14.11.07

ՀՀՇ-ում խմելու առիթ կա

ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁՆ ԷՐ

Երկարատեւ ընդմիջումից հետո մեր խմբագրությունը նամակ ստացավ ներկայումս Փարիզում բնակվող անկախ լրագրող Վահագն Ղուկասյանից : Ձեզ ենք ներկայացնում այն` որոշ կրճատումներով:
(Նամակի չկրճատված տարբերակը տես՝ ----»»»)

«Չորրորդ Իշխանություն»
Նոյեմբերի 15, 2005 թ
.
ՀՀՇ-ում խմելու առիթ կա, բայց որ Երեւանում լինեի չէի գնա...

Արարատ Զուրաբյանը մի անգամ ասաց. «Վանո Սիրադեղյանը քաղաքական վտարանդի է»: -Իսկ պարոն Զուրաբյան, այդ մասին միջազգային հասարակությունը, հնարավոր բոլոր միջոցներով` տեղյակ պահվել է՞... Խոստովանում եմ, որ եթե այսօր ՀՀ-ում քաղաքական ընտրություն լիներ ու ես էլ մասնակցեի, ապա կգերադասեի բոլորին դեմ քվեարկել, եւ սա այն դեպքում, երբ մի քանի տարի առաջ, ընտրությունս հաստատ ձեր կողմն էր լինելու: Հիմա այդպես չեմ վարվի, որովհետեւ եթե ՀՀՇ-ն չի կարողանում հայ մտավորականի, 3-րդ Հանրապետության հիմնադիրներից մեկի, իր գաղափարակից ընկերոջ, կուսակցության առաջնորդի շահերը պաշտպանել, ապա ես` որպես քաղաքացի, ոչ մի երաշխիք չունեմ, որ վաղը իշխանության վերադառնալով` ՀՀՇ-ն ի վիճակի կլինի համընդհանուր քաղաքացիների իրավունքները պաշտպանել: Վերջին տարիներին քաղաքական թեմաների շուրջ ընթացող բանավեճերի ընթացքում, մշտապես այն կարծիքն եմ հայտնել, որ ՀՀ ներկայիս ողջ քաղաքական դաշտում քաղաքական գործիչներով ամենահարուստ կազմակերպությունը ՀՀՇ-ն է: Հիմա ինքս ինձ բռնացնում եմ, որ դա այդքան էլ այդպես չի... Կար (կա) նաեւ քաղաքական լուրջ գործոն, որը փաստորեն ՀՀՇ-ում չեն նկատում: Կամ միգուցե չե՞ն համարձակվում...

Ասում են, ՀՀ նախագահի հաջորդ հավանական թեկնածուն Սերժ Սարգսյանն է, եթե այդպես է, նշանակում է` Վանոյի Հայաստան վերադառնալու հնարավորությունը դարձյալ անորոշ ժամանակով հետաձգվում է... Սերժը ՀՀ նախագահի հաջորդ հավանական թեկնածուն է, ու ոչ թե ուղղակի ասում են, այլ այդ մասին հիմնավորված ու տրամաբանված լուրջ վերլուծություններ են տպագրվում...

Հիմա ի՞նչ, Սերժի՞կն է հաջորդը, այսինքն` հետդարձի հույսներս կտրե՞նք...

Վանոյի գիրքը դրել մի քանի օրինակ տպել են, ամեն մեկը մի-երկու օրինակ տարել տուն... Խի՞, ախպեր ջան, խի՞ 50, 100 հազար օրինակով չեք տպել... թե՞ գլխի չէիք ընկել, որ կարելի էր մի 5-10 էջ էլ նրա մեղադրանքների կեղծ լինելու մասին լուրջ ու համոզիչ փաստարկներ տպել ու գրքերն էլ` ձրի բաժանեիք... Մի 100 հազար գիրք բաժանեիք, 50 000 կողմնակից կողքներդ կհայտնվեին...

Եթե Հայաստանի ներկա սոցիալական դժվարին պայմաններում, քաղաքական կուսակցությունը, որում բազմաթիվ փորձառու «գործիչներ» կան, բայց չեն կարողանում իրենց շուրջը 50 հազար կողմնակից հավաքել... էլ ինչ քաղաքական գործիչների մասին է խոսքը: Ուրեմն հիմա ` քաղաքական հուշ եք, հույսներդ ո՞րն է, որ մի օր ժողովուրդը կհասկանա՞... երազի մեջ է տեղեկանալու` իրականում ով ով է եղել... Կյանքը ցույց տվեց, որ այդպես լինում է, որ մոռացված մեկին հանկարծ ժողովուրդը հիշում է, բայց դուք` սիրելիներս, դրա համար ոչինչ չեք անում...

1988-ին ՀԽՍՀ Կոմկուսի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը համաժողովրդական մերժում ստացավ, ամենավառ երեւակայության տեր մարդու մտքով նույնիսկ չէր անցնի, որ 10 տարի հետո ժողովուրդը Դեմիրճյանի ոտքերի առջեւ գառներ մորթելով է ընդունելու: Մտքներովս չէր անցնի, բայց փաստը փաստ է: Հիմա կասեք՝ թե խելքս գցել եմ, ու թե ինչ կապ ունեն ՀՀՇ-ն, Վանոն ու Դեմիրճյանի ոտքերի առջեւ գառներ մորթելը, կամ 88-ին մերժելու, իսկ 98-ին ընդունելու հետ... Հենց կապն էլ դրա մեջ է, որ երեկ քեզ մերժել են, այսօր կամ վաղը կարող են կանչել... նոր էինք անկախացել, քաղաքական նոր կուրս էինք ընդունել, առջեւում դժվարին փորձություններ էին, մյուս կողմից էլ «ֆինանսակեր» պատերազմի մեջ էինք, տնտեսությունը կաթվածահար վիճակում էր, իսկ 4 հարեւան ունենք, 2-ի կողմից շրջափակման մեջ էինք: Բնական է, որ նման պայմաններում գտնվող երկրներում առաջընթացների փոխարեն ավելի շատ հետընթացներ են գրանցվում, ու բնական էր նաեւ, որ այդ իրավիճակում սոցիալական բազմաթիվ դժվարություններ ինքնըստինքյան ազգաբնակչության զգալի մեծամասնության մեջ դժգոհություններ են առաջացնում: Հենց այդպես էլ եղավ ՀՀՇ-ի օրոք, ու բնական էր նաեւ, որ դժվարություններին այլեւս չդիմացող ժողովրդի շուրթերից մի օր 88-ին մերժված Դեմիրճյանի անունը պիտի հնչեր: Այսպես ասենք՝ ժողովուրդը սոված էր ու ակամայից հիշել էր, Հայրիկյանի բնորոշած՝ «երշիկի ժամանակաշրջանը»: (Ի դեպ` ովքեր որ կարծում են, թե նման դեպքում, ժողովուրդը «կոմունիստներին» պետք է հիշեր եւ ոչ թե մեկ անձի, ապա այդպես գրեթե ամենուր է լինում, բայց ոչ Հայաստանում, որովհետեւ, որ հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը քաղաքական ցանկացած հարցում կարեւորում է անձերով, ու այդպես էլ եղավ 98-ին): Մարդիկ «երշիկի ժամանակաշրջանն» այդ ժամանակվա առաջին դեմքից էին ուզում:

Այս համատարած բեսպրեդելի օրոք, երբ երկրի ամենաբարձր պաշտոնյաների, դեպուտատների ու նախարարների, թաղապետերի ու ավագանու մեծ մասը հանցաշխարհի ներկայացուցիչներն են, եւ նրանք գողական օրենքներով են սկսել պետական հարցերը քննարկել, այն դեպքում, երբ ընդամենը մի քանի տարի առաջ հանցաշխարհը գլխապատառ փախչում էր Հայաստանից, հիմա գողերը Հայաստանում մաֆիա են ձեւավորել, պետական կարեւորագույն պաշտոններն են զավթել, ընտրությունից ընտրություն ժողովրդին մի 10 դոլար են տալիս ու 5 տարի քթից բերում: Ուրիշ ի՞նչ ուզի ժողովուրդը, եթե ոչ՝ օրենք ու պաշտպանվածություն: Սովետական ժամանակաշրջանի մենթերից ու իշխանությունների հովանու տակ պատսպարված հանցաշխարհի հաբռգած թուլեքը հայաթներում զզվեցրել են մարդկանց...

98-ին մարդիկ «երշիկի ժամանակաշրջանն» էին ուզում` Դեմիրճյանին հիշեցին, բա հիմա, այս համատարած բեսպրեդելի օրոք, ժողովուրդը ի՞նչ է ուզում, ումի՞ց սպասումներ ունի... Եթե չեմ սխալվում, դա ՀՀՇ-ի ժամանակաշրջանում էր չէ՞, երբ ոստիկանությունում աննախադեպ բարձր, ու որ կարեւոր է` իրական ցուցանիշներ էին գրանցվում... Հիմա «սովետական միլիցու» ավելի այլանդակ տեսակն են դարձել... Եվ հիմա նկատեք, որ ժողովուրդը կոնկրետ անձի անունն է տալիս...

Վանոյին են հիշում... Ուզում ե՞ք ավելի բարձր հնչեցնեն, ուրեմն պիտակները մաքրեք: Մաքրեք, որ կարողանաք համախմբել այդ մարդկանց: Ինչո՞ւ մի երկու անգամ դուրս չեք գալիս հրապարակ ու բարձրաձայն հնչեցնում, որ Վանոյի վրա «լղոզած» այդ պիտակները 100 տոկոսանոց կեղծիքներ են: Չէ՞ որ այդ պիտակները, ժողովրդից շատերի բերանն է փակում... դե բացեք մարդկանց բերանները, ասեք, որ մեղադրանքները սարքովի էին: Բա դուք քաղաքական գործիչներ եք, չեք տեսնու՞մ, որ ձեր շուրջ ժողովուրդ հավաքելու հիանալի հնարավորություններ են ստեղծվում, որ ժողովուրդը արդեն որերորդ անգամ համոզվեց, որ անիմաստ է հույս կապել քաղաքական դատարկությունների, իշխանական ու ընդդիմադիր պոպուլիստների հետ: Բա սրանից լավ առի՞թ... Արեւմուտքը Հայաստանում նախագահի թեկնածու չի գտնում, «Մոլդովական տարբերակի» մասին է մտածում... Որ Հայաստանի ներկա ընդդիմության մեջ մեկին չգտան, փաստորեն այդպես է: ործող ընդդիմության մի քանի արտասահմանյան ճանապարհորդություններից հետո հասկանալի էր, որ Արեւմուտքում չեն կարողացել հասուն գործիչների տպավորություն թողնել, իսկ խոսքը հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնը ստանձնելուն է վերաբերվում: Ես անգամ ¸»ÙÇñ×Û³Ý Ստյոպիկին պատկերացրեցի նախագահների մակարդակով միջազգային ինչ-որ կոնֆերանսում, զեկուցողի դերում... Պատկերացրեցի՞ք, ի~նչ ամոթ է, չէ՞...

Ես հիմա ավելորդ եմ համարում խոսել այն պիտակների կեղծ լինելու մասին, որոնք կպցրեցին Սիրադեղյանին, ժամանակին դրանց մանրամասն անդրադարձել եմ, դրանց մասին ՀՀՇ-ն պետք է խոսեր, ու այսօր էլ դեռ ուշ չէ, բայց ժամանակի կորուստ էլ չի կարելի. 2008-ին բան չի մնացել... Նորից կրկնեմ՝ ժողովուրդը, համատարած բեսպրեդելից պաշտպանվել է ուզում, Վանոյի անունն է շշնջում, բայց չի կարողանում բարձրաձայն գոռալ, պիտակները խանգարում են, եթե 98-2000թթ.-ին ժողովուրդը չէր լսում այդ պիտակների կեղծ լինելու մասին, ապա այժմ, այս քրեական ամենաթողության պայմաններում հաստատ պատրաստ է լսելու: Դե՝ խոսե´ք ... Քրեական գործի նյութերը կարդացե´ք, կեղծիքները բացահայտող բազմաթիվ նյութեր կան, հասարակությունը պարտավոր է դրանց մասին տեղյակ լինելու... Դե խոսեք, որ մարդիկ էլ շշնջալու փոխարեն, բարձրաձայն հնչեցնեն իրենց ուզած թեկնածուի անունը:

Հայաստանում նախագահի ժողովրդական թեկնածու չեն գտնում, ու սկսում են «Մոլդովական տարբերակի» մասին մտածել: Իսկ ինչո՞ւ են միայն Հայաստանում փնտրում... Հեղափոխությունների ու իշխանափոխությունների միջով անցած երկրներում բազմաթիվ դեպքեր կան, որտեղ իշխանության են գալիս կամ վերադառնում նախկինում արտաքսված կամ քաղաքական հետապնդումների պատճառով տարագիր դարձած գործիչները...

Ես ասում եմ՝ ՀՀՇ-ն Վանոյին հարկ եղած ձեւով չի պաշտպանել, այսօր էլ չի պաշտպանում, իսկ դուք նեղանում եք... Բա ոնց չասեմ՝ ինձանից մի նեղացե´ք, դուք ձեզանից, ձեր անգործությունից, չարածներից ամաչեք... Քաղաքական կուսակցության գործադուլը ո՞րն է, որ էս 8 տարի է դուրս չեք գալիս...

Նշեմ, որ ի սկզբանե գրելու ցանկություն չունեի... Պարզապես Վանոյի ծննդյան օրն էր, ցանկանում էի շնորհավորել, մտքերով շեղվեցի, դե «Շեֆի» ծննդյան օր է, խմելու առիթ է, մի խոսքով, Ձեզ հիշեցի...

Ես մտել էի ինտերնետ, որ գրեի` Ծնունդդ շնորհավոր, պարոն Սիրադեղյան: Առողջություն ու ազատություն եմ ցանկանում...
Լավագույն մաղթանքներով`
ՎԱՀԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ

2 commentaires:

Anonyme a dit…

Hargeli Vahagn G ukasyan
Chgites inchu nerkin hamozmunk unem, vor duk henc Vanon ek. Miayn anhatn e @ndunak ir hasceyin aydpes govergelu. Hakarak depkum erevi huyser ek paypayum, vor vanoyi veradardzi jamanak kkaroxanax veradarnal hayrenik u darnak voreve naxarar... Hakarak depkum ancyal@ cheyik morana u saz@ arac Vanoyin goveyik.. Ha, chmoranam asel, vor Vanon voch te taxandavor grox e, ayl...ashxarahrchak... Bayc tox dzez chtva, te es el himikva timi jatagovneric em. Uxxaxi xexch u krak joxovurd@ hamematum e, te or timi orok en irenk cayrastichan vat paymannerum aprel.. Xexch joxovrdin dardzrecik mazoxistner.

Henc dzer terteri karoznerov joxovrdin gcel ek molorutyan girk@. 2 timn el xexch joxovrdin glorec andund..

Վահագն Ղուկասյան a dit…

Հարգելիս, ուրեմն մի պահ ցանկացա շնորհակալություն հայտնել Ձեզ, ինձ պատիվ անելու՝ Մեծ գրողի ու հայ քաղաքական գործիչներից իմ իդեալի հետ ինձ նմանեցնելու համար: Բայց դա ընդհամենը մի պահ էր, որովհետեվ հաջորդ պահին հասկացա որ ոչ միայն սխալվում ես, այլ չես էլ ճանանչում մարդկանց: Նախ ես Վահագն Ղուկասյան եմ, երբեք իմ անունից չեմ հրաժարվել: Եվ երկրորդ՝ եթե ուշադիր կարդաս Վանո Սիրադեղյանի գրածները (ոչ միայն գրական գործերը, այլ նաեւ՝ քաղաքական) ապա կհամոզվես, որ այդպիսի գրողներ մեր ժողովրդի մեջ շատ, շատ- շատ հազվադեպ են լինում: Գոնե ձեռագրերներիս ակնհայտ տարբերությունը նայիր:
Եվ վերջապես մի բանում էլ մի կասկածիր՝ Վանո Սիրադեղյանը երբեք ինքն իր գովքը անող չի:

Հ.Գ.
Ամեն դեպքում չեմ թաքցնում նաեւ հեռախոսահամարս, եթե կցանկանաս՝ զանգիր համոզվիր՝ (00 33) 6.24.81.88.58