«Հայրիկ, սա այն մարդն էր չէ՞, որ ...»
,,Սերվիզի Անդոյի,, մասին մի պատմություն ունեմ: 2000թ.-ի կեսերն էր, ,,ԱՐ,,-ով ,,Հոկտեմբերի 27,,-ի մասին հաղորդում էր, դեպքերից կադրեր էին ցույց տալիս... Մասնակիցների թվում էր նաև Անդրանիկ Մանուկյանը: Տնեցիներից խնդրե-պահանջել էի, որ չխանգառեն: Սերվիզի Անդոնին խոսեցրին, կարկատված լեզվով հազիվ էր խոսում, նայում էի ու սառսռում: Անկախ ցանկությունից նման դեպքերում մարդու մեջ խղճահարություն է առաջանում: Իմ մոտ էլ այդպես եղավ, բայց ընդհամենը մի-քանի տասնյակ վարկյան: Անդոն էդպես կարկատված լեզվով ու փակած աչքով, հազիվ մի կերպ, խոսում էր, մեկ էլ 6 տարեկան, որ մինչ այդ միջանցքում խաղում էր, իսկ այդ պահին եկավ կանգնեց զալի կենտրոնում ու ասեց.
,,Հայրիկ, սա այն մարդն է չէ՞, որ Մարիամի համար իրան...,, - Չթողեցի տղաս խոսքը ավարտի, անկախ ինձանից կոշտ տոնով պահաջեցի լռի ու շարունակեցի հաղորդումը դիտել:
Ավելի ճիշտ, ոչ թե շարունակեցի դիտել, այլ` փորձեի, որովհետև հաջորդ պահից Անդրանիկ Մանուկյանին նայելիս, միտքս շարունակեց տղայիս կիսատ թողած խոսքը` սա այն մարդը չի՞, որ Մարիամի աչքի համար իրեն դիմեցիր...
Այս պատմության մասին ինձնից ու Սերվիզի Անդոյից բացի, էլի իմացողներ կան: Օրինակ Շահնազարյան Դավիթը: Սամսոն Ղազարյանն ու Բռլյանտի Գագոն մասամբ էին տեղյակ, բայց հետագայում Սամսոնին պատմել եմ: Նախկինում` իմ ԱՆԿԱԽԱԿԱՆ ընկերը, ով հետագայում դարձավ Քյարփինջ Աբոյի չգիտեմի ինչական ընկերը` Արամազդ Զաքարյանը նույնպես տեղյակ է: Մինչև Սերվիզի Անդոյին հանդիպելս, Արամազդըի հետ ահագին զրուցեցի, ասել էի թե խի էմ եկել, Անդոյից ինչ ակնկալիք ունեմ,, ... Անդոյին հանդիպելուց հետո ես նրա պատասխանը մինչև վերջ չլսեցի: Չթողեցի շարոնակի, բերանին շրփացրի. ,,Կներես որ քեզ դիմեցի, սխալվել եմ, գիտեի դու մարդ ես,, ասի ու կատաղած, դողալով, հազիվ ինձ զսպելով մի քանի մեռացա: Ճամբիս նորից Արամազդին հանդիպեցի, Քյարփինջը, էն քաղաքական ավանտյուրիստ Դալաքյան Վիկտորը, էն մյուս ավանտյուրիստը` Հովանես Ահարոնյանը... մի խոսքով էդ թվերի էդ հայտնի կռուգով կանգնած էին ԱԺ պատի տակ, Արամազդը հարցրեց. ,,Վահագ ի՞նչ եղավ, ի՞նչ..,, -սրան էլ չթողեցի մինչև վերջ խոսի, բայց այստեղ արդեն ինձ չկարողացա զսպել, մի-քանի կոպիտ խոսք ասի ընդհանրական, այսինքն` բոլոր պատգամավորներին հասցեյին, իմինո շեշտելով, որ բացառությամբ Վանոյի (ասում եմ կոպիտ խոսք, բայց իմ արև` հայոյել եմ, Այվազյան Սմբոն եթե չեսնի տղայա, ասածս կհաստատի): Արամազդը սկսեց ,,լացել,, իր սոցիալական վիճակից բողոքել, ես էլ ասի. ,,բա սա ի՞նչ է,, ու գազոնից մի ափաչաձ քար վերցրի տվի իրա ,,Mercedes 190,,-ի ապակուն (քար չէր, հողի կոշտուկ դուրս եկավ) ու հեռացա...
-->
Հաջորդ օրը առավոտյան ,,Գետառի,, ափի իմ կրպակում նստած էի, 88-89թթ-ի դպրոցական ակտիվիստներից, հատկապես Լենինի ու մյուսների արձանները ներկելու գործով մասնագիտացած տղեքից Վահիկն էլ էր մոտս, մեկ էլ Արամազդը ներս մտավ: Բարևես, Վահիկի հետ երկու բառ փոխանակեց ու ինձ դուրս կանչեց: Դուս եկա. առաջարկեց մեքենայով տեղ գնանք: Գնացինք, հեռու չէ, ,,Պլանի գլուխ,, Աչքի մանկական կլինիկա: Ամբողջ ճանապարհին բան չասեց, հասանք տեղ, ասեց` հեսա կգամ ու ներս մտավ: Ոչինչ չհարցրեց, ոչ երեխայի անուն, ոչ էլ ուրիշ տվյալ: Մի 10-15 րոպ հետո եկավ, էլի լուռ մեքենան վարեց, ինձ հասցրեց կրպակիս մոտ ու հաջողություն ասելուց առաջ ընդամենը կարճ կոնկրետ երկու բառ` վիրահատության օրն ու ժամը: Ես էլ կարճ ու կոնկրետ ասի` ապրես ու դուրս եկա մեքենայից...
Մարիամս այդ ժամանակ 3 տարեկանի մոտ էր, դրա նախորդ տարին երեխայիս մի աչքը վիրահատել էինք, հիմա մյուս աչքն էլ նման միջամտության կարիք էր զգում: Ես իհարկե կարողացել էի որոշակի գումար տնտեսել, բայց այն քիչ էր, այդ հիմանդանոցում ընդունված գների համեմատ: Չէի էլ կասկաչում, որ եթե մոտենամ բժշկին ապա ննդիր չեմ ունենա, բայց ես ի սրտե ցանկանում էի ամբողջը տալ, որովհետև այն պայմանները որոնք կաին այդ հիվանդանոցում, պետպատվերի սահմաններում չէին կարող լինել: Մի խոսքով ի սրտե ցանկանում էի ամբողջը տալ, ու չգիտեմ ինչի, ինձ թվացել էր թե Անդրանիկ Մանուկյանին կարելի է մարդ համարել...
Սերվիզի Անդոն ԱԺ-ից դուրս եկավ, մոտեսա ասեցի ես եմ Վահագնը, Աբրահամյան Գագիկի միջոցով փոխանցած նամակի հեղինակը: Սա նայեց աչքերիս ու առանց անհարմար զգալու. ,,Հիմա ի՞նչ, ու մտքով ինչ անցնի, պտի թղթի վրա գրի բերի տա Անդրանիկ Մանուկյանին...,, -հեց այդ խոսքի վրա էլ բերանին շրփացրի ,,... ես էլ գիտեի դու մարդ ես,, ու հեռացա:
... ,,Հայրիկ, սա այն մարդն է չէ՞, որ Մարիամի համար իրան...,, - ,,Հա, սա այն մարդն էր, որին Մարիամիկիս աչքերը բուժելու համար օգնության խնդրանքով դիմեցի, ու պարզվեց մարդ չի:
Հիմա 15 ամյա երեխայիս աչքերից չի էլ երևում որ վիրահատական միջամտության են ենթտարկվել, իսկ իրա վիրահատած աչքը, հա էլ նկատվելու է...
2 commentaires:
Apres Vahag...
Hameci mek mek mer forum@ , karcem khetaqrqri kez...
viparmenia.com
brat_eu user...
Շնորհակալություն հրավերի համար: Ճիշտն ասած հիմա ես առաջվա պես ակտիվ չեմ գրում` հաճախ մտքերիս մեջ խառնվում-խճճվու եմ և այլն պատճարներով («ՀԺ»-ի Հայկը ասում էր ծերանալու նշաններ են :))
Բայց ամեն դեպքում կուզեմ գամ, թեքուզ Woter-ին մի երկու բան գրելու համա: Չնայած ինչքան հիշում իրա հետ անիմաստ է...
Բայց չկարողացա գրանցվել. Ինչ որ անգլերն տեքստ է բացվում...
եթե Ձեր մոտ ստացվում ե գրանցվել, կղնդրեի իմ անունով կրանցեիք, ցանկացած պարոլ գրեք E:mail-ով ինձ ուղարկեիք, ես հետո պարոլը կփոխեմ:
septemberi21@yahoo.com
Շնորհակալություն
Enregistrer un commentaire