Նախորդը` ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԼԻՆ
Երեկ (2.10.2009թ) Փարիզում` Կոմիտասի արձանի մոտ, այն Սերժիկ Սարգսյանի այցելության ընթացքում բողոքի ցույց տեղի ունեցավ, որի մասնակիցներից մեկն էլ ես էի:
Այդ ցույցի մասին հայկական լրատվամիջոցները տեղեկություններ են տպվել, որոնք վերցվել են ռուսական «Երկրամաս»–ից: Միանգամից սկսեմ նրանից, որ ոչ բոլոր տեղեկություններն են համապատասխանում իրականությանը: Հավատացնում եմ ձեզ, որ այնտեղ ծեծ ու ջարդ չի եղել, Եղել են մի-քանի մասնավոր դեպքեր, երբ Կոմիտասի արձանի առջև գետնին նստած մարդկանցից մի քանիսը համառեցի եվ տեղներից չշարժվեցին, ոստիկանները 5-6 հոգով այդ մարդկաց, հակառակ նրանց կամքին ոտք ու ձեռքներից բռնած հեռացրի այդ հատվածից: Ինչ վերաբերվում է հոտած ձվեր նետելուն և ոստիկանների կողմից արցունքաբեր գազ բաց թողնելուն, ապա երդվում եմ որ նման բան չի եղել ոչ Սերժիկ Սարգսյան կոչեցիալի գալուց առաջ, ոչ էլ այնտեղ լինելու 3-4 հրոպեների ընդացքում ու հեռանալուց, իսկ ավելի ճիշտ` իր թիկնապաների հետ միասին վազելով փախնելուց հետո...
«Երկրամասի» տեղեկատվությունը, կարծես թե հատուկ նպատակով քարոզ է իր մեջ պարունակում, կարդալով լրատվությունը, այնպիսի տպավորություն ստացա, որ այս թերթը ուզում է ասել, թե ` «տեսեք` ժողովրդավարական Ֆրանսիայի ոստիկաններն էլ, բռնություններ են գործադրում, ցուցարարներին ծեծում, արցունքաբեր գազ են բաց թողնում...»:
-------------------------------------
Տեսանյութը և Սերժիկի անունից տեղադրված ծաղկեպսակի ճակատագրը ֆիկսած լուսանակրս կտեղադրեմ ավելի ուշ
3 commentaires:
Վահագն ջան, դու ԻՍԿԱԿԱՆ հայրենասեր տղա ես...
apres akhpers, iskakanits mardaspan a Vaygeinin spanets vor es keghtot gortse ani ays takanqe
payts lav gellar vor ayt serjik gochvadzi kelkhun hodadz tsu nedeyik...
Enregistrer un commentaire