Մանվելին կդատեն, գուցե թե, ոչ անմիջապես Մուշեղից հետո, այլ Սեյրանին, Փայտյանին, մյուսներին դատելուց հետո: Ըստ քաղաքական իրավիճակի: Առավել հավանական է, որ գեներալների առանձնատների եւ այլ պաշտոնեական չարաշահումների պատմություններով մի 6-8 ամսում կկոտրեն նրանց՝ Մանվելի շրջապատի կամքը, եւ ընտրություններից անմիջապես հետո ձեռնամուխ կլինեն Մանվելի քրեական հետապնդմանը:
Մուշեղ Սաղաթելյանի «գործը» բուն գործի նախապատրաստական շրջանն է: Մյուսներին «կներգրավեն» աստիճանաբար՝ հենց նույն ԱԱ նկուղների չարաբաստիկ պատմությունով: Երկրապահների շրջանում Մուշեղի նման հեղինակություն ունեցող մեկին մեկուսացնելը ինքնին նպատակ էր, բայց առավել հեռանկարայինն այն հանգամանքն է, որ «գործում» ԱԱ-ի նկուղների էպիզոդով կան «քննությամբ չբացահայտված» անձինք: Առայժմ չբացահայտված: Բնականաբար, դատախազությունում անուն առ անուն գիտեն բոլոր նրանց, ովքեր կոտորածից անմիջապես հետո արդար զայրույթով մտել են մեկուսարան: Եւ քանի որ Երկրապահի վերխուշկան ժամանակ առ ժամանակ հաց է ուտում, սաունա է գնում, աղջիկ է կապում, բնականաբար, եւ ծեծում «ախպերությունով»-դեբիլների թիմով, ուրեմն «քննությամբ չբացահայտված» արտահայտությունը վերաբերում է բոլոր գեներալներին: Բախտը կբերի միայն նրա, ում հայրը ղարաբաղցի է: Որեւէ այլ վաստակ հաշվի չի առնվի: Եթե հանգուցյալ Վազգենին «ներգրավեցին» նախաքննության ոլորտ, Մանվելի ի՞նչը պիտի հաշվի առնեն, այն, որ Ղարաբաղի 2/3-ը պահել է իր զորախմբո՞վ... Ավելի ռեալ չէ՞ երախտագիտություն սպասել էժանով վերցնող այն պուտանկից, որին անցած տարի 5 դոլար եք տվել: Ինչ է, չէ՞ին կարող Մուշեղին դատել այլ էպիզոդներով, առանց Վազգենին ներքաշելու: Կարող էին, բայց առանձնահատուկ լկտիությամբ պիտի ցույց տրվեր, որ ոչ մեկը չի պրծնելու իրենց ձեռքից: Նույնիսկ Մանվելը: Նույնիսկ Արամ Սարգսյանը, որին այդ ժամանակ թիկնապահություն էին անում մեկուսարան մտած գեներալները: Եւ բացառված չէ, որ արդեն գրավոր ցուցմունք կա այն մասին, որ վարչապետ Արամն է թույլատրել երկրապահներին մտնել ԱԱ մեկուսարան:
Պառլամենտի ջարդից արդեն 3 ամիս հետո ակնհայտ էր, որ թե´ Արամին կազատեն աշխատանքից, թե´ Մուշեղ Սաղաթելյանին: Եւ պարզ էր, որ այդքանով չեն գոհանա: Մուշեղի «ելույթ ունենալը» այստեղ էական չէր: Մամուլով եւ օպերատիվ (մենթական) միջոցառումներով Մուշեղին ստիպեցին հավասարակշռությունից դուրս գալ: Ստիպեցին արտահայտվել, եւ գործ հարուցեցին ճիշտ ժամանակին: Հասարակությանը հիմա պատրաստում են «գեներալների գործին», սկսել են, ճիշտ է առանձնատներից: Եւ «Ա1+»-ի բացակայության պայմաններում նրանք չեն ունենա նույնիսկ Մուշեղի պաշտպանվելու հնարավորությունը: Բայց առանձնատների հարցը ծաղիկներն են: Ամիսներ առաջ «Նեզավիսիմայա գազետայում», որ Տրետյակովից հետո վերջնականապես դարձավ Գենշտաբի օրգանը՝ բառիս բուն իմաստով, մի «ռուս ընթերցող» արդեն «մայեն» գցեց այն նամակով, թե գեներալ Փայտյանը «գցել է» ռուս կոմերսանտի: Ճիշտ է, երկու օր հետո նույն «ընթերցողը» գրեց, թե թյուրիմացություն է եղել, բայց հիմքը դրված է: Իսկ Բաքվի մամուլում հաղորդվեց, որ քրեական գործ է հարուցվել գեներալ Մանվելի դեմ: Սա ոչ թե Մանվելին զգուշացնելու պարզ պրիոմ է, ինչը կարող են ենթադրել միամիտները, այլ նախատեսված է այն դեպքի համար, որ եթե քրեական գործ հարուցելու նախապատրաստության շրջանի մասին իմացվի (ինչը չի կարող չիմացվել), Մանվելին հանգստացնեն, թե թշնամու տարածած լուրեր են: Ընդ որում, «խելոք մնալը» չի փրկելու գեներալներին: Այն պարզ պատճառով, որ թայֆեն չի վստահում իրենցից դուրս որեւէ մեկին: Եւ եթե հայաստանցիները մի պահ դադարեն իրենց ապուշի տեղ դնել «սեպ չխրելու» գործում, կտեսնեն, որ Հայաստանում միակ ոլորտը, որտեղ դեռ որոշում ընդունող հայաստանցի է մնացել, դա Հայկական բանակն է՝ իր հայաստանցի գեներալներով: Եւ նրանք դա այդպես չեն թողնելու: Ըստ այնմ, թե իշխանությունները ինչքան ժամանակ են հատկացնում մամուլով հալածանքը սկսելուց մինչեւ գործը դատարան հասցնելը, Մանվելի եւ շրջապատի դատավարությունը կսկսվի կամ ընտրություններից անմիջապես առաջ կամ ընտրություններից անմիջապես հետո, նայած հանգամանքներին: Դատելով իշխանության թուրքաբարո բնույթից, այնուամենայնիվ, դա տեղի կունենա ընտրություններից անմիջապես հետո:
21.05.2002
Aucun commentaire:
Enregistrer un commentaire