21.3.09

Հայտարարություն

- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հայ ազգային Կոնգրեսի Երիտասարդական Խորհուրդը համարում է, որ «ավազակապետական իշխանություններն իրենց հարազատ ԿԳԲ-ական ոգով շարունակում են թշնամի համարել Ազատ Մարդուն և փորձում նրանցից ազատվել ցանկացած միջոցներով»:
«Այդ են վկայում տասնյակ քաղբանտարկյալների գոյությունը, ընտրակեղծիքները, մարդու իրավունքների ոտնահարումները, համակարգային բնույթ ստացած մարտիմեկյան սպանդը: Տեսնելով, սակայն, իրենց գործադրած ջանքերի անարդյունավետությունը' իշխող վարչակարգը գործի է դնում խորհրդային կայսրության զինանոցի ևս մեկ անբարոյական զենք, այն է' հոգեկան հիվանդի գործ սարքելով վարկաբեկել անձին, լռեցնել, մեկուսացնել հոգեբուժարանում:
Մասնավորապես այսօր այս սցենարն են կիրառում քաղաբանտարկյալ Շանթ Հարությունյանի նկատմամբ»,-ասաված է Խորհրդի հայտարարության մեջ:
Հայ Ազգային Կոնգրեսի Երիտասարդական խորհուրդը դատապարտում է իշխանությունների գործելաոճը և «հետևողական է լինելու Շանթ Հարությունյանին ՙչեզոքացնելու՚ գործին լծված դատավորների, դատաբժշկական փորձագետների և դրան առնչվող այլ պաշտոնատար անձանց օրենքով պատասխանատվության ենթարկելու հարցում»:

20.03, 2009

- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

ԹԱԹՆԵՐԴ ՀԵՌՈՒ ՏԱԵՔ ՇԱՆԹԻՑ

8.03.09

Aucun commentaire: