10.12.08

ՀԱՄԲՅՈՒՐ

ՀԱՄԲՅՈՒՐ
ՔԱՂՑՐ ՈՒ ՀԱՃԵԼԻ

Անշուշտ, բոլորիս շուրջն էլ միշտ ինչ-որ գեղեցիկ բան լինում է. Երբեմն նկատում ենք, իսկ շատ հաճախ էլ` ոչ... Արմեն Շեկոյանի ՙԳրիչներ՚ պատմվածքը, ինձ օգնեց ավելի ուշադիր տեսնեմ կողքս, շուրջբոլորս …
Այսօր, մետրոյի վագոնում կանգնած էի դռան ձախ կողմում, պատուհանի տակ: Իսկ իմ դիմաց, դռան աջ կողմում, 20-25 տարեկան 3 աղջիկներ էին, երկուսը սեվամորթ, երրորդն էլ` մեր գույնի: Սեվամորթներից կարճահասակը, որ կլիներ երեվի, հազիվ 160սմ. ուրախ-ուրախ ինչ որ հետաքրքիր բան էր պատմում, եվ չնայած ֆրանսերեն չեմ հասկանում, սակայն աղչկա պատմածը ուրախ լիցք էր հաղորդել ամբողջ տեսադաշտիս, բոլորն էլ առանց թաքցնելու, ժպտացող դեմքներն արել էին սեվամորթ սիրունիկին ու ունկնդրում էին նրան: Հանկարձ աղջիկը, բերանը կիսաբաց վիճակում աչքերը սառեցրեց ու լռեց մի պահ, իսկ հետո աչքերը փայլեցրեց ու, ձայն տվեց` ՙԼիոն՚... նա ձեռքերով գիրկը բացած 1-2 քայլ առաջ արեց ու հայտնվեց, հենց նոր, կանգառում մետրոյի վագոն մտած սպիտակամորդ տղայի գրկում: Լիոնը, որ հասակով հաստատ մի 20 սմ. բարձր էր սեվամորթ աղջկանից, գրկել էր սեվամորթի փոքրիկ մարմինը, գլոխը մի փոքր ներքեվ թեքել ու փայլատակող աչքերով նայում էր աղջկան: Մի կարճ համբյուր միմիանց նվիրելուց հետո, նրանք գլուխները ետ էին տանում, հայացք հայացքի տված ժպտում ու նորից մի կարճ համբյուր, այդպես, երեվի մի 3-4 անգամ, հետո համբյուրվեցին: Սեվամորթ փոքրիկի գեղեցիկ ու թմբլիկ շրդերից միայն ներքեվի ուռած ու մուգ կարմիր շուրդն էր երեվում, վերինը, աղջկա բերանի մի մասի հետ կլանել ու համտեսում էր Լիոնը, ճիշտ նույն կերպ էլ, աղջկան մատուցելով իր ներկեվի շրդունքը: Ես ուշադրությամբ նայում էի նրանց, բայց որ հանկարձ գեղացու տեղ չնկալվեի, շուռ էի եկել հակառակ կողմի ու պատուհանի ապակու արտացոլման մեջ ուսումնասիրում էի նրանց դիմագծերը: Հեքիաթային երանելիությունից բացի ուրիշ ոչինչ չէի տեսնում... Տղայի մետրո մտնելուց հետո, ես աղջկանից ընդամենը մեկ բար լսեցի, տղայի անունը` Լիոն... Նրանք երկար համբյուրվեցին, թե որքան չգիտեմ, հաջորդ կանգառին ես իջնում էի: Տղայի մետրո մտնելուց հետո անցցել էինք 3-4 կանգար, դա երեվի մի 10 րոպե կլիներ: Երբ մոտենում էինք հաջորդ կայարանին, աղջկա ընկերուհիները, որ դերեվս իրենց տեղում կանգնած, ինչ որ բան էիին զրուցում, անհանգստության նշաններ արեցին: Նրանք սկսեցին ինչ որ բան փսփսալ, հետո սպիտակամորթը մոտեցավ համբյուրվող ընկերուհուն, ձերքը մոտեցրեց վերջինիս մեջկին, բայց անմիջապես ետ քաշեց ու վերադարձավ նախկին տեղը: Դռներ բացվեցին մետրոյի ՙՕպերա՚ կայարանում, համբյուրվող աղջկա ընկերուհիները, ինձ հետ միասին, վագոնից դուրս եկան, իսկ սիրահարներին գնացքը տարավ:
Նույն տեսարանը փորձեցի պատկերացնել, Երեվանի մետրոյի գնացքում, մի ակնթարթ փորձեցի, ու փոշմանեցի... Չէ´, չարժէ նրանց խանգարել կողմնակի գնահատականներով, հայոյանքներով ու ՙդաստիրակչական՚ ելույթներով: Հիացա աղջկա ընկերուհիներով, որոնք մի պահ փսպսացին, ցանկացան իրենց ընկերուհուն տեղեկացնել ՙՕպերա՚ կայարան հասնելու մասին, հետո անմիջապես հրաժարվեցին, երեվի իրենք էլ էին մտածում, որ չարժէ սիրահարներին խանքարել, նրանք երջանիկ էին ու ցանկալին էին համտեսում...

Վահագն ՂՈՒԿԱՍՅԱՆ
August 26, 2004, Paris

Aucun commentaire: