«Հոկտեմբերի 27»-ի գործով կալանավորվածների նկատմամբ հարուցվել է ՀՀ քր. օրենսգրքի մի շարք ծանր հոդվածներ (59 հ. 1-ին մաս, 61 հ. 1-ին մաս.): Այս հանգամանքը խոսում է այն մասին, որ նախաքննությունն իրականացնող մարմինը պետք է առավելագույնս ուշադրությաբ ու անթերիությամբ քննություն անցկացներ, սակայն ամեն անգամ վերնթերցելով քր.գործի նյութերը ի հայտ են գալիս այնպիսի հանգամանքներ, հակասություններ, որոնք հիմք են տալիս կարծիք հայտնելու, որ կա´մ քննիչների մասնագիտական գիտելիքները չի բավականացրել լիարժեք քննություն վարելու, կամ նրանք՝ դիտավորյալ անտեսել են կարեվոր հանգամանքներ:
Դեռեւս 2001-ի ամռանը, ես քր.գործից մեյբերումներ անելով («Հայկական Ժամանակ» 19.06.2001թ.) բազմաթիվ ցուցմունքներ եւ փորձագիտական եզրակացություններ հասարակության ուշադրությունը հրավիրեցի այն հանգամանքի վրա, որ պատգամավոր Արմենակ Արմենակյանի սպանության հանգամանքները ամբողյովին պարզված չեն եւ որ նախաքննության ներկայացրած վարկածը չի համապատասխանում գործում եղած փաստերին: Հիշեցնենք, որ Ա.Արմենակյանը սպանվել է ԱԺ նիստերի դահլիճին կից կարմիր Ֆոյեում, առաջին դռան դիմաց եւ որ փաստերի վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ նա սպանվել է ահաբեկիչհների դահլիճ ներխուժելու պահին հայորդող 10-11 վարկեանների ընդհացքում: Հիշեցնենք նաեւ, որ Ա.Արմենակյանի հետ ֆոյեում նստած է եղել պատգամավոր Գուրգեն Եղիազարյանը:
Գ.Եղիազարյանը ահաբեկիցհների դահլիճ ներխուժելուց ընդհամենը մի քանի վարկեան առաջ (ըստ՝ իր ցումունքի) վեր է կացել որպեսզի գնա բուֆետ:
«Ես շարժվեցի դեպի աստիճանահարթակը եւ տեսա մի երիտասարդի բաց սեռի գույնի անձրեւանոցով ավելի ճիշտ բաց տաբաչնի գույնոի նրա ձեռքին կար ավտոմատ եւ ես մտածեցի, որ պահակազորից է ախռաննիկ է Նույնիսկ ասացի թե ինչ թիթիզություն են անում եւ երբ շուռ եկա այդ տղան էլ կանգնեց եւ ինձ նայեց երբ ես շուռ եկա տեսա երկրորդ տղային նա ավելի կարճահասակ էր եւ ձեռքին կար նորից ավտոմատ եւ փողը դեպի ինձ է ուղղված նա սկսեց գոռգոռալ թե «ներքեւ ներքեւ»...» /հատոր 9, գ.թ. 170/:
«Հարցին պատասխանում եմ, որ ես աստիճանների վրա նկատել եւ տեսել եմ 2, երկու հոգի ավտոմատով այլ ավտոմատավոր կամ կասկածելի մարդ չեմ տեսել: Շատ հավանական է, որքան ինձ թվում է եղել է նաեւ 3-րդ անձնավորությունը...» /հատոր 9, գ.թ. 172/:
Անտեղյակ ընթերցողների համար նշենք, որ կարմիր ֆոյեի հիշյալ տեղից բոֆետ գնալու համար Գ.Եղյազարյանին անհրաժեշտ էր ընդամենը մի-քանի քայլ կատարել դեպի աստիճանները, իսկ աստիճանների ներքեւի ձախ կողմում է գտնվում բուֆետի դուռը, տես՝ հատակագիծը:
Գ.Եղիազարյանը իր ցուցմունքը կրկնում է նաեւ լրացուցիչ հարցաքննության ժամանակ. «Ձեր հարցին պատասխանում եմ, որ աստիճանների վրա ինչպես ասացի տեսել եմ 2 հոգու ավտոմատով եւ տեսել եմ, ավելի ճիշտ նկատել եմ աչքի պոչով ինչ որ 3-րդ անձնավորության, ես վեր եմ հիշել նրա աչքերը դրանք չախկալ բաց գույնի աչքեր էին...» /հատոր 9, գ.թ. 192/:
Փաստորեն Ա.Արմենակյանը իր նստած տեղից պետք է տեցած ու նաեւ լսած լիներ աստիճանների վրա Գ.Եղիազարյանին հանդիպած ահաբեկիչներին ու նրանց խոսակցությունը: Հասկանալի է, որ Ա.Արմենակյանը սպանված է եւ քննիչները հնարավորություն չունեին նրանից ճշտելու Գ.Եղիազարյանի ցուցմունքների հավաստիությունը, բայց այս դրվագում բազմաթիվ անգամներ հարցաքննվել են նաեւ ահաբեկիչ եղբայրները, նրանց քեռին, Նաիրի Բադալյանը եվ ԱԺ շենքի պարետի տեղակալ Խաչիկ Հովաննիսյանը: Վերջիններիս եւ Գ.Եղիազարյանի ցուցմունքներում եական հակասություններ կան եւ քննիչը պարտավոր էր առերես հարցաքննությունների միջոցով ճշտել դրանք, ինչը չի արվել: Մեջբերենք Ն.Բադալյանի ցուցմունքներից՝ «Ն.Հունանյանը իր թղթապանակը տվել է ինձ միջանցքի ծայրում, երբ խոսելով հասանք աստիճանների ներքեւի մաս...»: /հատոր 33, գ.թ. 78/:
«երբ ես վերցրեցի թղթապանակը, հստակ հիշում եմ, որ մյուս երկուսը՝ Կարենը եւ քեռին մեզանից արդեն առաջ էին, եւ աստիճանների վերեւում եմ նրանց թռուցիկ նկատել: Այդ կերպ ամենավերջինը Նաիրին բարձրացավ աստիճաններով...» /հատոր 33, գ.թ. 80/:
«ՀԱՐՑ - Կոնկրետ ԱԺ շենք մտնելուց հետո մինչեւ ուր եք միասին քայլել եւ որտեղ եք գցել թղթապանակը: ՊԱՏԱՍԽԱՆ - ԱԺ շենքում միասին քայլել ենք մինչեւ երկրորդ հարկի միջանցքի ծայրի աստիճանների ներքեւի հատվածը...» /հատոր 33, գ.թ. 108/:
«Նորից եմ պնդում, որ այդ թղթապանակը ես գցել եմ աստիճաններից ներքեւի մասում...» /հատոր 33, գ.թ. 146/:
«Երբ հասանք միջանցքի վերջը, նա ինձ տվեց իր ձեռքի թղթապանակը... գլուխս բարձրացրեցի նրա ձեռքում տեսա ավտոմատը հայտնվեց: Ես գոռացի Նաիրի, նա ասաց, մի վախիր, թե չվախես, ու վազեց վերեւ աստիճաններով...» /հատոր 33, գ.թ. 176/:
Մենք չենք փորձի ենթադրություններ անել թե´ ում ցուցմունքներն են ճիշտ, բայց ակնհայտ է, որ կամ Գ.Եղիազարյանն է կեղծում, կամ Ն.Բադալյանը, հակառակ դեպքում նրանք պետք է միմիանց նկատեին, իսկ քննիշը ուղղակի պարտավոր էր այս հանքամանքը հստակեցնելու: Չի´ հստակեցվել նաեւ պարետի տեղակալ Խ.Հովաննիսյանի եւ Գ.Եղիազարյանի ցուցմունքներում եղած եական հակասությունները, որոնք կարող էին բացահայտել Ա.Արմենակյանի սպանության հանգամանքը: Այս առումով Գ.Եղիազարյանը ցուցմունք է տալիս՝
«Հետագայում դեպքից հետո Խաչիկ անունով մի տղա որը աշխատում է Հովիկ Հովհաննիսյանի մոտ պատմել է ինձ որ այն պահին երբ մենք 3-ով նստած ենք եղել նախասրահում նա կանգնած է եղել սյան մոտ եւ տեսել է թե ինչպես է սպանվել Արմենակ Արմենակյանը: Ըստ նրա պատմելու երբ ես իջել գնացել եմ սեղանին է մոտեցել ավտոմատավորներից մեկը եւ կրակել է Արմենակ Արմենակյանին եւ այդ պահին ինքը այնտեղ է եղել ու տեսել է նրան սպանելու պահը» /հատոր 9, գ.թ. 173/:
Իսկ Խաչիկը այս առումով հետեւյալ ցուցմունքն է տալիս՝
« ես մտել եմ 245 սենյակ, որը գտնվում է երկրորդ հարկում «Կայունություն» խմբի ղեկավար Հովաննես Հավհաննիսյանի ընդունարանում... Ժամը 17-անց 10-ի սահմաններում ես ուզում էի դուրս գալ եւ այդ ժամանակ ռադիոյի մեջ լսվեցին կրակահերթերի ձայներ որոնք գալիս էին նիստերի դահլիճից: Ես վախեցա եւ հետ դարձա մնացի սենյակում այդ ընթացքում մոտ հինգ րոպե... Երբ կրակահերթերը վերջացան ես դուրս եկա սենյակից եւ վազեցի դահլիճի կողմ կարմիր ֆոեյի կողմից... /հատոր 8, գ.թ. 71-72/:
Փաստորեն ըստ Գ.Եղիազարյանի՝ Խաչիկ Հովաննիսյանը իրեն պատմել է, որ ինքը մինչեւ ահաբեկիչների գալը գտնվելիս է եղել կարմիր ֆոեյում ու նաեւ տեսել է այնտեղ նստած՝ Ա.Արմենակյանին, Գ.Եղիազարյանին եւ Հակոբ Հակոբյանին (լեդի), իսկ Խ.Հովաննիսյանը ցուցմունք է տալիս որ կրակոցներ լսելուց մոտ 5 րոպե հետո է միայն բարձրացել ֆոյե:
Ինչ վերաբերվում է, Խաչիկ Հովաննիսյանի ցուցմունքներին, որոնցում բազմաթիվ հակասություններն ու կասկածելի հանգամանքներ կան, սակայն դրանց կանդրադառնամ առաջիկայու, իսկ այժմ եզրափակենք, եւ´ս մեկ անգամ արձանագրելով, որ քննիների կա´մ մասնագիտական գիտելիքները չի բավականացրել, կամ նրանք՝ դիտավորյալ են անտեսել ու լիարժեք քննություն չեն կատարել:
Ի դեպ, Ա.Արմենակյան սպանության հանգամանքին վերաբերվող չճշտված շատ հանգամանքներ կան քր. գործում, եւ այս հարթությունում ուղղակի կարելի է միայն զարմանալ Արմենակյանի իրավահայորդի շահերի պաշտպանի չափից ավելի պասիվ կեցվածքից:
28.10.07
ԱՐՄԵՆԱԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾ-3
մայիս, 2003թ.
Inscription à :
Publier les commentaires (Atom)
Aucun commentaire:
Enregistrer un commentaire