27.10.07

ԻՆՉՊԵՍ ԽԱԲԵԼ «ՍՏԻ ԴԵՏԵԿՏՈՐԻՆ»

Մենք, հայերս իրոք որ յուրահատուկ ժողովուրդ ենք, երբ որևէ երկրում ինչ որ նորամուծություն, նոր գյուտ են հայտնաբերում, հատկապես ժամանակակից տեխնիկային վերաբերող, անմիջապես սկսում ենք ուսումնասիրել այն, աշխատեցնում մեր գլխի փոքրիկ գորշ բջիջները ու գտնում հնարքը, թե ինչպես կարող ենք խաբել նոր հայտնագործությանը: Ասենք օրինակ էլեկտրական սրիչի միացումները փոփողելով ետ ենք պտտեցնում էլ.էներգիայի հաշվիչը, իսկ գազինը` փոշեկուլի օգնությամբ խողովակում հակառակ ուղղությամբ օդ ենք ներարկում: Կան ավելի «ժամանակակից» մեթոդներ, երևի շատերը գիտեն, որ նախկին ԽՍՀՄ ից փախստականի կարգավիճակով Եվրոպայում հայտնվածների մի զգալի մասը զբաղվում է «սուպեր մարկետներից» գողություն կատարելով: Ռուսները այն գողություն չեն անվանում, այլ «վերցնել», քանի որ ըստ իրենց Գերմանացիներ հարուստ են ու շատ ունեն, իրենք ել վերցնում են: Հայերը «վերցնելու» ավելի ժամանակակից մեթոդ են գտել` մի-քանի վարկեանում կտրում են որևէ էժանագին ապրանքի առժեքն ու այլ տեղեկությունները ֆիքսող հատվածը (գծիկներ ու թվեր) և այն սոսնզում նույն տեսակի, բայց անհամեմատ ավելի թանկարժեք ապրանքի վրա, որից հետո ապրանքի առժեքը որոշող համակարգչային սարքը այն գնահատում է նոր փակցված տվյալներին համարժեք: Նմանատիպ շատ օրինակներ կարող ենք նշել, սակայն համոզված եմ դրանցով չենք զարմացնի մեր հայրենակիցներին:


Իսկ այժմ ուզում եմ անդրադառնալ հայկական ձևով ժամանակակից տեխնիկային խաբելու մի պատմության, որը կարծում եմ կհետաքրքրի ընթերցողին: Խոսքը «ստի դետեկտորին» խաբելու մասին է, այն տեղի ունեցավ 4 տարի առաջ, ինչից շատերը ապշած մնացին, իսկ ԱՄՆ հետաքննությունների ֆեդեռալ ծառայության (FBI) սևամորթ մասնագետը ուղակի զարմանքից մոլորված հեռացավ Հայաստանից, այդպես էլ չհասկանալով թե ինչն-ինչոց է: Իսկ այս դեպքից միայն չեին զարմանում ՀՀ ՆՆ 6-րդ վարչության նախկին աշխատակիցները` պետի տեղակալ Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ, այժմ ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ), սպանությունների բաժնի պետ Կարեն Հակոբյանը, այժմ ՀՀ ԱԱԾ 6-րդ բաժնի պետ), ՀՀ գլխ. դատախազության քննիչը, և իհարկե գործողություններին անմիջական մասնակից, այն ժամանակ ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը:
Խոսքը 1999-ի փետրվարի 9-ին հաջորդող մի-քանի օրերի ընթացքում, ՀՀ ՆԳ փոխնախարար Արծրուն Մարգարյանի սպանության կապակցությամբ տարվող նախաքննության ընթացքին է վերաբերում:
Եվ այսպես, նախ հարկ եմ համարում հիշեցնել, որ Ա.Մարգարյանի սպանության պաշտոնական բացահայտումը` ինքնասպանություն, այսօր էլ կեղծ է թվում և հավատ ու վստահություն չի ներշնչում, այն զուրկ է տրամաբանությունից: Աչքի առաջ ունենալով այն հանգամանքը, որ գենարալը չեր կարող 9մմ տրամաչափի, բութ գնդակներ կրակող ատրճանակից երկու կրակոցով (վզի հատվածում, տարբեր ուղղություններով) ինքնասպան լինել:
Ճակատագրի բերումով (տես` «Հայկական Ժամանակի» 7.02.03 համարը), սպանության վայրում, ես որպես ընթերակա մասնակցել եմ այս քր.գործով իրականացված քննչական գործողություններից մեկին, որը կոչվում է տեղազննություն և դեպքերի վերարտադրություն: Անմիջական մասնակիցների թվում էին նաև` FBI-ի մասնագետն ու Սերժ Սարգսյանը: Գործողությունները ամբողջովին տեսագրվում էին և երևի թե դա և FBI-ի մասնագետի մասնակցությունն էր պատճառը, որ քննիչի գործողություն իրականացավ բացարձակապես օրենքի պահանջներին համապատասխան, բացառությամբ մի տարօրինակ հանգամանքի: Ձերբակալված կասկածյալներ Արսեն Խաչատրյանին և Արմեն Խաչատրյանն դեպքի վայր բերեցին դիմակ-գլխարկներով, նույն «գլխարկներից» էին կրում նաև նրանց ուղեկցող հատուկ նշանակության ջոկատի ծառայողները: Այս հանգամանքը բացատրվում էր նրանով, որ եթե որևէ մեկը ցանկություն ունենա նրանց վերացնելու ապա չճանանչի թե ով է կալանավորը, ով` ուղեկցողը: Սակայն տարօրինակն այն էր, որ դեպքերի վերարտադրման ընթացքում թույլատրեցին նրանց այդ դիմակների երեսի ծանկող հատվածը բարձրացնել, ինչից հետո «դիմակ-գլխարկները» դարձան ընդամենը սպարտային գլխարկներ: Այսինքն, իրենց նախատեսված նպատակին չծառայեցին: Իսկ իրականում 6-րդ վարչության աշխատակիցները դրանով այլ նպատակ էին հետապնդում` գլխարկների կրումը հնարավորություն ստեղծեց, որպեսզի ներկաները չնկատեին կասկածյալներից Արմեն Խաչատրյանի գլխի կոտրվածքի թարմ հետքերը:
Նշեմ նաև, որ կասկածյալներին իրարից առանձին-առանձին բերեցին, վերջիններս պատմեցին իրենց ներկայությամբ տեղի ունեցածը, իսկ հետո հաշվի առնելով առկա հակասությունները նրանց ևս մեկ անգամ, բայց արդեն միասին պահանջվեց վերարտադրել տեղի ունեցածը: Արսենը սկզբում պատմում էր, որ երբ Արծրուն Մարգարյանը իր հորաքրոջ տանից դուրս էր եկել, ինքը նկատել էր, որ գեներալը հարբած է, իսկ Արմենը այդ չէր նկատել, երբ Արմենը Արսենի ներկայությամբ կրկնեց իր ասածը, վերջինս հնարավոր համարեց Արմենի չնկատելը և դա բացատրեց նրանով, որ գեներալի իր ետևի դռնից է նստել մեքենան, և ինքը դա զգաց ընդամենը հոտից: Շատ զարմանալի է, որ նախաքննության մարմինը հիմք ընդունելով Արսենի ասածը, գործում արձանագրել էր, որ Ա.Մարգարյանը հարբած է եղել, սա այն դեպքում, երբ գեներալին ծանոթ ցանկացած ոք կպնդի, որ նա ոչ միայն մի-քանի բաժակից այլ մեկ-երկու շշից նույնիսկ չեր հարբում (տես` 1996-ին Արշալույսում Մանվել Գրիգորյանի ծննդյան հայտնի տեսաժապավենը):
Արսեն Խաչատրյանը պատմում է` «Երբ Արինջից մոտեցանք Աբովյան-Երևան ճանապարահատվածին, գեներալը բնական պահանջի պատճառով կանգնեցնել տվեց մեքենան, այդ նույն պահին ես զգացի, որ գեներալը իմ թիկունքին է սեխմել ատրճանակը, անմիջապես շռջվեցի բռնելով ձեռքը բղավեցի` պարոն գեներալ, պարոն գեներալ... ինչ է, ուզում եք ինձ սպանել, Արմեն փախի: Արմենի մեքենայից իջնելուց մեկ-երկու րոպե հետո ես նույնպես դուրս եմ եկել մեքենայից, անցնելով ճանապարհի մյուս կողմը պարկել եմ փոսում Արմենի կողքին, հետո երբ գլուխս բարձրացրի տեսա գեներալը կանգնել է ճանապարհի մեշտեղում, դեմքով դեպի մեզ, նրա ձեռքին խզակոթը բինտով փաթատված ատրճանակ տեսնելով վախեցա և Արմենին ասացի փախնենք, ուզում է մեզ սպանել: Մի 10-15 րոպե հետո, երբ Արմենի հետ գտնվում էինք գլխավոր մայրուղու մոստի մոտ երկու կրակոցի ձայն լսեցինք...:
Արմեն Խաչատրյանը այս դրվագում պատմում է` «Երբ մոտեցանք Աբովյան-Երևան ճանապարահատվածին, գեներալը ասեց –կանգնի միհատ «ջուր թափեմ», մեքենան արգելակելուց անմիջապես հետո Արսենը կտրուկ շրջվեց ետ, և սկսեց գոռալ –պարոն գեներալ, պարոն գեներալ... ինչ է, ուզում եք մեզ սպանել, Արմեն փախի, ես նկատեցի, որ Արսենը երկու ձեռքով բռնել էր պարոն գեներալի ձեռքը, ու ասում էր` թող զենքը, այդ ժամանակ նա ինձ ասեց -Արմեն փախի, ուզում է մեզ սպանել, ես դուրս եկա մեքենայից ու պարկեցի ճանապարից դուրս ցածր հատվածում, քիչ հետո եկավ նաև Արսենը, նա վախեցած ասած -էս ուզում էր մեզ սպանել, գլուղը բարձրացրեց ու նույն պահին անմիջապես կաղեց, ասելով –մեր կողմն է նայում, զենքը ձեռքին է, պոչն էլ բինտով փաթաթել է, փախանք: Ու մենք տարբեր ուղղություններով փախել ենք, քիչ հետո, երբ ես հասա գլխավոր մայրուղու մոստի մոտ, կանգնեցի շուրջ բոլորս էիյ նայում, քանի որ Արսենը չկար, մոտ 10-15 րոպե հետո լսեցի երկու կրակոցի ձայն, շատ վախեցա, իսկ 1-2 րոպեյից ճանապարհի աջ կողմից վազելով եկավ Արսենը, նա ինձ հարցրեց –լսեցի՞ր կրակոցների ձայնը, գժվել է գեներալը, տեսար ուզումեր մեզ սպանել և մենք հեռացանք ու այդ մասին պատմեցինք պետավտոտեսչության մոտակա կետում...»:
Նրանց այս ցուցմունքները ստուգվել են նաև պոլիգրաֆի (ընթերցողին այն ծանոթ է` ստի դետեկտոր) միջոցով անցկացրած հարցաքննությամբ, և ի զարմանզ շատերին, հատկապես ԱՄՆ-ից հրավիրված մասնագետին, որը երևի իր աշխատանքային պրակտիկայի ընթացքում բազմաթիվ անգամներ էր գոհացել հարցաքննության այդ արդյունավետ սարքի օգնությունից, արձանագրվում է անսպասելին` Առաջադրված հարցերին տրված պատասղաններից առաջացած հոգեֆիզիոլոգիական ռեակցիաները Արսեն Խաչատրյանի դեպքում առձանագրում են, որ նա ստում է ու ինչ-որ բաներ թաքցնում, իսկ Արմեն Խաչատրյանի դեպքում սարքը թույլ է տալիս գրանցելու, որ նա չի ստում:
Իրոք որ զարմանալի է, չէ որ մեկը մյուսից չտարբերվող այս ցուցմունքների դեպքում, եթե սարքը անթերի է գործում, ապա պետք է երկուսի դեպքում էլ գրանցեր միևնույն հոգեֆիզիոլոգիական ռեակցիաները: Եվ երևի թե սա էր պատճառը, որ Հայաստանում սկսեցին «ստի դետեկտոր» կոչվածի արդյունավետ աշխատանքին չհավատալ (նաև «Հոկտեմբերի 27»-ի դեպքում): Սակայն կարծում եմ այստեղ մեղավորը այս սարքը չեր, այլ հայկական այն մեթոդը որի կիրառմամբ փաստորեն խաբեցին հանրաճանանչ սարքին: Իսկ միևնույն ցուցմունքների տարբերությունը, որը նկատել է սարքը, այն է, որ դրանք միայն առաջին հայացքից են թվում միանման, իսկ իրականում նույն բանը չեն ասում:
Այսպես, եկեք ևս մեկ անգամ վերարտադրենք Արմեն Խաչատրյանի պատմածը, մտովի մասնակից դառնանք տեղի ունեցածին և վերլուծենք այն: Արմեն Խաչատրյանը ասում է. «մեքենան արգելակելուց անմիջապես հետո Արսենը կտրուկ շրջվեց ետ, և սկսեց գոռալ –պարոն գեներալ, պարոն գեներալ... ինչ է, ուզում եք մեզ սպանել, Արմեն փախի, ես նկատեցի, որ Արսենը երկու ձեռքով բռնել էր պարոն գեներալի ձեռքը...», այսինքն` Արմենը չի տեսնում գեներալի ձեռքին ատրճանակ կա թե ոչ, քանի որ Արսենք ամբողջ մարմնով թեքվում է աջ և երկու ձեռքով բռնելով հրամանատարի ձեռքը սկսում է գոռալ... սակայն այս հանգամանքը միանգամայն բավարար է, որ Արմենի ներկայությամբ տեղի ունեցած այդ անսպասելի իրադրությունը 100 տոկոսանոց իրականություն տպավորվի և նա բնազդաբար լսելով. «Արմեն փախի, ուզում է մեզ սպանել...» արտահայտությունը, անմիջապես դուրս է նետվում մեքենայից: Նույն կերպ, երբ փոսի մեջ պարկած վիճակում Արսենը գլուխը բարձրացնում ու անմիջապես կախում է, ասելով «մեր կողմն է նայում, զենքը ձեռքին է, պոչն էլ բինտով փաթաթել է, փախանք», Արմենը բնազդաբար առանց գլուխ բարձրացնելու նույնպես պետք է կրկներ կողքինի շարժումը, և դարձյալ կողքինի շարժումների ու ասածների ազդեցության տակ բնազդաբար վեր է կացել ու առանց ետ նաելու փախել, հեռացել տեսադաշտից:
Այժմ առաջարկում եմ, մեր ունեցած փաստերի ու տեղեկությունների համատեքստում միասին մի վարկծ մշակենք: Միանգամից նշենք, սա ընդամենը վարկած է, բայց արձանագրենք որ այն երևակայության արդյունք չի և պրակտիկայում միանգամայն հնարավոր է դրա կիրառումը:
Այսպես, Արսեն Խաչատրյանը իր աջ կողքին նստած Արմենի համար անսպասելիորեն աջ կողքի վրայով շրջվում է դեպի ետ, այսինքն կիսով չափ փակելում նրա տեսադաշտը և երկու ձեռքով բռնելով հրամանատարի ձեռքերը սկսում գոռգռալ. նույն պահին անակնկալի եկած Արմենը բնազդորեն ենթարկվում է ընկերոջ խոսքին ու դուրս թրչում, իսկ Արսենը, որը կինգ-բոքսինգ սպորտում մի քանի անգամ նվաճել է Հայաստանի և աշխարհի չեմպիոնի տիտղոսը, արանց որևէ դժվարության կոտրում է գեներալի ձեռքը, ուշագնաց անում նրան ու դուրս թրչում մեքենայից: Հետո Արմենի հետ փոսում պարկած ժամանակ գլուխը մի ակնթարթ բարձրացնել-իջեցնելով, բղավում թե գենեռալը զենքի պոչը բինտով փաթաթել ու իրենց կողմն է նայում, դրանով նա առանց դժվարության հոգեպես ներգործում է ընկերոջ վրա ու առաջարկում փախնել, սակայն ի տարբերություն 180 աստիճան դեպի ետ` ավտոմայրուղի փաղչող Արմենին, նա վազել է, դեպի աջ, որտեղից մի փոքր շրջադարձ կատարելու դեպքում կարող էր հայտնվել մեքենայի հետնամասում: Տեղեկածնեմ նաև, որ տեղանքը քարքարոտ ու անհարթ է, ինչի արդյունքում տեսադաշտը սահմանափակվում է 8-10 մետր սահմանագծում: Այստեղ ֆիզիկապես առողջ Արսենի համար որևէ դժվարություն չէր կարող ներկայացնել, ուշաթափված գեներալին մեքենայից մոտ 50 մետրի չափ հեռացնելու և վզի հատվածում 2 կրակոց առձակելով սպանլ նրան, սակայն առաջին կրակոցի հարվածի ուժգնությունից ուշագնաց գեներակի գլուխը ցնցվում է, և հենց այդ պատճառով էլ գնդակները տարբեր ուղղություն են ստանում, ինչն անհնար էր ինքնասպանության դեպքում: Արսենը նույն ճանապարհով վազելով ետ է դառնում, և ներքևի հատվածից միանում Արմենին:
Հենց այստեղ էլ կայանում է այն հարցի պատասղանը, որ Արսենը մոտ 10-15 րոպեից է միացել Արմենին: Հենց այս հանգամանքներն` էլ կարծում եմ բավարար էր, որ հարցաքննությունների ընթացքում Արմենի հոգեֆիզիոլոգիական ռեակցիաներում որևէ տարորինակություններ չի գրանցվել, քանի որ նա ստեղծված տպավորությունների արդյունքում պատմել է այն ամենը, ինչի ճշմարտացի լինելու առումով որևէ կասկած անգամ չի ունեցել: Իսկ Արսենի դեպքում հակառակ արդյունքն է ստացվել:
Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ ներկայացվածը ընդամենը վարկած է, որով ընդամենը փորձում ենք հիմնավորել թե ինչպես կարելի է «խաբել» ստի դետեկտոր կոչվող սարքին: Բայց նկատենք նաև, որ մեղադրանքը վերացնելուց ու ձեռբակալված այս կասկածյալներին ազատ արձակելուց հետո Արսեն Խաչատրյանը լքեց Հայաստանը իսկ Արմենը ոչ, ինչը կարծում եմ այս հարթությունում միանգամայն բնական է:



Հ.Գ.
Ինչ վերաբերվում է, Արծրուն Մարգարյանի սպանության (պաշտոնական բացահայտումը` ինքնասպանություն), բացահայտմանը, ապա աչքի առաջ ունենալով «Հոկտեմբերի 27»-ի գործի նախաքննության վրա եղած ակնհայտ ճնշումներն ու այն հանգամանքը, որ դատավարության ընթացքը իշխանությունների քիմքին է հարմարեցվում, մեզ մնում է միայն կրկնել, որ ինչպես Ա.Մարգարյան սպանությունը, այնպես էլ գլխ.դատախազինը, Վ.Խորխոռունը, «Հոկտեմբերի 27»-ը, ԱԱՆ-ի 7-րդ վարչության պետ Աշոտ Խաչատրյանի ավտովթարը, ՆՆ 7-րդ վարչության նախկին պետ Ռուբեն Նավոյանի «արյան ռակով» վարաքվելն ու մահը, Տ.Նաղդալյանի ու էլի շատ հայտնի ու անհայտ աղմկահարույց սպանությունների իրական բացահայտումը ներկայիս իշխանությունների օրոք խիստ կասկածելի է:

Aucun commentaire: