ՔՈ ԻՍԿԱԿԱՆ ՏԵՐԵՐԸ, ՔԵԶ ԼՔԵՑԻՆ ԻՄ ԵՐԵՎԱՆ, ԱՆՏԵՐ ՈՒ ԴՈՒՍ ՄՈՒՐԱԾԿԱՆՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ ՔԵԶ ՏԵՐ ՏԻՐԱԿԱՆ
Ահա արդեն քանի տարի բացում եմ Հայաստանյան մամուլի էջերը ու տեղեկանում, որ Երեւանի այս կամ այն այգին բարբարոսաբար քանդում, ծառերը կտրում` սրճարան ու ռեստորան են կառուցում… Ինտերնետում մի ծանոթի հետ այս թեմայով էինք զրուցում, ինձ գրում է. «Երեւանի այգիներում քո սիրած իշխանությունների ժամանակ էլ քիչ սրճարան չկառուցեցին»: -Հա, իհարկե այն ժամանակ էլ քիչ սրճարաններ չկառուցեցին: Դեռ Սովետական ժամանակներից «Զանգուի» ձորը աղպանոցի էր վերածվել: Իսկ նախորդների օրոք այնտեղ մաքրեցին, սրճարաններ կարուցեցին : Ասում են Վանոն այդ սրճարանատերերից փող փող է վերցրել: Չգիտեմ, աչքս փող վերցնելը չի տեսել…
Փոխարենը աչքս տեսավ, թե ինչպես էին այդ սրճարանատերերը հավուր պատշաճի կատարում իրենց պարտականությունները, շրջակա տարածքը բարեկարգում, մաքրում, լուսավորում : Բանգլադեշում մի հին, չաշխատող ինքնաթիռ կար, որ պետքարանի էր վերածվել: Կողքով անցնելիս, գարշահոտից մարդիք քթներն էին փակում: Այդ ինքնաթիռը Վանոն տիրոջից չխլեց, այլ փողը տվեց գնեց: Երեւի, որովհետեւ այն տեղափոխեցին «Զանգուի» ձոր, գեղեցիկ ներկեցին, դուրս ու ներսին կարքին տեսք տվեցին ու տարածքը իրոք գեղեցիկ տեսք ստացավ: Մի ժամանակ այդ տարածքում «Մանկական երկաթուղի» կար : Տարիներ շարունակ չէր գործածվել, թալանվել ու շարքից ամբողջովին դուրս էր եկել: «Մանկական երկաթուղին» էլ վերակարուցվեց ու նախկինից շատ, շաաաաաաատ ավելի գեղեցիկ ու հաճելի տեսք տրվեց: Հա, էն էլ հիշեցնեմ, որ այդ սրճարանները կառուցելու համար, ոչ թե տարածքն էին կառուցվող նախագծերին համապատասխանեցնում, այլ նախագծերը տարածքին: Այդ կարգը գորչում էր ոչ միայն «Զանգուի» ձորում կառուցված սրճարանների համար: Այն ժամանակ այդպիսի նախագծերի կարող էինք հանդիպել մայրաքաղաքի տարբեր մասերում…
1995 թե 96թ.-ին Աբովյանցի Համիկը Երեւանի քաղաքապետարանի կողմից Օղակաձեւ զբոսայգու մի հատվածում «Սիրո արահետ» անվամբ սրճարան կարուցելու թույլտվություն ստացավ: Համիկը ծառեր չկտրելու, այգու այդ հատվածը (Նալբանդյանի արձանից մինչեւ «Գետառի» կամրջակը) բարեկագրգելու, այգեպան պահելու պարտավորություն էր ստանձնել: Այգում ոչ թե ծառեր, այլ ծառի ճուղեր էլ չկտրեցին, դրանք սրճարանի պատերի ու առաստաղի միջով էին անցնում: Սրճարանը երկրոր հարկում էր, իսկ ներքեւում վանդակներում բազմատեսակ կենդանիներ ու թռչյուններ էին: Այգում նստել հանգստանալ իրոք հաճելի էր : Ես էլ էի այնտեղ հաճախ հանգստանում…
Իմ «Կաշվե իրերի պատրաստման» արհեստանոցը գտնվում էր Ալեք Մանուկյան փողոցում` «Սիրո արահետ»-ի հակառակ մասում` «Գետառի» ափին: Ամեն առավոտ աշխատանքի գնալիս երթուղայինով հասնում էի այգու այդ հատվածը ու այգու միջով անցնում :
1996թ.-ի աշունն էր, առավոտյան այգում միջով անցա գնացի գործի, բայց կեսորից քիչ հետո այգի այդ հատվածը մտնել չէի կարող: Ոչ թե ես չէի կարող, այլ այգի մտնելը անհնարին դարձավ բոլորի համար: Չէ, այգի կարող էինք մտնել, բայց ոչ թե նախորդ օրերի նման` այգու բոլոր մուտք-արահետներից, այլ միայն Նալբանդյան փողոցի կողմից` Նալբանդյանի արձանի հետնամասից, որովհետեւ այդ օրը Համիկը այգին ամբողջովին պարսպապատել տվեց: Ես իմ արհեստանոցում աշխատում էի, հաճախորդս ասեց. «Վանոն էս կողմ է գալիս», պատուհանիցս դուրս նայեցի` ՆԳ նախարարության «02» օթյակի կողմից Վանոն ինչ որ մեկի հետ խոսելով իջնում էր : Ալեք Մանուկյան փողոցը անցն ու մայթի մոտ` նորակառույց ցանկապատ պարսպի առջեւ կանգնեցին: Տարածքում գտնվող բոլորի ուշադրությունը այդ կողմն էր, մենք էլ հետաքրքրությունից դուրս եկանք: 1, 2 րոպե էր անցել, երբ նկատեցի որ «Սիրո արահետի» տերը` Համիկը սրճարանից դուրս եկավ ու Նալբանդյանի արձանիկ կողմը վազեց, իսկ հաջորդ պահին, իր իսկ գցած պարսպի կողքով, բայց արդեն դրսի կողմից ՆԳ նախարարին մոտեցավ : Հազիվ մի 2-3 րոպե զրուցեցին : Չգիտեմ Վանոն Համիկին ինչ ասեց. «Էս այգին հորդ սեփականություննա, որ էսպես զաբոռապատել ես», թե` «Ես ուզում եմ այստեղից մտնեմ այգի», կամ մի ուրիշ բան : Բայց հաստան նման մի բան ասել էր, որովհետեւ ընդհամենը 20-30 րոպե հետո մի տասնյակից ավելի բանվորներ արագ արագ սկսեցի ապամոնտաժել այդ պարիսպները ու ես, ու ոչ միայն Վանոն, այլ ցանկացած ոք նախորդ բոլոր օրերի նման հանգիստ կարող էր մտնել այգի, Երեվանցի Ռուբեն Հախվերդյանն էլ կարող էր մտնել, իսկ պարիսպապատված այգի չեր կարող: Չէր կարող, որովհետեւ Համիկիը իրենից չէր վախենալու…
Հիմա ընդիմախոս կասի, Վանոն ներքին գործերի նախարարն էր, Վանոյից վախենում էին : Ճիշտ է ՆԳ նախարարն էր, բայց Հայկ Հարությունյանն էլ ՆԳ նախարար էր, բայց նրա նախարար եղած ժամանակ էլ վախենաին, այգիներ չքանդեին, ծառեր չկտրեին: Իսկ նրա օրոք քանդում, կտրում էին, նրա ենթակա ոստիկաններն էլ քանդողների ու կտրողների անվտանգությունն էին պահպանում…
96թ.-ի նոյեմբերի կեսերն էր: «Գետառի» վրա, իմ արհեստանոցիս հարեւանությամբ կառուցվող` «AKVA» սրճարանի պատերն ու տանիքը արդեն կառուցել էին: Այդ օրերին Վանո Սիրադեղյանը Երեւանի քաղաքապետ նշանակվեց… Հանկարձ ինչ որ մի մեքենա եկավ ու կանգնեց իմ կրպակի առջեւ : Տեղիցս վեր կացա որ վարորդին խնդրեմ մեքենան մեկ այլ տեղ կայանի: Դուրս եկա, բայց ոչինիչ էլ չասացի, որովհետեւ մեքենայի ղեկից իջնողը Վանո Սիրադեղյանն էր: Մեքենայից իջավ ու «AKVA»-ի կողմը ուշադիր նայելով դեպի վեր բարձրացավ, շրջեց «AKVA»-ի չորս կողմը, կողմից ետ վերադարձավ նստեց մեքենան ու գնաց: Քիչ հետո «AKVA»-ի տերերը` Կառլենն էր (ում հայրը Խորհրդային Հայաստանում «տրիկոտաժի մագնատ էր համարվել : Իր համար էլ ասում էին Վազգեն Սարգսյանի մոտիկն էր) : ՆԳ հիվանդանոցի գլխ. բժիշկ Վարդանն ու բանկի կառավարիչ` Վահագնը (Սրանք էլ Վլադիմիր Մովսիսյանի տղաներն են) : Արշակը, ով Նոր Հաճնում, թե Նոր Գեղում ադամանդի մշակման գործարան ուներ (սրա հայրն էլ սովետի օրոք ռայկոմի, թե քաղկոմի քարտողար էր եղել): Սրանք մարդիք էին, որոնց թվում էր թե փողով ամեն ինչ կարող են անել: Բայց ահա Վանոյի օրոք չէին կարողանում… Հիմա կարողանում են` Երեւանի կենտրոնում բազմաթիվ ֆիրմային խանութներ են հիմնում : Բանկերի կառավարիչ ու Չինաստանում դեսպան են դառնում : Սկզբում` ՕԵԿ-ի, հետո` ԲՀԿ-ի ցուցակով պատգամավոր են դառնում… Հիմա կարողանում են, այն ժամանակ չէին կարող… Հա, Վանոյի գնալուց քիչ անց, սրանք իրենց նոր կառուցվող օբեկտի` «AKVA»-ի մոտ հավաքվեցին, թե ինչ էին խոսում չեր լսվում, բայց շարժ ու ձեւերից ըզգացվում էր ու անհանգիստ են: Արշակի բարեկամ Կարենին այդ կառույցի տնորեն էին նշանակել, (շինարարությունը ավարտելուց հետո տղուն «քցեցին») նա հաճախ էր գալիս ինձ մոտ նստում, զրուցում: Այդ օրն էլ եկավ. «քաշվեցինք» ասեց Կարենը ու բացատրեց, որ նախագծային խախտում են արել: Թեթեւ պատի փոխարեն, 1,5 մետր լայնության հսկա բետոնե պատ էին սարքել : Նախորդ քաղաքապետի հետ համաձայնության են եկել, բայց Վանոի հետ դա անհնարին է: Սիրադեղյան ընդհամենը մեկ շաբաթ առաջ քաղաքապետ էր նշանակվել, չեր զլացել` ուսումնասիրել էր «ժամանակավոր կառույցի» կարգով «AKVA»-ին տրված թույլտվությունը, ճարտարապետական վարչության կողմից հաստատված նախագծերը, եկավ իր աչքով էլ նայեց ընթացող շինարարությունը, նախագծային խախտումները նկատեց ու պահանջեց քանդել … Ինձ համար մի բան հաստատ էր, որ Վանոյի մոտ փող դեր չուներ, հակառակ դեպքում չեր պահանջի կատարված խախտումները շտկել…
Իմ «Կաշվե իրերի պատրաստման» արհեստանոցում, ի թիվս այլ աշխատանքների, ես նաեւ ատրճանակների պատյաններ (kabura) էի պատրաստում: Հաճախորդներիս հիմնական մասն էլ ոստիկանության աշխատողներն էին : Մինչ արհեստանոցն էլ (94-96թթ.) նույն գործն էի անում, այցելում էի ՆԳ նախարարություն, ոստիկաններից ստանում պատվերներ ու տանը պատրաստում: Մի օր ՆԳ գլխ. մութքից ներս մտա, ցանկանում էի բակով 6-րդ վարչության կողմն անցնել: Նախարարության մեծ դարպասները բաց էին, նախարարի մեքենաի շարժիչը գորի էր գցված, դուռն էլ բաց: Նախարարի օգնական-թիկնապահները էլ կազմ պատրաստ կանգնած: Դա նշանակում էր, որ նախարարը դուրս է գալու, իսկ նման դեպքերում բակով անցնել չեր կարելի. Կանգնած սպասում եմ, նախարարը չի իջնում, ուշանում է: Օգնական-թիկնապահներին էլ դա տարորինակ թվաց : Ռացիայով կապ տվեցին, վերեվից ասում են, որ հենց զանգը տալու պահին իջել է: Խառնվեցին իրար, վազվզում են վերեւ-ներքեւ, այս ու այն կողմ, բայց նախարարին չեն գտնում : Տեսնելով որ շատ երկարեց ետ դարձա ու գետառի կողմով գնացի, որ ՙՕթյակ 02՚ի միջով անցնեմ: Մտա Օթյակ, տեսնեմ Վանոն աջ կողմի անկյունի սեղանի մոտ մենակ նստած սուրճ է խմում: Սուրճ վերցրի ու նստած աչկիս պոչով իրեն եմ նայում: Հայացքը պատուհանից դուրս նայում է ու այդպես մի 5 րոպե, մինչեւ ախրանիկները իրար խառնված սրճարան մտան: Հետո լսեցի, որ ընդունարանից դուրս էր եկել, բայց ներքեւ չեր իջել: Այդ ժամանակ ՆԳ Մշակույթի մասնաշենքում հիմնական վերանորոգում էր կատարվում, նախարարության մասնաշենքին միացվող պատն ու հատակը քանդված էր, մի քանի տախտակ էին գցել, որի վրայո բանվորները այն կողմից այս կողմ էին անցնում : Վանոն այդ տակտակների վրայով անցել էր այն կողմ ու փոշի-շինարարության միջով իջել գետառի կողմը ու բարձրացել «Օթյակ»…
Վանո Սիրադեղյանը «Գազանանոցի» ճանապարհին տուն էր կառուցում, ես էլ այդ օրերին ամեն կերպ ուզում էի նախարարին հանդիպել (ՆԳ Կենտրոնի միլպետից ու Երեւանի վարչության պետի դեմ բողոք ունեի) : Մի օր Վանոն մեքենայով նախարարությունից դուրս եկավ, շարժվեց գազանանոցի կողմ: Ես էլ բարձրացա այդ կողմ, վերեւի հարեւանի բակում նույնպես շինարարություն էր, հենց այդ կողմից էլ մոտեցա: Այդ բակում երեւի կես ժամից ավելի կանգնել եմ, մտածում էի ինձ կնկատեն… Կարծում եմ նկատել էին, որ ինչ-որ մեկը կանգնել ու իրենց է նայում: Բակում շինարարներ էին աշխատում, օգնականները հակառակ կողմում` դարպասների մոտ էին, իսկ պարոն Նախարարը ինձանից հազիվ մի 30 մետր հերավորության վրա Վանուշի հետ նառդի էր խաղում: Ես այդ ընդացքում իմ պռոբլեմներս մոռացել ու շրջակայքն էի ուսումնասիրում, իրեն` Վանո Սիրադեղյանին էի ուսումնասիրում: Ուշադրությունս գրավեց խաղողի ծառը, որի տակ էլ, տախտակներից իրար մեխված ՙիշավոտնուկներին՚ նստած նարդի էին խաղում: Ուշադրություս գրավեցին բակում վազվզող ընտանի թռչունները: Նայում եմ այդ տեսարանին, նայում եմ տան ետնամասի սարալանջին ու զգգում որ Վանոն տուն կառուցելու համար այդ տեղը պատահական չի ընտրել: Տարիներ առաջ, մի առիթով Կոթիյում եղել էի, ու այդ պահին ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ այտեղ Վանոն իրեն, իր հարազատ ծննդավայրում է զգում: Կարեւորեցի նաեւ, իմ` անծանոթիս այտեղ կանգնած լինելը, փաստորեն ես 2-3 անգամ ավելի մոտ էի, քան ՙախրանիկները՚, պարիսպ, ցանկապատ չկար ու ինձ ոչ-ոք չմոտեցավ…
Հիմա Աղվանը 50 ու 100 հազարանոց թանկարժեք մեքենաներ է բերում, բայց Վազգեն Մանուկյանն ու նրա տեսակը դա չեն նկատում, իսկ 1995-96թթ.-երին իրենց միտինգներն ՆԳ նախարարի նախաձեռնությամբ նախարարության համար գնված , 150-200 «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաները, իրենց բողոք միտինգների թեման էին դարձրել: Նախարարության ավտոպարկը Խորհրդային ժամանակներից չեր թարմացվել, ու բնականաբար ավելի ծախսատար էին դարձել: «Հունդայի»-ների գինը 3000 էր, իսկ այդ նույն ժամանակ «Ժիգուլի 06»-ինը` 6000 հազար : «Գազ 24»-ը շատ ավելի թանկ : «Հունդայիները» նոր էին, մի-քանի տարի կողմնակի ծախս չեին պահանջելու : Պատերազմի տարիներ էին ու բնական էր, որ վառելիքի դիֆիցիտ պետք է լիներ, «Հունդայի»-ների համար վառելիքը «Ժիգուլի 06»-ից 2, իսկ «Գազ 24»-երից 3 անգամ ավելի քիչ էր պահանջում: Վանոն փաստորեն նախարարության համար բյուջեից հատկացվող գումարները ավելի խնայողաբար էր ծախսում : Ես, որ դպրոցից այն կողմ ոչ մի տեղ չեմ սովորել, դա նկատում եմ, իսկ ֆիզմաթ. գիտությունների դոկտոր տղա, ֆիզմաթ գիտությունների թեկնածու վազգեն մանուկյանները դա չե՞ր նկատում : Իհարկե նկատում էր, ուղակի իրեն շլանգի տեղ էր դնում…
Արթուր Մեշչյանը մի օր ինձ ասեց. «Իմ համար մի Վանո Սիրադեղյանը, հազար Վազգեն Մանուկյան առժի»: Դա 1996թ.-ն էր, երբ Արթուրը ԱՄՆ-ից եկել օպերայում համերգ էր տալիս: Համերգից հետո, հանդիպեցի, դժգոհեցի, որ` ուշ-ուշ ենք տեսնում, ասեց. «Վանոն Երեւանի գլխավոր ճարտարապետ է կանչում… երեւի կգամ»:
Եկավ : Մեր հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ «Վերնիսաժի» հարեւանությամբ` Երեւանի գլխավոր ճարտարապետի իր աշխատասենյակում : Վերնիսաժում նվեր պատվիրեցի (մագաղաթի վրա գրված «Հայր Մեր»-ը)… Դրանից հետո հաճախ էի այցելում իրեն : Մի օր 90թ-ի դեպքերից մեկի մասին էինք զրուցում, Ազգային Հերոս Մովսես Գորգիսյանին հիշեցինք : Արթուրը տիկին Ալիսի (Մովսեսի մայրիկի) առողջությունից հարցրեց… Պայմանավորվեցին առաջիկա օրերից մեկում` գնալ Մոսոյենց տուն: Պայմանավորված օրը, երեկոյան ժամը հինգի կողմերը, պիտի գնաի իր մոտ` աշխատավայր, հետո միասին գնաինք տիկին Ալիսին այցելության…
Այդ օրը ես Արթուրի հետ ավելի վաղ ժամի հանդիպեցի: Պատահական հանդիպում էր : Երեւանի «Առեւտրի եւ սպասարկման» վարչության պետ` Ռուբեն Նավոյանի մոտ գործ ունեի: Նավոյանի ու քաղաքապետ Վանո Սիրադեղյանի աշխատասենյակները դեմ դիմաց էին, մեկ` ընդհանուր ընդունարանով… Ընդունարանի դուռը բացվեց ու Արթուրը միջանցքում դեմս դուրս եկավ : Բարեւեցինք, հարցրեց` «ի՞նչ կա», ասացի` «Նավոյանի հետ գործ ունեմ : Արթուրն ասաց որ շտապում է, բայց ես հասցրի հարցնել` «Երեկոյան մեր մայմանավորվածությունը ուժի մեջ է»: Մի պահ հայացքը վեր բարձացրեց, մտածեց (երեւի), հետո ասաց` «Հա, իհարկե, Ես քեզ ժամը 5-ին սպասում եմ…
Երեկոյան ժամը 17:00-ից 10-15 րոպե պակաս, երբ մոտեցա «Վերնիսաժի» հարեւանությամբ գտնվող շենքին, մեր թաղի Վարդկեսը, ով Մեշչյանի վարորդն էր, ում օրը, կեսօրից առաջ, քաղաքապետարանի առջեւ էլ էի հանդիպել, ինձ հարցրեց. «Վերեւ՞ ես բարձրանում, ինքը վերեւում չի», Ես կարծեցի Վարդկեսը կատակ է անում, -«Հա, դրա համար էլ, տուն չես վազում», -Լուրջ եմ ասում, ցերեկը քաղաքապետարանից դուրս եկավ, ասեց` «գնացինք տուն» : Հետո տանից ինձ որ իրեր վերցրեց ու «այրոպորտ» եմ տարել:
Հետո ականջիս հասավ, որ Արթուրը Վանոյից նեղացել է : Ինքը այդ օրը կեսօրից առաջ, քաղաքապետի մոտ է մտել ու կոնկրե՞տ անհատական, թե համնդհանուր բնույթի մի խնդրից է բողոքել, քաղաքապետի հետ քննարկել: Հանկարձ թիվ 1 հեռախոսն է զանգում, լսափողի այնկողմից ասում են «Նախագահի հետ խոսեք» : Ասում են Սիրադեղյանը, այդ պահին իր աշխատաեսնյակում գտնվող գլխ. Ճարտարապետին` ձեռքի շարժումով, դուրս է հրավիրում…
Արթուրը վիրավորվում է, դուրս է գալիս, մտքումն այդ պահին այլեւս չվերադառնալու որոշում կայացնելով…
- Եղբայր, ի՞նչ է, պետք Երեւանի քաղաքապետը, որ միառժամանակ Անվտանգության խորհրդի անդամ է հանդիսանում, պետք է հեռախոսով ընդհատեր Հանրապետության նախագահւն, խնդրեր սպասել, մինչեւ քաղաքի գլխավոր ճարտարապետը դուրս գա, նոր շարունակել… Ինչու՞ վիրավորվեց, այստեղ ամենեւին էլ կապ չունի վստահությունը: Անվտանգության խորհրդի անդամները կարող էին նաեւ` պետական գաղտնիքից խոսել…
Ինքը գնահատում էր Վանոյի կատարած աշխատանքը, ինքը նեղանալու իրավունք չուներ…
Մեշչյանից հիշեցի, մի դեպք էլ Հախվերդյան Ռուբիկից հիշեմ :
1995թ., թե 1996թ.-ի խառը` միտինգային ժամանակներն էին: Ազատության հրապարակում էինք: Նախապես հայտարարվեց, որ հանրահավաքին նաեւ սիրված երգահան Ռուբեն Հախվերդյանն է մասնակցելու: Չէին խաբել, Ռուբոն իրոք եկավ…
Ինչպես, գրեթե միշտ` հարբած էր: Երբ մոտեցավ խոսափողին, չգիտեմ դիտավորյալ, թե հենց այդպես էլ կար, մի ձեռքում կիտառն էր, մյուսում գարեջրի կիսադատարկ շիշը, (ով այդ օրը միտինգին մասնակցել է ու հարթակին մոտ է եղել, լավ կհիշի, որ մեկ շիշ էլ` «ջոնջոլ» պիջակի գրպանումն էր):
Ռուբոն խոսափողից «հայոյեց» գործող իշխանություններին, մի երկու թթու խոսք էլ ասաց մյուս երքիչ-երքիստներին, որոնք միայն իշխանությունների կազմակերպած միջոցառումներին էին մասնակցում: Հայտարարեց նաեւ որ ինքը ԱԺՄ-ից չի, այլ իրեն 1 000 000 եկել երգումա (թե ինչի այդպես ասած, կարծում եմ հասկանալի է… ամեն դեպքում գումարի մոմենտը դժվար թե իրականություն լիներ): Հետո երքեց պառլամենտի մասին գրած երգը (բարերը չեմ հիշում) ու գնաց դեպի Սայաթ Նովա փողոցի կողմը: Ամեն քայլափոխին ծանոթ-անծանոթ մարդիք կանգնացնում էին, հետը զրուցում: Այդ ամենը նորմալ, բնական էր, Գալստյան Հայկը Ռուբիկին անհնդատ վռազեցնում էր, ամեն անգամ, երբ Ռուբիկը, շատ էր խոսում, կրկնվում (ինչպես գրեթե բոլոր խմած մարդիկ) որեւէ մեկի հետ, Հայկը ձայն էր տալիս «Ռոբո դե քել, ես հազար գործ ունեմ»: Ես, ի տարբերությու այնտեղ հավաքված շատ շատերին, Ռուբիկից բացի, ճանանչում էի ՆԳՆ ԿՀԴՊ (6-րդ) գլխ. վարչության ավագ օպեր Հայկի Գալստյանին: Թե նա ինչ կապ ուներ Ռուբիկի հետ, ինձ անհայտ է: Միգուցե բարեկամներ են, միգուցե ընկերներ, կամ հարեւաններ: Խոսակցություններից միայն հասկանալի էր, որ Հայկը Ռուբոյին պիտի մեքենայով տուն հասցներ: Ինձ համար միայն տարօրինակն այն էր, երբ նրանք մոտեցան «10 00» պետ համարանիշներով սպիտակ «06»-ին: Մեքենան 10 մատիս պես ճանանչում էի, այն ՆԳ նախարարի անվտանգության աշխատակից, մեր թաղի Վարդան (այժմ` քաղբանտարկյալ) էր միշտ վարում: Հնարավոր էր նաեւ նախարարի անվտանգությունից որեւ մեկ ուրիշը, բայց ինչ կապ կարող էր ունենալ 6-ոյի Հայկը, այ դա տարօրինակ էր:
Տարօրինակ ու անհասկանալի էր այդ օրը : Հաջորդ մի-քանի օրը նույնպես, բայց մի-քանի օր հետո իմացա գաղտնիքը, ու ամեն ինչ հասկանալի դարձավ:
Ուրեմն երբ սպասվող միտինգի մասին, մանրամասներ են զեկուցում, որտեղ նշվում է, որ նայեւ Հախվերդյան Ռուբիկն է մասնակցելու ու երգելու, Վանոն հանձնարարում է համակարգում գտնել Ռուբոյին ընկեր, ծանոթ, հարեւան, բարեկամ, որեւէ մի պաշտոնյաի: Դա Հայկն է լինում: Վերջինիս տրամադրվում է հասարակության մեջ հայտնի` նախարարին կից հիշյալ մեքենան, որ նա միտինգից հետո Ռուբիկին տուն տանի: Մի-քանի օր հետո, Ռուբոն Հայկին «քվրտում» է, թե իրեն խայտառակ է արել, հարեւանները տեսել են, որ Վանոյի մեքենայով է տուն գնացել…
Ի՞նչ պատճառներով էր նախարարը այդ հանձնարարությունը տվել ու հատկապես «10 00» պետ համարանիշներով հայտնի մեքենան տրամադրել: Պատասխանը, ոչ պաշտոնապես, ու ոչ էլ որեւիցե մեկից չեմ լսել, սակայն տարիների ընթացքում սկսելով ավելի ու ավել լավ ճանանչել Վանո Սիրադեղյանին, սկսեցի գլխի ընկնել, թե որը կլիներ այդ պատճառը:Եթե ասվում է, որ միտինգին Հախվերդյան Ռուբիկն էլ է խոսելու, նրան ճանանչող մարդու համար, առավել եւս` գրող Վանո Սիրադեղյանի համար պարզ էր, որ Ռուբոն բերանը բացելու է: Ու բացելու է շատ անճոռնի: Հիմա պատկերացրեք, նա հայոյում է իշխանություններին, իսկ միտինգից հետո տուն գնալու պահին հանկարձ հարձակման է ենթարկվում ինչ որ մարդկանց կողմից: Դրանք կարող էին լինել ասենք «Երկրապահից» «Բուռնաշի» տղեքը, ովքեր այդ ժամանակներում, առանց իշխանությունների համաձայնության Ազատության հրապարակում ահագին ղալմաղալ էին սարքել: Դրանք կարող էին լինել նաեւ, հենց միտինգի կազմակերպիչները` Վազգեն Մանուկյանի թիմակիցները (չէ որ նա այդպիսի ծրագրեր էր ունեցել, հնարավոր բոլոր ձեւերով հասարակությանը դուրս հանել իշխանությունների դեմ), Ինչ պիտի ասեին մարդիք, եթե այդ օրը որեւէ փողոցի անկյունում Ռուբոյի գլուըը կոտրատէին: Հո չէին մտածի որ դա կարող էր Վ.Մանուկյանի կազմակերպածը լինել: Իսկ վերջինիս «Այժմ»-ը, էն մույսի` «Իրավունք»-ը անմիջապես կհիշեցնեին դեպքից մի-քանի ժամ առաջ, իշխանությունների մասին, միտինգում Ռ.Հախվերդյանի հնչեցրած կոպիտ խոսքերը: Իսկ ահա Ռուբիկը տուն է գնում բոլորին հայտնի «10-00» պրտհամարանիշը կրող մեքենայով, ու բնականաբար ոչ մեկը չեր համարձակվի սիրված երգահանի նկատմամբ բռնություն կիրառել…
Aucun commentaire:
Enregistrer un commentaire