11.3.08

10.03.08


թանկացումները սկսվել են

Վերջին մեկ շաբաթում Հայաստանի սպառողական շուկայում նկատվում է գրեթե բոլոր ապրանքատեսակների գների աճ:

Այս պահի դրությամբ առավել շատ բարձրացել է հացի գինը` 10-15 տոկոսով: Այսինքն, նախկին ասենք 130-140 դրամանոց հացը երեկվանից խանութներում սկսել են վաճառել 150-160 դրամով:

Չնայած, հացից բացի մնացած մթերքների արժեքները խանութներում էապես չեն փոխվել, սակայն, դրանց մեծածախ գներն այս օրերին դանդաղ բայց հաստատուն աճում են: Բանն այն է, որ ձեթերի, մակարոնեղենի, քաղցրավենիքների, մսամթերքների, սուրճերի եւ մնացած այլ մթերքների մեծածախ գները` մեկ միավորի կտրվածքով, վերջին մեկ շաբաթում բարձրացել են մինչեւ տաս դրամով: Այս հանգամանքի շնորհիվ խանութներն առայժմ պահպանում են հին գները: Բայց հասկանալի է, որ հետագայում եւս թանկացումները շարունակվելու դեպքում խանութները ստիպված են լինելու իրենց վաճառքի գները եւս բարձրացնել:

ՍԴ-ն` մարդասպանների հովանավոր

ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը, որով այդ մարմինը հավանություն տվեց փետրվարի 19-ին տեղի ունեցած խայտառակությանը, ինչը պաշտոնապես որակվում է, որպես Հայաստանի նախագահի ընտրություններ, հայ հանրության շրջանում էական արձագանք չստացավ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ ՍԴ-ից ավելին չէին էլ ակնկալում:

Ի վերջո անհեթեթություն է մինչեւ ուղնուծուծը ստրկացած մարդկանցից ակնկալել, որ նրանք կարող են հանուն ազատության ինչ-որ քայլեր անել` գիտակցելով, որ դրա համար կարող են զրկանքներ կրել:

Այն հանգամանքը, որ ՍԴ-ում ամեն ինչ կանխորոշված էր, ակնհայտ էր հենց մարտի 4-ին, երբ այդ մարմինը սկսեց քննել փետրվարի 19-ին տեղի ունեցած ընտրությունները անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումները: Այն փաստը, որ ՍԴ նիստին չէր մասնակցում դատարանի անդամներից մեկը` Վալերի Պողոսյանը, արդեն իսկ վկայում էր, որ ամեն ինչ ի սկզբանե որոշված է: Վ. Պողոսյանը նախկին ԽՍՀՄ տարիներին դիսիդենտ է եղել եւ նրա ազատական հայացքները բոլորին են հայտնի: Ավելին, որոշ լուրերի համաձայն Պողոսյանը իր գործընկերների վարքի մասին իմանալուց հետո միանգամից վատացել է եւ հրաժարվել է ՍԴ քննարկումներին մասնակցել` չբացառելով, որ դատարանի դահլիճում կարող է սրտի կաթված ստանալ:

ՍԴ մնացած անդամները դատաքննությանը սկսվելուց առաջ եւ դրա ընթացքում մի քանի անգամ Ռոբերտ Քոչարյանին անձամբ հավաստիացրել են, որ իրենք հնազանդ են եւ իրենց «խելոք» կպահեն: Ավելին, որոշ լուրերի համաձայն ՍԴ որոշումը հրապարակելուց առաջ այդ դատարանի բոլոր անդամները առանձին-առանձին հրավիրվել են Ռոբերտ Քոչարյանի մոտ եւ կրկին անգամ հավաստել, որ իրենք հնազանդ են: Նույնիսկ ՍԴ անդամ Կիմ Բալայանը, որը ինչպես հայտնի է մազերով է զգում, թե իրենից ինչ են ակնկալում իշխանությունները, նա եւս ստիպված է եղել եւս մեկ անգամ «պախանին» հավաստել, որ հնազանդ է:

Ավելին, ՍԴ նիստերի օրերին դատարանի անդամները սեփական ստրկական վիճակը նկարագրելու համար լուրեր էին շրջանառության մեջ դնում այն մասին, որ դատարանի շենքը գտնվում է Ազգային անվտանգության աշխատակիցների կատարյալ հսկողության տակ: Ըստ այդ լուրերի, ԱԱԾ աշխատակիցները արձանագրել են անգամ ՍԴ անդամների հոգոցները: Արդյունքում, ստեղծվել մի այնպիսի իրավիճակ, որ ՍԴ-ն գործնականում ղեկավարել է ոչ թե այդ դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը այլ Կիմ Բալայանը:
Իհարկե, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը յուրովի բոյկոտել էր դատաքննությունը` դատարանի որոշման ընթերցումը հանձնարարելով Հրանտ Նազարյանին: Սակայն, նման ստից «բոյկոտներով» միեւնույն է իրական մեղքերդ չես կարող թաքցնել, առավել եւս, որ ՍԴ անդամները իրենց ձեռքով վերջնականապես քարուքանդ արեցին ՀՀ արդարադատության համակարգը:

Այսօր արդեն ակնհայտ է, որ ապագայում ՍԴ անդամների հիմնական փաստարկը լինելու է այն, որ իբր իրենք մեղավոր չեն եւ այդ Ռոբերտ Քոչարյանն է իրենց պարտադրել խայտառակությունը դարձնել, որպես նախագահական ընտրություն: Իրականում, ՍԴ-ի հետ կապված միակ փաստը, որը անհրաժեշտ է արձանագրել եւ ՀՀ ապագան կերտելիս չմոռանալ, այն է, որ սահմանադրական արդարադատություն իրացնելուն կոչված այդ մարմնի բոլոր 9 անդամները, այդ թվում նաեւ նիստերին մասնակցելուց հրաժարված Վալերի Պողոսյանը, փաստացի Ռոբերտ Քոչարյանի հետ միասին ստանձնել են մարտի 1-ին խաղաղ ցուցարարներին սպանելու պատասխանատվությունը:

Միքայել Դանիելյան,-«Ես լուրջ կասկածներ ունեմ, որ իրականում սպանվել է 8-ից ավելի մարդ»

Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը «Կավկազսկիյ ուզել» պարբերականի հետ երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ իշխանությունների կողմից Հայաստանում իրականացվող ձերբակալությունները միանշանակ քաղաքական բնույթ են կրում:

Նա նաեւ տեղեկացրել է, որ իր ունեցած տեղեկություններով, ձերբակալվել են 85 մարդ: Իրավապաշտպանի խոսքերով, դրա մեջ մտնում են նաեւ այն մարդիկ, ովքեր ձերբակալվել են փետրվարի 20-ից 29-ը Ազատության հրապարակում տեղի ունեցած նստացույցի ժամանակ: Դանիելյանի հրապարակած թվերը տարբերվում են պաշտոնական տվյալներից, ըստ որի` Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով ձերբալավել է 59 մարդ:
Միաժամանակ, Միքայել Դանիելյանը նշել է, որ ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները շարունակվում են: Ըստ նրա, մարտի 9-ին ձերբակալվել են եւս 9 հոգի. 7-ը` Եղվարդում, 2-ը` Կապանում: Նրա խոսքերով, ձերբակալվածների մեջ կան նաեւ մարդիկ, որոնք մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Երեւանի կենտրոնում զբաղվում էին խանութների թալանով: Մասնավորապես, կողոպուտ կատարելու մեղադրանքով ձերբակալվել է 4 մարդ, սակայն, ըստ իրավապաշտպանի, նշված 4 հոգին չեն մտնում իր հրապարակած ձերբակալվածների ցուցակի մեջ: «Մենք հստակ տարբերակում ենք մեր ցուցակները, դրանցում չպետք է խառնաշփոթ լինի»,- ընդգծել է Դանիելյանը: Վերջինս նաեւ տեղեկացրել է, որ հանդիպել եւ խոսել է ազատ արձակված ընդդիմադիրների հետ: Ըստ նրա, դրանք ընդդիմության ակտիվիստներ են. մեկը` Մասիս քաղաքի բնակիչ Արմեն Մանուկյանն է, որը զբաղվում է մանր բիզնեսով. իսկ մյուսը` նստացույցի մասնակից, Վանաձոր քաղաքի բնակիչ 23-ամյա Ռոբերտ Չախոյանը: Նրանք, ըստ իրավապաշտպանի, դաժան ծեծի են ենթարկվել ոստիկանությունում: Նա նաեւ ավելացրել է, որ Երեւանի քրեակատարողական հիմնարկներից մեկում դաժան ծեծի է ենթարկվել պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված Մյասնիկ Մալխասյանը, որի հետ թույլ չի տրվել հանդիպել: Միքայել Դանիելյանը նաեւ տարակուսանք է հայտնել, որ ձերբակալվածների մեջ կան նաեւ այնպիսի մարդիկ, ովքեր հանրահավաքներին եւ երթերին չեն մասնակցել, սակայն նրանց մեղադրում են զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ իշխանության զավթման մեջ, ինչպիսիք են, օրինակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը: Դանիելյանը տեղեկացրել է նաեւ, որ Տեր-Պետրոսյանի վստահված անձանցից Երջանիկ Աբգարյանը որպես բողոքի նշան հացադուլ է հայտարարել: Իրավապաշտպանը նաեւ հայտարարել է, որ շարունակում է ցուցմունքներ հավաքել տուժածներից` պարզելու մարդկանց վիճակը, որոնք ոստիկանության եւ հատուկ ջոկատայինների կողմից բռնության են ենթարկվել:Նա հաղորդել է, որ ասոցիացիան տեղեկություններ ունի այն մասին, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցում հանրահավաքը ցրելու ժամանակ օգտագործվել են դիպուկահարներ, ինչի մասին, վկայում են մի շարք ականատեսներ: «Ես լուրջ կասկածներ ունեմ, որ իրականում սպանվել է 8-ից ավելի մարդ»-նշել է Դանիելյանը: Վերջինիս խոսքերով, մարտի 1-ին 23.00-ի սահմաններում ներքին զորքերի ստորաբաժանումները հարձակվել եւ ծեծի են ենթարկել մոտ 30 հոգանոց մի խմբի` հիմնականում կանանց, որոնք գտնվում էին Լուսավորիչ  եւ Լեոյի փողոցների խաչմերուկում եւ զինվորներին կոչ էին անում չենթարկվել իրենց հրամանատարների հրամաններին: Դանիելյանը ընդգծել է, որ ծեծի ենթարկվածների մեջ է եղել նաեւ հայտնի հասարակական գործիչ, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի այրին` Գրիզելդան, եւ դուստրը` 23-ամյա Գայանեն:

Լեւոն Տեր-Պետրոսյանի ձերբակալությունը չի նպաստի լարվածության նվազեցմանը

Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը երեկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին:

Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը երեկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: Դրանում, Փենինգտոնը մասնավորապես, նշել է. «Մենք ընդունում ենք, որ որոշակի պահի, երբ բռնություններ են կիրառվում, կարգ ու կանոնը պետք է վերականգնվի: Բայց մենք հավատում ենք, որ այժմ արտակարգ դրությունը կարող է վերացվել, եւ լրատվամիջոցների գործունեության սահմանափակումները դադարեցվեն: Որքան արագ դա արվի, այնքան արագ Հայաստանը կվերադառնա այն ուղուն, որտեղ մենք նրան ցանկանում ենք տեսնել, այսինքն` ժողովրդավարության ուղուն, որտեղ քաղաքական հայացքներն արտահայտվում են օրինական եղանակով եւ մամուլը ազատորեն տարածում է այդ հայացքները»: «Մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը Հայաստանում տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ, եւ ԱՄն-ի կառավարության եւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության անունից մեր խորը ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին ցանկանում ենք շուտափույթ ապաքինում», - նշել է Ջոզեֆ Փենիգթոնը

Անդրադառնալով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզայի` անցած շաբաթավերջին Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ արած հայտարարություններին, ամերիկացի դիվանագետը շեշտել է, որ որոշ մեկնաբանություններ ընդհանուր համատեքստից կտրված էին, իրար կպցրած եւ չեն արտացոլում Բրայզային այցի ընդհանուր էությունը` ավելացնելով, թե նա  Հայաստանի իշխանություններին հստակորեն փոխանցել է, որ արտակարգ իրավիճակը պետք է վերացվի

Հարցին, թե ինչպիսին կլինի Միացյալ Նահանգների արձագանքը, եթե մարտի 20-ին արտակարգ իրավիճակը Հայաստանում չվերացվի եւ շարունակվեն ընդդիմադիրների ձերբակալությունները, Ջոզեֆ Փենինգթոնը պատասխանել է. «Մենք հստակ կերպով Հայաստանի իշխանություններին ենք հասցրել մեր դիրքորոշումը, որ թեեւ մենք ճանաչում ենք մարտի 1-ի եւ 2-ի բռնություններին մասնակցածներին եւ քրեական վարքագիծ ցուցաբերածներին ձերբակալելու` իշխանությունների իրավունքը, սակայն պետք է հստակ տարբերակում լինի այդ մարդկանց եւ նրանց միջեւ, ովքեր ընդամենը իշխանություններին դուր չեկող եւ նրանց զայրացնող կարծիքներ են հայտնում: Նման մարդկանց` կամ երթերին մասնակցած, կամ էլ որոշակի կուսակցությանը պատկանող կամ թեկնածուի աջակցող մարդկանց ձերբակալությունները կարող են դիտվեն որպես քաղաքական ձերբակալություններ: Մենք դա չենք խրախուսում եւ կարծում ենք, որ նման քայլը չի նպաստի կայունության հաստատմանը եւ լարվածության նվազեցմանը»: 

Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատարը նշել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձերբակալման հնարավորությունը ակնհայտորեն իրավիճակը մեղմացնող քայլ չի լինի: «Չենք կարծում, որ դա անհրաժեշտ քայլ է: Հավանաբար դա միայն կսրի լարվածությունը»-ընդգծել է դիվանագետը: Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ Մեթյու Բրայզայի եւ իր հիմնական ուղերձը նրան, Փենինգթոնի խոսքով, եղել է կառուցողական երկխոսությանը վերադառնալու անհրաժեշտությունը` որպես քայլ, որը Հայաստանը կվերադաձնի ժողովրդավարական ուղի

Պատասխանելով հարցին, թե արդյոք իշխանությունների եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ նշմարել են քաղաքական երկխոսության գնալու կամք, եւ կա արդյոք փոխզիջումների դաշտ, ամերիկացի դիվանագետն նշել է. «Դա գործընթացի մասնակից կողմերի գործն է, բայց երկխոսությունը չպետք է լինի ինքնանպատակ, այլ հստակ հասցեագրում ունենա իրական բարեփոխումների, որոնց ձգտում է հայաստանցիների մեծ մասը»: 

Ինչ վերաբերում է լրատվամիջոցների գործունեության սահմանափակումներին, ըստ Ջոզեֆ Փենինգթոնի, ազատ եւ բազմակարծ մամուլը ժողովրդավարական համակարգի ամենաառանցքային բաղկացուցիչն է եւ որ սահմանափակումները, որոնք արտակարգ դրության պայմաններում տարածվել են էլեկտրոնային, տպագիր լրատվամիջոցների, ինչպես նաեւ ինտերնետային կայքերի վրա, առողջ քայլ չէ եւ Հայաստանն ավելի չի մոտեցնում ժողովրդավարությանը:  «Սա նաեւ հակաարդյունավետ է, քանի որ եթե չունեք վստահելի տեղեկատվություն եւ ստանում եք հասարակության շերտերում շրջանառվող երբեմն նաեւ սուտ բամբասանքներ, մարդիկ չեն հասկանում` ինչ է կատարվում իրականում, ինչն իր հերթին նպաստում է լարվածության աճին: Որքան արագ բացվեն հաղորդակցության եւ տեղեկատվության այդ ուղիները, այնքան լավ կլինի Հայաստանի համար»,- շեշտել է Փենինգտոնը:

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մարտի 10-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիի հետ, որն այժմ գտնվում է Բրյուսելում և մասնակցում է ԵԽ Նախարարների խորհրդի` Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ նախաձեռնված քննարկումներին:

 Լևոն Տեր-Պետրոսյանը Պիտեր Սեմնեբիին է ներկայացրել արտակարգ դրության չհիմնավորվածությունը, նշել է, որ Հայաստանի իշխանությունների կողմից որևէ դրական քայլ` ուղղված երկրում քաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ու լարվածության մեղմացմանը, չի կատարվել: Հակառակը` շարունակվում են իր համախոհների համատարած ձերբակալությունները, որոշ մարզերում և գյուղական վայրերում (Հատկապես Արարատի և Արագածոտնի մարզերում) քրեական տարրերը ոստիկանության համատեղ խմբերով բռնություններ են իրականացնում ինչպես շարժման համախոհների, այնպես էլ իր նախընտրական շտաբի ներկայացուցիչների նկատմամբ

«Սումգայիթ» հայկական ձեւով

Փաստագրական նյութերի եւ վկայությունների աճող քանակը արդեն այժմ թույլ են տալիս արձանագրել, որ մարտի մեկին գրանցված մահերը հանդիսանում են իշխանությունների կողմից իրականացված հատուկ ակցիաների արդյունք, ակցիաներ, որոնք իրականացվել են ընդդիմության հանրահավաքից բավականին հեռու։

Ըստ երեւույթին, արտակարգ դրություն հայտարարելու համար անհրաժեշտ էին ծանրացուցիչ հանգամանքներ։


Հայաստանի իշխանությունները մինչ այժմ չեն հրապարակում զոհերի գնդակահարության վայրերը, ինչը եւս մեկ անգամ հաստատում է վերեւում ասվածը։ Ավելին, ութ զոհերի առկայության փաստը հրապարակվեց միայն մարտի երկուսի առավոտյան հնչեցված պաշտոնական հայտարարությամբ, երբ Երեւանում կայունությունն արդեն ապահովվում էր բանակի կողմից։


Հիշեցնենք, որ մարտի մեկի երեկոյան մամլո ասուլիսի ժամանակ Քոչարյանը հայտարարեց, որ չունի տվյալներ բնակչության շրջանում զոհերի վերաբերյալ, բայց կա զեկույց Ոստիկանության ութ վիրավոր զինվորների վերաբերյալ։ Առավոտյան արդեն պաշտոնապես հայտարարվեց ութ զոհերի մասին։ Միեւնույն ժամանակ  այդ հայտարարությունը, ըստ որի քաղաքացիական զոհերը մահացել էին հրազենային վնասվածքներից, մարտի հինգին փոխարինվեց Գլխավոր դատախազության պաշտոնական հայտարարությամբ, որով բոլոր զոհերը ստացել էին բեկորային վնասվածքներ, իսկ ոստիկանների կողմից հրազեն չի օգտագործվել։

Անհրաժեշտ է մինչեւ վերջ պարզել, թե ինչպես հայտնվեցին այդ զոհերը Քոչարյանի հայտարարությունից հետո /կամ հայտարարությունն անելու պահինՍակայն ձեռքի տակ արդեն առկա փաստերն ու վկայությունները թույլ են տալիս բացահայտել «դիակների պատրաստման» դեպքերից մեկը, որը տեղի է ունեցել Պռոշյան եւ Լեո փողոցների խաչմերուկում մարտի մեկի երեկոյան՝ ուշ ժամերին։ Պռոշյան փողոցի բակերից մեկից անհայտ օպերատորը նկարահանել է հրաձգության կադրեր եւ վերջինիս ընթացքում զոհված մեկ անձնավորության, որին ինչ-որ մեկը քարշ է տալիս դեպի մայթեզր։


Ըստ հասած տեղեկությունների` մահացածը մինչ այդ նստած էր Ոստիկանությունից խլված բեռնատարի ղեկին։ Բեռնատարը Մաշտոցի պողոտային կողմից շարժվում էր դեպի Պռոշյան փողոց, որը փակել էին ոստիկանները։ Ոստիկանները կրակ են բացել բեռնատարի ուղղությամբ։ Սակայն սպանությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ զոհը դուրս է եկել արդեն կանգնած ավտոմեքենայից։


Բացի այդ, ըստ մեկ այլ տեղեկության, որ եւս մի ծանր վիրավոր, ում ընկերները փորձում էին տեղափոխել շենքերից մեկի բակ, դաժան ծեծի է ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի աշխատակիցների կողմից եւ մահացել է /բաժանմունքը գտնվում է այդ բակում
Ականատեսի խոսքերով, Պռոշյանը շղթայած ոստիկանների դեմ կանգնած էին տասնհինգից ոչ ավելի մարդիկ։ Նրանցից ոչ մեկը զինված չէր հրազենով, եւ ոստիկաններից պաշտպանվում էին քարերով եւ խողովակներով /ինչը պարզորոշ երեւում է նկարահանված կադրերումՄահակներով եւ վահաններով զինված ոստիկանների թիկունքից ավտոմատային կրակ է բացվել այդ խմբի ուղղոթյամբ։ Կադրերի ձայնային փորձաքննությունը ֆիքսել է նաեւ դիպուկահար հրացանի կրակոցներ։


Արձանագրվել են նաեւ խմբի ուղղությամբ կրակոցներ՝ արձակված ոստիկանության բաժանմունքի աշխատակիցների կողմից /բակի կողմիցՓաստորեն, մարդկանց գնդակահարության մեջ ներգրավված էր նաեւ տեղական ոստիկանությունը։ Ականատեսները նշում են, որ Ներքին զորքերի զինվորներն անընդհատ կոչ էին անում ավտոմատավորներին՝ չկրակել մարդկանց վրա։
Դեռեւս չկա ամփոփ տեղեկատվություն, թե որքան մարդ է սպանվել քաղաքի այդ մասում։ Առկա փաստագրական բազան վկայում է առնվազն երեք սպանվածների մասին:

Բերված ամբողջ տեղեկատվությունը թույլ է տալիս Հայաստանի իշխանություններին մեղադրել զոհեր ստանալու նպատակաուղղված ակցիայի կազմակերպման մեջ։ Այն փաստը, որ չի հրապարակվում նաեւ Ոստիկանության սպայի մահվան հանգամանքները, եւս խոսում է դրա օգտին։ Իրավիճակում առավել ծանրացուցիչ հանգամանքներ ստեղծելու նպատակով իշխանությունները  գնացին այդ հանցագործությանը։ Դրա մասին են վկայում նաեւ այն ստացված տվյալները, որոնք ապացուցում են, որ Կենտրոնի այլ հատվածներում նույնպես կատարվել են նպատակաուղղված սպանություններ /Գրիգոր Լուսավորիչի փ., Մաշտոցի փակ շուկա եւ այլն/:


Հայտնվելով ժողովրդական զանգվածների համատարած մոբիլիզացիայի վտանգի առջեւ՝ Հայաստանի իշխանությունները գնացին բացահայտ հանցագործության, որպեսզի ներգրավեն բանակը իրենց դիրքերի պաշտպանության մեջ։ Բացի այդ, այդ ակցիան /մեկ այլ ակցիայի՝ Մաշտոցի պողոտայում կեղծ հրկիզումների եւ խուլիգանության կազմակերպման հետ մեկտեղ/ պետք է դառնար հիմք ընդդիմության առաջնորդների հետ հաշվեհարդար տեսնելու համար, որոնց պետք է վերագրվեր զոհերի եւ բռնությունների ողջ պատասխանատվությունը։
Ա Ս

Հայաստանի իշխանությունները թակարդում

Այսօր Հայաստանում գրեթե բոլորը փորձում են իմաստավորել երկրում ձեւավորված քաղաքական իրավիճակը։

 Արտակարգ դրության ներդրումը Հայաստանում, որն ուղեկցվում է ոչ պաշտոնական տեղեկատվության տարածման լիակատար արգելքով, ինչպես նաև ընդդիմության առաջնորդների չդադարող ձերբակալությունները շատ դիտորդների հիմք են տալիս երկրում իրավիճակը բնութագրել որպես  իշխանությունների կողմից ընդդիմադիր շարժման ճնշում /հեղափոխության իրականացման փորձի ճնշում/։


Ձեւավորված իրավիճակն արտաքուստ հաստատում է այդ կարծիքը։ Բավարարվել է  ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացրած դիմումը ԱԺ չորս պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու եւ նրանց կալանավորելու մասին։ Իշխանությունները չեն բացառում ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ձերբակալությունը։Երկրի բոլոր հեռուստաալիքները զբաղված են Լևոն Տեր-Պետրոսյանի վարկաբեկմամբ՝ նրան ներկայացնելով որպես հետընտրական զոհերի և բռնությունների պատասխանատու։ Կանխարգելվում է ցանկացած այլընտրանքային տեղեկատվության տարածումը։ Արգելված է առավել ազդեցիկ անկախ լրատվական աղբյուրների գործունեությունը։ Սահմանափակվում է արտասահմանյան հեղինակավոր հեռուստաալիքներից ստացվող ինֆորմացիան։ 


Միաժամանակ իշխանությունները ամրացրեցին պրոիշխանական կուսակցությունների կոալիցիան՝ նրա մեջ ներառելով Բարգավաճ Հայաստանը, ՀՀԿ-ն, եւ իշխանությունների կողմն անցած Օրինաց երկիրը։ ԱԺ շուրջ 80 պատգամավորներ /131-ից/ մոբիլիզացված են և պատրաստ են աջակցել գործող նախագահի ցանկացած որոշմանը։ Նման պատրաստակամություն են արտահայտում նաև իրավապահ մարմինները։ Թվում է, որ հիմքեր չկան «ճնշված հեղափոխության» վարկածը մերժելու համար


Սակայն ներկա իրավիճակն ունի նաև այլ առանձահատկությություններ։ Մասնավորապես, արևմտյան առաջատար պետությունների կողմից մերժումը՝ ճանաչել Սերժ Սարգսյանի հաղթանակը անցած ընտրություններում, Հայաստանի իշխանություններին ուղղված կտրուկ պահանջները արտակարգ դրությունը չեղյալ հայտարարելու վերաբերյալ, ամերիկյան եւ եվրոպական պահանջները իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսություն սկսելու մասին, արեւմտյան մամուլում տեղ գտած բացասական գնահատականները Հայաստանի իշխանությունների հետընտրական գործողությունների նկատմամբ եւ այլն հաստատում են, որ Իիավիճակը Հայաստանում շատ ավելի բարդ է, քան կարող է թվալ առաջին հայացքից։


Եվ կարեւոր նույնիսկ դա չէ. հիմնախնդիրը առկա է երկրի ներսում։ Արդեն այն հանգամանքը, որ մարտի հինգին Հայաստանի իշխանությունները փորձեցին բարձրաձայնել արտաքին վտանգի մասին լոզունգը, հեռուստաալիքներով տարածելով Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման մասին լուրերը, վկայում է իշխանությունների շփոթվածության մասին։ Արտաքին վտանգի միջոցով հասարակությանը շանտաժի ենթարկումը հասարակական կարծիքի վերակողմնորոշման փորձն անտեղի կլիներ, եթե իշխանություններն իրենք նույնպես գնահատեին երկրում առկա իրավիճակը որպես «իրենց կողմից ճնշված հեղափոխություն»։


Սակայն գնահատականներն այս պահին թերեւս ավելի սթափ են։ Եվ իշխանությունը հիմքեր ունի նման վարք դրսեւորելու համար։ Եվ առաջին հերթին այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունները հասկացան, որ ընդդիմության առաջնորդների մեկուսացումը, ինչպես նաեւ Երեւանի փողոցներում վերահսկողողության վերականգնումը նրանց տրվեցին չափազանց թանկ գնով։ Վերջին օրերի բոլոր որոշումներն ընդունվել են վախի ազդեցության տակ։ Ռացիոնալ չգնահատվեց հասարակության գործոնը եւ չկանխատեսվեցին ընդդիմության բոլոր գործողությունները։ Արդյունքում, Հայաստանի իշխանությունները փաստորեն հայտնվեցին թակարդում։


Մի կողմից հասարակությունը լի է նիհիլիզմով եւ իշխանությունների նկատմամբ ատելությամբ, իսկ նրա նշանակալից մասը պատրաստ է շարունակել պայքարը այս իշխանություններից ազատվելու համար։ Մյուս կողմից արեւմտյան հասարակայնությունը ոչ միանշանակ է տրամադրված Հայաստանի իշխանությունների նկատմամբ։ Եվ ամենակարեւորը՝ իշխանությունները մնացին երես առ երես իրենց կողմից իրականացված եւ ողբերգական հետեանքների հանգեցրած հակաօրինական գործողությունների հետ։  Հենց այս պայմաններում է , որ Հայաստանի իշխանությունները պետք է մարսեն հետընտրական իրադարձությունները։


Ստացվեց այնպես, որ այսուհետ Հայաստանի իշխանությունները կարող են գոյություն ունենալ բացառապես հասարակության ակտիվության լիակատար ճնշման պայմաններում։ Խոսքի ազատության նույնիսկ նվազագույն հնարավորությունն ընդունակ է համախմբել հայ հասարակությունը իշխանությունների դեմ։ Հաշվի առնելով, որ արդեն առաջին իսկ հետընտրական օրերին Հայաստանի մարզերը որոշ տեղերում բացահայտել են իրենց ապստամբ կեցվածքը՝ իշխանությունների համար խիստ դժվար, եթե ոչ անհնար կլինի ըմբոստության հերթական դրսեւորումների ճնշումը։


Անկասկած, խոսքի ազատությունն առաջին հերթին հասարակության առջեւ կբացահայտի իշխանությունների հակաօրինական գործողությունների բովանդակությունը՝ սկսած մարտի մեկի առավոտից։ Առանց այդ էլ հասարակությունը խորապես վիրավորված է իշխանություններից Ազատության հրապարակի հանրահավաքը բռնի ուժով ցրելու համար։ Այդ թեմայի ներառումը հանրային քննարկումների օրակարգում լիովին բավարար է, որ իշխանական ճամբարը կորցնի իր հավասարակշռությունը։ Արդեն իսկ նկատվում են հակասությունները նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի միջեւ՝ պայմանավորված իրավապահ մարմիններին՝ վերջինիս ուղղած հարցադրումներով։ Բավականին բարդ իրադրություն է նաեւ Ազգային ժողովում, որտեղ նախ քվորում չհավաքվեց արտակարգ դրություն մտցնող որոշումն ընդունելու համար, իսկ այնուհետ, ըստ Ժառանգության եւ ՀՀԿ պատգավորների, հարցը նույնիսկ չդրվեց քվեարկության։ Այսինքն՝ Երեւանում հայտարարված արտակարգ դրությունն ի սկզբանե կրում է ոչ լեգիտիմ բնույթ։ Նման միտումները կարող են ունենալ անդառնալի բնույթ։


Պատահական չէ, որ մարտի հինգին կայացած մամլո ասուլիսում նախագահ Քոչարյանը հայտարարեց հանրահավաքների անցկացման ընթացակարգի խստացման անհրաժեշտության մասին։ Իշխանությունների վիճակի հետագա բարդացումը կարող է դրդել նրանց երկրում հայտարարել ավելի խիստ ռեժիմ՝ ընդհուպ մինչեւ ռազմական դրություն։
Իշխանության վիճակը ավելի է ծանրանում նաեւ նրանով, որ արտակարգ դրության պայմաններում ՀՀ Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում չի կարող ճանաչվել լեգիտիմ։ Հայաստանի սահմանադրությունն արգելում է ընտրությունների անցկացումը արտակարգ իրավիճակում, իսկ Սահմանադրական դատարանում տեղի ունեցող գործընթացը հանդիսանում է ընտրական գործընթացների բաղկացուցիչ մասը։


Այսիսով, արդեն նախընտրական շրջանում անհրաժեշտ էր ընդունել, որ  հայ հասարակության քաղաքական գործունակությունը ներկայումս ակնհայտորեն գերազանցում է իշխանությունների գործունակության մակարդակը։ Այդ հանգամանքը շատ ավելի որոշակի երեւաց հետընտրական ժամանակաշրջանում։ Նախագահ հայտարարված Սերժ Սարգսյանն ի սկզբանե չկայացավ որպես երկրի ընդունված ղեկավար։ Նա ասելիք չունի ո՛չ հասարակությանը, ո՛չ իշխանական ճամբարի անդամներին։ Դա միայն կարող է նշանակել, որ իշխանությունն այսուհետ կարող է գոյություն ունենալ միայն հասարակությունը լիովին ճնշելու մեխանիզմների շրջանակում։ Նախագահի աթոռից Ռ.Քոչարյանի հեռանալուց հետո պրոիշխանական ճամբարում իրադրությունը պետք է էլ ավելի բարդանա։


Իշխանության ցանկացած հետագա սխալ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձերբակալությունը կամ նրա արտաքսումը երկրից կարող է վերջնականապես փակել թակարդը։ Իսկ դա կարող է միայն նշանակել, որ Հայաստանում տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացները տանում են երկրի քաղաքական որակի կտրուկ փոփոխության։

Հարցազրույց Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի հետ
Zhamanak.com

շաբաթ, մարտի 8-ին Zhamanak.com հրապարակել է հարցազրույց քաղբանտարկյալներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի հետ: Հարցազրույցը ամբողջությամբ ներկայացնում ենք նաեւ մեր ընթերցողին:

-Անկախ ձեր կարգավիճակից` դուք ակտիվորեն հետեւում եք երկրում տեղի ունեցող իրադարձություններին: Ինչպե՞ս կբնութագրեք մարտի 1-ին տեղի ունեցածը:

- Հակառակ Լեւոն Տեր-Պետրոսյանի համառ ջանքերին, որ չարիքի վարչախումբը կազմաքանդվի առանց արյունի եւ առանց զոհերի, ցավոք` չստացվեց: Եվ տեղի ունեցավ բոլորիս համար ամենաանցանկալին: Գարնան առաջին օրը` մարտի 1-ը, զուգադիպեց այն դաժան օրերին, երբ 20 տարի առաջ, Սումգայիթում մոնղոլ-թաթարների հետնորդները սպանդի ենթարկեցին հայերին: Ինչպես Սումգայիթում, այնպես էլ Երեւանում զոհվածները հայերն էին, իսկ ոճրագործները` մոնղոլ-թաթարների հետնորդները: Մարտի 1-ը պատմության մեջ կմնա որպես ենիչերիների կողմից մեր ժողովրդի նկատմամբ իրագործած կոտորածի օր, որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի համար նահատակված նվիրյալների հիշատակի օր:

Իհարկե, հոգեվարքի մեջ գտնվող չարիքի իշխանությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի ցանկության դեպքում մարտի 1-ին վերջնականապես կտապալվեր, բայց Լեւոնն ամեն ինչ անում էր, որ արյուն չթափվի: Սակայն եղկելի սադրիչները ու նրանց ողորմելի տերերը դա արեցին: Նրանք մարտական փամփուշտներով կրակեցին ժողովրդի վրա ու սկսեցին անխնա կոտորել, որից հետո միայն ժողովուրդն անցավ ինքնապաշտպանության: Եվ եթե իշխանությունները կարծում են, թե իրենք պետք է կրակեն ժողովրդի վրա, իսկ ժողովուրդն ինքնապաշտպանության չդիմի, դա արդեն խաբկանք է: Թող Քոչարյանը մեկընդմիշտ մոռանա այն քստմնելի միտքը, թե ինքը միակ տղամարդն է այս երկրում: Եվ եթե մինչեւ այսօր կասկածներ կային, որ այս իշխանությունների մեղքով եղել են առեղծվածային սպանություններ, ապա մարտի 1-ի դեպքերը դրանք բացահայտ հիմնավորեցին: Իսկ հետագա օրերին իշխանավորներն իրենց անմարդկային դեմքն ու էությունը բացահայտեցին նաեւ նրանով, որ որեւէ ձեւով չցավակցեցին անգամ զոհվածների հարազատներին: Այսպիսի դեպք եթե տեղի ունենար որեւէ այլ պետությունում, անկախ դեպքի մեղավորներից, հաջորդ օրն իսկ համազգային սուգ կհայտարարվեր: Այս փաստը մեկ անգամ եւս հիմնավորում է, որ մենք չենք գտնվում նորմալ պետությունում, այլ կատարյալ ավազակապետությունում:

Այս ողբերգական դեպքերի հետագա շարունակությունն ու արյունահեղությունը կանխվեց միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի ջանքերով եւ նրա հրահանգով, ի տարբերություն այն բարբաջանքների, թե իբր բանակային ուժերին գործի դնելու շնորհիվ իշխանությունները կարողացան զսպել իրավիճակը: Դա անամոթ, լկտի սուտ է: Մազից կախված սարսափահար իշխանությունները լավ գիտեին, որ դրանք գործի դնելու դեպքում բանակը կմիանա ժողովրդին, քանի որ բացի մի քանի ծախված, թալանչի եւ ստորաքարշ գեներալներից, բանակը հիմնականում ժողովրդի հետ է: Իրականում հետագա արյունահեղությունը կանխեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, որովհետեւ նա երբեք չի ցանկացել բռնությամբ կամ հեղաշրջմամբ իշխանության գնալ:

- Ու՞մ մեղքն եք տեսնում այս ամենում:

- Տեղի ունեցածը մեր ժողովրդի նկատմամբ վերջին 10 տարիներին իրագործված ամենօրյա հանցանքների գագաթնակետն էր: Եվ եթե մինչեւ այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները պահանջում էին, որ Սերժիկն ու Ռոբերտը հեռանան երկրից, ապա այսօր մենք ասում ենք, որ պետք է խիստ միջոցներ ձեռնարկել, որ նրանք չճողոպրեն, չհեռանան երկրից: Ընդամենը վերջին օրերն ապրող այս