23.3.09

ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Նախորդը` Հայտարարություն
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -


Շանթ Հարությունյանի
հայտարարությունը


Ես` Շանթ Հարությունյանս, հայտնում եմ, որ արդեն 24 օր է, ինչ գտնվում եմ Նուրաբարաշենի հոգեբուժարանում, որտեղ պահվում եմ անմարդկային պայմաններում: Ուզում եմ նշել, որ 24 օր անընդմեջ ես զրկված եմ գեթ10 րոպե զբոսնելու իրավունքից: Փաստորեն, մոտ մեկ ամիս ես ո’չ արեւի երես եմ տեսել, ո’չ մաքուր օդ շնչել: Գիշերները չեմ կարողանում քնել ցրտից: Զրկված եմ տարրական կենցաղային պայմաններից: Վստահ եմ, որ նույնիսկ թուրքերն իրենց գերիների հետ այդպես չեն վարվի, ինչպես ինձ հետ վարվում են Հայաստանի առողջապահության նախարարությունը, դատաիրավական համակարգը:

Հայտարարում եմ, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանն իմ նկատմամբ կայացրել է ոչ թե դատահոգեբուժական փորձաքննության ենթարկեյու որոշում, այլ ուղղակի’ դատավճիռ: Ռուսական ԿԳԲ-ն վախենալով, որ իմ դատավարության ընթացքում հասարակությունը կհասկանա, թե ռուսական կայսրությունն ինչպիսի մահացու թշնամի է անկախ Հայաստանի համար, ինչպես նաեւ կըմբոստանա ներկա վարչակարգի դեմ` Հայաստանում իր գործակալներին հանձնարարեց իմ նկատմամբ կիրառել պատմության մեջ աննախադեպ դատավճիռ: Դատավոր Մնացական Մարտիրոսյանն առանց դատաքննություն իրականացնելու, իմ նկատմամբ դատավճիռ կարդաց: Իմ հանդեպ կայացրած դատավճիռը բացառիկ է նրանով, որ այն համարվում է գաղտնի դատավճիռ:

Հայտնում եմ ձեզ, որ դատավորը վճռել է իմ ազատազրկման ժամկետը, որը հատուկ որոշումով գաղտնի է պահվում հասարակությունից, ինչպես նաեւ այդ գաղտնի դատավճռով որոշվել է զրկել ինձ մարդկային տարրական պայմաններից` զբոսանքից, բաղնիք-զուգարանից եւ այլն: Հայաստանում գոյություն ունի դատապարտյալներին պահելու մի քանի ռեժիմ` կախված դատապարտյալի կատարած հանցանքի վտանգավորությունից: Դրանք կոչվում են` «բաց» ռեժիմ, «կիսաբաց» կամ «կիսափակ» ռեժիմ եւ «փակ» ռեժիմ: Դատավորի կողմից իմ նկատմամբ կայացված գաղտնի դատավճռում ազատազրկման ժամկետից հետո, կարմիր թանաքով նշված է ռեժիմի անունը, եւ այն կոչվում է` անմարդկային ռեժիմ:

Ուզում եմ տեղեկացնել նաեւ, որ գաղտնի դատավճռում հստակ նշված է, որ արգելվում է տեսակցություն կամ հեռախոսակապ հարազատներիս հետ` իմ ազատազրկման ողջ ընթացքում:

9.04.09 www.payqar.net

- - - - - - - - - - - - - - - - - - - - - - -


Ինչո՞ւ են մեկուսացրել


«Հետընտրական զարգացումների կապակցությամբ անհիմն, միայն մարտի մեկին ունեցած հրապարակային ելույթի համար ձերբակալված քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը, փետրվարի վերջերից սկսած «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում ենթարկվում էր հոգեբանական ու ֆիզիկական ճնշումների»,- ասվում է ՀՀ Քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեի հայտարարության մեջ:
Ըստ Կոմիտեի` Շանթ Հարությունյանը բանտախցում արդեն բացարձակապես մեկուսացված էր արտաքին աշխարհից.
«Առանց որեւէ հիմնավորման նրան արգելվում էր տեսակցել կամ հեռախոսային խոսակցություններ ունենալ հարազատների հետ: Հետագայում`եւ հարազատների, եւ դատավարությանը հետեւող հանրության համար անսպասելի կերպով մարտի 9 -ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավորը որոշում կայացրեց, համաձայն որի Շանթ Հարությունյանը պետք է ենթարկվի դատահոգեբուժական փորձաքննության»:
Իսկ մարտի 17 -ից Շանթ Հարությունյանը գտնվում է Նուբարաշենի հոգեբուժարանում, բացարձակապես մեկուսացված պայմաններում:Անգամ նրա հարազատները նրան այցելել չեն կարողանում եւ որեւէ հստակ տեղեկություն նրա առողջական վիճակի կամ պահման պայմանների մասին առ այսօր չկա:
ՀՀ Քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն իր մտահոգությունն է հայտնում Շանթ Հարությունյանի ճակատագրի կապակցությամբ եւ հայտարարում է, որ նրա «անվտանգության եւ առողջական վիճակի համար ողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ գործող իշխանությունը»:
9.04.2009թ.

- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

1 commentaire:

Վահագն Ղուկասյան a dit…

Նոր Շանթի մասին կարդացի նաև «Ա1+»-ի այսօրվա (10.04.09) լրատվություն... Ծանոթ ձեռագիր է, շաաաաաաաաաաատ ծանոթ: Եթե 1 նախադասությամբ ասեմ, կստացվի` Սերժիկին վիզ ցուցմունքներ են անհրաժեշտ, Աղվանը էլի անցավ իր կեղտոտ ձեռագրին: