10.12.08

ՅԱՆԱ

ՅԱՆԱ ՍԵՔՍՈՒԱԼ ԿԱՏՎԻԿԸ
ատմվածք «Կլայպեդա» շարքից)

Նոր նոր էր, աչքերս կպցրել էի, երբ հեռախոսը սկսեց զընգգգ- ծրընգգգ, վերցրի լսափողը… Լիտվաի Կլայպեդա քաղաքում էի: Ղանգողը ՙՎիկտորիա՚ հյուրանոցի, որտեղ որ ապրում էի, հերթապահ ադմինիստրատորն էր : Տեղեկացնում է, որ պատուհանիս տակ ինձ են կանչում: Լսեցի ձայնը, որ մինչ այդ էլ էր լսվում, բայց ուշադրություն չէի դարձրել, Վալդիսն էր: Գրպանիցս վերցրի թաքանոցը, համոզված լինելով որ Վալդիսը ինչպես միշտ, այս անգամ էլ տաքսիով պետք է եկած լինի, ու էլի տաքսու փողը ինձանից ուզի : Դուրս եկա պատշգամբ. ՙդավայ ռուբլ՚ ինձ տեսնելով, անմիջապես գոռաց նա, ձեռքումս ճմրթած մանեթանոցը գցեցի : Վալդիսը մոտեցավ տաքսու վարորդի պատուհանին, իսկ այդ պահին մեքենայի ետեվի դռնից ինչ որ մեկն էլ իջավ:

Վալդիսն ասաց, որ գործ ունեն… Ադմինիստրատորին խնդրեցի եվ նա հյուրերիս թույլ տվեց վերեւ բարձրանալ, իսկ ինքս փորձեցի երկարաոտ Դիանային արթնացնել, բայց չէի կարողանում, չնայած հազիվ մի 30 րոպե առաջ քնած լինեինք: Նա երանելի ժպիտը դեմքին, հաստատ ինչ որ հեքիաթային այլ աշխարհում էր: Ստիպված թափանցիկ սավանից բացի, այդ շոգ ու կրակին, խեղճ Դիանայի գրավիչ մարմնին մի հատ էլ ծածկոց գցեցի:
Վալդիսը եկավ, հետն էլ Անտանասն էր: Անտանասը Յանայի ամուսինն էր, իսկ Յանան, դրանց կարճ ժամանակ առաջ` իմ սիրուհին էր:
Ի տարբերություն իր 2 մետրանոց ցեղակիցներին, նրանց թվում նաեւ` իր հարազատ քույր ու եղբորը, Յանան փոքր-մոքր էր, ու նաեւ Լիտվացիներին բնորոշ` ձիու մռութ չուներ: Այդ գեղեցիկ փոքրիկի հետ, որն ի դեպ ինձանից 4 տարի էլ մեծ էր, ծանոթացել էի 2-2,5 ամիս առաջ: Մեկ-երկու հանդիպումից հետո, նա սիրով սկսեց հյուրնկալվել ինձ ու SEX-ի գիտելիքների բարձր մակարդակի քննություն հանձնել: Լավն էր... առանց կամուկացի առժանացրել եմ ամենաբարձր գնահատականիս` Մինչ ինքը, ես կյանքում ոչ միայն չէի ապրել, այլ նույնիսկ չէի էլ լսել, որ մեկ գիշերվա մեջ զույգերը կարող են 8 անգամ ցնցվել միառժամանակ, ապրել այն, ինչը կոչվում է հաճույք: Նա պարգեւեց ինձ այդ երանությունը: Յանան իրոք ավն էր…
Նա սկսեց ավելի հաճախ այցելել ինձ, իսկ որոշակի ընդհատումներով Յանան ինձ, իր մոտ էր հրավիրում գիշերելու: 3 սենյականոց բնակարանի ննջասենյակներից մեկում Յանան էր քնում, իսկ մյուսում նրա քույրը իր տնփեսա եկած ամուսնու հետ: Մայրը հյուրասենյակում` դիվանին, եղբայրը, Վալդիսը խոհանոցում` «լիժանկին»…
Յանան ու իր եղբայրը, Վալդիսը խմիչքի սիրահարներ էին, ու սիրում էին չափն անցնել: Վալդիսին առաջարկեցի ինձ համար աշխատել, օրական 10 ռուբլով պայմանավորվեցինք, որ նա շուկայում իմ տարած կոշիկները վաճառի, անկախ նրանից, թէ քանի զույգ կվաճառեր, բայց նաեւ պարգեւատրում էի, յուրաքանչյուր վաճառված զույքից եւս 1 ռուբլի:
Այդպես նա միջին հաշվով օրական 20 ռուբլի էր վաստակում, ինչը 1989թ.-ին քիչ չէր, մանավանդ խոսքը գործազուրկ տղայի մասին է, այն էլ խմիչքի սիրահար: Բայց երբ նկատեցի, որ գումարը նրան բավարարում է նույնիսկ հաջորդ օրն էլ, աշխատանքային ժամին խմելու համար, անմիջապես պատժեցի : Հաստատ համոզված լինելով որ համաձայնվելու է նոր պայմաններիս: Իսկ նոր պայմանս հատկապես շատ ուրախացրեց Յանայի մայրիկին: Ես Վալդիսի առաջ պայման դրեցի, նրան առձեռն վճարելու էի միայն պարգեւատրումները, որքան զույգ վաճառի, այնքան թաքանոց կստանա, իսկ ամենօրյա աշխատավարձը տալիս եմ իրենց մորը տան ծախսերը հոգալու համար…
Յանան սիրահարվել էր ինձ, նա շատ տխուր պատմում էր, որ ամուսնու հետ լուրջ խնդիրներ ունի, որ իրենք արդեն համարյա ամուսիններ չեն եւ, որ այդ հարցը վերջնականապես կփակեն մի 4 ամսից, երբ նա վերադառնա: Անտանասը, որ փաստորեն դեռեւս կնքված բարաթով, Յանայի օրինական ամուսինն էր, ձկնորս էր աշխատում օվկիանոս դուրս եկող նավի վրա, մեր` իմ ու Յանայի ծանոթությունից դեռեւս 2 ամիս առաջ հերթական անգամ 6 ամսով գործուղման էր մեկնել: Այդ մասին Յանան էր ինձ ասել:
Պատմությանս հերոսների մասին, մանրամասն տեղեկատվությունից հետո, հիմա պատմեմ, թէ այդ մութ գիշերին, լուսադեմին, ժամը 5-ին, երբ երկարաոտ Դիանաին հետ նոր, նոր` քնով էինք անցել, ի՞նչ էր պատահել, որ Յանայի եղբայր Վալդիսն ու ամուսինը ինձ այցելեցին:
Ընթերցողս նկատեց, որ այս պատմության սկզբում ես ասացի, որ Յանայի հետ այդ ՙխորհրդավոր այցելությունից՚ 2-2,5 ամիս առաջ էի ծանոթացել, ուրեմն Անտանասը պետք է որ այդ ժամանակ դեռեւս օվկիանոսի ալիքներին լողացող ծկնորսական նավի վրա լիներ:
Միանգամից ասեմ որ Յանան ինձ խաբել էր : Անտանասը ձկնորս չեր: Նրա հետ ծանոթացա Յանաենց տանը… Յանան ժամանակ առ ժամանակ ինձ էր հրավիրում իր մոտ գիշերելու: Ուշացած նկատեցի, որ այդ ժամանակ առ ժամանակը, որպես կանոն միշտ եղել է 4 կամ 8 օր ընդմիջումով: Ահա այդ հերթական 4-րդ կամ 8-րդ օրը, որ հյուրնկալվել ու գիշերել էի Յանաի անկողնում, հանկարծ երեսիս ինչ որ ապտակներ եմ ստանում, աչքերս բացեցի, տեսնեմ մի աժդահա, առանց ամաչելու` իմ ու Յանայի լրիվ մերկ վիճակից, կանգնել է գլխավերեւումս ու ճլըտ հա ճլըտ ինձ է ապտակում... ես դեռ ուշքի չէի եկել, երբ Յանան աչքերը բացեց ու սկսեց այդ «գորիլայի վրա գոռգոռալ, թէ` դուրս արի, շոր հագնենք: Բայց այս 2 մետրանոց հարբած հսկան դեռ հերիք չի, տեղի չի տալիս Յանաի պահանջին, հիմա էլ որոշել էր, որ ինձ ապտակներ հասցնելու փոխարեն, ավելի լավ է խեղդի: Այս պատմությունը ամեն անգամ հիշելիս, փառք եմ տալիս Վալդիսին, որ առանց անհարմար զգալու իմ ու իր քրոջ մերկությունից, հասավ ինձ օգնության: Ինձ թվում է, որ, եթե չլիներ Վալդիսը, ապա հուշաքարիս վրա կարող է մակագրեին «բոզերից քաշվածը» 1966-1989 թվագրությամբ: Հա, ուրեմն Վալդիսը սրան դուրս տարավ, ես ու Յանան հագնվեցինք: Ես հսկային ճանանչել էի, Յանան ինձ մի քանի լուսանկարներ էր ցույց տվել ու ասել էր որ ամուսինն է: Հագնվելու ընթացքում զարմացած Յանային էի նայում, իսկ նա աչքերն էր փախցնում...
Հյուրասենյակում ՙժողովը՚ սկսվեց, Անտանասը համառորեն չի ուզում ռուսերեն խոսի, իսկ ես լիտվերեն չեմ հասկանում: Միայն Յանայի պատասխաննեից հասկանում եմ, որ սա Անտանասին ասում է, ՙես քեզ չեմ ուզում՚: Հատուկ ինձ համար պարզաբանվեց նաեւ, որ Անտանասը նավի վրա ձկնորս չի աշխատում, այլ գնացքի մեքենավար, եվ յուրաքանչյուր 4-րդ օրը սմենի է դուրս գալիս, իսկ այդ օրը հարբել է, ու թույլ չեն տվել գնացք վարի, նա էլ այդ գիշերվա կեսին վերադարձէլ էր տուն, որ իր պուճուր-մուճուր կնգա ծոցը քնի, բայց ...
Նրանք վիճում էին, իսկ ինձ ուրիշ հարց սկսեց անհանգստացնել. փաստորեն Յանաի ստախոսության պատճառով կարող էր ընդհատվել կյանքս, իսկ Անտանասն էլ հանցագործ դառնար, կամ ասենք, ես ձեռքս խեղտվելու պահին գցեի աթոռի վրա գտնվող մկրատին ու...
Ես Յանաին, ինձ խաբելու համար մեղադրեցի : Մայրն ու եղբայրն էլ էին իմ կողմից, բայց ոչ իմ տրամաբանությամբ, այլ` առեւտրական-հովանավորչական : Քույրն ու քրոջ ամուսինը չեզոք դիրքում էին, դա իրենց խնդիրը չեր, եւ` վերջ !: Իսկ ես որէ մեկի ՙիմ կողմից՚ լինելու կարիքը չզգացի, ներողություն խնդրեցի անհանգստացնելու համար, Վալդիսին ասացի որ մեր աշխատանքային պայմանը ուժի մեջ է ու խնդրեցի ինձ մինչեւ տաքսին ուղեկցել: Դուրս գալուց առաջ Յանային հայտնեցի, որ ես ստախոսներին չեմ սիրում եվ իրեն ընդմիշտ հաջողություն ցանկացա:
Հաջորդ օրը, որ ավելի ճիշտ կլինի ասել` մի քանի ժամ հետո, ցերեկվա 12-ի կողմերին, Յանան այցելեց ինձ… Հյուրանոցի համարիս դուռը ծեծեց ու ներս եկավ, գլուխը կախ, աչքերը փախցնելով, ես նրան մերժում էի : Ամեն անգամ «ո´չ» լսելուց հետո նա մի վայրի հայացք էր գցում վրաս, հետո միանգամից անհետացնում աչքերի կրակը ու այս անգամ աղերսող աչքերով նայում... Չկոտրվեցի: Յանային ուղեկցեցի առաջին հարկ, շենքից դուրս, իսկ հետո վերադառնալիս ադմինիստրատորիս խնդրեցի, որ այդուհետ Յանային, առանց իմ համաձայնությունը լսելուց` վերեւ չթողնի:
Յանան սկսեց շուկա գալ, որտեղ ամեն օր հանդիպում էի, իմ մի քանի վաճառողներին: Ամեն անգամ իմ` «ո´չ» ասելուց հետո, զգում էի, թէ ոնց էր ցնցվում նրա գեղատեսիլ մարմինը, կարծես այդ ո´չերը ամուր հարվածներ լինեին: Կարծես սիրած տղայի հետ վեռջնականապես կռված, 15 ամյա աղջիկ լիներ… Նորից սկսեց հարբել, մինչ այդ իմ պահանջով նա գրեթե թարգել էր խմելը, միայն առիթի դեպքում ու բավարար չափով: Հիմա նորից սկսել էր հարբել, ու ահա, Վալդիսի ու Անտանասի, իմ մոտ գալուց մի քանի ժամ առաջ հարբած գնացել է տուն Անտանասի կողմից ապառիկով գնած տան միակ գույքը` ՙՖոտոն՚ տեսակի հեռուստացույցը տվել է էս մարդու ձեռքը ու` «տնիցս ռադ եղի, ես քո պատճառով են տղին կորցրի»:
Հիմա Յանայի եղբայրը ու Անտանասը եկել են ինձ մոտ ու ասում են, որ միայն ես կարող եմ հանգստացնել Յանային, որ նա իր որոշումից ետ կանգնի: Եւ դա Վալդիսը չէր ասում, դա Անտանասի կարծիքն էր, նա Վալդիսին նախ առաջարկել էր իր հաշվին մի երկու բաժակ կոնծել, իսկ հետո էլ համոզել էր թէ` տար ինձ են հայի մոտ ես իրեն կխնդրեմ, որ Յանային համոզի...
Ես իհարկե Յանային հաշտեցրի ամուսնու հետ, բայց այն դեպքից հետո այլես չհամտեսեցի այդ փափկամորթ ու գեղեցիկ սեքսուալ կատվիկին:
Կարոտել եմ Յանային...

Վահագն ՂՈՒԿԱՍՅԱՆ,
September 04, 2004, Paris

Aucun commentaire: