Ավետիս Հարությունյանի «Հատակին պառկածների դավադրությունը» հրապարակումը («Հայկական Ժամանակ»19.12. 2001թ.) առիթ հանդիսացավ եւս
մեկ անգամ
ուշադրություն դարձնել «Հոկտեմբերի 27»-ի քր.գործին։
Հատկապես՝ ահաբեկիչների կողմից
զենքերը ներս
տանելուն եւ
դահլիճ ներխուժելուն
նախորդող պահերին,
ԱԺ միջանցքում
ահաբեկիչներին դահլիճից տեղեկություններ
հաղորդելուն։ Եվ այս ուսումնասիրության ընթացքում ավելի ամրապնդվեց այն
կասկածը, որ
պատգամավոր Մուշեղ Մովսիսյանն, իրոք, ԱԺ
դահլիճում, ժամը 17-ին մոտ սպասել
է ահաբեկիչների
դահլիճ ներխուժելուն:
Եվ այսպես՝
1. Հրապարակման հեղինակը կարծիք
է հայտնում,
որ զենքերը
պետք է,
որ նախօրոք
ներս տարած
լինեին, քանի
որ զենքով
ԱԺ մտնելը
կարող էր
ձախողել ահաբեկչության
100 տոկոսանոց ծրագիրը։ Այս տեսակետը տրամաբանական
է, եւ
ես էլ
միանշանակ համոզված եմ դրանում, բացառությամբ
միայն մեկ
ինքնաձիգի, որը իր հետ ԱԺ
տարածք է
մտցրել Դերենիկ
Բեջանյանը։
Քր.գործում եղած
փաստերը խոսում
են այն
մասին, որ
Դ.Բեջանյանը
ինքնաձիգը ԱԺ տարածք է մտցրել
ոչ թե
շորերի տակ
պահած, այլ
ցուցադրաբար։ Այս փաստին, կարծում եմ,
նախաքննության մարմինը պարտավոր էր առավել
ուշադրություն դարձնել եւ այդ դեպքում
միգուցե փաստեր
իհայտ գային,
որոնք կապացուցեին,
որ զենքերը
նախապես են
մտցրել ԱԺ։
Ասածիս մեջ
առաջին հայացքից
հակասություն կա, բայց միայն առաջին
հայացքից, քանի որ հենց Դ.Բեջանյանի կողմից
բացահայտ, վկաների ներկայությամբ ցուցադրական ձեւով
ինքնաձիգը ԱԺ դարպասից ներս մտցնելու
հանգամանքը շատ բան է ասում,
որ հիմնական
գործողությունը կատարելու համար նախատեսված զենքերը
նախօրոք են
մտցվել ԱԺ։
Միասին փորձենք
տրամաբանորեն վերլուծել այդ հանգամանքը եւ
եզրակացությունը ինքնըստինքյան կստացվի։
Դ.Բեջանյանը ԱԺ
տարածք է
մտել միայն
այն բանից
հետո, երբ
արդեն դահլիճում
կրակոցներ էին հնչել, ու՝ «Պառկեք,
հեղաշրջում է» կոչը Նաիրի Հունանյան
տականքը հնչեցրել
էր։ Ահա
թե այդ
առումով ինչ
է ասում
Դ.Բեջանյանը.
«Երբ ԱԺ-ի մոտ
կանգնեցինք, ինձ իրենց մոտ կանչեց
Էդոն: Ես
մոտեցել եմ:
Այդ ժամանակ
Կարենն ասաց՝
«Մենք գնացինք,
դու մնա
Էդոյի մոտ,
Էդոն կասի
ինչ է
պետք անել»,
եւ նրանք
երեքով՝ Նաիրին,
Կարենը եւ
Վռամը դարպասներով
մտել են
ԱԺ-ի
տարածք: Ես
նստել եմ
Էդոյի կողքին
«Վոլգայի» խցիկում: Միացրած էր ռադիոընդունիչը,
հնչում էին
ԱԺ-ի
նիստի ելույթները:
Երբ անցել
է շուրջ
5-8 րոպե, ռադիոյից լսվեց կրակոցին նման
ձայն եւ
ձայնը շարունակվեց
միայն խշշոցով:
Էդիկը ասաց՝
«Գնացինք, Աշոտին ասա, թող մեքենան
առաջ քշի,
ճանապարհը փակի»: Ես վազելով մոտեցել
եմ մեր
«ՌԱՖ»-ին,
վերցրել եմ
ինքնաձիգը, որի վրա ամրացված էր
պահունակը, մյուս երկու պահունակները դրել
եմ շալվարիս
գրպանները, Աշոտին ասացի՝ «Մեքենան առաջ
քշի, ճանապարհը
փակի» եւ
տեսնելով, որ Էդիկը դարպասներով ներս
է մտել,
վազելով գնացել
եմ նրա
ետեւից՝ ինքնաձիգը
պահելով ձեռքիս»
/ հատոր 24 գ.թ. 23-24/:
Փաստորեն, Դ.Բեջանյանը
ինքն էլ
չի հասկացել,
որ ըստ
էության ահաբեկչության
ծրագիրը առանց
իր ներս
մտնելուն էլ
իրականացվել է, իսկ դահլիճում արդեն
կատարված սպանություններից
հետո մնացած
բոլոր գործողությունները
երկրորդական են եղել: Կարծում եմ,
դրանք ընդամենը
ժամանակ շահելու,
ինչ-ինչ
տպավորություններ ստեղծելով հետքեր
թաքցնելու նպատակ են հետապնդել...։
Այդ հետքեր
թաքցնելու գործողություններից մեկն էլ, կարծում
եմ, Բեջանյանի
կողմից զենքը
ցուցադրական ձեւով տարածք մտցնելն էր։
Փորձենք մտովի պատկերացնել,
թե ինչպիսի
ընթացք կունենար
նախաքննությունը, եթե, ասենք,
դահլիճում արդեն կատարված սպանություններից հետո ԱԺ տարածք զենքով
մտնող Բեջանյանը
գնդակահարվեր ոստիկանների կամ թիկնապահների կողմից։
Կարծում եմ,
ոչ ոք
չի կարող
բացառել այս
տարբերակը, հետեւաբար, ինչու էր Բեջանյանը
զենքը ոչ
թե շորերի
տակ պահած,
այլ ցուցադրական՝
ձեռքին պահած
ներս մտնում,
չէ՞ որ
ավելի ապահով
էր, որ
նա այն
թաքցրած ներս
մտներ, ուրեմն
նրան այդպես
է կարգադրվել
եւ ինքն
էլ չի
հասկացել, որ հանուն ծրագրված ահաբեկչության
ինքը կարող
է նաեւ
զոհաբերվել, որպեսզի այդ դեպքում հաստատ
այսօր դատարանում
որպես գլխավոր
մեղադրյալ ճանաչվեր ոչ թե Նաիրի
Հունանյանը, այլ դեպքի պահին սպանված,
«կռված տղա»,
«Երկրապահ կամավորական միության» անդամ Դ.Բեջանյանը, որը
Ալիկին, Ն.Բադալյանին, Մ.Մովսիսյանին չի
ճանաչել, սկաուտ
չի եղել,
ոչ էլ
ԿԳԲ-ի
կամ նրա
հատուկ ծառայությունների
հետ է
կապ ունեցել։
Բարեբախտաբար, դա այդպես չեղավ, բայց
փոխարենը բազմաթիվ
վկաներ արձանագրեցին,
որ ահաբեկիչը
իր հետ
է զենքը
տարածք մտցնում,
եւ դա
որպես փաստարկ
նախաքննության մարմնին ու դատարանին հիմք
կտա մտածելու՝
եթե Դ.Բեջանյանը զենքը
իր հետ
է մտցրել
ԱԺ տարածք,
ուրեմն մնացածներն
էլ դա
կարող էին
անել, իհարկե,
այդպես մտածողները
եթե մի
քիչ ուղեղներին
զոռ տան,
ապա կհասկանան,
որ ահաբեկչության
հիմնական նպատակը
իրականացվել էր՝ անկախ Դ.Բեջանյանի
կողմից զենքով
ԱԺ մտնելուց։
2. Ավետիս Հարությունյանի այն
տեսակետը, որ դահլիճ ներխուժելուց անմիջապես
առաջ ահաբեկիչները
պիտի տեղեկացված
լինեին, որ
զոհերը իրենց
տեղերում են
նստած, նույնպես
տրամաբանական է, եւ դեպքի օրը
Աժ պատգամավորներից
փող ուզելու
համար կարմիր
ֆոյե բարձրացած,
արձակուրդի մեջ գտնվող ոստիկան Միշա
Մանուչարյանի ցուցմունքը փաստացի հիմնավորում է
այդ տեսակետը.
«Գործով վկա Մ.Մանուչարյանի ցուցմունքներով
այն մասին,
որ բարձրանալով
նիստերի դահլիճին
կից կարմիր
ֆոյե, վերջին
դռան մոտ
տեսել է
Հ.Հ.Սոցիալական ապահովության
նախարար Ռազմիկ
Մարտիրոսյանին՝ երկու անծանոթ անձանց հետ
զրուցելիս, որը հետագայում մտել է
դահլիճ: Սրահում
տեսել է
նաեւ պատգամավոր
Ա.Արմենակյանին:
Իրեն է
մոտեցել առաջին
դռան մոտ
ծառայություն կատարող միլիցիոներ Անդրանիկ Դարբինյանը,
անցել նստել
է ճեմասրահի
առաջին սեղանի
մոտ: Նույն
սեղանին է
մոտեցել Մուշեղ
Մովսիսյանը, որը մի քանի րոպեից
հետո գնացել
է: Քիչ
անց նկատել
է դահլիճ
մտնող տեռորիստներից
մեկին...» / հատոր 6 գ.թ. 127-130 /:
Տեղեկացնեմ, որ մինչ
այդ պահը
ֆոյեում Ա.Արմենակյանի հետ
միասին նստած
են եղել
նաեւ պատգամավորներ
Հակոբ Հակոբյանը
(14 ընտրատարածքից) եւ Գուրգեն
Եղիազարյանը։ Վերջիններիս ցուցմունքները՝
դահլիճից ահաբեկիչներին
ամենաթարմ տեղեկատվությունը մատուցելու
կապակցությամբ, նախաքննության մարմնին պետք է
որ շատ
բան հուշեր
(հնարավոր է նաեւ, որ հուշել
է, բայց
մինչեւ 2000թ.-ի մայիսը, այսինքն՝
նախաքննության մարմնի վարքագծի կտրուկ փոփոխությունը)։ Ինչեւիցե,
տեսնենք թե
ինչ հետաքրքիր
ցուցմունքներ են տվել Հ.Հակոբյանն
ու Գ.Եղիազարյանը.
«ես դահլիճում էի
մինչեւ պատգամավոր
Ռուբիկ Հակոբյանը
հարց տվեց
բնապահպանության նախարար Վարդանյանին, եւ նա
սկսեց պատասխանել,
այդ ժամանակ
ես եւ
Արմենակ Արմենակյանը
դուրս եկանք
դահլիճի աջ
կողմի 3-րդ
դռնից եւ
մի 3-4 րոպե
միջանցքում նստած սեղանի շուրջը ծխում
էինք՝ ես,
Արմենակյանը, Եղիազարյան Գուրգենը: Դահլիճից դուրս
էլի պատգամավորներ
կային նստած,
կանգնած, խոսում,
զրուցում էին,
որոնցից հիշում
եմ պատգամավոր
Մուշեղ Մովսիսյանին,
որը նույն
3-րդ դռնից,
դահլիճից դուրս
եկավ: Ես
նկատեցի, որ
նրա ընդհանուր
տեսքը այլայլված,
լարված եւ
ապուշացած վիճակ էր, մի տեսակ
ուռած: Ինձ
թվաց, թե
նա կամ
հիվանդ է,
կամ խմած:
Ես ճիշտն
ասած, զարմացա
մի տեսակ
նրան այդ
վիճակում տեսնելով
եւ մոտենալով
հարցրի. «արա,
էդ ի՞նչ
ա վիճակդ,
հո խմած
չե՞ս», իսկ
նա ինձ
պատասխանեց, մի տեսակ վախեցած, «հիվանդ
եմ»: Ես
էլ ճիշտն
ասած, շուտ
մտա դահլիճ,
քանի որ
բարձրախոսով լսեցի, որ խոսում եւ
հարցի է
պատասխանում վարչապետ Վ. Սարգսյանը եւ
դեռ Արմենակյանին
էլ ասացի,
արի գնանք
ներս, Սարգսյանն
է խոսում,
ամոթ է:
Նա ինձ
ասաց, դու
գնա, ես
հիմա գալիս
եմ եւ
ես դահլիճ
էի մտնում,
որ իմ
դեմ դուրս
եկավ Մուշեղ
Մովսիսյանը՝ այլայլված վիճակում: Նա չէր
ծխում եւ
կարծես ինչ
որ մեկին
էր փնտրում:
Դա ժամը
17.10-15-ն էր: Ես մտա ներս
եւ նստեցի
իմ տեղում,
եւ Վազգեն
Սարգսյանի պատասխանից հետո հարց տվեց
պատգամավոր Ֆրունզե Խառատյանը, որին պատասխանում
էր ֆինանսների
նախարար Լեւոն
Բարխուդարյանը: Դա մոտավորապես ժամը 17.15-20 էր:
Լեւոնի խոսելու
ընթացքում, դահլիճի աջ կողմի առջեւի
դռնից ներս
խուժեցին երկու
հոգի» /հատոր
9 գ.թ.
32-33/։
Տեղեկացնեմ, որ Հ.Հակոբյանը իր
ցուցմունքը պնդել է նաեւ Մուշեղ
Մովսիսյանի հետ առերես հարցաքննության ժամանակ.
«Մուշեղ Մովսիսյանը
ճիշտ չի
ասում, որ
եկել է
եւ նստել
է իմ
հետ նույն
սեղանի շուրջը
եւ ծխել
է: Ես
Մուշեղին տեսել
եմ, երբ
գնում էի,
որ մտնեմ
դահլիճ...Ինձ
մոտ այդ
տպավորությունը առաջացել է այն բանից,
որ Մուշեղը
շատ լարված
էր, դեմքը
այլայլված էր եւ մի քանի
անգամ ինձ
ասել է,
որ պետք
է հանդիպի
Վազգեն Սարգսյանին,
եղբոր հետ
կապված, նույնիսկ
առաջարկել է ինձ միասին հանդիպել
վարչապետին: Մուշեղի արտաքին վիճակը ինձ
վրա այն
տպավորությունն է թողել, որ նա
ինչ-որ
մեկին փնտրում
էր» /հատոր
32 գ.թ.
64./: Սակայն Մ.Մովսիսյանը այս առերեսման
ժամանակ չի
առարկել Հ.Հակոբյանին։ Իսկ
ահա Գ.Եղիազարյանը քննիչի
այն հարցին,
թե երբ
իրենք երեքով
նստած են
եղել նախասրահում,
մոտեցել ու
իրենց հետ
նստել, զրույցին
մասնակցել ու ծխե՞լ է Մուշեղ
Մովսիսյանը, թե՞ ոչ, Գ.Եղիազարյանը
պատասխանել է.
«Ոչ, ես նման
բան չեմ
հիշում, նման
բան չի
եղել, մենք
մինչեւ իմ
դուրս գալը
եղել ենք
3-ով նստած,
դրանից հետո,
երբ ես
եւ Արմենակը
դեռ նստած
էինք, Հակոբն
էլ մեզ
հետ, նա
ասաց. գնամ,
շեֆին հարցեր
են տալիս,
լսեմ եւ
գնաց, մենք
մնացինք 2-ով նստած եւ նույնիսկ
այդ ժամանակ
էլ մենք
2-ով ենք
եղել, մեզ
ոչ մեկը
չի մոտեցել
չի նստել
մեզ հետ
այդ թվում,
Մ. Մովսիսյանը:
Այդ օրը
թե ովքեր
են եղել
ֆոյեում, կարող
եմ ասել,
որ իմ
նստած տեղից
դիմացի հատվածում
տեսել եմ
մի միլիցիոների,
որքան հիշում
եմ՝ շարքային
էր եւ
համոզված եմ,
որ շարքային
էր, քանի
որ երիտասարդ
էր եւ
այդ տարիքի
սպա շենքում
չկա, նա
բարձրահասակ սիրունատես միլիցիոներ էր եւ
կանգնած էր
ու խոսում
էր սեղանի
մոտ պատուհանի
տակ նստած
ինչ-որ
մեկի հետ,
որը իմ
կողմից տեսանելի
չէր» /հատոր
9 գ.թ.
190-191/։
Փաստորեն, Հակոբ Հակոբյանի
դահլիճ մտնելու
պահին, այլայլված,
իրար խառնված,
լարված վիճակում
դահլիճից դուրս
եկող Մ.Մովսիսյանը մեկ-երկու րոպե
հետո, ահաբեկիչների
դահլիճ ներխուժելուց
անմիջապես առաջ կրկին դահլիճ է
մտնում, իսկ
դահլիճ մտնելուց
առաջ երրորդ
դռան առջեւ՝
նստարանի մոտ
զրուցում է
այն ոստիկանի
հետ, որը
պետք է
առաջին դռան
մոտ ծառայություն
կատարեր (այսօր
ոչ ոք
չի կարող
հաստատապես ասել իր պահակակետը կամավոր
էր լքել,
թե, ասենք,
երրորդ դռան
առջեւ նստել
էր Մ.Մովսիսյանի առաջարկությամբ
ու նրան
էր սպասում
ինչ-որ
մի բան
ստանալու համար)։ Հետաքրքիր
է նաեւ
այն, որ
Մ.Մովսիսյանը
այդ ընթացքում
հասցրել է
էլի ինչ-որ բան
անել, ասենք
օրինակ ինչ-որ մարդկանց
հանդիպել, բայց նա չի ցանկանում
այդ մասին
ասել, քանի
որ, ըստ
իր ասելու,
ինքը այդ
ժամանակահատվածը անցկացրել է Ա.Արմենակյանի,
Հ.Հակոբյանի
եւ Գ.Եղիազարյանի հետ
միասին նստած,
բայց ինչպես
նկատում ենք
վերջին երկուսի
ցուցմունքներից, Մուշեղը իրենց հետ միասին
նստած չի
եղել։ Հասկանալի
է, որ
«ահաբեկիչների դահլիճ ներխուժելուց անմիջապես առաջ
ի՞նչ է
տեղի ունեցել
ֆոյեում եւ
հարակից տարածքում»
հարցի պատասխանը
մեզ կարող
էր տալ
ֆոյեում նստած
մնացած Ա.Արմենակյանը, եթե,
իհարկե, չսպանվեր
մեզ անծանոթ
մարդասպանի՝ 6-րդ ահաբեկչի կամ որ
ավելի հավանական
է՝ Ն.Հունանյանի բանդայի
թողած հետքերը
մաքրողի կողմից։
Ուշագրավ է նաեւ
այն, որ
ահաբեկիչներից առաջինի՝ Կ.Հունանյանի կողմից
առաջին անգամ
դահլիճ ներխուժելու
պահին հետաքրքիր
վարքագիծ է
ցուցաբերել Մուշեղ Մովսիսյանը, որն ավելի
շատ կարելի
է համարել
ոչ թե
հետաքրքիր, այլ կասկածելի, քանի որ
քննիչի՝ «ահաբեկիչներից
որ մեկն
է առաջինը
դահլիճ մտել,
ինչ գույնի
էին նրա
շորերը եւ
ով կրակեց
վարչապետի ուղղությամբ» հարցին Մ.Մովսիսյանը
պատասխանել է.
«Ես ստույգ չեմ
կարող ասել,
թե կոնկրետ
որքան ժամանակ
էր անցել
իմ դահլիճ
վերադառնալուց հետո, երբ լսվեցին կրակոցները,
հավանաբար՝ մոտ 10-20 րոպե: Բացի կրակահերթ
լսելուց ես
այլ բան
չեմ տեսել,
քանի որ
պառկել եմ,
իսկ հետո
էլ պառկած
վիճակում դուրս
եկել դահլիճից»
/ հատոր 32 գ.թ.7/:
Համաձայնեք, որ ինչ-որ մի
բան այնպես
չէ։ Փաստորեն,
այն պահին,
երբ բոլոր
պատգամավորները նկատում են, որ բաց
գույնի անձրեւանոցով
ահաբեկիչը դահլիճ է ներխուժում ու
կրակահերթ արձակում վարչապետի վրա, նրանից
հետո դահլիճ
է մտնում
երկրորդ ահաբեկիչը
եւ կրակահերթ
արձակելով՝ հրամայում պառկել, որին իրենք
ենթարկվում են։ Իսկ ահա Մուշեղ
Մովսիսյանը ահաբեկչի դահլիճ մտնելուց հետո,
առանց «իմանալու
նրա ով
լինելն ու
ներս մտնելու
նպատակը» անմիջապես
պառկում է
եւ նույնիսկ
չի էլ
նկատում նրա
շորերի գույնը։
Ստացվում է,
որ այն
ակնթարթին, երբ դեռեւս պատգամավորները չեն
էլ կողմնորոշվել,
թե ինչ
է կատարվում
դահլիճում, Մ.Մովսիսյանը առանց երկրորդ
ահաբեկչից «պառկել՛» պահանջը լսելուն իմացել
է իր
անելիքը։ Բնականաբար,
հարց է
ծագում. Վերջին
անգամ դահլիճից
դուրս գալուց
հետո որտե՞ղ
է եղել,
որ այդպես
համառորեն թաքցնում էր նախաքննությունից, ստելով՝ իբր Ա.Արմենակյանի,
Հ.Հակոբյանի
ու Գ.Եղիազարյանի հետ
նստած է
եղել։ Չենք
կարող բացառել,
որ նա
հենց այդ
ընթացքում է հանդիպել ահաբեկիչների հետ,
դրանից հետո
դահլիճի առաջին
դռան մոտ
ծառայություն կատարող միլիցիոներ Անդրանիկ Դարբինյանին
ինչ-որ
պատրվակով մոտ 10-12 մետր հեռացրել ու
սպասեցրել է, իսկ այնուհետեւ դահլիճ
մտնելուց հետո,
երբ նկատել
է առաջին
դռնից ներխուժող
տեռորիստին, միանգամից գիտակցել է իր անելիքը ու
պառկել հատակին։
Չենք կարող
բացառել, որ
հենց այս
հանգամանքը կարող է սպանությունից երկու
րոպե, առաջ
Մ.Մովսիսյանի
լարված, խառնված
ու ապուշացած
վիճակի պատճառ
դարձած լինել,
որը նկատել
էր Հ.Հակոբյանը։
Ուշադրության է արժանի
նաեւ այն,
որ նախաքննության
մարմնի կողմից
որպես մեղավոր
անձինք ձերբակալվել
էին ԱԺ
դարպասի եւ
վարչական շենքի
մուտքի առջեւ
ծառայություն կատարող ոստիկանները, որոնց մեղքը
կայանում էր
մեկ անցագրով
երեք անձի
ներս թողնելը,
իսկ ահա
դահլիճի մուտքի
առջեւ ծառայություն
կատարող Անդրանիկ
Դարբինյանը, որի մեղավորության աստիճանը պետք
է որ
ավելին լիներ,
չի ձերբակալվել:
Կարծում եմ, սրանք
հարցեր են,
որ պետք
է այսօր
էլ հետաքրքրեն
նախաքննության անջատված մասով քննությունն իրականացնող
մարմնին, դատարանին,
զոհերի իրավահաջորդների
պաշտպաններին...։
Իսկ ինձ մնում
է միայն
շնորհակալություն հայտնել Ավետիս
Հարությունյանին, որ հնարավորություն
ընձեռեց եւս
մեկ անգամ
ուշադրությամբ ուսումնասիրել քր.գործի այս
հատվածները։
Ի դեպ, Ավետիս
Հարությունյանը իր հրապարակման վերջում կասկած
է հայտնում,
որ այսօր
չենք կարող
ասել, թե
Տիգրան Հայրապետյանին
սպանող վարորդը
նստած, թե՞
ազատության մեջ է, կենդանի՞ է,
թե՞ մեռած։
Մեռած է,
թե՝ կենդանի
չգիտեմ, բայց
որ կալանավորվելուց
ընդամենը ամիսներ
հետո նա՝
«Հայլուրի» խոսքերով ասած միայնակ տատիկի
աղքատ թոռնիկը՝
Անդրանիկ Մաշակարյանը
ազատության մեջ էր եւ շարունակում
էր Հայաստանում
«Դիրոլ»-«Ստիմոռոլ»
ֆիրմայի մեծածախ
առեւտրի իր
եւ իր
քեռու ունեցած
մենաշնորհը, դա հաստատ է։
24-ը դեկտեմբերի 2001թ
Aucun commentaire:
Enregistrer un commentaire