10.12.08

ԴԻԱՆԱ

ԴԻԱՆԱ ատմվածք`«Կլայպեդա» շարքից)
Մերձբալթյան, ՙ3-րդ կարգի՚ քաղաքներից մեկում, կոշիկի առևտրով զբաղվող հայ երիտասարդը, ապրում էր ՙՎիկտորիա՚ անունով հյուրանոցում: Մի օր նա շենքի առաջին հարկում գտնվող ռեստորանի մուտքի ուղղությամբ, 3-րդ հարկի իր համարի անկյունային կախովի պատշգամբից 5-10 րոպեն մեկ դուրս էր նայում. նախորդ օրը մի գեղեցկուհու հետ էր ծանոթացել, վերջինս խոստացել էր այցելել նրան, ու հիմա, երեկոյան ժամը 18:15 է` դեսերտին անհրաժեշտ սեղանը բացված, բայց արի ու տես, որ սիրունիկը չի երևում: Մի սիրունիկ երևում է, բայց այն սիրունիկը չի: Չնայած երիտասարդը, արդեն շուրջ 3-4 ամիս է հաճախ այցելում էր այդ քաղաք, ու մշտապես բնակվում նույն` ՙկիսալյուքս՚ համարում, բայց այդ պահին, ներքևում ռեստորանի պատուհանների տակ հետ ու առաջ քայլող երկարաոտ սիրունիկին առաջին անգամ էր տեսնում: Սկզբում երիտասարդը, մտածեց, որ կարելի է այս նոր թռչնակի հետ մի երկու բառ փոխանակել ու պայմանավորվել հետագայում հանդիպելու նպատակով: Այդպես էր մտածում, քանի որ, ինքն այդ պահին երեկվա սիրունիկին էր սպասում: Իսկ մոտավորապես 18:30-ի սահմաններում, որ արդեն պայմանավորված ժամից 1 ու կես ժամ անցել էր, երիտասարդի միտքը փոխվեց... Նա մտածեց, որ նախորդ օրվա սիրունիկի փոխարեն, սիրո քրմուհին իրեն այս մեկին է ցանկանում: ՙԼաբաս վակրաս՚, -աչքով անելով ներքեվում հետ առաջ քայլող սիրունիկին` ՙԲարի երեկո՚ ասաց երիտասարդն, ու մի քանի բառ փոխանակելուց հետո հայտնեց, որ հիմա կիջնի եվ ադմինիստրատորից թույլտվություն կվերցնի նրա վերև բարձրանալու համար, սակայն աղջիկը հայտնեց, որ դրա կարիքը չկա ու մի հայացք գցելով կախովի պատշգամբին, ասաց որ հիմա ինքն անձամբ կժամանի: 1-2 րոպե հետո դուռը ծեծեցին... Բարեվ, ես Դիանան եմ... Ուրախ եմ, ես էլ այսինչն եմ, ասած երիտասարդը, բայց Դիանան դժվարացավ արտաբերել նրա անունը, ու պայմանավորվեցին, որ երիտասարդին Արմեն անունով դիմի, Որպես Հայաստանցի: Հունգարական ՙնարնջի լիկյորով՚ լցված գավաթները զրնգացին սկզբում ծանոթության կենացը, հետո բազմաթիվ այլ կենացներ, կում-կում, բաժակ-բաժակի հետևից, ու արդեն 700 գրամանոցի տակ բան չէր մնացել, նրանք զրուցում էին տարբեր թեմաներով, այդ թվում նաև քաղաքականությունից, եվ համակարծիք էին, որ իրենց երկրներում բազմաթիվ չարիքների սկիզբը ռուսի մայրաքաղաք Մոսկվայից է սկսվում: Այդպես զրուցում էին, երբ հյուրանոցի ՙկիսալյուքս՚ համարի դուռը ծեծեցին: Արմենը նայեց ժամացույցին ու նկատեց որ արդեն 4 ու կես ժամ անցել է, նրանք կլանված զրուցում են, իսկ ժամը 11-ից հետո հյուրանոցում կողմնակի անձանց մուտքն արգելվում է: Մյուս բոլոր սմեններին, երիտասարդը առանց կամուկացի կասեր հերթապահ ադմինիստրատորին ու թուլյտվություն կստանար, սակայն այդ օրը ազգությամբ ռուս տիկինն էր սմենի, որը տանել չէր կարողանում անկախական երիտասարդին: Այդ ամենը մի ակնթարթում վերլուծեց դռան թակոցից անակնկալի եկած Արմենը, ու աղջկան ուղեկցելով պատշգամբ, ինքը նախասրահի դուռը բացեց. տարեց դրնապանն էր, կատակասեր մի պապիկ: Երբ պապիկը հիշեցրեց, որ այդ ժամին ՙդրսից եկածներին՚ չի թույլատրվում հյուրանոցում մնալ, Արմենը զարմացած նայեց պապիկին ու հայտնեց, որ իր մոտ հյուր չկա: Զարմացած ծերունին հետ գնաց, իսկ Արմենն ու Դիանան իրար շատ էին ուզում, բայց նաև համոզված էին, որ ռուս հերթապահը շուտով կհայտնվի` անձամբ համոզվելու դռնպանի հայտնածում: Դիանան հագուստի պահարանում թաքնվեց: Նրանք չէին սխալվում, դուռը ծեծեցին... երիտասարդը սենյակի ու նախասենյակի դուռը կիսաբաց արեց ու բացեց դրսի դուռը: Չարացած տիկինը հայտնում էր, որ Դիանա անունով օրիորդը երիտասարդի համարն է ասել, իսկ երիտասարդը պնդում էր, որ դա իրեն չի հետաքրքրում, թե ով ինչ է ասել, և հիշեցնում էր, որ ինքը ոչ մեկին չի հրավիրել: Այդ պարզաբանում կոչվածը տեղի էր ունենում նախասրահում, իսկ Արմենը հերթապահ ադմինիստրատորի հետ խոսելիս անընդհատ փակում էր նրա տեսադաշտը, որ կիսաբաց դռնից սենյակը չերևա, ադիմինիստրատորն էլ անընդհատ կտրուկ շարժումներով փորձում էր պահը հաջողացնել ու հայացքով որսալ, Արմենի կողմից, իրեն հոգեբանորեն ներշնչած այն միտքը, որ աղջիկը սենյակում է: Արմենը կտրուկ մի կողմ քաշվեց ու ձեռքով հրելով սենյակի կիսաբաց դուռը ու ծաղրական քմծիծաղով ասած. ՙԻ՞նչ ես ծիկ ու վիկ անում, կասկածում ե՞ս, մտի ներս` նայի՚, ու ինքը հետ քաշվեց, մեջքով ծածկելով լոգարանի դուռը, ու մի փոքր էլ շշկռված դեմք ընդունեց: Այդ նկատելով տիկինը այս անգամ կարծեց թե Դիանան լոգարանում է, սակայն այս անգամ էլ Արմենի ծաղրական քմծիծաղը տեսնելով, անհասցե սպառնաց, թե առավոտյան կհայտնաբերի ու հյուրանոցից կզրկի Դիանային գիշերը հյուրընկալողին ու գնաց... Ժամն արդեն 23:30 կլիներ, երբ զրնգացին Արմենի ու Դիանայի ձեռքերի գավաթները միմյանց զարկվելիս. այս անգամ նրանք խմեցին այդ կողմերում ընդունված ՙՄինչև լույս՚ վերջին բաժակն ու մինչև առավոտ տրվեցին սիրո արբեցնող ու հաճելի զգացմունքին: Գիշերն իրական հեքիաթ դարձրած նրանք իրականացնում էին սիրո մասին իրենց ֆանտազիան, երբ սկսեց լուսանալ... Առավոտյան ժամը 6-ն էր, օրը` շաբաթ: Արմենի կոշիկները վաճառողները, ժամը 6:30-ին սպասելու էին ապրանքի նոր քանակին, իսկ շաբաթ օրը մյուս օրերից կրկնակի, եռակի անգամ ավելի շատ ապրանք էր վաճառվում: Արմենը անմիջապես սկսեց արկղերը կապել, և մտածում էր, թե ինչ պետք է անի Դիանայի հետ. միասին չեն կարող դուրս գալ, ադմինիստրատորը կբռնացնի, այդպես նաև Դիանան չէր ուզում: Նա ասում էր, որ եթե սմենը փոխվելուց հետո դուրս գա, ապա հաջորդ անգամ կասի, որ համարը սխալվել է, իսկ գիշերն էլ չի մնացել, ուղղակի խմած է եղել ու մոռացէլ է դուրս գալու մասին հայտնել: Արմենը հյուրանոցի համարում, երկու տարբեր տեղերում գումար էր պահել, 6 հազար ռուբլուց ավելին նա հարմարեցրել էր բազկաթոռի մեջ, իսկ մեկ կապ, 100 հատ 100-անոցը դասավորել էր զարդասեղանի հետևի փայտային մասում: Սենյակում նա նաև թողնելու էր 150 զույգի չափ կոշիկներ... Արմենը արդեն տեղում ննջող Դիանային խոստացավ մեկ-երկու ժամից վերադառնալ, դուռը կողպեց նրա վրա ու դուրս եկավ: Նա համարի փականի միջուկը փոխել էր, որպեսզի հավաքարարները իր բացակայության ժամանակ սենյակ չմտնեն: Ձվի արկղի մեծության երկու պլաստմասե արկղներում դասավորած կոշիկները ձեռքին, նա հասել էր վերելակին, երբ հիշեց, որ վաճառողներից, ազգությամբ թաթար տիկին Ռայան այդ օրը պետք է գար շուկա, կոշիկները հանձներ, որ հաջորդ օրը Միջին Ասիա էր մեկնելու` բանակում ծառայող զավակի հարցերով: Նա մի պահ մտածեց, ու անմիջապես վերադարձավ հյուրանոցի իր համարը... Գրպանում եղած 6-7 ռուբլի մանր թղթադրամները լցրեց սեղանին, Դիանային ասեց, որ ամառը վերջանում է, եվ ամառային կոշիկները 1 տարի չսառեցնելու համար ինքը ստիպված է այդ օրը վաճառողներից մեկին փոխարինել: Սենյակի բանալին վստահեց Դիանային, ու խնդրեց, որ մինչև ժամը առավոտյան 10-ը սենյակից դուրս չգա, իսկ դրանից հետո, երբ արդեն հերթապահ ադմինիստրատորը մեկնած կլինի, նա կարող է դուրս գալ բուֆետ` սնվելու: Դիանան ներսից պտտեցրեց բանալին, իսկ Արմենը շտապեց շուկա: Առևտուրն իրոք հաջող էր, նա վերադարձավ կեսօրից բավականին ուշ, ժամը երեքի սահմաններում: Սիրալիր բարևներ փոխանցեց երիտասարդ տիկին Գրաժինային, որն Արմենի ամենասիրելի ադմինիստրատորն էր, ու շտապեց համար: Նա դուռը սկզբում սովորական, իսկ հետզհետե ավելի ուժեղ էր թակում, սակայն սենյակից` ոչ մի ձայն. Բանալու անցքից միայն նախասրահն էր երևում, անցքում, ներսի կողմից բանալի չկար: Արմենն անմիջապես վազեց Գրաժինայի մոտ, վերջինիս պատմեց նախորդ օրվա ու առավոտյան գլխով անցածը: Հրավիրեցին մասնագետին, որը հարմարեցված բանալիների կապը ձեռքին մի 10 րոպեի չափ ապարդյուն չարչարվում էր, երբ սենյակի ներսից սկզբում դռան, իսկ հետո Դիանայի ձայնը լսվեց: Բոլորի լարված դեմքերը թուլացան, իսկ Դիանան ներսից պտտեց բանալին: Գրաժինան ու մասնագետը մեկը մյուսի հետևից, որպեսզի Արմենն էլ ասածը հասկանա ռուսերեն լեզվով փառք տվեցին Աստծուն ու գնացին, իսկ Արմենը մտավ սենյակ, համբուրելով դեռևս լրիվ չարթնացած Դիանային` փռվեց բազկաթոռին: Նա աչքի պոչով նայեց թաքստոցներին. ամեն ինչ կարծես կարգին էր, բայց աղջկան չասաց, որ քիչ առաջ ինքն իրեն թալանված էր համարում: Աղջիկն ասաց, որ պետք է տուն գնա, եվ նրանք պայմանավորվեցին երեկոյան հանդիպել գետափին խարսխված ՙնավակ-ռեստորանում՚: Այդ օրվանից հետո, Բալթիկ ծովի ափին գտնվող այդ ոչ մեծ քաղաքի բնակիչները, իրենց ծաղկաշատ փողոցներում Արմենին ու Դիանային միասին զբոսնելիս շատ էին տեսնում: Երբ նրանք մի օր միասին այցելեցին շուկա, սեխ ու ձմերուկ վաճառող Ադրբեջանցի Մահմեդը Արմենին մի կողմ հրավիրեց եվ ասաց, որ ինքը Դիանային ճանանչում է, որ աղջիկը մի օր իրենց բնակված հյուրանոցի առջև ծանոթացել է իր համերկրացիներից մեկի հետ ու գիշերը հյուրընկալվելով նրան, քնաբեր դեղի օգնությամբ թալանել է վերջինիս: Արմենը շնորհակալություն հայտնեց Կովկասյան համայերկրացուն, բայց չհավատաց նրան, ոչ թե որ Մահմեդը Ադրբեջանցի էր, այլ` որ Դիանան իրեն թալանելու ավելի մեծ հնարավորություն արդեն ունեցել էր, բայց չէր թալանել: Զարմանալիորեն նույն օրը երեկոյան Արմենին Մահմեդի ասածը կրկնեց Գյումրեցի Նվերը, երբ նա Դիանայի հետ պատահաբար ռեստորանում հանդիպեց Նվերին: Այս անգամ Դիանայի զոհը, ազգությամբ հայ էր : Նվերին հանդիպելիս, Արմենը նկատեց, որ Դիանան ծամածռվեց, ու հիմա Նվերի հայտնածը` Մահմեդի հայտնածն էլ վրան, սկսեցին տանջել նրան: ՙՀաստատ, թողում ա լրիվ ապրանքը վաճառեմ, էդ ընթացքում վստահությունս ա շահում, մտքին դրել է վերջում ամբողջ գումարն է թռցնի՚, -մտածեց Արմենը, և որոշեց այդուհետև ավելի ուշադիր լինել: Մոտ 10-12 օր հետո, երբ Արմենն չվաճառված ապրանքի մնացորդը բաժանելց վաճառողներին ու մի շաբաթով Երևան է մեկնելու: Այդ օրը, երեկոյան, երբ Դիանան լոգարանում էր, Արմենը, հակառակ իր սովորության` ստուգեց նրա պայուսակի պարունակությունը, դրամապանակում բուլղարական արտադրության ՙԼեպոնեք՚ անվամբ դեղաhատիկների 10 հաբերից 2-ը դեռ կային, ինչ- որ բանով տրորված, փոշացրած վիճակում: Արմենը սարսռաց: Նրան ծանոթ էր այդ դեղը: Նո-շպայի փոքրությամբ այդ հատիկը եթե լուծեին 1 լիտր ջրում ու այն հավասարապես բաժանեին 20 մարդու մեջ, ապա այդ դեպքում 20 մարդն էլ առնվազն 1 ամբողջ օր խոր քուն կմտնեին: Որոշեց որ շատ ուշադիր պիտի լինի, որպեսզի Դիանան այդ փոշիացրած հատիկը հանկարձ չհրամցնի: Արմենը նախապես ծխախոտը թողեց պատշգամբում, երկու գավաթ սուրճ պատրաստեց, Դիանաի լոգարանից դուրս գալուց, ասաց որ սուրճը պատրաստ է, մի գավաթը դեպի իրեն քաշեց, բայց չխմեց ... շտապեց լոգարան, իբր բնական պահանջի ցանկություն ունի, դրանով նա Դիանային հնարավորություն էր տալիս սուրճի իր բաժակում քնաբերի պարունակությունը խառնելու, իսկ այնտեղից վերադառնալուց հետո, իր արջեվ դրաված գավաթը ձեռքը վերցրեց ու ՙհանկաձ՚ հիշելով սիգարետի մասին Դիանաին խնդրեց այն բերել... Ձեռքի գավաթը արագ ու աննկատ փոխեց, ու մինչեւ երկարաոտ Դիանան վերադառնալը, 1-2 կու «ֆռթացրեց»… նրանք ծխեցին, խմեցին ու հետո պառկեցին ՙքնելու՚: 2, 3, իսկ գուցէ ավելի ժամ էր անցել, բայց աղջկա դեմքին քնաբերի ոչ մի հետք չէր երևում, աղջիկը գլուխը դրել էր Արմենի կրծքին, ու ձեռքով խաղում էր հայ տղամարդու մազոտ մարմնի հետ` շփելով նրա փորն ու կրծքավանդակի ազատ մնացած հատվածը, ու հուզված ձայնով, արդեն որերորդ անգամ Արմենին էր դիմում, -ՙԻրո՞ք մեկ շաբաթից կվերադառնաս՚. Հետո մի պարկած տեղից մի պահ ցատկեց, բայց ոտքի չկանգնեց, ոտղերը ծալած նստեց Արմենի ոտքերին, խոնարհվեց դեպի տղան, հենվելով առաջ պարզած ձեռքերի ափերին, մի քանի վայրկյան ուշադիր նայեց Արմենի աչքերին ու, -ՙես քեզ ուզում եմ մի գաղտնիք ասել՚... Դիանան անկեղծորեն պատմեց, որ ինքը հյուրանոցների մոտ հայտնվելով կովկասյան արտաքինով առևտրակաների է կապնվում, գիշերները քնաբերի օգնությամբ թալանում նրանց, մի խոսքով այն ամենը, ինչի մասին մեկ-երկու շաբաթ առաջ, իրեն զգուշացրել էին Ադրբեջանցի Մահմեդն ու Գյումրեցի Նվերը: Տղան, անակնկալի եկած նստեց տեղում: Պարզ էր, որ Դիանան ավելի մեծ պատառ ձեռք գցելու նպատակ չի ունեցէլ: ՙԻսկ ո՞րն էր պատճառը՚ մտածում էր անակնկալից դեռ խելքի չեկած Արմենը... Այդպես էլ հարցրեց` ՙԴու ինձ թալանելու հնարավորություն ունեցել ես, ինչու՞ չարեցիր՚: - ՙՍկզբում, մինչև դռնապահի գալը, երբ մենք զրուցում էինք, դու ինձ դուր եկար, մինչ այս, իմ հանդիպած կովկասցիներից միակն ես, որ ռուսների հանդեպ, ունեցածդ վերաբերմունքով չզիջեցիր իմ ազգակիցներին, եթե դա այդպես չլիներ, վերջին բաժակդ հաստատ քնաբերի պարունակությամբ կխմեիր, եվ ժամանակ ու հնարավորություն էլ չէիր ունենա գիշերն ինձ վայելելու: Բայց ես ցանկացա անկեղծորեն տրվել քեզ ու այդպես էլ վարվեցի: Առավոտյան, երբ դուռը վրաս կողպեցիր, կրկին մտածեցի, որ պիտի ՙտնտղեմ՚ սենյակդ, ինձ համար դժվար չէր հայտնաբերել թաքստոցդ, սենյակ մտնելուս առաջին մի քանի րոպեներին ես արդեն նկատել էի, որ դա կարող է լինել բազկաթոռ կամ հայելու փայտյա մասի մեջ, կամ էլ պատշգամբում, շենքի պատին փակցված հյուրանոցի անվանավահանակի ետեվում՚: Ընթերցողս արդեն գիտի, որ Դիանաի հայտնված ժամանակ Արմենն իրոք 16 հազար ռուբլին թաքցրել էր հայելու ետևում ու բազկաթոռի մեջ, իսկ Դիանայի նշած 3-րդ տեղի մասին մտքովն էլ չէր անցկացրել, թե չէ հաստատ առանց մաս-մաս անելու այնտեղ կթաքցներ ողջ ունեցածը: - ՙԲայց դու ետ եկար՚, - Շարունակեց Դիանան. ՙինձ բուֆետում սնվելու համար գումար թողեցիր ու սենյակդ վստահեցիր, ինչպես նկատել ես, թողածդ գումարի կեսը ծախսել էի, քնած չեմ մնացել, համարից դուրս ու ներս եմ արել, բայց քեզ թալանելու նպատակ այլևս չունեի, դու ինձ վստահել էիր և կրկնակի անգամ հարգանքի արժանացել…
Վահագն ՂՈՒԿԱՍՅԱՆ September 4, 2004, Paris

Aucun commentaire: