3.3.10

ԵՍ ԳՈՐԾ ՏՎՈՂ Ե՞Մ, ԹԷ ՔԱՂԱՔԱՑԻ

ԵՍ ԳՈՐԾ ՏՎՈՂ Ե՞Մ, ԹԷ ՔԱՂԱՔԱՑԻ

Ասում էին, ես գործակալ եմ: Հիմա էլ են ասում: Իհարկե ասում են, բայց չէն հիմնավորում. Մեկն ասում է ԿԳԲ, մյուսը` Ոստիկանություն, երրորդը` ՀՀՇ...

Նախ ԿԳԲ, այ մարդ, ես ու՞ր, ՊԱԿ-ն` ուր, ես որքան գիտեմ, նման համակարգերում հավաքագրում են` ԲՈՒՀ-երից, կոմսոմոլներից, կոմսոմոլիկներից... բայց ես պիոներ էլ չեմ եղել: Լավ բա ՀՀՇ-ի գործակալը որն է՞, ՀՀՇ-ն կուսակցություն է, նա կարող է անդամներ ու համակիրներ ունենալ, բայց ոչ գործակալ: Հա, կարող են գործակալներ լինել, բայց դրանք էլ, բնականաբար դրսից խցկվածներն են, ոչ թէ` գաղափարակիրները:

- ի՞սկ ոստիկանության գործակալ, - Հիմա պատասխանեմ: Մենթերին պատահական չթողեցի վերջում, նրանց հետ շբվել եմ: Թէ ինչպե՞ս, եւ ինչու՞ ծանոթացա, իսկ հետագայում մտերմացա ՆԳՆ 6-րդ վարչության աշխատակիցների հետ, եւ թէ ինչ ավարտ ունեցավ, մեր այդ մտերմությունը, այդ մասին չեմ խոսի, չկրկնվելու համար: Այդ մասին արդեն հրապարակավ պատմել եմ, ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթում, 2003թ. փետրվարի 7-ի եւ 8-ի համարներում: (Իսկ եթէ որեւէ մեկը կդժվարանա այն ձեռք բերել, սիրով կուղարկեմ): Նշեմ նաեւ, որ 6-րդ վարչությունից բացի սկսեցի շբվել ամբողջ նախարարության, ու նաեւ համանքային ու մարզային բաժինների, վարչություննեի աշխատակիցների հետ: Օրինակ այն ժամանակվա փոխնախարար ու ներկայիս ՙԱրաբկիրի՚ թաղապետ Հարությունյան Լյովը, իր ատրճանակի 250 դոլարանոց պատյանից, ավելի գերադասեց իմ պատրաստածը ...

Հիմա էլ կասեն ՙխոստովանեց, որ լրագրող չի, կաշվեգործ է՚: Չէ´, կաշվեգործ էլ չեմ, ուղղակի մի 5-10 անգամ այցելեցի կաշվեգործ հորեղբորս, բարեվ-բարի լույս, ոնց է՞ք, ինչ կա չկա՞, ու աչքի հետ էլ տեսա թէ ինչը ոնց է անում, ու այդպես սովորեցի: Կոշկակար էլ չեմ, դա էլ ավելի վաղ էր, 13-14 տարեկան երեխա էի, մեր թաղի Խորենի ՙարտելում՚ աչքերով փաղցրի: Ավտոմեքենաների նստատեղերի պաստառապատման գործն էլ, ավելի վաղ հասակում մայրիկիցս գողացա: Դե մաման, միայնակ ոնց կարող էր 80-90 ռուբլի չոր աշխատավարձով 2 երեխա պահեր, տանը թաքուն կար էր անում: Թաքուն էր անում, որ հանկարձ Վանոյան Ռադիկի տղեքը, դե ԲԽՍՍ-ի Կոստանյան Գագոն, Աշոտը Սարգսյան ու են Միասնիկ, բանը հանկարձ չբռնացնեին... քրեական օրենցգրքի 90 հոդվածով, մինչեւ 10 տարի սրոկ էր:

Հա, ուրեմն կաշվեգործ, կոշկակար ու ՙաբիվչիկ՚ էլ չէի, դրանք գողացէլ էի, աչքերով: Որ փոքր էի, ողորմած տատիկս ասում էր ՙարհեստավորի տունը սոված չի մնա՚, դե ես էլ գողանում էի, ինչկան շատ իմանամ այնքան լավ, հետո էլ Ղազարոս Աղայանի ՙԱնահիտ՚-ը, իմ ամենասիրած հեքիաթն էր, ու Վաչագանի օրինակը աչքիս առաջ էր:

Հիմա էլ եմ սիրում գողանալ, մի քանի տարի առաջ մեկ-երկու անգամ «ՀԺ»-ի համակարգիչների կողքերը մլուլ տվի, տեսա Արթուրը ոնց է «Quark Express-ով աշխատում ու դա էլ ստացվեց, սովորեցի : Հետո պետք եկավ, հազար մարդու չխնդրեի ու գրքերս իմ ձեռքով տպագրության պատրաստեցի : Հա, էլի աչքերով փաղցնելու հաշվին: Վերջերս էլ մի երկու պատմություն էի հիշել, ասի տեսնեմ կարող ե՞մ, պատմվածքի որակով թղթին հանձնել, դա էլ վատից լավից… եսիմ, հենա կաղել եմ ՙԲնագրի՚ ընթերցողի անկյունում, ու առայժմ միայն դրական կարծիք եմ լսել:

Բացասական կարծիքներ էլ եմ լսում, բայց դրանք արդեն տառասխալներիս համար :

Հիմա կասեն` ԿԳԲ-ն, ՀՀՇ-ն, հերքեցի, հերթը հասավ մենթերի գործակալ լինելուն, խոսկից թռա ... հա, «ի՞սկ ոստիկանության գործակալ՚: Ուրեմն գործակալ, նայած թէ ինչ ենք հասկանում գործակալ ասելով, եթե նկատի ունեք` հետախույզ, չէ, երբեք չեմ եղել, լրտես էլ չեմ եղել: Կեղծ մատնություն էլ արած չկամ, բայց քրեական հանցագործությունների մասին, որ իմացել եմ, սուս չեմ մնացել : Չեմ թաքցրել : Լավ եմ արել : Շատ լավ եմ արել, դրանք իմ Հանրապետության ջանը ընկած կրծում ու կրծում են...

Հիմա մի օրինակ պատմեմ, դուք որոշեք` ես գործ տվող ե՞մ, թե՞ ՔԱՂԱՔԱՑԻ

94 թէ՞ 95 թվին էր, բարեկամներիցս մեկի տանը ծանոթացա ՙX՚ զորամասի մի լետենանտի հետ, ասում էր որ շարժման ակտիվիստներից է եղել, անուններ էր տալիս, ինձ շատ մոտիկ մարդկանց անուններ, բայց միայն հայտնի անուններ, ասենք ՙՉաուշին՚ մոտիկից էր ճանանչել, բայց չգիտեր, որ ենտեղ ՙԿոռնիձորի Արայիկ՚ կար, Սաղաթելյան Մուշեղ կար, ՙՀԱԲ՚-ի տերտերի հետ միասին կռվել ՙէր՚, բայց Հենդոյին, Արոյին, Մարտինին չեր ճանանչում, ու էտպես, հայտնի դարձած անուններ էր հիշում ու բոլորի հետ մասնակցել էր կռվին, ու բոլոր կռվերին, նաեվ նույն օրը, նուն ժամին, բայց տարբեր տեղերում...: Կնոջս եղբայրը, Թորոսը, իր մոտ էր ծառայում, գյուղացի տղա է, գյուղից ամեն ամիս մի մեշոկ կարտոֆիլ, մածուն, պանիր, էր բերում լետենանտի համար, ու առիթի դեպքում էլ Լետենանտի հետ հյուր էին գալի այս կամ այն բարեկամի տանը խնջույքի: Մի օր Թորոսը եկավ ու ասաց, որ գործերը վատ են. ՙԸնկերս եկել էր զորամաս, լետենանտը թողեց 2 ժամով քաղաք դուրս գանք, մի 2 ժամ էլ ուշացա, ու հիմա ասումա Խորխոռունին եկելա զորամաս, ստուգայց արել, ու իմ վրա գործ են բացել, հիմա 300 դոլար է ուզում՚: -Չգիտեմ, Դուք կհավատա՞ք, թէ` ոչ, բայց ես սկզբում չհավատացի. ՙհո չէս ցնդվել, 4 ժամ ՙսամավոլկի՚ համար 300 դոլար ոնց կուզի՚: Ասացի, բայց Թորոսը եկել է ինձ լետենանտի մոտ բարեղոսելու տանի, ուրեմն չի խաբում... Լետենանտի տանն եմ: Սա, էս հայվանը, ոնց որ երրորդ դասարանի երեխուն հեքիաթ պատմի, ինձ դրել համոզում է, որ Ռազմական Ոստիկանության պետը, Վարհամ Խորխոռունին անձամբ ստուգայց է արել, տեսել է, որ Թորոսը բացակայում է, ու հիմա 300 դոլար է ուզում: Մի խոսքով, ոչ մի կերպ չի փոխում որոշումը: Ասում եմ` այ եղբայր ընդամենը 4 ժամ բացակայել է, որից 2-ը քո թույլտվությամբ, ու հիմա դրա համար 300 դոլար էս ուզու՞մ, եդպես ոնց կլինի: Բայց այս հիմարը, ավելի ճիշտ հանցագործը չի էլ ցանկանում ինձ հասկանա, նորից իր ՙէշն՚ է առաջ բրդում, թէ. ՙնախ 4 ժամ չի, 4 ու կես է, եւ երկրորդն էլ, ես չեմ ուզում, Խորխոռունին է ուզում, հլա որ իրեն մնար 500 էր ուզում, դա էլ ես խնդրեց, ասի քյասիբ տղա է, վեջը իմ խաթր իջեցրեց:

Բա սա հանցագործ չի՞, բա սա մեր պետության ցեցը չի՞, Բանակ կառուցելու փոխարեն, Բանակը վարքաբեկող ու քայքայող սրիկա չի՞ ... Դե ասացե°ք, իրեն հարգող քաղաքացին իրավոնք ունի լռելու ու սրա հանցագործությունը թաքցնելու:

Ես չթաքցրեցի, նույն օրն էլ 6-րդ վարչությունում այդ մասին պատմեցի: Իհարկե Թորոսին նախապես բացատրեցի, որ այդ սրիկային պատժել է պետք, ոչ թէ խնդրել:

6-ի պետը համապատասխան հանձնարարություններ տվեց: Աշիկն էր, Արշավիր Միքաելյանը, Շարժման տղաներից էր, հետագայում հենց Սերժիկը եկավ համակարգից ազատեց: Ուրեմն հաջորդ օրը լետենանտին 6-ի ու Ռազմական ոստիկանության տղաները (համատեղ, որովհետեւ լետենանտը զինվորական էր, իսկ օրենքն էլ այդպես էր պահանջում) կալանավորեցին, շանտաժի միջոցով 250 դոլար կաշառք վերցնելուց անմիջապես հետո: Երբ Թորոսի հետ այցելեցինք, սա, թէ` ՙմի կես ժամ առաջ եկա, գնացի Թորոսի գործով մի օր էլ ժամանակ խնդրեցի, Խոռխորունին էլ անձամբ ինձ բերեց տուն, ու են շշի կեսն էլ իրար հետ ենք խմել, սեղանին մի կջսադատարկ օղու շիշ կար, ու մի քանի հատ էլ խաշած կարտոլ:

Լետենանտին կալանավորեցին, դատ դատաստան... 8 տարի տվեցին ու ճամբին կալանատուն : Հա, 8 տվին շատ էր, բայց պակաս չէին կարող, հոդվածը այդքանից էր սկսվում:

Դե հիմա Դուք ասեք` ԵՍ ԳՈՐԾ ՏՎՈՂ Ե՞Մ ԹԷ` ՔԱՂԱՔԱՑԻ՞

Վահագն ՂՈՒԿԱՍՅԱՆ

September 11, 2004, Paris

Aucun commentaire: