-26 տարեկան զոհվածի հեռախոսի ձայնը` հեծկլտան ռաբիզ էր: Մյուսին տարանք ընդունարան: Վ-ն էր այստեղ, կազմակերպում էր: Այստեղ բժիշկներից տեսա մի ծանոթի, ինքը ինձ ճանաչեց, բայց ես տեղը չբերեցի: Հետո  Ա-ն տեսա` կանչել էին: Ընդունարանում էր նաև մի ռազմական ոստիկան` 18-19 տարեկան: Կարծես ոչինչ` լավ էր, չհասկացա ինչ վիրավոր է: Լվացվում էի ընդունարանում, երբ բերեցին կողքիս աթոռին դրին ոստիկանի մահակն ու պաշտպանիչներ` հերթապահին ասելով` "էս էրեխեքի պտույքներն ա, ստեղ եմ դնում:"


Մեր կլինիկաների գծով  Ա-ին տեսա: Մ-ին զանգել տվեց: Ինձ ասեց.
Դու ինչ էիր այնտեղ անում?

-          Փորձում էի մարդկանց օգնել, մեր եղբայրներին ու քույրերին:

-          Դուք պիտի պատասխան տաք ձեր քաղաքականության համար, սաղ ձեր պատճառով ա

-          Ինչի համար պատասխան տամ, որ հիվանդներին եմ տեղափոխել, մարդկանց օգնել?

-          Եթե որպես բժիշկ ես եղել, լավ, շնորհակալություն,- փափկած պատասխանեց:

-          Եթե կարող եք այնտեղ շտապ օգնության մեքենաներ ուղարկեք, մարդիկ վիրավորվում, մնում են:

-          Ոթրտեղ:

-          Զաքյան-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկ:

Պատասխանեցի ու սկսեցի մտածել` իրոք չգիտեր, թե որտեղ է: Բա էս ամենը, այս գրոհը սկսած իշխանությունները չէին մտածում այնտեղ բազում շտապ օգնության մեքենքներ ուղարկել, Էրեբունիի ռեանիմոբիլներ ուղարկել: Բա սրանք ինչի համար պատասխան տան? Դեռ այն ուշագնաց եղած կնոջից սկսած իմ դիրքորոշումը քաղաքացիականից դարձավ զուտ Հիպոկրատի երդում տված մեկի դիրքորոշում:

Հարցրի Վ-ին ու Գ-ին, թե կարող եմ, արդյքոք, օգտակար լինել: Ինձ ասեցին, որ իրենք ամեն ինչ կանեն: Ու գնացի:

Դ-ի հետ խոսեցի, ասեցի ինչ կա: Իրենց մոտ լարված էր: Տնից տագնապահար զանգեցին որերորդ անգամ: Որոշեցի իմ կեղտոտ շորերով այնտեղ էլ չգնալ: Դ-ի, Ն-ի մասին մտածելով եկա տուն: Հեռախոսս ճամփին նստեց:

22.30-ին Քոչարյանը հայտարարեց Արտակարգ դրություն` 20 օրով:

Դ-ի հետ խոսեցի, պարզվեց, որ թալան է սկսվել, վիճակը անկառավարելի է, ոստիկանները նահանջել են: Խնդրեցի որ տուն գնան, քանզի թալանչիների հետ այլևս գործ ունենալ չարժե: Դ-ն ու Ն-ն գնացին տուն: Գիշերը` 3.00-ին Լևոնը իր կողմնակիցներին հեռախոսով հորդորել էր ցրվել տներով:
Հետո բազմիցս համոզվեցի, որ թալանը սադրել էին: Այդ թվում ոստիկանների ցույց տված կադրերով` առանց դեմքների վրա ֆոկուս անելու տեսնում էին, թե ինչպես են մարդիկ արկղերով հեռանում խանութներից: Շատ հանգիստ: Բա ուր էր նահանջել ոստիկանությունը այդ պահին: Թե այդ օպերատորը արջի միս կերած միայնակ նկարում էր թալանչի մարոդյորներին, որոնք տեսնելով նկարողին կսպանեին?

Եվ հետո ականատեսներ գիտեմ, որոնք տեսել են, թե ինչպես են ցուցարարները նրանց հետ վիճում, պահանջում դադարեցնել թալանը:

Հ.Գ. Իսկ այսօր, մարտի 2-ին, Քոչարյանը շրջեց տուժած ոստիկանների պալատներով, առողջություն մաղթեց: Իսկ հասարակ տուժած քաղաքացիներին կրկին անտեսեցին:

Նրանք մարդ չեն Ձեր համար, պարոն Նախագահ?

Իսկ Դուք նրանց?

Հ.Հ.Գ. Իսկ այսօր, մարտի 2-ին, ՌԴ-ում ընտրություններ են, բայց իրենց РТР-ով վազող տողով գրեցին. Сторонники ЛТП негласившись с результатами выборов в Армении начали погромы и президент Кочарян ввел чрезвычайное положение.

Պատասխան պիտի տան:

02.03.2008.

 

Ինֆորմացիոն բլոկադա - Ա1+ և այլ կայքեր

Օրեցօր ավելի ես համոզվում, որ ՀՀ իշխանությունները` Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղեկատվական շրջափակման մեջ են կամ այլեւս իրավիճակին չեն տիրապետում:

 Կամ էլ ուզում են "անմեղ" երեւալ , բայց արդյունքում` հիմարություններ են դուրս տալիսՕրինակ` այսօր Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակն այնպիսի կեցվածք է ընդունել ու այնպիսի հայտարարություններ արել, ասես` "Ա1+"-ը  վերցրել ու սեփական  կամքով փակել է սեփական կայքը: Արտակարգ դրությունը դրություն, բայց այդ որ օրենքում է գրված, թե արտակարգ դրության ժամանակ արգելվում ընդհանրապես դեպի կայք մուտքը, այդ որ օրենքով են արգել "a1plus.am"  դոմեյնը:


Քոչարյանի խոսնակի հիշողությունը թարմացնելու համար արժե հիշեցնել ու որի մասին ինքը շատ ավելի լավ գիտի, որ Ա1+-ը չի զրկել իր ընթերցողներին իր կայք այցելելու, գոնե նախորդ օրերի քաղաքական իրադարձություններին ծանոթանալու հնարավությունից: Արտակարգ դրություն հայտարարվելուց հետո 'Ա1+"-ն իր ընթերցողներին տեղեկացրեց,որ ստիպված է աշխատել այլ ռեժիմով` այսինքն այն կետերին համահունչ, որ ասված է արտակարգ դրության մասին Քոչարյանի ստորագրած փաստաթղթում: Այսինքն` Ա1+-ը ներողություն խնդրեց իր ընթերցողներից,ո ր չի կարող ներքաղաքական իրադարձությունները լուսաբանել եւ ըստ կարգի` այդ մասին թույլատրվում է տալ միայն պաշտոնական տեղեկատվություն:


Իսկ հաջորդ օրը` մեր հարգելի ԱԱԾ-ն չգիտես որ օրենքով պրովայդերներին հրահանգում է ընդհանրապես  փակել "Ա1+" –ի կայք մուտքը, ավելի ուշ արգելափակում a1plus.am  դոմեյնը:
Այդ մասին Քոչարյանի խոսնակը չգիտի, թե….?    Ընդհանրապես ավելորդ չէր ժողովրդավարական արժեքներից խոսող Քոչարյանի խոսնակն իմանար այն ինտերնետային էջերը, որոնք հնարավոր չէ այսօր այցելել `իրենց անօրինական հրահանգի հետեւանքով: Եթե խոսնակն ու նրա շեֆն ավելի լավ բառ գիտեն այս իրավիճակը բնութագրելու, քան ինտերնետային գրաքննությունը, թող մեզ հուշեն, մենք իրենց հեղինակային իրավունքները կպաշտպանենք:


Ահա այն կայքերը, որոնց մուտքը արգելափակվել է.

A1plus.am
Youtube.com
Youtube.com/a1plusnews
Elections.a1plus.am
Azatutyun. am
Azatutyun.org
Azatutyun.net
Armtoday.info
Aravot.am
Lragir.am
Payqar.net
hzh.am
Levonforpresident.am
Lefonforpresident.com
Levonforpresident.org
Levonpresident.am
Zhamanak.com
Echanel.am
Armenialiberty.am
Armenialiberty.org
Armenialiberty.net
Zhamanak.com
Կարող ենք  նաեւ շարունակել……………….

Գերմանիայում Հայ Դեմոկրատների Նախաձեռնության հայտարարությունը
Demokratie und Rechtsstaatlichkeit statt Gewalt und Unterdrückung!

Bei den am 19. Februar 2008 durchgeführten Präsidentschaftswahlen hat Serge Sarksyan aufgrund von massiven Manipulationen über 52% der Stimmen erhalten. Die Bevölkerung Armeniens ist aber nicht bereit, diesen Wahlbetrug zu akzeptieren.

Die Erklärung der Wahlbeobachter des Europäischen Parlaments und der OSZE, wonach die Wahlen „weitgehend in Einklang mit internationalen Standards" erfolgt seien, ist nichts anderes als eine Verhöhnung des um sein freies Wahlrecht betrogenen Volkes. Sie bedeutet zugleich auch eine Täuschung der internationalen Öffentlichkeit. Die Bevölkerung Armeniens hat angesichts des Versagens der Wahlbeobachter, kein Vertrauen mehr in diese Institutionen.

Als Reaktion gegen die Wahlfälschung kam es kurz nach Bekanntgabe der Stimmergebnisse durch die zentrale Wahlkommission zu großen Protestkundgebungen, an denen sich Zehntausende von Bürgern in Yerevan beteiligten. Innerhalb weniger Tage wuchs die Zahl der Protestierenden auf weit über 100.000 an. Die Bürger Armeniens haben durch ihren entschlossenen und friedlichen Protest gezeigt, dass sie nach mehreren gefälschten Wahlen nicht mehr bereit sind, dies widerspruchslos hinzunehmen.

Der Versuch, durch die Verhaftung von prominenten Oppositionellen die sich immer mehr ausbreitende Bewegung einzudämmen und die  Bürger einzuschüchtern, blieb ohne  Wirkung.                               
Die Regierung hat sich in dieser Situation leider dazu entschlossen, den friedlichen Kundgebungen ein gewaltsames Ende zu setzen. Um das Vorgehen der Sicherheitskräfte zu rechtfertigen wurden verschiedene Provokationen inszeniert. Die Teilnehmer der Protestaktionen haben ihr möglichstes getan, um einer gewalttätigen Eskalation vorzubeugen. Trotzdem ist es zu den schrecklichen Ereignissen am 1. März gekommen, bei denen allein nach offiziellen Angaben mindestens 8 Menschen starben. Nach Berichte von Augenzeugen aus Yerevan soll die tatsächliche Zahl der Getöten mehr als 50 betragen.

Vor 19 Jahren hat das Volk die Unabhängigkeit erkämpft. Heute kämpft das Volk dafür, dass im Land endlich Demokratie und Rechtsstaatlichkeit herrschen, dass Willkür, Korruption und Vetternwirtschaft ein Ende finden. Wenn das Recht auf freie und faire Wahlen nicht eingehalten wird, so hat das Volk keine andere Wahl, als durch Kundgebungen seinen Forderungen Nachdruck zu verschaffen. Mit ihrem gewaltsamen Vorgehen und der anschließenden Abschaffung der Bürgerrechte hat die Regierung sich gänzlich von der Bevölkerung entfremdet.

Das Volk hat ein Anrecht darauf, endlich unter demokratischen und menschenwürdigen Bedingungen zu leben. Es hat ein Recht auf faire, demokratische Wahlen.  Wir erklären hiermit unsere volle Solidarität mit den Bürgern Armeniens, die um ihre demokroatischen Rechte kämpfen. Wir verurteilen die massive Einschränkung der Menschenrechte und der Meinungs- und Pressefreiheit. Wir fordern die sofortige Aufhebung des Ausnahmezustands, die Freilassung aller politischen Gefangenen und eine Aufklärung der Umstände, die zum Tod von zahlreichen unschuldigen Menschen geführt haben. Jede Art von Gewalt von Armeniern an Armeniern sät Zwietracht und Feindschaft in der Bevölkerung. Die gewaltsame Unterdrückung oppositioneller Kräfte, die Einführung des Ausnahmezustands und die Abschaffung bzw. massive Einschränkung der Meinungs- und Pressefreiheit kann vielleicht vorüberehend zu „Herrstellung von Ruhe und Ordnung" dienen, doch die grundsätzlichen Probleme werden dadurch nicht wirklich gelöst werden.


Initiative Armenischer Demokraten in Deutschland

05. März 2008

Aucun commentaire: