6.10.08

Հիշողություններ 1990թ.-ից

1990թ.-ի հունվարն էր : Շատ խառը ժամանակներ, Ազատության հրապարակում գրեթե ամեն օր հանրահավաքներ էին լինում: Հենց այդ օրերին էր, երբ Ղարաբաղից ու շրջակա շրջաններից գաղթականներով լեցուն ավտոբուսները մեկը մեկի ետեւից մտնում էին Ազատության հրապարակ, որպեսզի մենք` Հայաստանցինես մեր աչքերով տեսնեինք ազերիների ու սովետական բանակի կողմից հետապնդվածներին` ծեծված, ջարդված արյուն լվա գլուխներ, լաց, ողբ…
Այդ օրերին մենք Երեւանում անընդատ լուրեր էինք ստանում նաեւ Հայաստանի սահմանամերձ շրջաններից, որ սահմանի այն կողմից անընդատ կրակոցներ էին լինում: Ի դեպ այդ օրերին նաեւ Բաքվում ու Նախիջեւանում էին նմանատիպ լուրեր ստանում : Բայց չզարմանաք, եթե ասեմ որ շատ դեպքերում երկու կողմերում էլ լուրերը կեղծ չեին : Ասենք` X օրը մենք տեղեկացվում էինք, որ X ժամին, Արարատի շրջանի Երասխավան գյուղի ուղությամբ ադրբեջանական Սադարակ գյուղի կողմից կրակում են : Իսկ հետագայում տեղեկանում էինք, որ այդ նույն X օրին ու ժամին, Բաքվում էլ ճիշտ հակառակ ուղությամբ են կրակոցներ լինում… Մոսկվան մեր երկրներից հազարավոր կիլոմետրեր հեռու էր, բայց նրան ենթակա սովետական բանակը «Կրեմլի» սեւ գործն էր անում` մեր ու նրանց կողմը կրակելով, մեզ պատերազմի մեջ էր ներքաշում, ազգամիջյան թշնամությունը ավելի սրում…
Ինչպես արդեն ասացի, մենք հետագայում սկսեցինք տեղեկանալ, իմանալ, հասկանալ, գլխի ընկնել, որ մեզ պատերազմ պարտադրողը, իրականում սովետական բանակն էր: Իսկ այդ օրերին մենք մի բանի մասին կարող էինք մտածել` առժանի հակահարված տալ մեր խաղաղ գյուղացիների կողմը կրակող` թուրքի ծնունդ ազերիներին : Հակահարված տալու համար զենք էր պետք : Ինչպե՞ս տաինք, երբ Խորհրդային Հայաստանը իրեն ենթակա ոչ բանակ ուներ, ու ոչ էլ ոստիկանություն: Այսպես ասենք` Հայաստանում զենք կար, բայց դա Մոսկովին ենթակա բանակի ու միլիցիայի ձեռքին էր…
1990թ.-ի հունվարն 10-ից 15-ը ընկած օրերին էր, Ազատության հրապարակում ծեծված, ջարդված գլուխներով հերթական ավտոբուսները ժամանեցին : 18 տարի է անցել, բառացիորեն չեմ կարող հիշել, բարձրախոսից մոտավորապես այսպիսի ելույթ հնչեց` «Հայաստանում բավարար չափով զենք կա, այդ զենքը մեր անվտանգության երաշխավորների` բանակի, միլիցիայի ձեռքին է : Եվ եթե նրանք չեն կատարում իրենց պարտքը, ապա ժողովրդը ստիպված է իրեն պաշտպանելու համար նախատեսված զենքը իր ձեռքը վերցնել ու ինքն իրեն պաշտպանել»: - Այդ ելույթ-կոչից հետո, երիտասարդների մեջ իրարանցում սկսվեց` պետք է զինվենք:
Հատկապես շատ ակտիվներս` խոսքից շատ շուտ անցանք գործի : Ազատության հրապարակում դեռ միտինգ ու ելույթներ էին, երբ մենք` մի խումբ տղաներով արդեն հավաքվել ու հետագա անելիքներս էինք քննարկում: Զորամասերից զենքեր հափշտակելու (մենք դրան, շատ արդարացիօրեն ասում էինք` զենքի ազգայնացում) համար էլ էր մեզ զենք անհրաժեշտ: Դժվար գործ էր, բայց ընդհամենը 2 օրում կարողացանք մեկ երկու տասնյակ միավոր զենք ձեռք բերել` Քրեականի աշխատողնեերից, առանց աղմուկի մի-քանի ատրճանակ վերցրինք : Իրենց կամքով տվեցին, որովհետեւ երբ իրենց տան ճանապարհին, միայանկ անսպասելիորեն հայտնվում էին թերթի մեջ փաթաթված մետաղյա ձողը ձեռքնեին 4-5 երիտասարդներիս արանքում, իրենց զենքը զիճելուց բացի այլ բան չեր մնում: Թաղային քրեականներից (հանցագոր աշխարհի) էլ մի-քանի ինքնաշեն ատրճանակ խլեցինք: Մի-քանի հատ էլ «Tir»-ի հրացան, տոկառների մոտ հրացանափողերը լայնացրիք, որ «Տոզ» տեսակի պատրոն կրակեր: Հա, հիշատակածս միտինգի օրվա գիշերը, մենք 6-7 տղաներով հարցակվեցինք մայրաքաղաքում գտնվող մի ռազմական ամբյոնի (Կոմիտասում գտնվող զինվորական «կաֆեդրայի» : Այստեղ իհարկե զենքեր կայն, բայց դրանք այլեւս մարտական չէին` հրացանափողերը ծակված էին : Բայց դա մեզ չեր անհանգստացնում, որովհետեւ մեզ սկզբնական շրջանի համար անհրաժեշտ էր հետագա թիրախներիս վրա զինված մարդու տպավորություն թողնել:
Հա, զենքի ազգայնացման այդ նախապատրաստական պրոցեսում, նաեւ անհաջողություն ունեցանք: Երբ «Tir»-ի հրացաններով հարձակվեցին «Քանաքեռ գես»-ի պահակի վրա, վերջինս մեր ձեռքի «խաղալիքները» տեսնելով, ձեռքի Կարաբինը գործի դրեց ու սկսեց կրակել : Փախանք, ինձպես մուլտի մեջ զայեցը ոլկին է տեսնում ու փախնում…
Այդ 2 օրերին մեր ձեռքում արդեն որոշակի միավոր զենք կար: Հիշված միտինգից 2 օր հետո, մեկս մեկիս խաբար անելով, ով մեքենա չուներ, ետեւից մեքենա ուղարկելով, երեկոյան ժամը 7, 8-ի կողմեր, 8-10 մեքենայով, 10-15 տղաներով հայտնվեցինք Երեւանում ամենամեծ գործարանի` «Հայէլեկտրո»-ի գլխավոր մուտքի մոտ: Նախապես տղաներից մի-քանիսին ուղարկեցինք, վերջիններս պետք է նախասրահում` աչքները չորս արած սպասեի, որ մեր ներս մտնելու պահին, եթե անհրաժեշտ լիներ, հնարավոր դիմադրությունը կանխեին : Տեղ հասնելուն պես, պետք է առանց ակնթարդ կորցնելու, մեքենաներից իջնենք ու վազելով ներխուժենք պահակապարեկային ծառայության վրա, ու կենտրոնական դարպասը հսկող պահակակետի: Պահակային ծառայության պետը, երթվում է, որ նախորդ գիշեր Լենինյան շրջանի միլիցիայի պահակային ծառայությունից եկել ու բոլոր հրացանները տարել են: Բնականաբար չեինք հավատում, պարտադրեցինք զենքերի պահման համար մետաղյա դարակներ բացեցին: Ոչ մի միավոր հրացան չկար: Շրջեցինք նաեւ գործարանի մյուս բոլոր պահակակետերում, էլի` ոչ մի զենք: Պահակապետը չեր խաբում…
Այդպես փոր ու փոշման նստեցինք մեր մեքենաները եւ դեռ չէինք հասել Սպանդարյան հրապարակ, երբ մեկս մյուսիս մեքենային ազդանշան տալով կանգնեցեինք. «Տղեք, պահակապետը չի խաբում, հաստատ Լենինյան քաղմասն է զենքերը տարել, ու հաստատ հիմա զենքերը քաղմասում է, որտեւ երեկ կեսօրի կողմերը «Հայէլեկտրոի» պահակները 100 տոկոսով զինված են եղել: -Ուրեմն ինֆորմացվել են, որ այսօր պիտի նայլոտ անեինք: -Եթե երեկ ցերեկը որոշեցինք, իսկ գիշերն արդեն միլիցեքը տեղյակ են եղել ու եկել զենքերը տարել, ուրեմ հիմա պետք չի ժամանակ կորցնել, հեց հիմա եկեք որոշենք ու 5 րոպե հետո անակնկալ մտնենք քաղմաս» : Այսպես, շատ արագ որոշում կայացրինք ու մոտ 5 րոպե հետո, մեր մեքենաներից մի քանիսը Կինո Հայրենիքի մոտ հարմար դիրքավորվեցին, իսկ մի քանիսն էլ` միլիցիայից այս կողմ` Մայիսի 9-ի փողոցի հատման մոտ: Մի-քանիսս էլ ոտքով մոտեցանք միլիցիաի դռան կողքին դիրքավորվեցին : Մյուս մեքենաները բավականին արագ ընթացքով ու ուժեղ արգելակելով հայտնվեցինք միլիցիայի առջեւ` փողոցի մեջտեղում, (այդպես աղմուկով ավելի արդյունավետ է, որովհետեւ բանից անտեղյակնները անակնկալ խառնվում են իրար, փորձու հասկանալ թե ինչ է կատարվում, իսկ մենք մեր հաջորդ քայլերը գիտենք): Նույն ակնթարդին էլ մեր մյուս մեքենաները Մայիսի 9-ի փողոցի ու կինո Հայրենիքի մոտից փակեցին փողոցը: Բաժնի առջեւ դիրքավորված տղաներս ու մեքենաների միջից իջած մեր ընկերներս, ընդհամենը մի-քանի վարկյան հետո «հերթապահ մասում» էին, մեզ հանդիպած ցանկացած միլիցոների` խաթրով, խնդրելով, պահանջելով, սպառնալով, ապտակելով, զենքի փողը բերանները մցնելով, օդ կրակելով, ծխախոտի կրակը ինքնաշեն նռնակների պատրույքին մոտեցնելով ստիպում էինք մի անկյունում կանգնել: Հեռախոսներն ու կապի մյուս միջոցները մեր հսկողության տակ հայտնվեց հենց առաջին վարկյաններից : Վերահսկվում էր նաեւ դուրս` փողոցը, որպեսզի պատահական մարդիք չխառնվեին, հնարավոր բախումի դեպքում` չտուժեին: Միլիցիայի այդ օրվա պատասխանատու խեկավարները սկզբում հրացանների առկայությունից հրաժարվում էին: Ասում էին իրենց մոտ միայն ատրճանակ է լինում: Բացատրում էինք որ մեզ ատրճանակ պետք չի, պահանջում էինք բացեին: Իսկ երբ ասացինք որ մինչեւ բոլոր ծակ ու ծուկերը չստուգենք, այտեղից հեռացող չենք, ու սպառնացինք, որ Կարաբինները հայտնաբերելու դեպքում իրենց վերջը վատ է լինելու: Միլպետի տեղակալը (եթե սխալ չեմ հիշում` Հովհաննիսյան Արամն էր), տեսնելով ու հասկանալով որ վճռական ենք տրամադրված, խոստովանեց որ նախորդ գիշեր իրենց հրաման է եկել շրջանի բոլոր գործարաններում եղած զենքերը հավաքեն (փաստորեն այդ պահին ոչ միայն «Հայէլեկտրո»-ի զենքերն էին բաժնում: Պետի տեղակալը, ով փաստորեն այդ օրվա գլխավոր պատասխանատուն էր, խոստովանեց որ հրացանները իրենց զինանոցում են, բայց ոչ մի կերպ չեր համաձայնվում այն բացել. «դուռը կոտրեք, տարեք, ինձ անում եք ձեր գործն է, ես դուռ չեմ բացի, պատասխանատվություն չեմ վերցնի: Իսկ մենք պահանջում էինք ոչ միայն դուռը բացեին, այլ հավուր պատշաճ ձեւով հաշվեին ու մեզ գրություն տաին, թե քանի միավոր զենք ենք վերցրել (որպեսզի այնպես չլիներ, որ մենք տանեինք ասենք 20 հրացան, իրենք հետո ասեին 100-ն են տարել: Հա, ի դպ ասեմ որ մենք, ավելի ճիշտ բոլորի առաջ աչկի ընկնողներս դիմակավորված ենք եղել (ձմեռ էր, սվիտրի «բուգը» մինչեւ քթներս էին ձգել, գլխարկներս մինչեւ աչքներս: Տղաներից մի քանիսը` աչքերի տեղը ծակած պարկեր էին քաշել գլուխներին: Միայն Մովսեսն էր (անունը տալուց չեմ խուսափում… ընդհանրապես այս պատմությանս մեջ եթե անուններ օգտագործեմ, ապա միայն մեր այն ընկերների, արոնք այսօր ֆիզիկապես մեր հետ չեն` Մովսոն Գորգիսյան, Աշոտը Նավասարդյան, Գդլյան Հարութը, «Արտաշատցի Սոսը», «Չաուշը», Մալխասյան Արթուրը, Մերոյան Աշոտը, «Պապ Աշոտը»… թող ներեն ինձ մեր բոլոր այն նահատակված ընկերները, որոնց Անուններն այսօր չեմ հիշում : Հավերժ փարք ու պատիվ իրենց … ) :
Հա ուրեմն միայն Մոսոն էր, որ մի պահ բարկացավ ու գլխի դիմակը շպրտեց մի կողմ. «Ես էսի դրել եմ, որ ինձ չճանանչեն, թե հենց սրա ինադու գալացողը ինձ մոտենա, խոսա, հարցնի ոնց եմ»… Վերջապես մենք ստիպված, բռնության գործադրմամբ բացել տվեցինա զինանոցի դուռը… Եւ հրաշք… տղաներից մի քանիսը 5, 6, 7 ական կարաբին ձեռգների վրա, հերթով դուրս էին գալիս զինանոցից, ու իրենց անվտանգությունը պահպանողներիս միջով հասնում դրսի դռան դիմաց կանգնած մեր մեքենաներին, դրանք տեղավորմ բեռնախցիկներում ու նորից վերադառնում : Այդ օրը մենք Լենինյան քաղմասինց մեզ հետ մոտ 150 կարաբին տեսակի հրացան տարանք:
Գրեթե նույն ժամին, կամ մի փոքր ավելի ուշ, տղաներից մի ուրիշ խումբ հաջողությամբ Նորքի մասիվի միլիցիան էին գրավել, բայց այնտեղ հրացաններ չեին գտել: Հաջորդ օրը երեկոյան տեղեկություն ստացանք, որ Ապարանի միլիցիայում մեծ քանակությամբ զենքեր կա: Նույն րոպեին էլ, բոլորով միասին այցելեցինք մեր մյուս ընկերներին, վերջիններիս մեզ հետ վերցնելով ուղեվորվեցինք Ապարան : Բայց տեղ հասնելուն պես, իմացանք որ Ապարանի զենքերը տղաների մեկ այլ խումբ էր մեզանից առաջ ազգայնացրել:
Ի դեպ, մի շատ կարեւոր հանգամանք նշեմ, ուրեմն մեր այդ մոտ 15 տղաներս, քաղաքական միեկ խմբավորման անդամներ կամ համակիրներ չեինք : Միտինգների, ցույցերի ժամանակ հաճախ էինք միմիանց հետ բանավիճում, իրար կպնում, կռվում : Իսկ այդ օրերին մեր միությունը շատ ամուր էր, կապ չուներ ես ԱԻՄ-ից էի, մյուս ՀՀՇ-ից, կամ այս ակմ այն կուսակցության համակիրն էր…
Հունվարի 15-ի գիշերը Մալխասը եկավ մեր տուն, կանչեց դուրս ու. «Շուտ արա զենքերը վերցրու հենց հիմա տղեքը մեզ են սպասում» :
Մոտավորապես մեկ ժամ հետո մենք տղաներով հավաքվեցինք այն ժամանակ Բաքվի, այժմ` Արցախի փողոցի վրա : Այս անգամ մեր թիրախը` ՊԱԿ-ի զենքի պայեստներն էին, որոնք գտնվում էին այդ ՊԱԿ-ին ենթակա Սահմանապահների կենտրոնական զորամասում: Մինչեւ «նայլոտը» սկսելը, մենք (փոքր խմբերի «խմբապետերս» ինֆորմատրից որոշ տետալներ ճշտելու համար հավաքվեցինք նրա ռեստորանում «Խուճուճ Էդոյի» եղբոր` Գոքորի ռեստորանում, տղաները աչկի չնկնելու համար մեքենաներով տարբեր շենքերի բակերում կայանեցին : Գոքորն ու նրա հետի տղան պնդում էին, որ իրենք զորամասի օրվա պատասխանատու սպաների հետ համաձայնության են եկել, որ նրանք մի-քանի ժամ առաջ իրենց մոտ էին, եւ իրենք նրանց դիտավորյալ հարբեցրել են ու համոզել, որ ինչ-որ պատճառաբանությամբ զորամասի ժամապահներին զենք չեն տրամադրելու : Մեր առջեւ դրված էր նայեւ տետրակի թղթի վրա գծագրված այդ զորամասի «քարտեզը» : Ըստ ինֆորմատորների, մենք պահեստներում պետք է հայտնաբերեին 240 «ԱԿՄ» ինքնաձիգ:
Մանրամասները ճշտելուց հետո, դուրս եկանք ռեստորանից, ամեն մեկս ուղեւորվելով մեզ սպասող տղաների ետեւից: Իսկ պայմանավորված ժամին` գիշերվա 2:30-ին հավաքվեցինք զորամասի պատի տակ…
Մետաղյա դարպասի վրայի փոքրիկ անցքերից (սվարկայից առաջացված) նայում եմ ներս ու տեսնում, որ ժամապահ զինվորի ուսից ավտոմատ է կախված, - «Ա…. ջան, բա էդ ծանոթդ ասում էր չասավոյները զինված չեն», - իմ այդ հարցից հետո տղաներից մի քանիսն էլ, նրանց թվում նաեւ Ա…..ն, դարպասի ծակերից ներս նայեցին: «Հիմա ի՞նչ ենք անում», այս հարցը բոլորինս էր, բոլորս էլ տրամադրված էինք օպերացիան սկսելու, որոշեցինք տարբեր տեղերից դիտարկենք, եթե զորամասում ծուղակ լինելու կասկածներ առաջանա, այդ դեպքում հեռանում ենք… Ամեն ինչ խաղաղ էր, մենք էլ ինչպես ասացի ամբողջովին տրամադրված էինք : Հա ի դեպ ասեմ որ մոտակա շենքերից մեկի բակու նաեւ կանգնեցրել էինք «Կամազ» մակնիշի բեռնատարը…
Մեր միջի ամենաբոյով տղան, նախկին հոգեւորական էր (Նա վաղուց Հայաստանում չի ապրում) Իրեն «Տերտեր» էինք ասում: Ուրեմն զորամասի դռներից մեկի մոտ, որտեղ էլ գտնվում էր այն կազարման, որտեղ 4 ժայա հերթապահությունից հետո հանգստանում են ժամապահները, ահա յըդ դռան մոտ հարմար դիրքավորվեցինք : Ժամապահը ներսում պատի կողքով, մոտ 10-15 մետր երկարությամբ, հանգիստ գնում գալիս, այն պահին երբ նա մեզանից բավականին հեռացել էր, բայց դեռ շրջվել եւ ետ դարնալու համար մի-քանի մետր ուներ, հենց այդ պահին Տերտերը պատից ձգվեց ու մի ակնթարդում պարկեց բատի երկարության վրա : Հա վերեւում մոռացա ասեմ, որ Տերտերը իր հոգեւորականի շորով էր (սեւ գույնի էրկար) ու բավականին մեծ արծաթի խաչ ուներ: Տերտերին պատի վրա պարկած ժամանակ փոխանցեցինք մի շտիկ-նոժ կոչվող դանակ : Եվ այն պահին, երբ ժամապահը վերադարձավ, հասավ դռան մոտ, ու շրջվեց, Տերտերը մի ցատկով հայտնվել էր նրա թիկունքում, շտիկը դեմ տվել վզին ու պահանջել` սուս մնալ: Նույն ակնթարթին տղաներից մի-քանիսն էլ պատի վրայից ներս անցան : Զինվորի ձեռքի ինքնաձիգի պոչով կոտրեցին փոքր դռան փականը, ու մենք բոլորս լցվեցինք ներս : Պատի տակ, պատուհանի մոտ գետնին սողալով անցանք դեպի այդ կազարմայի մուտքի կողմը, դեմքներս սեւ շորերով ծածկեցինք (այս անգամ, ոչ թե չճանանչվելու համար, այլ այդպես զինվորների մոտ վախ տարածելու համար ավելի արդյունավետ էր), ու մինագամից լցվեցինք կազարմա: Երկհարկանի մահճակալներին թվով 18 զինվորներ էին հանգստանում, քնած էին նրանք թե արթուն, դա չիմացանք, որտեվ մեր աղմուկ աղաղակով ներս խուժելուց նրանք բոլորն էլ տեղներից շփոթված վեր թռան: Բոլորից պահանջեցինք հանգիստ ենթարկվել, որ իրենց վնաս չենք տալու: Բնականաբար հակաճառել փորձողներին հայոյել հարվածելով էինք ստիպում ենթարկվել : Նրանցից ընդհամենը մեկն էր շատ համառ, երբ մերոնցից մեկը նրան հայոյել էր, վերջինս պատասխանել էր, բավականին կոշտ տոնով ասում էր. «ինձ ուզում էք արեք, մնե պո….. թե դուք ինչ եք էստեղ, բայց դու ով ես, որ ինձ մայր քրֆես: Տղեքից մեկը մեր հետ վերցրած «Կարաբին» հրացանի լուլեն համարյա բերանն էր մտցրել, իսկ այդ տղաի պետքը չեր, ամեն հայոյանքին նույն կոշտությամբ պատասխանում էր. Ազգությամբ չեչեն են, նրան այդ սենյակից դուրս հանեցի, ընկերներիս փոխարեն ներեղություն խնդրեցի, չնայած դրա կարիքն էլ չկար, ինքը մեզ շատ լավ էր հասկանում: Հենց ինքն էլ նայեց մեր ձեռքի գծագիրը, մի-քանի կարեւոր նշում արեց` քարտեզում նշված պոստերին կանգնած ժամապահների անունները ասեց, նաեւ տեղեկացրեց թե դրանցից ով ինչ բնավորություն ունի: Հենց նրա խորհուրդով էլ, սկզբում ես, իսկ հետո մերոնց մեծ մասը հագանք այդ զինվորների շինելները, գլխներիս դրինք նրանց գլխարկները ու ինչպես այտեղ ծառայող զինվորները, զորամասին տարածքում սկսեցին ավելի ազատ տեղաշարժվել: Որպես առաջնահերթ խնդիր, սկզբում զորամասում գտնվող սպաներին, հետո մյուս կազարմաներում գիշերող զինվորներին գերի վերցրինք (մոտ 150 հոգու): Բոլորին` տեղափոխեցինք զորամասի ճաշարան: Սպաների մեջ մի կիսահարբած կապիտան կար, տղաներից 4 հոգով, մեկը կապիտանի կողքից, ատրճանակը վրան պահած, մյուսներս ետեւներից սկսեցինք հերթով այցելել պոստերը, որտեղ կապիտանը մեր պահանջած ձեւով` ժամապահի ազգանունն էր տալիս ու հայոյելով կանչում ներքեւ, իսկ մենք անմիջապես գերի եինք վերցնում նրանց, ու ինքներս «փոխարինում»…
Ավտոմատները, զինպահեստներից ընդհամենը մեկում հայտնաբերեցինք, բայց դրանք ոչ թե 240 հատ էին, այլ ուղիղ կեսը` 120, նաեւ 4 ձեռքի գնդացիր կար: Ինչպես նաեւ մեծ քանակությամբ զիանմթերք : Ինձ մինչեւ հիմա էլ անհասկանալի մնաց, թե նռնակները սահմանապահ զորամասում ինչ գործ ունեին, իսկ դրանք ու ինքնաձիգի պատրոնները այնքան շատ էին, որ ստիպված եղանք դրանք, Բաքվի փողոցի կողմի մեծ դարպասից զորամաս մտցրած մեր «Կամազից» բացի, եւս մեկ Կամազում (զորամասի մեքենաներից) բարձել…
Արդեն լուսանում էր, երբ մենք` ընդհամենը 15-20 տղաներով, հաջողությամբ ավարտեցինք ԿԳԲ-ին պատկանող X զորամասի զենքերի առգրավման օպերացիան ու երկու բերնաթար զենք ու զինամթերք բարձած մեքենաներով հեռացանք…
Իսկ ամենատարօրինակն այն էր, որ ընդհամենը մի-քանի ժամ հետո, 1990թ. հունվարի 16-ի առավոտյան ռուսական հեռուստատեսությամբ` Երեւանում սահմանապահ զորամասից, մի-քանի հարյուր հայ էքստրեմիստների կողմից կատարած նայլոտի մասին հաղորդեցին, ու նաեւ տարված զենքերի քանակի մասին ասացին, բայց ոչ` թե այնքան, որքան մենք էինք տարել, այսինքն` 120, այլ ճիշտ այնքան, որքանի մասին մեզ տեղեկացնում էր Խուճուճ Գոքորը: Այսինքն ակնհայտ էր, որ մեզանից արաջ այդ զորամասից դուրս էին հանել 120 ինքնաձիգ, վաճառել էին դրանք, թե ինչ արել, բնականաբար չգիտեմ, բայց այդ պակասորդը ձեւակերպելու համար էլ Խուճուճի միջոցով մեզ գործի դրեցին: Հաջորդ օրը, տղաներից մի-քանիսով ցանկացանք առաջիկա օրերին պարզել, իմանալ ավտոմատների մյուս խմբաքանակի ճակատագիրը, բայց դրա ժամանակը չունեցանք, որովհետեւ որովհետեւ 18-ի երեկոյան Երասխավանից լուր ստացանք որ ազերիները Սադարակի կողմից հարձակում են սկսել, ու նույն գիշեր էլ մի-քանի հարյուր հայ կամավորականների մեր եւ մեր մյուս ընկերների կողմից ազգայնացրած զենքերով հանդերձ Երասխավան-Սադարակ սահմանում կռվում էին : Այդ օրը մենք կորցրինք Մովսես Գորգիսյանին, Մոսոյին օգնության հասած` ՀՀՇ-ի Երվանդին, նաեւ Արարատցի մի տղայի….
Երասխավանում տեղափոխվել նաեւ, հունվարի 16-ի երեկոյան, Արզնու բարձրունքներից մեր իջեցրած 16 տոննանոց հակակարկտային թնդանոթներից մի քանիսը:
Այստեղ նույնպես որոշակի տեխնիկական բարդություններ ու վտանգավոր գործողություն էր: Մինչ թնդանոթների ետեւից մեկնելը, մենք գնացինք Երեւանում «Տեցի կռուգ»-ից այն կողմ` «Տաշյանի գարաժներ», այստեղ էին կայանում ԽՍՀՄ տարբեր երկրներից ժամանած մեծ ապրանք բերող, կամ տանող բեռնատարները: Կամ ինչպես ասում են` տարբեր ազգության ռեսավիկները: Մենք նրանցից պահանջում էինք, որ ամենածանր բարձված 15 մեքենա մեզ հետ գան, ասում բացատրում էինք, որ թալանչիներ չէինք, թե որն է մեր նպատակը, սկզբում համառում էին, բայց հետո տեսնելով որ այլ ճար չունեն, համաձայնվեցին: Բեռնատարներով շարասյունով հասանք բարձրունքներ: Ցուրտ սառնամանիք, գետինը ամբողջովին սառած էր: Վարորդները հրաժարվոմ էին, մեզ բացատրում որ թնդանոթների քաշը շատ ծանր է, մեքենաները չեն կարող դիմանալ, կշրջվեն: Իսկ մենք` խենթ ու ռոմանտիկ պատանինես մերն էինք պնդում: Տեսնելով որ նրանք չեն համաձայնվում, որոշեցինք որ մերոնցից 2-ը, ովքեր հավաստիացրին որ կարող են այդ բեռնատարները վարել, իրենք նստեցին 2 բեռնատարների ղեկին, ու թնդանոթներից մեկը դիմացից ու ետեւից, չոր կցորդով կապեցինք մեքենաներին… Ռեսավիկները ճիշտ դուրս եկան, առաջին իսկ փորձից, թնդանոթի ծանրությունը հրեց դիմացի մեկենային, ու իր ետեւից էլ քաշում էր երկրորդին, մենք ստիպված տեղի տվեցինք : Հասակավոր վարորդներից մեկը մեզ բացատրում էր, որ այդ բարձրունքներից թնդանոթները հնարավոր է միայն տանկով կամ ծանր քաշային, թրթուրավոր տրակտորով: Տղաներից 2 հոգի, բեռնատարներից մեկով գնացին տրակտոր գտնելու… Մոտ 1,5-2 ժամ հետո մի հսկա տրակտոր դեմները գցած, կրյաի արագությամբ ժամանեցին: Բիձեն ասել էր չեմ քշի, տղեքն էլ, «Ոսկե ցլիկը» ֆիլմի հերոսների նման` հանուն մեր «ֆերմայի» պետք է քշես Բիձեն թղեքից փողի ակնարկ էր արել, բայց երբ տղեքը օդում մի երկու կրակոց էին բաց թողել ու սպառնացել, թե բիձու հայաթում կապած շանը գյուլելու են, բիձեն տեղի էր տվել… Դնդանոթը կապեցինք բերնատարների եթեւից, իսկ թնդանոթի ետեւից էլ թրթուռավոր տրակտորը ու այդ կերպ, հատ հատ 15 թնդանոթն էլ սարերից իջեցնելով ճանապարվեցինք Երեւան:
Երասխավանի մարտերից մեկ երկու շաբաթ էր անցել: Այդ ընթացքում մերոնք գործարաններից մեկում որսորդական հրացանների պատրոնների վրա հարմարացվող թեւավոր գնդակներ էին պատրաստել տվել: Այդ գնդակներ մեջ ամունալ էինք լցնում, կրակելուց երբ այն կպնում էր «նշանակետին» պայթում էր: Առաջին օրինակները Աշտարակի ձորում փորձարկելուց հետո, մենք սկսեցինք ամունալ փնտրել: «Երրորդ գյուղի» բազալտի քարհանքերում ոչինչ չգտանք, բայց այտեղից իմացանք, որ այն հնարավոր է Մերձավան գյուղի հարեւանությամբ «ակադեմյաի» (ավանի անունն էր) պահեստներում լինի: 2 հոգով էինք, անմիջապես ուղեւորվեցինք: Ամունալ շատ կար, մենք 2 հոգի, չգիտենք ինչ անենք, վերցնենք «Մոսկվիչով» մի քանի պարկ հետներս տանենք, բա որ հետո գանք տեսնենք մնացածը չկա: Ես մնացի այտեղ, իսկ հետիս ընկերը Մերձավանում ծանոթներ ուներ, գնաց որ մեր` «Անկախության Բանակի» : Մի կիսաքանդ «Գազ 51» բեռնատար ետեւից գցած. «Զանգեցի շտաբ, չեմ էլ իմանում ով էր, ասեց Աշոտը (Նավասարդյան) տեղում չի, բայց ասեց լռիվ էլ բարձենք տանենք» : Բեռնատարի վարորդն էլ հետներս երեքով 50 պարկ ամունալ (1տոնա) բարձեցինք այդ քար ու քանդ եղած մեքենայի մեջ, ու դեպի Երեւան: Շտաբը գտնվում էր Բարեկամություն փողոցի վրա` Ճարտարապետների միության նախկին շենքում: Շտաբի դիմաց մեքենա կանգնացնելու տեղ չկար, բառնատարը կանգնացրինք «ՑԵԿԱ»-ի դարպասների առջեւ, ես գնացի Շտաբ : Նավասարդյանի մոտ ինչ որ կարեւոր մարդիք կաին, դռան առջեւ մարդ էր կանգնացրել որ չխանգարեին: Զոռով դավով մի կերպ մտա մոտը, բայց չհասցրի բան ասեմ. Ասացի շատ կարեւոր բան եմ ասելու, Աշոտն էլ ինձ` թե ինքը հիմա ամենակարեւորով է զբաղված, միջանցկում նստած սպասում եմ, մեկ էլ Աշոտը իրար խառնված դուրս եկավ, ուզում էի ասեի, բայց չթողեց խոսեմ, պահանջեց շտապ գտնեմ Իշխանին (մեր շտաբի պետն էր : Հա ի դեպ հիմա Գալուստ Սահակյանի աներձագ, մեր թաղի` «Բուռնաշը» (պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ամեն առիթ ու անառիթ դեպքում, ջահել լրագրողների առջեւ որպես «Անկախության Բանակի» առաջին շտաբի պետ է ներկայանում: Նույնիսկ Զենքերի ազգայնացման օպերացիաներն է իրեն վերագրում, այն դեպքում որ ԻՆՔԸ ՀԵՆՏՆԵՐՍ ՉԻ ԵՂԵԼ !!!!!!!!: Հետագայում, հա ԱԲ-ի Շտաբի պետ եղել է : Չեմ կարող ուրանալ` նաեւ պատերազմին է մասնակցել, բայց չեղածն էլ իրեն վերագրելն ու դեռ պատմությունն էլ կեղծել, սա արդեն… «168 ժամի» անտեղյակ թղթակցին հեքիաթ էր պատմել, թե Անկախության Բանակը 1990թ. մայիսի 27 է ստեղծվել) : Հա ուրեմն Նավասարդյանը ասեց Իշխանին գտիր ու նորից իր մտավ սենյակ: Իշխանին չգտա, Աշոտն էլ նորից դուրս եկավ ու բարկացած բոլորին խառնեց իրար, թե Իշխանին շուտ: Հետո հենց միջանցքի հեռախոսով չգիտեմ ում զանգեց ու բարկացած ձեւով. -«Իշխան ուր է, շուտ ասա թող գա, չգիտեմ ով է մի ավտո ամունալը բերել ցեկայի առաջ կանգնեցրել, Մովսիսյան (ՑԵԿԱ-ի վերջին Առաջին քարտողարը) զանգել տրիվոգա կապել…»: -Ես անմիջապես մեջ ընկա. «Էդ ամունալը ես ու …..ն ենք բերել: 1 ժամա ասում եմ շատ կարեւոր գործ ունենք, չէիր թողնում խոսեի» : Աշոտն ինձ նախատեց, որ նման վտանգավոր բան էի արել, իսկ ես այդ մասին ոչ միայն չէի մտածել, այլ նույնիս չէի ել պատկերացնում որ այն տեղափոխելիս կարող էր պայթել, ու շուրջ բոլորը հսկայական ավերվածություն անել…
Հա, Բուռնաշին հիշեցի, այդ օրերից մի դեպք էլ հիշեցի. Նավասարդյանը կանչեց ասաց. «Տղեքիդ վերցրու գնա Շահումյանի դոսաֆ : Պահեստներում ինչկան տաք շոր, գլխարկ, սապոգ կա, հավաքեք բերեք»: 5-6 հոգով գնացինք: Պահակին կանգնացրիք պատի տակ, դարպասներից մեկի դուռը կոտրեցինք (մնացածինը կոտրելու կարիք չկար, որտեւ միջնապատեր չկաին) ու սկսեցինք այնտեղ եղած բազմատեսակ ապրանքների մեջ մեզ անհրաժեշտը փնտրել: 60 զույգ բանվորական սապոգներից բացի ուրիշ բան չգտանք, բայց պահեստները տարատեսակ ապրանքներով լիքն էին: Թե տնտեսական խանութներում վաճառվող ապրանքատեսակները, կամ մարդատար ավտոմեքենաների պահեստամասերը ի՞նչ գործ ունեին զինվորական դոսաֆի պահեստներում, չհասկացա: Տղաներիսց մի քանիսը տարվեցին այդ ապրանքատեսակներով, մասնավորապես, մեկը խնդրում էր որ ձմեռ է պահեստում գտնվող 10-նյակ «դրուժբաներից» մեկը վերցնի, չթողեցի, մյուսը ուրիշ բան, էլի չթողեցի : Նույնիսկ …..-ին իրար վրա դարսված անվադողերից երկու զույգ չթողեցի վերցներ, այն «Մոսկվիչ» մեքենայի համար, որը իր «պրակոլ» պակրիշկեքով ամեն օր մեր ընդհանուր գործին էր ծառայում: Պահեստում նաեւ մեծ քանակությամբ սեւ եւ սպիտակ գույնի կտորների թոփեր կաին եւ քանի որ պատերազմի դաշտում, ձյան մեջ մասկիրովկա լինելու համար սպիտակ թիկնոցների կարիք էինք զգացել, ես դոսաֆի պահակի մոտից զանգեցի շտաբ, ասացին սպիտակ գույնի կտորը ամբողջը տանենք : Տարանք, իսկ մի քանի օր հետո «Մալաթյա» ջոկատից Հակոբը (այժմ քաղբանտարկյալ` Պատգամավոր) մարդ ուղարկեց կտորը տեղափոեցին «Անուշ» տրիկոտաժի ֆաբրիկա որտեղ էլ անհրաժեշտ սպիտակ թիկնոցները կարեցին: Հա, սրանում Բուռնաշը ինչ կապ : Ուրեմն այդ օրը ես իմ խմբի տղաներին կորցրի : Ֆիզիկապես չե, ուղակի դրանից հետո տղեքը իմ հետ չուզեցի տեղ գնալ: Դոսաֆի հաջորդ օրն էր, Նավասարդյանն ասեց, որ տաք շորեր կա, որ տղաներին հավաքեմ գնանմ «Հայկոպի» բազա : Բայց տղեքից մի-քանիսը տարբեր պատճառաբանությամբ հրաժարվեցին : Իսկ այդ օրերին ես մեր շտաբում, «Պապ Աշոտի» հետ միասին համատեղությամբ ԱԲ-ի զենքի սենյակում էի հերթապահում` զենք զինամթերք ընդունում բաց թողնում: Տղաներից մեկը եկավ ասեց որ զինանոց բացեմ զենք բաց թողնեմ : «Ու՞ր եք գնում», հարցրի ես, «Հակկոպի բազա», -«Ու՞մ հետ», -«Բուռնաշի», ու հենց այդ պահին էլ իմացա, որ մինչ այդ իմ հետ նայլոտներին մասնակցած տղաներից մի քանիսն էլ են իրենց հետ գնում, սա այն դեպքում, երբ նրանք ինձ տարբեր մահանաներով մերժեցին. Թե այդ օրը «Հայկոպի» բազայից քանի հատ սովետական արտադրության վիդյոմագնիտավոն էր անհայտացել չգիտեմ, բայց հաստատ գիտեմ որ իմա այդ «տղեքը, դրանից հետո սիրով պատրաստ էին Բուրնաշի հետ ամեն տեղ գնալ : Մեկել հաստատ գիտեմ, որ դրանից հետո մեր թաղում` «Շիրակ» հանրախանութի արջեւի շենքի բակում` վիդյո մագնիտաֆոնների վարձույթի կետ բացվեց:

Վերադառնալով մեր կողմից զենքերի նայլոտներին վտանգավոր գործունեությանն ու հարեվան երկրի հետ սկսած, առավել` վտանգավոր պատերազմին, ասեմ որ անձամբ ես կռիվներին չեմ մասնակցել: Վախկոտ չեմ եղել (մարմնիս վրա առկա բազմաթիվ հետքերը դրանց ասեծիս լավագույն ապացույցն է), պտրերազմի դաշտում զոհվելուց էլ չեմ վախեցել, ուղակի չմասնակցեցի, որովհետեւ իմ ու իմ տեսակի մարդկանց մասնկցությունը անիմաստ էր: Ավտոմատ կրակելը իմ մոտ չեր ստացվում, չէի կարողանում կառավարել, նշան էի բռնում կրակում, կրակելու պահին ավտոմատը այնպես էր ձերքերիս մեջ դռռդռում, որ նշանակետից ոչ թե մի քանի սանտիմետր, այլ հաստատ մինիմում մի-քանի մետր շեղումներով էին գնդակները ցվրվում: Իսկ այդ ժամանակներում կռիվ գնալուն պատրաստ կամավորները շատ ավելի էին, քան պահանջվող զենքը: Իմ ֆիզիկական պատրաստվածությամբ (չեղած ! փողոցային կռվից այն կող ոչին չգիտեի, ես նույնիսկ սովետական բանակում չեմ ծառայել), ես եթե գնայ պատերազմ, փաստորեն անիմաստ տեղը մի հրացան, կամ ավտոմատ կզբաղեցնեի, էլ չասեմ որ կրակելու չիմացությանս պատճառով կարող էի վտանգավոր լինել նաեւ իմ ընկերների համար : Գտնում էի, որ ամեն մարդ պետք է անի այն, ինչը կարողանում է, իսկ ես սիրով ու անմնացորդ ջանասիրությամբ էի անում այն, ինչը կարողանում էի.

Aucun commentaire: