«ԴՈՒՆԱԼԴ ԲԱԴԻԿԸ»
Գիշերվա ժամը 4-ն անց է...
Գիշերվա 4-ն անց է, ծխախոտ չունեմ, բայց քունս էլ չի տանում, իսկ ես գրում եմ: Մոխրամանիս մեջի վերջին 5-6 մնացորդները քանդեցի, հավաքված թութունով մի գլանակ պատաթեցի: 7-8 ծուղ դուրս եկավ, ամեն ծուխ ներս քաշել թողնելուս հետո մի-երկու նախադասություն գրեցի ու... Ու դա էլ պրծավ, ծխախոտի վերջանալու հետ միասին ուղեղիս գորշ բջիջները արգելակեցին: Քունս էլ չի տանում, համ էլ` գրել եմ ուզում... գրասեղանի վրայից կրակայրչը գցեցի կուրտկայիս գրպանը, հագա այն ու դուրս եկա:
Մարդ չի երեվում, բայց ձախ կողմի շենքի 2 հարկի լուսամուտներիս մեկը բաց է, լույսն էլ վառ... Այդ տանը մինչ այդ մարդ չեր ապրում, համենայնդեպս վերջին 5-6 ամիսներին լուսամուտներն ու փայտեա շերտավոր փեղկերը միշտ փակ էին: Վերջին 15-20 օրն է ամեն օր բացվում ու 2 Ալժիրցու կամ Թունիսցու արտաքինով սիրունի աղջիկներ էն միշտ երեվում: Մի երկու օրն առաջ մի հատ երկու դռնանի, թեթեւ «Պեժո» մեքենայով եկան, իմ լուսամուտի տակ կանգնացրին, իրանք իջան, հետո նստարանների հենակները պարկացրին ու հետեվից էլ 2 աֆրիկյան ծագումով, հազիվ 18-20 տարեկան սեվամորդ տղա իջան: Աղջիկներին մինջ այդ, միշտ հեռվից էի տեսել, պատուհանից: Ինձ թվացէլ էր ջահել են, բայց երբ 1-1,5 մետրի վրա դեմս կանգնած էին, նկատեցի որ հաստատ 30 տարեկան կլինեն: Այդ սեվամորդ պատանիները մինչ այդ չկաին, բայց այդ օրվանից, այսինքն էս 3 օրը անհնդադ աղջիկների պատուհանից երեվում են...
Հա, ուրեմն երբ ես տեսա, որ սրանց պատուհանը բաց է, ասի մի երաժշտություն շվշվացնեմ, հալբաթ կնաեն, ես էլ մի ծխախոտ կուզեմ: Էդպես էլ եղավ, բայց չհասցրի ծխախոտն ուզեմ, չէի էլ հասցրել մոտենալ: Սեվամորթ պատանիներից մեկը, ինչպես պատերազմի ժամանակ զինվորը խրամատում, մի ակնթարթ գլուխը դուրս հանում ու ետ է քաշում: Մեկել աղջիկներից մեկը գլուխը պատուհանից դուրս հանեց, բայց էլի նույն ակնթարթին ետ քաշեց: Ու ես էլի չհասցրի ծխախոտ ուզել: Մոտեցա, էն հույսով, թէ հալբաթ մեկել կնայի, բայց իմ մոտենալն ու դռներից մեկի լուսավորվելն ու բացվելը մեկ եղավ: Աղջիկներից մեկն էր, այն մեկը, որ մի քանի անգամ աչկերս Ջինսե անրավարտիկի մեջ հավաքված, ու «Դոնալդ Բադիկի» սիրունիկ տուտուզի վրա սառեցրել էի... Մոտեցավ, ժպտերես բարեվեց ու ներեղություն խնդրելով կրակայրիչ ուզեց...
Կրակայրիչ է ուզում, բայց ծխախոտը հետը չեր բերել: Սուլոցից ձայնը լսերով շտապել էր, կարծելով թէ տեղ եմ գնում: Երբ ձեռքս տարա գրպանս, նկատեսի որ մեկ ուրիշ կրակայրից էլ, մինչ այդ էր բաճկոնիս գրպանումը եղել: Աղջիկը խնդրեց, որ 1 րոպեյով բարձրանը ծխախոտը կպցնի ու նորից կբերի, գրպանինս ցույց տալով բացատրեցի, որ վերադարձնելու կարիք չկա, եթե կարող է պատուհանից սիգարետ գցել, շնորհակալ կլինեմ: OK, Thank you, ասաց նա, կարծես թէ, որ ֆրանսերեն չէմ հասկանում, ուրեմն անգլերեն պիտի իմանամ, շուռ էկավ մոտեցավ դռան ու բացելու համար անհրաժեշտ կոդն էր հավաքում: Աշքերս էլի սառեցրի «դուսնկած» քամակին, բայց հիմա ջինսե անրավարտիկով չէր: Յուբկով էր, որի գոտկատեղը պուրտից հաստատ մի 7-8 սմ ներքեվ կլիներ, իսկ փեշն էլ գոտկատեղից հազիվ մի երկու 15 7-8սմ ձգեր: Հիմա շալվարով չէր, ու պարզ երեվում էր որ քամակի զգությունը ջինսից չի, «ֆաբրիշնի» է: Մեկել ուշկի եկա այն պահին, որ սեվամորդ պատանիներից մեկը պատուհանից ինձ է ձայն տալիս` «օ օօօ¯»՚- , ինձ էր ձայն տալիս: Նաեցի վերեւ, Marlboro-ի տուփը` գցեց. մեջին 3 հատիկ կար: Ծխախոտի տուփը վերցրի, բայց աջկիս առաջ դեռ սրա՞, թէ՞ ընկերոջ սիրուհու, են «չեղած» յուբկի տակի դուսնկած քամակն է: Սեվամորդին հայերեն ասացի` «Երանի քեզ» սա էլ, երեվի կարծեց` հայերեն Merci եմ ասում: Ասեց` «de rien», յանիմ` խնդրեմ:
September 19, 2004, Paris
Վահագն ՂՈՒԿԱՍՅԱՆ
Aucun commentaire:
Enregistrer un commentaire