14.11.07

«ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ԴԵՄԸ, ԻՐՈՔ ՈՐ ԽԱՂ ՉԿԱՐ»

Քոչարյանադաշնակցական խոսափող դարձած լրատվամիջոցները, ամեն առիթը եղած ու չեղած պահի ջանք չեն խնայում ՆԳՆ նախկին նախարար Վանո Սիրադեղյանին վարքաբեկելու համար: Իսկ թե ինչու հատկապես Վ.Սիրադեղյանին, կարծում եմ դժվար չի կռահել, չե որ խոսքը գնում է մի անձնավորության մասին, որի պաշտոնավարության ժամանակ ժողովուրդը իրեն ավելի անվտանգ էր զգում, իսկ հանցագործները ճիշտ հակառակը: Մարդ որի ձեռքերը այնքան երկար էին, որ հանցագործներին որսալու համար դուրս էին գալիս Հայաստանից ու հասնում ամեն տեղ ու ամեն անձի, այդ թվում նաև ներկայիս իշխանիկներին ու նրանց հովանավորյալներին: Մարդ որի պաշտոնավարման ժամանակ հազարավոր ռուբլիների շնորհիվ միլիցիա դարձածները զրկվել էին կողմնակի եկամուտներ` կաշառքներ ստանալու ու գործեր սարքելու հնարավորությունից: Չե չկարծեք թե ասում եմ, որ ՆԳՆ-ում Վանոյի օրոք ամբողջովին վերացել էր կոռուպցիան, բայց կույրի համար էլ տեսանելի էր դրական արդյունքները:

Նրանք նաև ասում են. ՀՀՇ իշխանությունների ժամանակ Հայաստանը թալանվում էր, բայց չեն ասում թե այդ նույն ժամանակ ինչով էին զբաղվում ՀՀՇ-ականները: Թյուրիմածություն չլինելու համար ասեմ, ոչ խոսքս չի վերաբերվում նախկին ՀՀՇ-ականներին, ասենք օրինակ ՀՀՇ մարդու իրավունքների հանձնախմբի անդամ` Աղասի Արշակյանի, ՀՀՇ-ի իրավաբանական խմբից` Կիմ Բալայանի կամ «վելիկի չեկիստ», լոբու պրոֆեսոր` Գուգուշին, մի խոսքով անձերի, որոնք մի ժամանակ «ազնիվ կոմոնիստներ» էին, որ հետո դարձան ՀՀՇ-ի «նվիրյալներ», հիմա դաշնակ ու ռուս-բելոռուս, իսկ ապագայում էլ պիտի հայտարարեն, որ բնիկ Ախրքալակցիներ են ու դառնան «Հզոր Հայրենիք»-ի «նվիրյալները»: Մի խոսքով ինչպես արդեն ասացի խոսքս չի վերաբերվում սապոնի դեֆիցիտ առաջացողներին, որոնք ի թիվս այլոց, ատելության արդյունքում կույր վրիժառուներ դարձած, Վ.Սիրադեղյանի հակառակորդ կոչվող, իրենց իսկ լավն ու վատը չգիտակցող այն անմեղսունակներն են, որ ՆԳՆ նախկին նախարարին վարքաբեկելու համար հաճախակի հիշեցնում են, որ. «Վանոն ասում էր, որ իր դեմը խաղ չկա», «Վանոյի ձեռքերը շատ երկար էին…»:

«ՉԻ» թիվ 175-ում (տես` 15.02.2002թ.) արդեն անրադարձել եմ Վանոյի «երկար ձեռքերին» և կարծիք հայտնէլ, որ դրա համար նրան պիտի շնորհակալություն ասէլ: Այս անգամ էլ ցանկություն առաջացավ ընթերցողին հիշեցնել 1996թ.-ին տեղի ունեցած մի դեպքի մասին, որը Վանոյի «դեմը խաղ չլինելու» խոսուն ապասույցն է և կարծում եմ ոչ պակաս շնորհակալության է առժանի:

Եվ այսպես: Տեսնենք թե այդ թալանողների նկատմամբ ինչպես էր տրամադրված Վ.Սիրադեղյանը և արդյոք նրանք Վանոյի դեմ խաղ ունէին…

Իմ նախորդ հրապարակումներից ընթերցողին հայտնի է, որ 93-96թթ. հիշյալ վարչության մուտքի առջև գրեթե ամեն օր 6-7 ժամ եմ անցկացրել: Ստանում էի ատրճանակների պատյաններ պատրաստելու պատվերներ: Այդ օրը բազմաթիվ պատվիրատուներ ունեցա, նրանց, բոլորի տրամադրությունները սովորականից շատ բարձր էր, ավելի մտերիմները ասում էին «լավ գործ են կպցրել», և այդ հանգամանքովել պայմանավորված էր, որ պատվերները ամենաթանկարժեք տեսակներին եին վերաբերում: Այդ օրը նույնպես մի քր.գործով ինձ որպես ընթերակա հրավիրեցին, որտեղ էլ ի զարմանս ինձ, նկատեցի որ նրանց երեսից վերացել է բարձր տրամադրությունը, ժողովրդական լեզվով ասած՝ «երեսներից ք... էր թափվում»: Իսկ պատճառը հետևյալն էր՝

1992թ.-ին «Հայելեկտրամեքառ» ֆիրմայի գլխավոր տնորեն Իլյիչ Գուրգենի Բեգլարյանը հիմնադրել էր «Զորավար Անդրանիկ» բարեգործական ասոցիացիան: 1992-95թթ. Ի.Բեգլարյանը իր ֆիրմայի շրջանառու միջոցների հաշվեկշռից «բարեգործություն» է կատարում և «Զորավար Անդրանիկ» ասոցիացիա է օտարել «ԳԱԶ-3102» մակնիշի մեկ և «ՎԱԶ-2121» մակնիշի երկու ավտոմեքենաներ, ինչպես նաև առանձնապես խոշոռ դրամական չափերի սարքավորումներ և արդյունաբերական ապրանքներ:

Վերը նծվածի արդիվ Վ.Սիրադեղյանի ղեկավարած համակարգի աշխատակիցները Ի.Բեգլարյանի նկատմամբ հարուցել էին քրեական գործ… 1996թ.-ի փետրվարի 7-ին Աշտարակի շրջանի Շամիրամ գյուղի բնակիչ, ազգությամբ եզդի Թոսուն Ագիթյանը ներկայացել է ԿՀԴՊ գլխավոր (6-րդ) վարչության ղեկավարությանը և Իլիչ Բեգլարյանին քրեական պատասխանատվությունից ազատելու համար առաջարկէլ կաշառք` 200,000 ԱՄՆ դոլարի չափով: 200,000 դոլարը իրոք, որ գայթակղիչ է եղել, բայց և նաև վտանգավոր, քանի որ կարող էր նախարարի ականջին հասնել: Այդ իսկ պատճառով էլ, կարծելով որ խոշոռ գումարը կարող էր գայթակղել նախարարին, վարչության պետը շտապում է զեկուցելու, սական հիասթափություն ապրեց:

Վ.Սիրադեղյանի պատասխանից 6-րդ վարչության աշխատակիցներից շատերի տրամադրությունները ընկել է, իսկ թե ինչու… ընթերցողներից շատերը պետք է որ լավ են հիշեն 1996 թվականի փետրվարի 14-ի «02» հաղորդաշարը, քանի որ այդ հաղորդաշարով ցուցադրվեց 6-րդ վարչության պետի տեղակալ` Մանվել Ներսիսյանի գրասեղանին թափված ԱՄՆ դոլարների՝ (200,000) կապոցները ու աշխատասնյակի անկյունում շվարած եզդի Թոսունին, որն էլ խոստովանեց, որ դոլլարները «Հայելեկտրամեքառ» ֆիրմայի գլխավոր տնորեն Իլյիչ Բեգլարյանի որդի Գուրգեն Իլյիչի Բեգլարյանն է տվել, հորը քրեական պատասխանատվությունից ազատելու համար:

Փաստորեն ՆԳՆ նախարար Վանո Սիրադեղյանի կարքադրությամբ կաշառք տալու համար հարուցվեց քրեական գործ, իսկ կաշառքը` 200,000 դոլարը ոչ թե մտավ ոմանց գրպանը, այլ պետականացվեց:

Հասկանալի է, որ ինչպես Իլյիչի Բեգլարյանին, այնպես էլ նրա որդուն ու եզդի Թոսունին մնում էր միայն հայոյել Վանո Սիրադեղյանին, քանի որ նույնիսկ 200,000 դոլարի շնորիվ չկարողացան ղաղեր տալ Վանոյի առաջ:

Հասկանալի է նաև, որ Իլյիչի , Գուրգենի ու Թոսունի նման Վանո Սիրադեղյանին պիտի հայոյէին նաև այն մենթերը, որոնք կցանկանաին իրար մեջ անել խոշոռ «պատառը»:

Այո´ բնական է, որ նրանք պիտի հայոյեին ու իրենց նմանների հետ միասին հեքիաթներ հորինելով վարքաբեկեին Վ.Սիրադեղյանին…

Բայց դա նրանք են, Իսկ ընթերցողը թող անձամբ դատի՝ Ճիշտ է՞ր Վանոն թե սխալ, տար այդ հանձնարարությունը թե թույլ տար գրպանել 200,000-ը: Որոշեք ինքներդ...

Իսկ երկար ձեռքերի ու դեմը խաղ չլինելու, վերը նշված դեպքերը միանշանակ պատասխանում են, որ ի դեմս Վանո Սիրադեղյանի գործ ունէինք ՊԵՏԱԿԱՆԱՄԵՏ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ:

ՎԱՀԱԳՆ ՂՈւԿԱՍՅԱՆ

2 commentaires:

hayuhi a dit…

Hargeli hexinak...
Indz tvum e, vor dzez vanon xostacel e yerevanum mec pashton, hakarak depkum saz@ arac cheyik govergi vanoyin. Ete aydkan azniv er, nerkayis timi nman korupacvac cher, apa ir hamest mi kani haryur $-ov inchpes? er urishneri kananc u kuyrerin tanum. Ba levi gnalu hamar pox petk chi? Bavakan en dzer kam hin, kam nor timin govel@. Ev 1 ban yevs.Grum ek hayeren tarerov, angraget sxalner kich arek. Anharmar e...

Վահագն Ղուկասյան a dit…

Սխալներիս համար կոնկրետ մեղավորներ կան, եթե ցանկանաս կարող եմ քեզ տրամադրել հայոց լեզվի դասատույիս տվյալները: Բայց ամեն դեպքում խորհուրդ չեի տա, գիտես ինչու՞, որովհետեվ ի տարբերություն քեզ, իմ սխալները քերականությունից են, եւ ոչ թե միտքս:

Ուզում եմ ասեմ՝ բան ունես մտքերիս հետ, պարզ, ուղիղ խոսքով ասա, թե չե հոգնել ենք դատարկ խոսքերից